Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս նախագծի արդիականությունը կորել է, հիմա Աննա Հակոբյանը զբաղված է Երևանի տրանսպորտի կազմակերպման խնդիրներով»․ Էդգար Ղազարյան

Նոյեմբեր 24,2026 12:12 Share
Աջակցեք aravot.am-ին

«Չեք կարծո՞ւմ, որ այս օրենքի նախագծի ընդունման արդիականությունն արդեն վերացել է այս երկու ընթերցումների ընթացքում, որովհետև մենք նախորդ քննարկումից հասկացանք, որ այս նախագծի իրական հեղինակը ոչ թե Դուք եք, այլ Աննա Հակոբյանը։ Ստացվում է, որ նախագծի հեղինակը մեկ քաղաքացի է, և ֆորմալ նրա նախաձեռնությունը դարձրել եք օրենքի նախագիծ։ Կարծում եմ արդիականությունը կորել է, քանի որ նրա հետաքրքրություններն էլ են կորել, քանի որ հիմա նա զբաղված է Երևանի տրանսպորտի կազմակերպման խնդիրներով, կին վարորդներին սուլիչով ազդարարելու կոչերով»,- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում դիմելով ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Երկու ամսվա հետաձգումից հետո հանձնաժողովի նիստում քննարկվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։

Էդգար Ղազարյանը նաև առաջարկեց․ «Եթե նախորդ քննարկման ժամանակ հազարավոր քաղաքացիներ Աննա Հակոբյանին նամակներ էին գրում ընտանեկան բռնության թեմայով, հիմա այդ նույն հազարավոր քաղաքացիներն իրեն նամակներ են գրում խցանումների թեմայի վերաբերյալ։ Կարծես թե վերջին շրջանում այս թեմայի նկատմամբ, այդ զբաղմունքի նկատմամբ հետաքրքրությունը կորել է, չեք կարծո՞ւմ, որ դրանով պայմանավորված՝ արժի այդ նախագիծը շրջանառությունից հանել, որովհետև իրական իրավակարգավորում չի պարունակում, քանի որ գործող օրենսդրությունն արդեն այդ արատավոր երևույթի դեմ պայքարելու համար տալիս է երաշխիքներ»։

Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ համաձայն չէ Էդգար Ղազարյանի առաջարկի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30