Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի սեպտեմբերի 23-ի օրակարգում մեկ հարց էր՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցի՝ «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հայտի վարկանիշային քվեարկությունը։ Հանձնաժողովի անդամները փակ վարկանիշային քվեարկությամբ գնահատեցին մրցույթի միակ մասնակից «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ-ին։
Մրցույթի արդյունքներով «Ա-ԹԻՎԻ»-ն հաղթահարեց անցողիկ շեմը՝ ստանալով 103 միավոր, իսկ անցողիկ շեմը 40-ն էր։
«Մենք նման դեպքերում շնորհավորում ենք, բայց այս պահին շնորհավորելու բան չունենք, քանի որ դուք ձեր սփռումը փոքրացնում եք, ինչը շնորհավորելու առիթ չի տալիս: Միակ բանը, որ կարող ենք ասել՝ ձեզ բարի աշխատանք ի շահ հասարակության եւ ձեր բիզնեսի: Եվ դուք վերադառնաք հանրապետական սլոթ»,- ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:
Նշենք, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































