Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ասել՝ ԹՐԻՓՓ-ին համաձայն ենք լինում այն ժամանակ, երբ դուք գալիս եք խաղաղության պայմանագրի ստորագրման փուլ»․ Նարեկ Կարապետյան

Հոկտեմբեր 27,2026 15:42 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հայաստանը համաձայնել է ԹՐԻՓՓ-ին, որպեսզի հետո ստանա խաղաղություն։ Խաղաղության պայմանագրի պայմաններից մեկը դա ԹՐԻՓՓ-ն էր։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում՝ ԹՐԻՓՓ-ը տալիս ենք իրենց, սկսում է աշխատել, բայց ինչ պետք է վերցնենք՝ «խաղաղության պայմանագիրը», իրենք չեն տալիս։ Մեր հիմնական մտավախություն այն է, որ ԹՐԻՓՓ-ը կսկսի աշխատել, Ադրբեջանը կբերի նոր պայման։ Նա այնպիսի պայմաններ է բերում, որոնք դժվար իրագործելի են, ինչպես Սահմանադրության փոփոխության հարցը։ Հետո կբերի նոր պայմաններ։ Նրա հիմնական նպատակն է ստանալ բաղձալի ճանապարհը, բայց դրա դիմաց չապաշրջափակել Հայաստանը, սահմանափակել Հայաստանի տնտեսական զարգացումը»,- ԱԺ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա հավելեց․ «Մեր նպատակն ի՞նչ է՝ այս երկուսը միացնել, ասել՝ ԹՐԻՓՓ-ին համաձայն ենք լինում այն ժամանակ, երբ դուք գալիս եք խաղաղության պայմանագրի ստորագրման փուլ։ Այդ դեպքում ոչ մի քննադատություն այս հարցով չի լինի»։

Նարեկ Կարապետյանը նշեց՝ խաղաղություն կլինի, երբ ՀՀ իշխանությունը կդադարի զիջումներ անել Ադրբեջանին․ «Ինչքան մենք զիջումներ ենք անում, ինչքան նրանք տեսնում են, որ զիջումները հնարավոր են, շարունակելու են ձգել խաղաղության պայմանագիրը՝ նորանոր զիջումներ պահանջելով»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն էլ իր ելույթում ասաց․ «Դուք չեք կարող ցույց տալ Ալիևի որևէ ստորագրություն, որը դրվել է ապաշրջափակման մասին, որովհետև խաղաղության պայմանագրում չկա ապաշրջափակման մասին գեթ մեկ հոդված։ ԹՐԻՓՓ պայմանագիրն ԱՄՆ հետ է, բայց կարծես թե ԱՄՆ հետ Հայաստանը սահմաներ չունի։ Սա ապաշրջափակման մասին պայմանագիր չէ, սա մայրցամաքային Ադրբեջանը Նախիջևանին կապող ծրագիր է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել