Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Նոյեմբեր 24,2026 12:22 Share
Աջակցեք aravot.am-ին

🌧️🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
նոյեմբերի 24-29-ը

🟪 Երևանում նոյեմբերի 24-ի ցերեկը, 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ին, 29-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

🟪 Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ին, 29-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի՝ 5-8 աստիճանով։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել