Օրվա լրահոսը
ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՈՂՋ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՈՂՋ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ Այդպիսին է «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի կարծիքը ՕԵԿ 6-րդ համագումարի ժամանակ հնչած ելույթների ընդդիմադիր պաթոսին կնախանձեին իրենց արմատական ընդդիմադիր համարող քաղաքական գործիչներն անգամ։ Մեր ունեցած տվյալներով, կոալիցիայի ներսում այս համագումարից հետո առկա լարվածությունը ավելի է խորացել։ Ինչպես հայտնի է, ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը, մասնավորապես, այսպիսի հայտարարություն արեց.
ԼԵԳԻՈՆԵՐՆԵՐԻՆ՝ ԱՅՈ, ԲԱՅՑ…
ԼԵԳԻՈՆԵՐՆԵՐԻՆ՝ ԱՅՈ, ԲԱՅՑ… Ժամանակակից ֆուտբոլում առանց դրսից խաղացողներ հրավիրելու եւ աճեցրած սեփական կադրերին արտասահմանյան ակումբներ ուղարկելու՝ դժվար է միջազգային ասպարեզներում հաջողություններ ակնկալել։ Դա ապացուցված է վաղուց, դա վերջին շրջանում ապացուցվում է նաեւ Հայաստանի ակումբների ու հավաքականների օրինակով։ Մասնավորապես, հանրապետության այս տարվա չեմպիոնն ու փոխչեմպիոնն իրենց կազմերն ուժեղացնելու նպատակով թիմ են հրավիրել մի քանի լեգեոներականների, որոնք
«Ինձ չեն հրավիրել «Արմմոնո» փառատոնին»
«Ինձ չեն հրավիրել «Արմմոնո» փառատոնին» Ասում է դերասանուհի Անահիտ Թոփչյանը Չնայած ֆրանսիացի հանդիսատեսի դատին հանձնված նրա մոնոներկայացումները արժանանում են տեղի մամուլի ջերմ արձագանքներին։ Հոկտեմբերի 30172ին Անահիտ Թոփչյանի «Աստ հանգչի…» մոնոդրամը Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում դիտել է նաեւ հայ հանդիսատեսը։ – Հաճախակի՞ եք գալիս Երեւան եւ ամեն անգամ ի՞նչ եք տանում ձեզ հետ։
«ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ» «ՀՅՈՒՍԹԸՆԸ»
«ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ» «ՀՅՈՒՍԹԸՆԸ» «Այն փաստը, որ տղամարդը բեմ է դուրս գալիս կնոջ հանդերձանքով ու կանացի ձայնով կատարում Հյուսթընի հանրահայտ հիթերը, մարդկանց գցում է շոկի մեջ»,- վստահեցնում է երգիչ Մարկ Ալեքսը։ Նա համոզված է, որ յուրաքանչյուր արտիստ պետք է կարողանա իրեն ճիշտ մատուցել սկուտեղի վրա։ Իսկ օրիգինալությունն, ըստ նրա, կախված է մարդու տեսակից։ Մ. Ալեքսին փոքր տարիքից
Մենք հիվանդ ենք օտարամոլությամբ
Մենք հիվանդ ենք օտարամոլությամբ Պետական լեզվի գերակայության ապահովումն ազգային անվտանգության խնդիր է Երեկ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունն ամփոփեց «Մեր տանը՝ մեր լեզվով» նշանաբանով անցկացված՝ ցուցանակների ստուգման արդյունքների այն փուլը, որին մասնակցում էին նաեւ հ/կ եւ ԶԼՄ ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ խոսքն այն տնտեսավարող սուբյեկտների օտարալեզու ցուցանակների մասին է, որոնց տերերը խուսափում են մեսրոպյան գրերից: «Մեր հասարակական
Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՃԱՌԸ ՎԵՐՋ ՉՈՒՆԻ
Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՃԱՌԸ ՎԵՐՋ ՉՈՒՆԻ Ինչպես նաեւ՝ նրա ստերը «Հոկտեմբերի 27» գործով երեկվա դատական նիստում գլխավոր դերակատարը դարձյալ ամբաստանյալ Նաիրի Հունանյանն էր, որը գրառումների մի ողջ տրցակ ձեռքին շարունակում է հանդես գալ ոչ թե պաշտպանական ճառով, այլ հակընդդեմ ճառով՝ ուղղված մեղադրողներին։ Նա երեկ ողջ օրվա ընթացքում հրապարակեց տուժողների ցուցմունքներից առանձին հատվածներ, որոնց մեջ փորձում էր
Ով է հավաքելու քանդած տնակների աղբը
Ով է հավաքելու քանդած տնակների աղբը Շիրակի մարզպետարանն ու Գյումրիի քաղաքապետարանը այդ գործն անելուց կտրականապես հրաժարվում են։ Գյումրին տնակներից ձերբազատվում է, փոխարենը կայծակնային արագությամբ լցվում է աղբով: Ըստ բնակիչների, քանդված տնակներից առաջացած «աղբեղենը»՝ փայտ, երկաթ, պենոպլաստ, «դարերով» անշարժ մնում են: «Եթե քաղաքային իշխանությունները փող չունեն, մենք առավել եւս չունենք. ի վիճակի չենք սեփական միջոցներով ուրիշների
ԲՅՈՒՋԵԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐ ԿՏՐՎԱԾ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ԲՅՈՒՋԵԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐ ԿՏՐՎԱԾ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ Իսկ կանխատեսումները ռիսկային են 2004թ. պետական բյուջեի նախագիծը մի շարք դիտարժան կետեր է պարունակում, բայց կնշենք միայն մի քանիսը։ Մասնավորապես, իրական վիճակից կտրված են մատուցվում էներգետիկայի եւ ջրային տնտեսության զարգացման վերաբերյալ ՀՀ կառավարության մտադրությունները, որոնք արտահայտված են բյուջետային ուղերձում։ Օրինակ, կառավարությունն այդ փաստաթղթում մեծ կարեւորություն է տալիս «Էներգետիկային վերաբերող
ՀՔԴՄ. ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ
ՀՔԴՄ. ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ «Իմ՝ կուսակցության նախագահ դառնալու հանգամանքը չի ենթադրում, որ Խոսրով Հարությունյան նախագահի պարագայում այս կուսակցությունը պետք է արձանագրի իր քաղաքական լրջագույն եւ ամենամեծ հաջողությունը»,- ՀՔԴՄ երեկ կայացած համագումարում հայտարարեց Խոսրով Հարությունյանը։ Նա փաստեց, որ ինքն ու իր գործընկերներն այս փուլում կարեւորում են «ներկուսակցական կյանքի կայացումը», իբրեւ գրավական քրիստոնեադեմոկրատական գաղափարախոսության՝ «երկարաժամկետ, մշտական եւ կայուն
ԱԲԱՇԻՁԵԻ «ԳԱՂՏՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
ԱԲԱՇԻՁԵԻ «ԳԱՂՏՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ» ՌԴ Պաշտպանության նախարար Ս. Իվանովը, «ըստ չհաստատված տվյալների», Երեւանում հանդիպել է Ասլան Աբաշիձեի հետ: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել է երեւանյան աղբյուրը: Նրանց խոսակցության բովանդակության մասին, սակայն, որեւէ բան չի հաղորդվում: Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ նախօրեին վրացական ընդդիմության ղեկավարներ Սաակաշվիլին եւ Ժվանիան «Մզե» հեռուստատեսության եթերում հայտարարել են, թե «քաղաքական սուր ճգնաժամի պայմաններում
«Վառե՞լ», թե՞ «չվառել» գործակալներին
«Վառե՞լ», թե՞ «չվառել» գործակալներին Մամուլի ազգային ակումբը երեկ քննարկում էր կազմակերպել՝ «Հատուկ ծառայությունների ազդեցությունը Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների վրա»: Ներկաները պահանջում էին «բացել գաղտնի գործակալության գրապահոցները» (սա Պարույր Հայրիկյանի ձեւակերպումն է), կամ «լյուստրացիայի ենթարկել նախկին ՍՍՀՄ գաղտնի ծառայությունների գործակալներին» (այսկերպ իր պահանջը ձեւակերպեց Հմայակ Հովհաննիսյանը): Եվ միայն «Ազգային անվտանգություն» նշանակալի անունը կրող կուսակցության
«ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻՆ ՓՐԿԵԼԸ ԽՆԴԻՐ ՉԷ»
«ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻՆ ՓՐԿԵԼԸ ԽՆԴԻՐ ՉԷ» Ասում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, դաշնակցական Ռուբեն Հովսեփյանը, որը որպես դիտորդ ներկա էր Վրաստանի խորհրդարանական ընտրություններին: – Քվեարկության օրը Վրաստանում ընտրացուցակների խառնաշփոթը նման էր Հայաստանի 1999-ի ընտրություններին, հետընտրական իրավիճակը որոշ չափով նման էր մեր 2003-ի ընտրություններին: Այս ամենի ավարտը զուգահեռներ կունենա՞ ՀՀ-ում արձանագրված իրողությունների հետ:
ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ԲԱԶՄԱՀԱՐԿԵՐ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ԲԱԶՄԱՀԱՐԿԵՐ Որտեղ կնստի 64 փոխնախարար «Վերջերս Կանադայում էի (ուղղակի օրինակ եմ ասում), գնացինք օգնության ֆոնդի գրասենյակ եւ մի հետաքրքիր պատկեր ստացվեց։ Մի ամբողջ շենք՝ բարձրահարկ, մոտ 23 հարկանի, միայն մեկ օֆիսի էր տրամադրված, որն ամբողջովին զբաղված էր օգնության խնդիրներով։ Այնտեղ տեղակալների թիվը մոտ 64 էր ու տարբեր գծերով։ Դուք պատկերացրեք, ինչքան էլ
ԵՐԲ ԿԱ ՍՐՏԱՑԱՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
ԵՐԲ ԿԱ ՍՐՏԱՑԱՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը այս տարի երկրորդ անգամ անընդմեջ դարձավ դպրոցականների սպարտակիադայի հաղթող եւ արժանացավ դրամական խոշոր մրցանակների։ Նման մարզական-մասսայական մրցումներում երկու անգամ առաջին տեղը գրավելը երեխաների շրջանում ֆիզիկական դաստիարակության ոլորտում ամենօրյա աշխատանքի հետեւանք է. մի բան, որ այնքան էլ հաճախ չի պատահում հանրապետության դպրոցներում։ Օրերս Սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանն
Նշաձեւ աչքերի տիրակալը
Նշաձեւ աչքերի տիրակալը ՀՀ վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանն իրեն ավելի շատ բանաստեղծ է համարում Անշուշտ, իր խառնվածքով ու ներքին էությամբ նա նախ եւ առաջ բանաստեղծ է, որովհետեւ «բանաստեղծում», իր խոհերն ու ապրումներն արտահայտում է գույներով: Այնքան վառ ու տպավորիչ է նրա գունաշխարհը, որ արտահայտած թեման երբեմն ետին պլան է մղվում, դառնում ածանցյալ ու ստորադաս: Ու
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ Ահա թե ինչի է պատրաստ թավջութակահարուհի Կարինե Գեորգյանը Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «21-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում էր հայտնի թավջութակահար Կարինե Գեորգյանը (Մեծ Բրիտանիա)։ Նա ճանաչված երաժիշտ, «Կոմիտաս» քառյակի թավջութակահար (1968-72թթ.) Արմեն Գեորգյանի դուստրն է։ Երաժշտական կրթությունը նախ ստացել է հորից, ապա Մոսկվայի կոնսերվատորիայում՝ աշխարհահռչակ Մստիսլավ Ռոստրոպովիչի ղեկավարությամբ։ «Առավոտի»
Ինչի համար են տուգանում տնօրեններին
Ինչի համար են տուգանում տնօրեններին Վերջին երկու տարում արտակարգ ուրախություն էր տիրում դպրոցներում։ Այս տարվա հունվարի 1-ից կրկնակի բարձրացավ վարչական աշխատողների աշխատավարձը՝ ութ հազար դրամից դառնալով տասնվեց հազար։ Բայց արի ու տես, որ տնօրենների խիստ սիմվոլիկ աշխատավարձը ազդեց բյուջեի վրա։ Նախ ընտրություններից անմիջապես հետո աշխատանքից ազատվեցին օպտիմալացման պատճառով փակված դպրոցների տնօրենները, ինչպես նաեւ 65 տարին
ՑՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ՑՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ «27»-ի գլխավոր ահաբեկիչն իրեն ներկայացրեց որպես կայունության ջատագով Նաիրի Հունանյանը խմբի անդամներին զգուշացրել է, որ մահվան վտանգ կա։ Իսկ հաջողության դեպքում հետագա կյանքը բաղկացած է լինելու գիշեր-ցերեկ աշխատանքից։ «Ես ո՞նց եմ աշխատում էս 4 տարին, մի 20 գիրք եմ գրել, մի էդքան էլ՝ սեւագիր»,- երեկ իր պաշտպանական ճառի ժամանակ ասաց «Հոկտեմբերի 27»-ի
Զեղչով ավելի լավ էր
Զեղչով ավելի լավ էր Երեկ առավոտյան զոհված ազատամարտիկների այրիները եւ մայրերը ցույց էին կազմակերպել նախագահի նստավայրի դիմաց ու պահանջում էին հանդիպում անձամբ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կանայք բողոքում էին իրենց հատկացվող կոմունալ ծախսերի 50 տոկոս զեղչի վերացման դեմ եւ դժգոհում էին, որ դրա փոխարեն զոհվածի ընտանիքի յուրաքանչյուր անդամին կառավարությունը 1000 դրամ է հատկացրել։ «Կարոտի կանչ» հասարակական
«ԱՐՄԵՆԸ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՉԷ»
«ԱՐՄԵՆԸ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՉԷ» Պնդում է Ա. Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով շուրջ երեք ամիս տեւած դատաքննությունն արձանագրեց, որ սպանության բացահայտմանն ուղղված օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննություն տանելու փոխարեն եւ մեղադրողները, եւ դատավորը աշխատում էին մեկ ուղղությամբ՝ դատավարությունը կարճ կապել եւ Տ.Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեջ ամբաստանվող Արմեն Սարգսյանի մեղքն ամեն գնով ապացուցված համարել:
ճՆշ ԽԿՀԿԹԸ ըյ ծԼ ԾյճԸխԸ
ճՆշ ԽԿՀԿԹԸ ըյ ծԼ ԾյճԸխԸ «Ազգային միաբանություն» խմբակցությանն անդամակցելուց բացի՝ Աղասի Արշակյանը նաեւ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության անդամ է եւ Աջափնյակի համայնքապետի ընտրություններում հանդես էր գալիս հօգուտ Արծրուն Խաչատրյանի: Ընտրությանը հաջորդած մեկնաբանությունների առնչությամբ պրն Արշակյանն ասաց «Առավոտին». «Մամուլի տարբեր միջոցներով կարդում եմ Գալուստ Սահակյանի անունից արված մի շարք հայտարարություններ եւ, ճիշտն ասած՝ չեմ հավատում: Ես
Կոմունալ ծախսերը՝ ՀՀ-ի հաշվին
Կոմունալ ծախսերը՝ ՀՀ-ի հաշվին Երեկ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական գերատեսչությունների ղեկավարների ձեռամբ ստորագրվել են մի քանի փաստաթղթեր, որոնցով կարգավորվելու են ՀՀ-ում ռուսական ռազմակայաններին եւ, մասնավորապես, դրանց հողահատկացումներ կատարելուն առնչվող հարցերը։ Այս եւ մի քանի այլ «աչքալուսանքների» մասին լրագրողները տեղեկացան երեկ, Սերգեյ Իվանովի եւ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ ՊՆ ընդունելությունների տանը կայացած համատեղ ասուլիսին։ Բնական հարց
Վրացուց սովորելու բան ունենք
Վրացուց սովորելու բան ունենք «Եթե Վրաստանում քվեատուփերը բացվեն, ապա ընդդիմությունը միանշանակ կհաղթի»,- «Առավոտին» ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա զուգահեռներ անցկացնելով հայաստանյան ընտրությունների հետ, հանգեց հետեւյալ եզրակացությանը. «Մեր ընտրություններն արդեն տուփերի մեջ էին կեղծված»։ Այդ առումով, քաղաքագետի համոզմամբ, մեր առաջիկա ընտրություններում Վրաստանի փորձը պետք է ուսումնասիրել եւ կիրառել։ Այսպես կոչված, առաջնային օղակում ընտրությունների կեղծումը, ըստ մեր
«ՄԵՆՔ ՏԱՐԲԵՐ ԵՆՔ»
«ՄԵՆՔ ՏԱՐԲԵՐ ԵՆՔ» Ըստ ԱԺ պատգամավոր, հանրապետական Աշոտ Աղաբաբյանի՝ ինքն Արծրուն Խաչատրյանից տարբերվում է դաստիարակությամբ ու բնավորությամբ: – Դուք եւ Ձեր ազգակցականները Աջափնյակում հետեւողականորեն պարտվում եք Արծրուն Խաչատրյանին: Ինչի՞ հետեւանքն է դա՝ նա ավելի շա՞տ հեղինակություն ունի այս համայնքում, քան Դուք: – Ինչի՞ շնորհիվ պիտի ունենա հեղինակություն: Ուղղակի երեւի նրան պաշտպանում են հեղինակավոր մարդիկ: Իսկ
ՀՀ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՄՈԼՈՐԵՑՐԵԼ ԵՆ
