Օրվա լրահոսը
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցություն
Փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգի եւ փետրվարի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 113 հարց եւ միջազգային 23 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման
Տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտության շնորհանդեսը
Հունվարի 31-ին Բեյրութի «Լյուսի Թութունջան» ցուցասրահում Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ տեղի ունեցավ Կատյա Փելթեքյանի «Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտության շնորհանդեսը, որում ընդգրկված են հազարից ավելի հոդվածներ, հայտարարություններ և այլ նյութեր 1914-1923թթ. բրիտանական մամուլից: Գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերին Լոնդոնի «Հայկական տանը»: Միջոցառմանը ներկա
Օրակարգային է ոռոգման ջրի խիստ արդյունավետ օգտագործման խնդիրը. տեղի ունեցավ ոռոգման շրջանի մեկնարկին նախորդող հանդիպումը
Կոտայքի մարզի Արզական համայնքում այսօր տեղի ունեցավ ոռոգման շրջանի մեկնարկին նախորդող ավանդական հանդիպում-քննարկումը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Մասնակցում էին ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ջրառ եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ, հողագործ-ջրօգտագործողներ, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հանդիպմանն ամփոփվեցին ոռոգման համակարգի 2013թ. արդյունքները, ներկայացվեցին 2014թ. գործունեության հիմնական ուղղությունները, քննարկվեցին ոռոգման շրջանի
Պահեստազորի գնդապետ Աշոտ Զաքարյանը՝ բանակի արատների մասին
«Պետք է արմատախիլ անել հովանավորչությունը, որը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, ինչը պարարտ հող է այս կամ այն հանցագործության համար: Բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, գեներալներ պիտի կողմնորոշվեն՝ իրենք ծառայո՞ւմ են, թե՞ բիզնեսով են զբաղվում: Հաճախ նրանք չեն տարանջատում սեփական բիզնեսը ծառայությունից, նույնիսկ ծառայությունը օգտագործում են անձնական բիզնեսի ծաղկման ու զարգացման համար: Մի շարք հրամանատարներ՝ սկսած կրտսեր անձնակազմից,
Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ
President.am. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել ամբողջովին հիմնանորոգված և արդիական սարքավորումներով հագեցած Աբովյանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, շրջել հիվանդանոցի բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում լայն թափով շարունակվում են մարզային
Խղճի ազատությունն ու «վառելու» ցանկությունը
Ծանոթ պատմություն այն մասին, թե ինչպես են հավատաքննության դեմ պայքարողները ժամանակի ընթացքում հավատաքննիչ դառնում «Էս աղանդները լցվել են Հայաստան: Սաղ էս եվրոպացիք են մեր վզին դրանց փաթաթել: Դրանց սաղին պետք ա վառել»: Ահա ստանդարտ արձագանքը, որը լսում եմ փողոցում, կարդում եմ կայքերում, երբ խոսքը գնում է խղճի ազատության մասին: Այս հրապարակումն էլ, հավանաբար, նման արձագանքի
Քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր
Ս.թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիք Վիլքսին /նստավայրը` ք. Թբիլիսի/: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև իրականացվող մի շարք երկարատև ծրագրերին, մասնավորապես` ՄԹ խորհրդատվական աջակցությանը 2013 թվականի դեկտեմբերից Հայաստանում մեկնարկած Պաշտպանության
Ընտանեկան նպաստը չեն ստացել, կոմունալ վարձերը չեն կարողանում մուծել
Գումարները կվճարվեն փետրվարի 15-ին Սովորաբար ընտանեկան նպաստի գումարները վճարվում են տվյալ ամսվա 22-27-ը: Հունվարն ավարտվեց, սակայն այդ ամսվա ընտանեկան նպաստի գումարները սոցիալապես անապահով ընտանիքներին չեն վճարվել: Այդ կապակցությամբ մենք Տավուշի մարզի բնակիչներից դժգոհության բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստացել: Նշված պատճառով սոցիալապես կարիքավոր ընտանիքներն հնարավորություն չունեն մուծելու բնական գազի, խմելու ջրի, էլեկտրաէներգիայի, հեռախոսային ծառայությունների դիմաց: Մանավանդ, որ
