Լրահոս
«Յոխ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել արդյունաբերական լրտեսության մեջ

Նոյեմբեր 25,2026 11:18 Share
Աջակցեք aravot.am-ին
«Ազատություն». ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Բրուքլինի դաշնային շրջանային դատարանը հեռահաղորդակցության ոլորտի սարքեր արտադրող չինական Huawei ընկերությանը մեղավոր է ճանաչել առևտրային գաղտնիքի հափշտակության և Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու մեջ:

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Բրուքլինի դաշնային շրջանային դատարանը հեռահաղորդակցության ոլորտի սարքեր արտադրող չինական Huawei ընկերությանը մեղավոր է ճանաչել առևտրային գաղտնիքի հափշտակության և Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու մեջ, հաղորդում է The New York Times-ը և ամերիկյան ու միջազգային այլ լրատվամիջոցներ։

Չինաստանի օգտին լրտեսության կասկածանք

Արևմտյան հետախուզական ծառայությունները նաև կասկածում են, որ Huawei-ի մատակարարած հեռահաղորդակցական սարքավորումները կարող են օգտագործվել Չինաստանի օգտին լրտեսություն իրականացնելու համար։ Իր հերթին, կոնցեռնը հերքում է իր հասցեին հնչող բոլոր նման մեղադրանքները։

Huawei-ի սարքավորումների օգտագործման հետ կապված անվտանգության հնարավոր ռիսկերի շուրջ քննարկումներ տարիներ շարունակ ընթանում են նաև Եվրամիությունում։ Սակայն Huawei-ի կողմնակիցները երկար տարիներ պնդում են, որ ընկերության նկատմամբ հետապնդումը քաղաքական բնույթ ունի և Չինաստանի՝ ամբողջ աշխարհում 5G ցանցեր ստեղծելու նախաձեռնության համար վրեժխնդրություն է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել