Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանի հետ ընթրելուց առաջ Լեւոն Մարտիրոսյանը Շուշան Պետրոսյանին էր ընթրիքի հրավիրել (Տեսանյութ) 

Ապրիլ 09,2015 16:22

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը կարծում է, որ Քիմ Քարդաշյանի ռեսուրսը մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել: Նա հիշում է մի դեպք, տարիներ առաջ Նյու-Յորքում կայացած մի համերգից, որի հանդիսատեսի ընդամենը 10-15 տոկոսն էր հայ, բայց քանի որ համերգի ընթացքում դոկումենտալ փաստեր էին ներկայացվում Հայաստանի, Ցեղասպանության մասին, 20 հազար հանդիսատեսները իմացան Հայաստանի, հայերի մասին:

Շուշան Պետրոսյանի երազանքն է Քիմ Քարդաշյանին Արցախ տանելը: Չի առաջարկել, նման ծրագիր չկա, բայց կարծում է, որ դա շատ կարեւոր բան կլինի: Լրագրողների դիտարկմանը, որ իր գործընկեր Լեւոն Մարտիրոսյանը հետն ընթրել է, գուցե նրա միջոցով առաջարկը տեղ հասցնի, Շուշան Պետրոսյանն ասաց, որ նրանք պատահական են հանդիպել: «Մինչեւ Քիմի հետ ընթրիքի գնալը, Լեւոնն ինձ ու ամուսնուս հրավիրում էր ընթրիքի: Բայց ես չէի կարող փոքրին տեսնել: Բախտն ա՞ բերել: Կարեւոր բան ա, մեծ բան ա: 77  միլիոն հետեւորդ ունեցողը, կարծում եմ, պիտի աշխատի ի օգուտ Հայրենիքի, ինչի մասին Քլոեն`քույրը գրել էր»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930