«Ռ. Քոչարյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնին անցնելու հավանականությունը պիտի համարել ՀՀ անվտանգության լրջագույն սպառնալիք»
Հարցազրույց «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, պահեստազորի գնդապետ Աշոտ Զաքարյանի հետ – Պարոն Զաքարյան, վերջին շրջանում, կապված սահմանների վրա անընդհատ լարվածության հետ, խոսակցություններն այն մասին, որ մոտալուտ պատերազմի վտանգ կա, շատացել են: Ձեր տպավորությամբ՝ կա՞ նման վտանգ: – Պատերազմի վտանգ միշտ էլ կա, վերջին 20 տարիների «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»
Նախկին կնոջն այրել է վրեժխնդրության պատճառով
«Ոչ ինքն ինձ ծնող եղավ, ոչ էլ թողեց մորս քաղցրությունը զգամ: Մորս օր ու արեւ չի տվել: Սաղ կյանքը բերդերն ա եղել: Փոքր երեխա էի, հիշում եմ, որ մերս գաղութ պերեդաչի էր տանում հորս, իրա՝ ղումարով կրված պարտքերն էր փակում»,- այսպես է հիշում Լուսինեն հարազատ հորը, որը վերջերս հրկիզելով սպանել է նախկին կնոջը՝ Լուսինեի մորը:
Մերժում են, ասելով՝ «առկա են միջին ագրեսիվության ցուցանիշներ»
Երեկ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ամատունու վաղաժամկետ պայմանական ազատելու դիմումի քննությունն էր: «Ես բազմիցս ձեր եւ այլ օրաթերթերի միջոցով դիմել եմ պաշտոնատար անձանց, կառավարությանը, սակայն բարձրացված հարցը առայսօր լուծում չի ստացել եւ անօրինական մերժումները շարունակվում են: Ինձ թվում է, որ կարիք չկա, որպեսզի կրկին նշեմ «Կոշ» ՔԿՀ-ում իմ պատիժը կրելու ընթացքում իմ
Չի հաշվառվել որպես փախստական ընտանիք
Կամո Մանգասարյանը դիմել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն (ՄՊԾ)՝ խնդրանքով, որ իրեն տրամադրեն բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ): Միգրացիոն ծառայությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ նրանց ընտանիքը 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Միգրացիայի եւ փախստականների նախկին վարչության կողմից չի հաշվառվել որպես փախստական ընտանիք: Առաջացած խնդրի վերաբերյալ Կամոյի եղբայրը՝ Յուրին, հայցադիմում էր ներկայացրել Հայաստանի վարչական
«Ռուսաստանում ծնողներն ավելի հետեւողական են»
Սցենարիստ Աննա Խաչատուրովայի դիտարկումները Հեքիաթների հերոսների իր յուրատեսակ աշխարհն է ստեղծել սցենարիստ Աննա Խաչատուրովան, ում ստեղծագործական կարիերան ընտանեկան հանգամանքների բերումով սկսվել է Ռուսաստանում՝ Մոսկվայում, Վորոնեժում եւ այլ քաղաքներում: Շուրջ 3 տարի է՝ արվեստագետը ընդմիշտ տեղափոխվել է հայրենիք: Սկզբնական շրջանում, քանի որ նրա սցենարները ռուսերեն էին, հանդիպել է խոչընդոտների՝ դրանք իրականացնելու ճանապարհին: Հավանաբար դա է պատճառը,
Պոեզիան Սուսաննա Սաֆարյանի՝ երգերում
Ասում են՝ մեղեդին անմիջապես մեր սիրտն է թափանցում, ապա հասնում ուղեղին, դառնում ավելի ընկալելի: Իսկ ի՞նչ է կատարվում մարդու հետ, երբ մեղեդին ու խոսքը միանգամից գրավում են ե՛ւ սիրտը, ե՛ւ ուղեղը, քեզ տանելով երգի մեջ ապրող բանաստեղծի ներաշխարհը, նրա տառապանքը դարձնելով քոնը, նրա խինդը հաղորդելով իբրեւ թրթիռ, իբրեւ անուրջ, իբրեւ ոգի… Սուսաննա Սաֆարյան արտիստը հենց
«Պայքարելու եմ անհարիր երեւույթների դեմ»
ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը երեկ «Առավոտի» միջոցով հայտարարությւոն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով այն փաստը, որ ԲՈՀ-ի շուրջ վերջին շրջանում ծավալվել է մեծ աղմուկ, եւ նաեւ օրեցօր դժվարանում է դիմակայելը լրագրողների անվերջանալի հետապնդումներին, հարկ եմ համարում ասել հետեւյալը. մեր երկրում այսօր ապրում ու գործում են բազմաթիվ լավ գիտնականներ, բազմաթիվ բարեխիղճ ու պատասխանատու
