Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը խոսել է ոստիկանության գործունեության մեջ տեղ ունեցած արատավոր երևույթները սկզբունքորեն բացառելու մասին

Ապրիլ 09,2015 16:29

Ապրիլի 8-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց հերթական գործնական պարապմունքը, որին մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ու տարածքային բաժինների ղեկավարները:

Ապրիլի 24-ի միջոցառումների համատեքստում անդրադառնալով արտաքին ծառայությունների և հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների խնդիրներին՝ ոստիկանության պետը կարևորեց հատկապես կատարողական կարգապահության բարձրացման անհրաժեշտությունը:

Վլադիմիր Գասպարյանը պահանջեց սկզբունքային լինել արտաքին ծառայության կատարելագործման ուղղությամբ՝ սկսած ոստիկանության ծառայողի արտաքին տեսքից ու պահվածքից, մինչև հասարակական կարգի պահպանման ընթացիկ ու կանխարգելիչ միջոցառումներ:

Խոսելով ոստիկանության բարեփոխման երկրորդ փուլի առաջնահերթությունների մասին՝ ոստիկանության պետը նշեց, որ այդ գործընթացն անշրջելի է, և այդ իրողության գիտակցումը պետք է ունենա ողջ համակարգը՝ ղեկավարից մինչև շարքային: Միայն այդպես է հնարավոր իրականացնել այն քաղաքականությունը, որը որդեգրել ու որին հավատարիմ է լինելու ոստիկանությունը:

Խոսելով ժամանակին ոստիկանության գործունեության մեջ տեղ ունեցած արատավոր երևույթները սկզբունքորեն բացառելու մասին՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նոր պայմաններում հասարակության հետ աշխատելու հիմնախնդիրներին, այն մեթոդներին, որոնցով նոր իրողությունները պետք է հասանելի դառնան քաղաքացիներին:

Այնուհետև ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը և տեղակալ Սամվել Հովհաննիսյանը գործնական պարապմունքի մասնակիցների հետ մանրամասնեցին պլանային թեմաները և առարկայական քննարկումից հետո ըստ ստորաբաժանումների տվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930