Օրվա լրահոսը

Քիմը դուրս եկավ ռեստորանի հետնամուտքից. «Ա1+» (տեսանյութ)

Առավոտից «Մարիոթ» հյուրանոցի տարածքը մարդաշատ էր. ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին տեսնելու համար այստեղ էին հավաքվել հարյուրավոր երկրպագուներ։ Կեսօրից հետո Քիմը՝ քրոջ հետ, դուրս եկավ հյուրանոցից, և մեքենաների շարասյունը նրանց ուղեկցեց դեպի «Հաղթանակ» զբոսայգի։ Մինչ այդ, սակայն, նա անտարբեր չանցավ երկրպագուների կողքով, ստորագրություն տվեց նրանց, նաև՝ լուսանկարվեց մի քանիսի հետ։ Հաղթանակի զբոսայգում Քարդաշյանները լուսանկարվեցին, իսկ անձնական

Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է արյուն թափել իշխանափոխության համար

Ըստ նրա՝ ճիշտ չի խուսափել արյուն թափելուց՝ հանուն հարյուր հազարավոր մարդկանց կյանքը փրկելու «Ես այդ չակերտավոր մտահոգությունների հետ կապված, որը վերաբերում է ապրիլի 24-ին, թե միջոցառումներ կխաթարվեն եւ այլն, հայտարարում եմ՝ այդ օրը մենք չենք պատրաստվում որեւէ ձեւով խանգարելու, խաթարելու օրվա օրակարգը: Ավելին, մենք նույնպես եւ մեր շրջանակից նույնպես բազմաթիվ մարդիկ մասնակցելու են այդ օրվա

Վարուժան Ավետիսյանին դուրս հանեցին քննչական կոմիտեից. (Տեսանյութ)

Քիչ առաջ քննչական կոմիտեից հատուկ ջոկատայինները հանեցին Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանին: Հիմնադիր խորհրդարանի անդամներ Գարեգին Չուգասզյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավլիկ Մանուկյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը դեռ քննչական կոմիտեում են: Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ  կալանքը որպես

Քիմ Քարդաշյանի այցը Փոստանջյանը ողջունեց ԱԺ ամբիոնից

«Իմ գործընկերներին, որոնք ԱԺ-ում ներկայացնում են Լեւոն Տեր-Պետրոսյանին, պետք է ասեմ, որ եթե խոսում ենք ՀՀ արտաքին քաղաքականության ձախողման մասին, ապա պետք է անդրադարձ կատարենք 1995-96-ին: Ձախողումները սկսեցին հենց այդ օրվանից, երբ սկսեցին կեղծել ընտրությունները, եւ կեղծիքի հետեւանքով ԱԺ-ում հայտնվեցին մարդիկ, ովքեր չպետք է լինեին, նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չպետք է դառնար ՀՀ նախագահ»,- ԱԺ-ում այսպես

Շարմազանով. «Թուրքիայի հետ գնացինք հարաբերությունների կարգավորման՝ ի՞նչ ստացանք դրա փոխարեն»

«Ցեղասպանությունները, անկախ նրանից, թե դրանք որտեղ են եղել, ում նկատմամբ են եղել եւ որտեղ՝ պետք է դատապարտվեն»,- այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ իր արտահերթ ելույթում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ասաց, որ 100-րդ տարելիցով մեր պայքարը չի ավարտվում. «Պատահական չէ, որ հայտարարության մեջ հստակ ամրագրված է ժխտողականությունը քրեականացնող

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրենց խնդիրներով  կիսվել են  նախարար Երիցյանի հետ

Շարունակելով իր աշխատանքային այցը Տավուշի մարզ՝ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելում է մարզի սահմանամերձ գյուղեր: Նախարարն արդեն եղել է Չինարի, Մովսես, Վ.Կ.Աղբյուր գյուղերում: Հանդիպելով սահմանամերձ համայնքների բնակչության, ղեկավար անձնակազմի և նշված համայնքների պաշտպանությունն ապահովող զորամասերի անձնակազմի հետ՝ նախարար Երիցյանը տեղում անձամբ ծանոթացավ համայնքի քաղաքացիական պաշտպանության հարցերին: Շեշտելով բնակչության պաշտպանության հարցում հայոց բանակի առաջնային դերը՝

ԱԺ-ում 100 ծառ տնկվեց

Խորհրդարանի բակում այսօր Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված աղբյուր-հուշակոթող բացվեց: Ցայտաղբյուրից առաջինը ԱԺ նախագահը ջուր խմեց: Հուշակոթողի բացման պաշտոնական արարողությունից հետո պատգամավորները խորհրդարանի այգում հարյուր ծառ տնկեցին: Ծառատունկից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ ծառերը պետք է անվանակոչել: Aravot.am-ը հետաքրքրվեց`ի՞նչ կերպ է պատրաստվում անվանակոչել իր տնկած ծառը, ԱԺ նախագահն ասաց. «Անվանացանկը դեռ կկազմենք, իսկ դա

Հատուկ ծառայություն իրականացնող անձինք թաքցրել են առանձնապես ծանր հանցագործության դեպքը

ՀՀ ոստիկանության աշխատակիցները, տեղեկացված լինելով, որ 2013 թվականի փետրվարի 25-ին քաղաքացի Հովհաննես Ղ.-ի նկատմամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դեպքը սահմանված կարգով չեն հաշվառել, քննչական բաժին չեն ուղարկել, ավտոմեքենայի զննության արձանագրությունում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ, այն է` զննության ընթացքում չեն արձանագրել

Հայ-չինական «պատի» գրավչությունը

Մետաքսի ճանապարհ, ռազմական օգնություն, արտոնյալ վարկ` չինական շռայլ խոստումներ Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր մակարդակի, Հայաստան-ԵՏՄ համագործակցության հնարավոր պտուղների քննարկումների տիրույթից դուրս մի ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ, որն արժանի ուշադրության չարժանացավ: Մարտի 24-28-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցծինփինի հրավերով պետական այցով Չինաստանում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս այցելության ժամանակ քննարկվել են համագործակցության այնպիսի ոլորտներ, ստորագրվել

Վլադիմիր Գասպարյանը խոսել է ոստիկանության գործունեության մեջ տեղ ունեցած արատավոր երևույթները սկզբունքորեն բացառելու մասին

Ապրիլի 8-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց հերթական գործնական պարապմունքը, որին մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ու տարածքային բաժինների ղեկավարները: Ապրիլի 24-ի միջոցառումների համատեքստում անդրադառնալով արտաքին ծառայությունների և հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների խնդիրներին՝ ոստիկանության պետը կարևորեց հատկապես կատարողական կարգապահության բարձրացման անհրաժեշտությունը: Վլադիմիր Գասպարյանը պահանջեց սկզբունքային լինել արտաքին ծառայության կատարելագործման ուղղությամբ՝ սկսած ոստիկանության

Քիմ Քարդաշյանի հետ ընթրելուց առաջ Լեւոն Մարտիրոսյանը Շուշան Պետրոսյանին էր ընթրիքի հրավիրել (Տեսանյութ) 

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը կարծում է, որ Քիմ Քարդաշյանի ռեսուրսը մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել: Նա հիշում է մի դեպք, տարիներ առաջ Նյու-Յորքում կայացած մի համերգից, որի հանդիսատեսի ընդամենը 10-15 տոկոսն էր հայ, բայց քանի որ համերգի ընթացքում դոկումենտալ փաստեր էին ներկայացվում Հայաստանի, Ցեղասպանության մասին, 20 հազար հանդիսատեսները իմացան Հայաստանի, հայերի մասին: Շուշան

Դիպլոմներ՝ դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի լավագույն աշակերտներին

Դպրոցականների առարկայական համապետական օլիմպիադայի քաղաքային փուլում բարձր արդյունք ցուցաբերած 56 աշակերտները պարգևատրվել են առաջին կարգի դիպլոմներով։ Երևանի քաղաքապետարանի սահմանած դիպլոմներն ու պարգևներն աշակերտներին է հանձնել  Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ «Շնորհավորում եմ դիպլոմների արժանացած բոլոր աշակերտներին ու դպրոցներին, որ առաջատարի դիրքերում են, և շնորհակալություն եմ հայտնում այսպիսի աշակերտներ կրթած մանկավարժներին։ Սիրելի՛ աշակերտներ, ձեր պատասխանատվության շնորհիվ

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Ապրիլի 9-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:   NASDAQ OMX Armenia

Կանանց առումով Հայաստանը ֆուտբոլային երկիր չէ

Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ցուցակները ՖԻՖԱ-ն հրապարակում է երեք ամիսը մեկ անգամ: Մարտի 27-ին հրապարակված վերջին ցուցակում Հայաստանը 42 երկրների հետ միասին ետնապահների խմբում է՝ բաժանելով 138-180-րդ տեղերը: Սակայն լրացուցիչ ցուցանիշներով մեր ընտրանին 142-րդն է: Առաջին հորիզոնականում Գերմանիայի կանանց հավաքականն է (նկարում): Լավագույն տասնյակում նրան հաջորդում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ճապոնիան, Շվեդիան, Անգլիան, Բրազիլիան,

Ալեքսանդր Արզումանյանը՝ Բագրատյանին. «Թեթեւ տարեք»

«Թեթեւ տարեք, սրանով որեւէ պահանջատիրական բան չենք ստեղծում»,- Ալեքսանդր Արզումանյանն այսպիսի խորհուրդ տվեց Հրանտ Բագրատյանին, որը մի շարք մտահոգություններ  էր հայտնել Զարուհի Փոստանջյանի, Արտակ Զաքարյանի եւ մի շարք այլ պատգամավորների՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստած ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ: Ալեքսանդր Արզումանյանը պատմեց, թե հանձնաժողովում ինչ թեժ քննարկում եւ հակասական կարծիքներ են եղել այդ

Մայրն ամիսներով երեխային չտեսնելուց հետո մի քանի րոպե կարողացավ գրկել նրան

Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակում երիտասարդ մայրը, որը 4-ամյա դստերը 7 ամիս է՝ չէր տեսել, չէր կարողանում գրկել, համբուրել. փոքրիկը թույլ չէր տալիս: Փոքրիկ Մերին ծնողների անհաշտության պատճառով զրկվել է մոր գուրգուրանքից. Մերին ապրում է հոր եւ հորական տատի հետ: Չնայած երեխայի հայրը՝ Արկադի Գեւորգյանը, մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ երբեք արգելք

Սամուել Սեւյանը ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ

Սենթ Լուիսում շարունակվող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում խաղացվեց նաեւ յոթերորդ տուրը: Տղամարդկանց պայքարում Սամուել Սեւյանը (նկարում՝ ձախից) միավորը բաժանեց առաջատար Հիկարու Նակամուրայի հետ եւ 4,0 միավորով Գատա Կամսկու, Կայդեն Տրոֆֆի հետ միասին, որը առավելության հասավ Վարուժան Հակոբյանի նկատմամբ, բաժանում է 4-6-րդ հորիզոնականները: Վարուժանը 2,5 միավորով 12 մասնակցի մեջ ընթանում է իններորդ հորիզոնականում: Կանանց

Էդվարդ Նալբանդյան. Մենք երբեք անտեղի չենք քննադատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը Տիգրան Լիլոյան. Ինչպե՞ս կգնահատեք ռուս-հայկական հարաբերությունները ժամանակակից փուլում։ Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Մեր ժողովուրդներին միավորում են բազմաթիվ ամուր կապեր՝ կազմելով այն հզոր հիմքը, որի վրա մենք այսօր ոչ թե սոսկ կառուցում ենք, այլ նոր քարեր ենք ավելացնում մեր ռազմավարական,

Բագրատյան. «Տենց չի լինում, որ լուրջ քաղաքական ուժը դնի հա՛մ թուրքերին քրֆի, հա՛մ ռուսներին»

Այսօր ԱԺ-ում քննարկվեց Զարուհի Փոստանջյանի, Արտակ Զաքարյանի եւ մի շարք այլ պատգամավորների պատրաստած ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դժգոհեց. «Ինչի՞ ենք վկայակոչում փաստաթղթեր, որտեղ նշել ենք, որ հողերն էլ պետք է պահանջենք: Ուզում ենք ճանաչեն, ասենք՝ ճանաչեք: Երբ վկայակոչում են փաստաթուղթ, որտեղ կա այդ մոմենտը՝ էլ

ՀՅԴ-ական երիտասարդը` Գերմանիայի դեսպանի մասին. «Դեսպանը վարում է խուսափողական քաղաքականություն»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  այսօր Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի ծրագրերի շրջանակում՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան մոտ՝ Չարենցի փողոցի վրա անցկացնում էին երիտասարդական-ուսանողական ցույց։ Երիտասարդները Գերմանիայի դեսպանին ցանկանում էին հանձնել իրենց նամակ-պահանջագիրը: Սակայն դեսպան Ռայներ Մորելը դուրս չեկավ, երիտասարդների հետ հանդիպման չներկայացավ նույնիսկ հաղորդակցության որևէ պատասխանատու: Միայն

Գալուստ Սահակյան. ՀՀԿ կանայք գնացել էին Ծիծեռնակաբերդ կայանալու

«Մեր մոտ ինչ կատարվում է, բոլորը երկու-երեք բանակների են բաժանվում և բոլորն իրենց դատողությունների համաձայն բնութագրում են: Էնպես որ, էդ բնութագրերը շատ վտանգավոր են, երբ որ ասում են ժողովրդի անունից: Այդպիսի մի երևույթ այս պայմաններում Հայաստանում չկա, որ բանակների չբաժանվեն և չսկսեն իրար քարկոծել»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Լրագրողները

Վկան տեսել էր, թե ինչպես է Նվերի մայրը վերցրել տղայի կտրված ոտքը

11 տարվա ազատազրկումը մնաց անփոփոխ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն Աշոտ Խաչատրյանին դատապարտել էր տասնմեկ տարվա ազատազրկման: Աշոտ Խաչատրյանի պաշտպանությունն իրականացնում էր ճանաչված փաստաբան Սեդա Սաֆարյանը, որը վերաքննիչ բողոք էր բերել: Վերաքննիչ քրեական դատարանում օրեր առաջ ավարտվեց այս գործի քննությունը, եւ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը: Աշոտ Խաչատրյանը մեղադրվում

Գալուստ Սահակյանը`Քիմ Քարդաշյանի մասին (Տեսանյութ) 

«Աշխարհահռչակ տիկին է, և կարծում եմ՝ մենք պիտի արժանապատիվ ընդունելություն ցուցաբերենք»

Հայաստանի հավաքականը երկու աստիճան վեր է բարձրացել

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը: Հայաստանի հավաքականը նախորդի հետ համեմատած բարձրացել է երկու աստիճան եւ այժմ զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը: Իսկ առաջատարների տասնյակը, ըստ հաջորդականության կազմել են. Գերմանիա, Արգենտինա, Բելգիա, Կոլումբիա, Բրազիլիա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Ուրուգվայ, Շվեյցարիա, Իսպանիա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ներում չի շնորհվել ցմահ ազատազրկման դատապարտված գեթ մեկ դատապարտյալի