Վարդապետը չի զղջում, որ իրավաբան չի դարձել
«Աստված իբրեւ հայր եւ ծնող, մարդուն որոշակի առաքելություն, ուղի է տվել»,- ասում է Մայր Աթոռի Պաշտոնական մամուլի եւ հրատարակչական բաժնի տնօրեն տեր Շահե վարդապետ Անանյանը: Այս խոսքերը լսում ենք աթեիստական միջավայրում մեծացած հոգեւորականից, ում ի սկզբանե կրոնն ընդհանրապես չէր հետաքրքրում, իսկ նպատակն իրավաբան դառնալն էր: Սակայն, ինչպես ասում են` մենք որոշում ենք, Աստված` տնօրինում… «Ամեն
Ձիթապտղի պաշտետ
«Առավոտը» սկսում է նոր շաբաթօրյա շարք՝ «…Նաեւ հացիվ»: Այս բաժնում մենք կներկայացնենք հետաքրքիր, յուրօրինակ եւ հեշտ պատրաստվող բաղարդատոմսեր: Ձիթապտղի պաշտետ Այս ուտեստը ոչ միայն համեղ է, երկար է պահպանվում, այլեւ շատ հարմար է առաջիկա պահքի համար: Ինչպես նաեւ լավ տարբերակ է սառնարանում «մոռացված» ձիթապտուղներից «ազատվելու» համար: Ձիթապտղի պաշտետի համար մեզ անհրաժեշտ է ձիթապտուղ՝ այնքան, որքան
Արթուր Բաղդասարյան. «Նախկին նախագահները իրենց հարցերին պատասխան ստանալու իրավունք ունեն» (Տեսանյութ)
ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կարծում է, որ երկրի ղեկավարությանը մասնակցած ցանկացած քաղաքական գործիչ՝ առավել եւս նախկին նախագահներն ու վարչապետներն իրավունք ունեն արտահայտվելու երկրի կառավարման վերաբերյալ, հարցեր հնչեցնելու եւ ակնկալելու իրենց հնչեցրած բովանդակային հարցերին բովանդակային պատասխաններ, որոնք հասարակությունը պետք է լսի, տեսնի, քննարկի եւ վերլուծի: Այս համատեքստում է նա դիտարկում վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյան-կառավարություն հրապարակային
Հիմնական մոլորությունը
Հայաստանում սխալ եւ անարդար բաները շատ են: Բայց դրանք մեծ չափով ածանցյալ են: Իսկ հիմքը այն մոլորությունն է, որով տառապում են մեր հիմնական քաղաքական ուժերը եւ բնակչության մեծ մասը: Նրանք դեմ չեն, որ Հայաստանը վերջնականապես կորցնի իր անկախությունը՝ փոխարենն, իրենց կարծիքով, ձեռք բերելով «անվտանգության երաշխիքներ»: Դա, իմ կարծիքով, պատրանք է: Եթե ինչ-որ բան ինձ չի
ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին. կան տուժածներ
Meteo.am. Փետրվարի 1-ին, ժամը 10.21-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «ՎԱԶ-21012» մակնիշի 23 PO 303 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը` մոտ 20
Սին հույսեր պետք չի փայփայել. կարծում է Արթուր Բաղդասարյանը (տեսանյութ)
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր կայացած ասուլիսում, որը նվիրված էր Ազգային անվտանգության խորհրդի 2014թ. ծրագրերին, պատասխանելով լրագրողների հարցերին ՀԱՊԿ-ի արձագանքներին՝ սահմանի վրա կատարվող իրադարձություններին, ասաց, որ ՀԱՊԿ ղեկավար Նիկոլայ Բորդյուժան պարբերաբար ասում է ռազմական գործողությունների եւ ռազմական սպառնալիքի անընդունելիության վերաբերյալ՝ «նա միշտ էլ դա ասում է, հո չի՞ կարող ամեն հերթական պատահարից հետո, որքան էլ
ԵԱՀԿ գործող նախագահը խորապես անհանգստացած է ԼՂ հակամարտության հրադադարի դյուրաբեկությամբ. «Արմենպրես»
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ նախագահությունը 2014 թվականի հունվարի 1-ին ստանձնեց Շվեյցարիան` հայտարարելով, որ նախագահելու է «Ստեղծել Անվտանգության համայնք ի շահ բոլորի» կարգախոսով: Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ: – Պարո՛ն նախագահ, 2014 թվականի հունվարին Շվեյցարիան ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը` որպես գերակայություններ սահմանելով հակամարտությունների կանխարգելումը և կարգավորումը Արևմտյան Բալկաններում և
News.am. Օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը բռնվել է
Օֆշորային սկանդալում ներգրաված գործարար Աշոտ Սուքիասյանը բռնվել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ոստիկանությունը: Նրան հայտնաբերել են երեկ՝ Թիֆլիսում, Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, ինչպես նաեւ Վրաստանի իրավապահների հետ համագործակցության արդյունքում: Այժմ քննարկվում է Աշոտ Սուքիասյանի էքստարդիցիայի ենթարկելու հարցը: Նշենք, որ ավելի վաղ հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր
Բուքը սաստկացել է Ջաջուռի լեռնանցքում, Աշոցքի, Կոտայքի և Սևանի տարածաշրջաններում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1–ին` ժամը 11 :30–ի դրությամբ, Սևանի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց: Բուքը սաստկացել է Գյումրի – Աշոցք, Գյումրի – Ջաջուռի լեռնանցքում, Կոտայքի և Սևանի տարածաշրջաններում: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար հատվածով: Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Վանաձորի,
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերը տեղաբաշխվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
Երևան, Հայաստան, 2014-02-01 08:47 CET (GLOBE NEWSWIRE) – 2014թ.-ի հունվարի 31-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ՀՀ դրամով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերի 1-ին թողարկման տեղաբաշխումը: Ընկերության 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով լողացող արժեկտրոնով պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայական տեղաբաշխման հարթակի միջոցով: Արժեկտրոնի մեծությունը հղված է ՀՀ ԿԲ-ի
Ոստիկանությունն արձագանքում է անցորդներից փող խնդրող ոստիկանի մասին լուրերին
Ոստիկանությունը արձագանքում է մամուլում հրապարակված տեղեկություններին, թե արդեն մի քանի օր է, ինչ քաղաքի տարբեր հատվածներում երիտասարդ մի ոստիկան անցորդներից է գումար խնդրում՝ Երեւանից մարզ հասնելու համար: «Բացառված է նման բան»,- Aravot.am-ին ասաց ոստիկանության աշխատակից Արմեն Մալխասյանը: Մեր հարցին, թե ո՞վ է ոստիկանական համազգեստով ոստիկան ներկայանում, դուք դա ոստիկանի հեղինակությունը գցելու քա՞յլ եք համարում, ասաց.
Այրվում է էլ. ենթակայան
Meteo.am. Փետրվարի 1-ին, ժամը 10.19-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում այրվում է էլ. ենթակայան: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.53-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Օդանավակայանի նախկին աշխատակից կալանավորը ինքնավնասել է իրեն
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թովմաս Վարդանյանը երեկ տեղափոխվել էր Էրեբունու հիվանդանոց: Նա թեւը սուր կտրող գործիքով վնասել էր: Aravot.am-ի տեղեկություններով Էրեբունի բուժհիմնարկում գիշերը բուժօգնություն ցույց տալուց հետո նրան կրկին տեղափոխել են Նուբարաշենի մեկուսարան: Կալանավորն ունի հոգեկան խնդիրներ, եւ իր արարքը պայմանավորված էր հոգեմետ դեղերը ուշացնելու հետ: Հիշեցնեմ, որ օրեր առաջ Արարատի եւ Վայոց ձորի
Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի տասներեքերորդ նիստ
2014 թվականի հունվարի 31-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի տասներեքերորդ նիստը Գագիկ Հարությունյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված նկատառումների հիման վրա շարունակվել են Հայեցակարգի նախնական տարբերակի վերաբերյալ քննարկումները: Հաստատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների հետ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ սույն թվականի փետրվարի 6-7-ը նախատեսված հանդիպումների ձևաչափը և աշխատանքային
Թողեք հանգիստ Մամիկոն պապին. «168 ժամ»
Հայ-ադրբեջանական սահմանը հատած Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանի` Ադրբեջանի տարածքում հայտնվելու և գերեվարվելու լուրից բոլորի ուշադրությունը հատկապես սևեռվեց տարաբախտ ծերունու ձեռքի գիպսին. ինչպե՞ս կարող են խոշտանգել մարդուն, կոտրել նրա ձեռքը, առավել ևս` եթե նա հիվանդ ծերունի է: Այս հարցը կոնկրետ պատասխան չունի. պատասխանը փիլիսոփայական է, հումանիզմի ոլորտից: Սակայն շատ կոնկրետ պատասխան է ենթադրում