Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի տարածքների մասին մեր ցանկություններին հակասող կարծիքներ մի հայտնեք. Արցախի ԱԺ պատգամավոր Արպատ Ավանեսյան (Տեսանյութ)

Հունիս 19,2017 10:00

Ստեփանակերտում հունիսի 16-18-ն ընթացած Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի ընթացքում «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Արպատ Ավանեսյանը հարց ուղղեց, թե Հայաստանի իր գործընկերներն ի՞նչ են հասկանում Արցախի կարգավիճակ ասելով: Նշելով, թե վիրավորվում է, որ գործընկերներն ավելի շատ բան են ասում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ, քան իրավունք ունեն՝ նա ասաց. «Ինչո՞ւ եք ձեզ թույլ տալիս տարածքային զիջումների մասին խոսել, չեմ ուզում ասել՝ դուք ո՞վ եք, որ… ինչո՞ւ եք վերցնում այն բեռը, որ ձեր ուժը չի պատում: Ամեն մարդ թող իր իմացածի եւ կարողությունների չափով խոսի: Թող ոչ ոք Հայաստանում իրեն իրավունք չվերապահի մեր տարածքների մասին խոսել»:

Տեղից նրան արձագանքեց Շուշան Պետրոսյանը. «Ձեր տարածքները մեր տարածքներն էլ են»:

«Առավոտը» Արպատ Ավանեսյանից փորձեց պարզել, թե հատկապես որ քաղաքական ուժերի հայտարարությունները նկատի ուներ: Ի պատասխան նա դարձյալ կոչ արեց Արցախի կարգավիճակի մասին խոսելիս՝ իրենց Սահմանադրությամբ արձանագրված տարածքների մասին արցախցիների ցանկություններին հակասող կարծիքներ չհայտնել: Մանրամասն՝ տեսանյութում:

Ի դեպ, հենց արցախյան հակամարտության խնդրի կարգավորման տարբերվող տեսակետներ ունենալու պատճառով էլ «Ազգային վերածնունդ» կուսակցության պատգամավորը չմասնակցեց այս համաժողովին: Չմասնակցեցին նաեւ «Շարժում-88» կուսակցության պատգամավորները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930