Ցմահ ազատազրկման դատապարտվածների ընտանիքների եւ հարազատների բացը նամակը ՀՀ նախագահին Մեծարգո պարոն նախագահ, մոտենում է հայ ժողովրդի պատմության ամենացավալի էջի՝ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցը, եւ հայոց աշհարհի վրա է սեւեռված լինելու ոչ միայն ամբողջ աշխարհի, այլ նաեւ Աստծո հայացքը, տեսնելու, թե ինչ արժեքների կրող է եւ ինչ է ավետում աշխարհին ցեղասպանություն վերապրած քրիստոնյա հայ

Գալուստ Սահակյանի դիտողությունը՝ Փոստանջյանին. «Պետական կառույցները չեն ընդունում նման փաստաթղթեր»

Այսօր ԱԺ-ում քննարկվեց Զարուհի Փոստանջյանի, Արտակ Զաքարյանի եւ մի շարք այլ պատգամավորների պատրաստած ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը պատմեց, որ ի սկզբանե ինքն ուզում էր Ցեղասպանության հռչակագրի դրույթներն ընդունվեին, բայց քանի որ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովում կային տարբեր դիրքորոշումներ եւ տարբեր տրամադրություններ, միաձայն որոշեցին ընդունել այնպիսի հայտարարություն, որտեղ միայն

ՌԴ-ն բարձր մակարդակով կմասնակցի Թուրքիայում կայանալիք Չանաքքալեի ճակատամարտի տոնակատարություններին. Tass

Կրեմլը դեռեւս դիտարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Երեւան գալու հավանականությունը: Այս մասին ռուսական «ТАСС» գործակալության հետ զրույցում ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եւ հավելել, որ իրենք համապատասխան հայտարարություն կանեն: Կրեմլի ներկայացուցիչը չի պատասխանել այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Պուտինը մեկնի Թուրքիա մասնակցելու Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի առթիվ

Մարտ ամսին գրանցվել է 2,3 տոկոս գնաճ

2015 թվականի հունվար ամսին դեկտեմբեր ամսվա համեմատ արձանագրվել էր 2,5 տոկոս գնաճ, փետրվար ամսին տեղի է ունեցել 0,1 տոկոս գնանկում, մարտ ամսին գնանկումը կազմել է 0,1տոկոս: Ընդհանուր առմամբ 2014 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ այս տարվա մարտ ամսին գրանցվել է 2,3 տոկոս գնաճ: Այս տեղեկություններն այսօր «Հենարան» ակումբում հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային

«Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամներին ձեռնաշղթաներով բերեցին քննչական կոմիտե (Տեսանյութ)

Քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամներին՝ Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավլիկ Մանուկյանին, Ժիրայր Սէֆիլյանին, Գեւորգ Սաֆարյանին հատուկ ջոկատայինները ձեռնաշղթաներով բերեցին քննչական կոմիտե: Այդ ընթացքում քննչական կոմիտեի դիմաց հավաքված նրանց համախոհները սկսեցին վանկարկել՝ «ազատություն»: «Հիմնադիր խորհրդարանի» անդամները քննչական կոմիտեի դիմաց սպասում են նրանց: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

11-ամյա Նվեր Վիրաբյանը չի վախենում բժիշկներից եւ շատ-շատ է ուզում նորից տեսնել

«Գնացել էինք բարեկամի տուն եւ այնտեղ մի սփրայթի շիշ կար: Երեխաներով մտածեցինք, որ սփրայթ է եւ ուզում էինք բացեինք, որ խմեինք: Շատ պինդ էր փակած, եւ ես վերցրեցի շիշը, որ բացեմ ու բացելու ժամանակ թափվեց աչքիս մեջ: Աչքս այլեւս չի տեսնում»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ պատմեց Նվեր Վիրաբյանը: Նվերի աչքի մեջ սփրայթի շշից էսենցիա էր

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031