Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը՝ Բագրատյանին. «Թեթեւ տարեք»

Ապրիլ 09,2015 16:04

«Թեթեւ տարեք, սրանով որեւէ պահանջատիրական բան չենք ստեղծում»,- Ալեքսանդր Արզումանյանն այսպիսի խորհուրդ տվեց Հրանտ Բագրատյանին, որը մի շարք մտահոգություններ  էր հայտնել Զարուհի Փոստանջյանի, Արտակ Զաքարյանի եւ մի շարք այլ պատգամավորների՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստած ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:

Ալեքսանդր Արզումանյանը պատմեց, թե հանձնաժողովում ինչ թեժ քննարկում եւ հակասական կարծիքներ են եղել այդ նախագծի քննարկման ժամանակ. «Բայց քանի որ սա այն հարցն է, որ դժվար է դեմ քվեարկել` մենք համաձայնեցինք տիկին Փոստանջյանի նախագծի հետ եւ չեզոք բառը գտանք, որ ոչ թե հիմք ենք ընդունում հռչակագիրը, այլ ընդամենը արժեւորում ենք»:

Որպես օրինակ, Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ մենք օրինակ, Տիգրան Մեծի պողոտա ունենք, դրանով արժեւորում ենք նրան: Այս դեպքում էլ պարզապես արժեւորում ենք հռչակագիրը. «Իսկապես կիսում եմ այն մտահոգությունը, որ դիվանագետների համար սրանով պրոբլեմ ենք ստեղծում, բայց, այնուամենայնիվ, նորմալ տեքստ է, արժի շուտ ընդունել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930