Լրահոս
Օրվա լրահոսը

Դիպլոմներ՝ դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի լավագույն աշակերտներին

Ապրիլ 09,2015 16:18

Դպրոցականների առարկայական համապետական օլիմպիադայի քաղաքային փուլում բարձր արդյունք ցուցաբերած 56 աշակերտները պարգևատրվել են առաջին կարգի դիպլոմներով։

Երևանի քաղաքապետարանի սահմանած դիպլոմներն ու պարգևներն աշակերտներին է հանձնել  Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

«Շնորհավորում եմ դիպլոմների արժանացած բոլոր աշակերտներին ու դպրոցներին, որ առաջատարի դիրքերում են, և շնորհակալություն եմ հայտնում այսպիսի աշակերտներ կրթած մանկավարժներին։ Սիրելի՛ աշակերտներ, ձեր պատասխանատվության շնորհիվ է, որ այսօր ունենք այսօրինակ ուսումնասեր, կիրթ, բանիմաց սերունդ, որով կարող ենք հպարտանալ»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Դպրոցականների համապետական օլիմպիադայում ընդգրկված է 16 առարկա։ Դպրոցականների 2014-2015 ուստարվա առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել են Երևանի հիմնական, միջնակարգ, ավագ և մասնավոր դպրոցների 7-12-րդ դասարանների 1935 աշակերտ։  Քաղաքային փուլի արդյունքների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի դիպլոմների է արժանացել 334 աշակերտ, ընդ որում 56 աշակերտ՝ առաջին կարգի, 112-ը՝ երկրորդ կարգի և 166-ը երրորդ կարգի դիպլոմների։

Դպրոցականների առարկայական օլիմպիադան անցկացվել է ՀՀ ԿԳՆ սահմանած կարգի համաձայն։ Օլիմպիադաների քաղաքային փուլին մասնակցել և քաղաքապետարանի դիպլոմներով են պարգևատրվել նաև Ֆիզմաթ, «Քվանթ» վարժարանների, Շիրակացի ճեմարանի, ԱՅԲ կրթահամալիրի աշակերտները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930