Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրենց խնդիրներով  կիսվել են  նախարար Երիցյանի հետ

Ապրիլ 09,2015 16:37

Շարունակելով իր աշխատանքային այցը Տավուշի մարզ՝ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելում է մարզի սահմանամերձ գյուղեր: Նախարարն արդեն եղել է Չինարի, Մովսես, Վ.Կ.Աղբյուր գյուղերում:

Հանդիպելով սահմանամերձ համայնքների բնակչության, ղեկավար անձնակազմի և նշված համայնքների պաշտպանությունն ապահովող զորամասերի անձնակազմի հետ՝ նախարար Երիցյանը տեղում անձամբ ծանոթացավ համայնքի քաղաքացիական պաշտպանության հարցերին: Շեշտելով բնակչության պաշտպանության հարցում հայոց բանակի առաջնային դերը՝ նախարարը նշեց, որ ՏԿԱԻ նախարարության անձնակազմը նույնպես պատրաստ է և միջոցներ չի խնայելու բնակչության պաշտպանության ոլորտում ներդրում ունենալու հարցում:

Սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև նոր աշխատատեղերի ստեղծման, առողջապահության և աղբահանության հետ կապված հարցեր: Վ.Կ. Աղբյուր գյուղի բնակիչները նախարարի հետ քննարկեցին խաղողի այրված այգիների հարցը: Արմեն Երիցյանը Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին կարգադրեց ուսումնասիրել բարձրաձայնված բոլոր խնդիրները և հնարավոր լուծումների մասին զեկուցել անձամբ իրեն:

 

ՀՀ  ՏԱՐԱԾՔԱՅԻՆ  ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ

    ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930