Օրվա լրահոսը

Նիյազի Մեհտի. «Եթե հայկական կողմը չասի, թե ո՞րն է խնդրի լուծումը, ուրեմն կլինի հումանիզմի միմիկրիա»

Ղարաբաղցի մասնակիցն ասել է, թե Ղարաբաղի բանակը կարող է հասնել Ստամբուլ:

«Առավոտ» օրաթերթը՝ բացարձակ հաղթող

ՀԱՕԿ-ի հովանավորությամբ այսօր մեկնարկած լրատվամիջոցների անդրանիկ սպարտակիադայի շրջանակներում բոուլինգի առաջնության ավարտից հետո առաջարկություն եղավ կանանց եւ տղամարդկանց պայքարում հաղթող ճանաչված Մարինե Կարապետյանի («Երկիր Մեդիա TV) եւ Աշոտ Հակոբյանի («Առավոտ» օրաթերթ եւ Aravot.am կայք) միջեւ կազմակերպել լրացուցիչ մեկ խաղափուլ՝ մրցաշարի բացարձակ հաղթողին որոշելու համար: Ընդորում, ինչպես այս մարզաձեւում ընդունված կարգն է, վերջում գեղեցիկ սեռի ներկայացուցչի հաշվարկին

ԶԼՄ-ների անդրանիկ սպարտակիադայի առաջին փուլի հաղթողները հայտնի դարձան

Դեռ անցած տարի առողջ ապրելակերպը եւ օլիմպիական գաղափարները նաեւ լրագրողական դաշտում արմատավորելու եւ տարածելու նպատակով ՀԱՕԿ-ը, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան (ՀՄԼՖ) եւ «Առավոտ» օրաթերթը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ բոուլինգի եւ հրաձգության մրցումներ կազմակերպեցին: Տեսնելով, որ հետաքրքրությունը բավականին մեծ է, այս տարի ՀԱՕԿ-ի առաջարկությամբ որոշվեց ավելացնել նաեւ սեղանի թենիս եւ դարտս մարզաձեւերը եւ առաջին անգամ կազմակերպել ԶԼՄ-ների

The Island Now. «Հայ ուսանողի ցեղասպանության մասին բեմադրությունը՝ Նյու Յորքում»

Մայիսի 31-ին և հունիսի 1-ին Լոնգ Այլենդում (կղզի Նյու Յորքում) կցուցադրվի Անուշ Բաղդասարյանի՝ «Գտնված» բեմադրությունը:  Հայտնում է «Այլենդ նաու» պարբերականը: «Գտնված» ներկայացումը պատմում է Լուսինե անունով երիտասարդ կնոջ ցավերի մասին, որոնք նա ապրել է Հայոց ցեղասպանության ժամանակ: Տարեց հասակում Լուսինեն օրագիր է գրում ու նրա երիտասարդության հիշողությունները ցուցադրվում է բեմի վրա: Ներկայացման մեջ դերերով են

Եվրոպայի օրը Հյուսիսային պողոտայում (Ֆոտաշարք)

  Այսօր Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ  Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ Եվրոպայի օրվան նվիրված բացօթյա տոնակատարություն: Մշակութային միջոցառումների շրջանակներում  ներկայացվեցին մի շարք երկրների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի, Լեհաստանի և Ռումիանիայի Միացյալ թագավորության  մշակութային և տեղեկատվական հետաքրքիր նախագծեր: Անցորդները մոտենում  էին պողոտայի ողջ երկայնքով տեղակայված տաղավարներին և ծանոթանում  իրենց սիրելի երկրների հետ կապված մի շարք ծրագրերի և

Vareity. «Կանն. իրանական ֆիլմի գլխավոր միջադեպի վայրը Հայաստանն է»

«Վարեթի» պարբերականը անդրադառնալով Կաննի կինոփառատոնին ներկայացված իրանցի ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի «Ձեռագրեր չեն այրվում» ֆիլմին՝ գրում է, որ Ֆիլմի գլխավոր հերոսները՝ Խոսրովն ու Մորտեզան, փնտրում են արգելված ձեռագրերի օրինակները, որոնք նկարագրում են 1995թ. տեղի ունեցած մի իրադարձություն՝ հանձրարաված էր վերացնել 21 բանաստեղծների, որոնք ավտոբուսով Հայաստան էին գալիս՝ համաժողովի մասնակցելու: Ավոտբուսի վարորդին, որը հետագայում պարզվում է Խոսրովն

