«Դատական համակարգի հետ կապված փոփոխությունները ես համարում եմ սկզբունքային։ Դա այն տառապալից հարցերից մեկն է, որն 8 տարի Հայաստանում կա։ Դուք ասում եք՝ մեզ քննադատում են վեթինգի հնարավորության համար, բայց մեզ քննադատում են նաև վեթինգի չհնարավորության համար։ Այնպես որ, մենք ընտրություն պետք է կատարենք, թե որ քննադատությունն է մեզ համար ծանրակշիռ»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության տեքստին։
Նա նշեց, որ նոր Սահմանադրության տեքստն աննախադեպ բան է առաջարկում՝ բոլոր անկախ ինքնավար մարմիններում ընդդիմության համար նախատեսված է քվոտա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա ասաց, որ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ ցանկացած հարց քննարկելի է, բայց դա չի նշանակում, որ բոլոր առաջարկները լինելու են ընդունելի։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































