Լրահոս
Օրվա լրահոսը

Սամուել Սեւյանը ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ

Ապրիլ 09,2015 15:57

Սենթ Լուիսում շարունակվող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում խաղացվեց նաեւ յոթերորդ տուրը:

Տղամարդկանց պայքարում Սամուել Սեւյանը (նկարում՝ ձախից) միավորը բաժանեց առաջատար Հիկարու Նակամուրայի հետ եւ 4,0 միավորով Գատա Կամսկու, Կայդեն Տրոֆֆի հետ միասին, որը առավելության հասավ Վարուժան Հակոբյանի նկատմամբ, բաժանում է 4-6-րդ հորիզոնականները: Վարուժանը 2,5 միավորով 12 մասնակցի մեջ ընթանում է իններորդ հորիզոնականում:

Կանանց առաջնությունում Տաթեւ Աբրահամյանը խաղաղ դաշն կնքեց Վիկտորիա Նիի հետ: Հայ շախմատիստուհին ունի 4,0 միավոր եւ չորրորդ տեղում է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ uschesschamps.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930