Աշխարհի ամենաարագընթաց հեծանիվը (Տեսանյութ)

Ֆրանսիացի հեծանվորդ François Gissy-ը, շվեյցարական Exotic Thermo Engineering ընկերության մասնագետների ստեղծած հեծանիվով սահմանել է նոր ռեկորդ: Էքստրեմալ հեծանվորդը ընթացել է 262 կմ/ժ. արագությամբ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիական բանակի կազմի մեջ եղել է 10.000 զինվորնից բաղկացած hայկական լեգեոն: Բրիտանացի Թոմաս Բլեքթորնը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` իր լեզվի օգնությամբ բարձրացնելով 12,5 կշռով ծանրություն:   Հարսանիքից

Էդիկ Մինասյան․ «Այսօր ո՞ր մի օլիգարխի որդին է գնում բանակ»

«Առաջին հանրապետության գրեթե բոլոր ղեկավարները նվիրյալներ էին»:

ԼՂ-ում ավարտվել են բազմաստիճան զորավարժությունները

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 2013 թվականի պատրաստության պլանի համաձայն, ԼՂ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, մայիսի 20-24-ը անցկացվել է բազմաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին որպես ուսուցանվողներ մասնակցում էին հյուսիսային ուղղությամբ գործող միավորման ու ենթակա զորամասերի հրամանատարությունը: Ինչպես փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը , զորքերի եւ հատկապես սպայակազմի ուսուցմանը նպաստող կարեւոր այս

Իվանիշվիլին չի բացառել Սաակաշվիլիի հարցաքննությունը

Վրաստանի վարչապետը չի բացառել, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է հարցաքննվել, եթե «դատախազությունը դա անհրաժեշտ համարի», հայտնում է Ազատություն ռ/կ-ն: Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպմանը հավելյալ պարզաբանումներ չի ներկայացրել իր հայտարարության առնչությամբ: Վրաստանի վարչապետը միայն ասել է, որ ցանկացած ժողովրդավարական երկրում նախագահը հաշվետու է, եւ Սաակաշվիլին էլ բացառություն չէ: Հիշեցնենք, այս շաբաթ Վրաստանում ձերբակալվել

Բախվել են Opel-ն ու «Նիվա»-ն. 6-ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Աճառյան փողոցի և Առինջի գյուղի կամարի մոտ բախվել են Առինջ գյուղի բնակիչ, 32-ամյա Արտավազդ Բարսեղյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 03 ՏՍ 585 համարանիշի և Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 52-ամյա Յուրի Պետրոսյանի վարած Opel մակնիշի Լ 6080 համարանիշի ավտոմեքենաները։   Ինչպես վթարի վայրից հայտնում

Asbarez. «Ամերիկահայերը մեծ աջակցություն են ցուցաբերել «Կյանքի քայլ» մարաթոնին»

Ավելի քան 500 հոգի է մասնակցել ամենամյա «Կյանքի քայլ 2013» մարաթոնին, որը կազմակերպում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամը: Հայտնում է «Ասպարեզ» թերթը: Համայնքային միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 4-ին Գլենդեյլում: Քայլերթը սկսվել է Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցից, հասել մինչև Գլենդեյլի կենտրոն և վերադարձել մեկնարկային կետ: «Կյանքի քայլ 2013»-ը, որն արդեն 8-րդ անգամ է անցկացվում, բարձրացնում է

Փաստաբանները բողոքի ակցիա կանցկացնեն՝ ընդդեմ Վճռաբեկ դատարանի կամայականությունների

«Այս տարվա հունիսի 11-ին կլրանա մեկ տարին մեր նախորդ ակցիայի, եւ մենք կարող ենք արձանագրել, որ այդ առումով վճռաբեկ վարույթում ամեն ինչ մնացել է նույնը. նույն անկանխատեսելի փուլն է, որ մենք որեւէ կերպ չենք կարողանում կանխատեսել այս կամ այն վճռաբեկ բողոքը վարույթ կընդունի՞, թե ոչ, իսկ եթե վարույթ է ընդունվում, ապա կայացվում է կամայական որոշում

