Լրահոս
Օրվա լրահոսը

15-ամյա պատանու դանակահարության մասին հաղորդումը ստանալուց շուրջ երկու ժամ անց ձերբակալվել է 18-ամյա մի երիտասարդ

Նոյեմբեր 26,2026 13:24 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 22։06-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով բուժհաստատություն է տեղափոխվել 15-ամյա պատանի։
Պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցում՝ գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հաղորդումը ստանալուց շուրջ երկու ժամ անց դանակահարության հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է 18-ամյա մի երիտասարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դանակ։

Պարզվել են նաև վեճի մյուս մասնակիցների ինքնությունները։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն։

ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30