ՀՀ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՄՈԼՈՐԵՑՐԵԼ ԵՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԽՄԲԻՆ Ըստ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի, Սահմանադրության հանրաքվեի ամենաողջամիտ ժամկետն է 2005-ի ամառը: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով մոնիտորինգի խմբի զեկույցում տեղ է գտել մի չափազանց հետաքրքիր եւ ըստ էության մեր Սահմանադրությանն ու երկրի օրենքներին հակասող առաջարկ։ ՀՀ նախագահի հրամանագրի միջոցով մարդու իրավունքների պաշտպանին կարող է նշանակել ԱԺ-ն։ Հետաքրքիր է,
ՈՉ ՄԻ ՄԵՂՄԱՑՈՒՑԻՉ ՀԱՆԳԱՄԱՆՔ
ՈՉ ՄԻ ՄԵՂՄԱՑՈՒՑԻՉ ՀԱՆԳԱՄԱՆՔ Եկեք վեր կանգնենք մեր անձնական շահերից եւ Տիգրան Նաղդալյանի սպանությունը լուսաբանենք օբյեկտիվ։ Մի կողմ դնենք մեր անձնական համակրանքը, չէ՞ որ սպանվել է լրագրող, որը կարող է պատահել ցանկացած լրագրողի հետ։ Ես սովորական քաղաքացի եմ, ճանաչել եմ Տիգրանին եւ խոր ցավ եմ զգում որոշ լրագրողների կեցվածքի համար։ Լրագրողի սպանությունը չի կարելի շահարկել
Մրցույթ՝ «խթանիչ» մրցանակներով
Մրցույթ՝ «խթանիչ» մրցանակներով Երեկ Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության դահլիճում ամփոփվեցին երիտասարդ ստեղծագործողների մրցույթի արդյունքները, որոնք անց էին կացվում «Բրիթենի օրերը Հայաստանում» փառատոնի շրջանակներում։ Մրցույթի ժյուրին ղեկավարում էր կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, որ բավական մեծ ընդմիջումից (Ռոբերտ Ամիրխանյանի ԿՄ նախագահ նշանակվելուց) հետո առաջին անգամ էր մտնում ԿՄ դահլիճ։ «Վերջին անգամ ե՞րբ եք եղել այս դահլիճում» հարցին ի
«ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԻՆ ՉԵՆՔ ԱՅՑԵԼԻ»
«ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԻՆ ՉԵՆՔ ԱՅՑԵԼԻ» Ասում է «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախագահ Ռոբերտ Հակոբյանը։ Նոյեմբերի 11-ին լրանում է Առնո Բաբաջանյանի մահվան 20-րդ տարելիցը։ Ինչպես տեղեկացրեց «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախագահ Ռոբերտ Հակոբյանը, այդ օրը, վաղ առավոտից միջոցառումներ կանցկացվեն՝ նվիրված մեծ կոմպոզիտորի հիշատակին։ Նախ Առնո Բաբաջանյանի արվեստի երկրպագուներն ու գործընկերները կհավաքվեն նրա ապրած տան (Մաշտոցի
Այդ դատն էլ է վերջանում
Այդ դատն էլ է վերջանում Ըստ ամբաստանյալ Արմեն Սարգսյանի, սպանությունը չի բացահայտվել «Եթե ես երբեւէ որեւէ մեկին՝ կլինի դա Լյովա Հարությունյանը, Հովհաննես Հարությունյանը՝ «Ապերը», կամ ամբաստանյալներից որեւէ մեկը, ասել եմ, պահանջել եմ, առաջարկել կամ ակնարկել եմ սպանել Տիգրան Նաղդալյանին՝ թող իմ տղան էլ Տիգրան Նաղդալյանի ճակատագրին արժանանա»,- եզրափակելով իր պաշտպանական խոսքն ու դիմելով տուժողի իրավահաջորդներին
ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐԱՆԱԼ
ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐԱՆԱԼ Այսօր, հավանաբար, ավարտվելու են պաշտպանական ճառերը «Հոկտեմբերի 27» քրեական գործի վիճաբանությունների փուլում երեկ պաշտպանական ճառով հանդես եկան ամբաստանյալներ Կարեն Հունանյանի պաշտպան Համլետ Ավետիսյանը եւ Էդիկ Գրիգորյանի պաշտպան Կարո Աղաջանյանը։ Համլետ Ավետիսյանը ցավակցեց «99թ. դեպքի հետեւանքով» զոհվածների հարազատներին եւ իր ամբողջ ճառը կառուցեց ամբաստանյալների կողմից անհրաժեշտ պաշտպանության դիմելու գործողությունների հետ։ Նրա կարծիքով,


















































