Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ ամսին գրանցվել է 2,3 տոկոս գնաճ

Ապրիլ 09,2015 14:42

2015 թվականի հունվար ամսին դեկտեմբեր ամսվա համեմատ արձանագրվել էր 2,5 տոկոս գնաճ, փետրվար ամսին տեղի է ունեցել 0,1 տոկոս գնանկում, մարտ ամսին գնանկումը կազմել է 0,1տոկոս: Ընդհանուր առմամբ 2014 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ այս տարվա մարտ ամսին գրանցվել է 2,3 տոկոս գնաճ: Այս տեղեկություններն այսօր «Հենարան» ակումբում հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Ինչպես տեղեկացրեց բանախոսը՝ 0,1 տոկոս գնանկման պարագայում պարենային ապրանքների գնանկումը ավելի մեծ է եղել, եւ կազմել է 0,9 տոկոս: Ոչ պարենային ապրանքների գծով արձանագրվել 1,2 տոկոս գնաճ, իսկ ծառայությունների սակագները աճել են 0,2 տոկոսով. «Պարենային 13 ապրանքախմբերից տասում մարտ ամսին գնանկում է արձանագրվել եւ միայն երեք ապրանքային խմբում է արձանագրվել գնաճ՝ դրանք են հրուշակեղեն՝ 3,1 տոկոս, միրգ՝ 4,1 տոկոս եւ ոչ ոգելից խմիչք՝ 0,4 տոկոս: Առավելագույն գնանկումը արձանագրվել է ձկնամթերքի շուկայում՝ 4,3 տոկոս, ձվի գները նվազել են 2,1 տոկոսով, մսամթերքի գները՝ 0,8 տոկոսով»:

Ծառայությունների ոլորտում 0,2 տոկոս գնաճի ընդհանուր ֆոնին՝ 0,4 տոկոսով կրթության, բուժսպասարկման ոլորտում՝ 1,2 տոկոսով, հանգստի կազմակերպման ոլորտում՝ 1,2 տոկոսով, հանրային սննդի ոլորտում՝ 1,5 տոկոսով , մշակույթի ոլորտում՝ 2,3 տոկոսով, կենցաղային բնույթի ծառայությունների ոլորտում՝ 2,7 տոկոսով գնաճ է արձանագրվել:

Կապի ոլորտում 0,1 տոկոսով գնանկում է արձանագրվել:

0,1 տոկոս գնանկման պարագայում Երեւանում արձանագրվել է 0,2 տոկոս գնաճ, Աշտարակում՝ 0,1 տոկոս, մյուս մարզկենտրոններում արձանագրվել 0,1-0,6 տոկոսով գնանկում: Առավել մեծ գնանկումները արձանագրվել են Վանաձոր, Իջեւան եւ Հրազդան քաղաքներում:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930