Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել. հայց է ներկայացվել դատարան

Նոյեմբեր 03,2026 14:43 Share
Աջակցեք aravot.am-ին

Արարատի մարզի դատախազության դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթին զուգահեռ, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ին պատկանող՝ 5.38 հա մակերեսով հողամասերի օտարման իրավաչափությունը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարբեր ժամանակահատվածներում Արարատի մարզի տարբեր համայնքների ղեկավարներ, իրենց ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, այն է՝ առանց համայնքի ավագանու համաձայնության, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 5.38 հա ընդհանուր մակերեսով հողամասերը, ձևական աճուրդների եղանակով օտարել են Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ին։

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. նախաձեռնվել է քրեական վարույթ:

Միաժամանակ, 2026 թվականի սեպտեմբերի 24-ին Դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արտաշատ համայնքի և Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ի՝ վերոնշյալ հողատարածքների աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ցանկացած եղանակով օտարել կամ գրավադրել վերոնշյալ հողատարածքները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30