Սոսո Պավիաշվիլիի հայաստանյան ելույթից մինչեւ Մաշայի եւ Էրիկի դուետը Յուրմալայում

Ճիշտ է Եվրատեսիլն ավարտվեց, բայց «Dorians» խմբի համերգները շարունակվում են, շուտով դրանցից մեկն էլ կլինի հունիսի 1-ին. Կասկադի տարածքում կկայանա «Dorians»-ի բացօթյա անվճար համերգը, որը կազմակերպվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում: Ռոք-խմբի ելույթը կսկսվի ժամը 21:00-ին, այս մասին գրել է Bravo.am-ը:   «Եվրատեսիլից վերադառնալուց հետո մտածում էինք բացօթյա

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Նախագահը շնորհավորել է ՌԴ նորանշանակ դեսպանին, հաջողություններ մաղթել այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում և հույս հայտնել, որ իր գործունեության ժամանակահատվածում դեսպան Վոլինկինն առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների առավել ամրապնդման ու փոխգործակցության ընդլայնման գործում:

On-line կրթություն. առավելությունները եւ թերությունները

Ժամանակակից աշխարհում, որտեղ կարելի է ստեղնաշարի մի քանի հարվածով տիրապետել ցանկացած տեղեկության, զարմանալի չէ նաև վիրտուալ կրթությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կարևոր ձեռբերումներից կարելի է համարել «օնլայն կրթություն» կամ «վիրտուալ կրթություն» հասկացության ներմուծումը մեր առօրյա: Դեռևս տասը տարի առաջ այս երևույթը զարմանք կառաջացներ գրեթե բոլորի մոտ, սակայն այսօր շատերը, անկախ տարիքից, ողջունում են կրթություն ստանալու այս

Փորձագետ. «Ստատուս-քվոյի փոփոխությունից Հայաստանը չպետք է վախենա»

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի գնահատմամբ, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը հերթապահ հանդիպում էր, վճռորոշ զարգացումներ չհուշող հանդիպում: «Վերջին տարիներին, ադրբեջանական կողմը շրջանառության մեջ է դրել ստատուս-քվոյի պահպանման անընդունելի լինելու գաղափարը: Ստատուս-քվոյի փոփոխությունը Ադրբեջանի համար Արցախը նվաճելու առաջին փուլն է՝ ստատուս-քվոյի փոփոխությունը Արցախը վերնավաճելու առաջին փուլն է, ինչը Հայաստանի համար քննարկման առիթ անգամ

«Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչները փող չունեն արտասհամանից հյուրեր հրավիրելու համար

Չնայած ֆինանսական խնդիրներին՝ փառատոնի կազամակերպիչները հուսով են, որ փառատոնը կանցնի բարձր մակարդակով

Սոցիալապես անապահով ուսանողները հնարավորություն կունենան Արեւտյան Հայաստանում ստանալու դիպլոմները

Հավաստիացնում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Միանսյանը:

«Գազի գինը հնարավոր է նվազեցնել». «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամ

Ա․ Ղուկասյանի խոսքերով, քաղաքացիական անհնազանդություն է պետք եւ միաբերան որոշում՝ չվճարել սպառած գազի դիմաց նման սակագնով:

«Փորձում են ողբերգությունից «օգուտներ» շահել, մարդկային ողբերգությունը վերածել շոուի»․ ՀԿ-ներ

Կցանկանայինք մեր խոսքը ասել Հայաստանը ցնցած վերջին դեպքի կապակցությամբ: Մենք միտումնավոր հետաձգեցինք այն, չցանկանալով վշտի ու ցավի օրերին բորբոքել կրքեր: Խոսքը Նոյեմբերյանի զորամասի արտակարգ պատահարի մասին է: Խաղաղ պայմաններում բանակը էլի մեկ զոհ տվեց, մի ընտանիք էլ սուգ մտավ: Ամենացավալին այն է, որ պատճառը ավելի քան անհեթեթ է. անհաջող կատակ, անհանդուրժականություն, պատվի մասին կեղծ, տղայական

Ընդամենը` «քաղաքական շուլուխ»

«Այո, կոռեկտությունը պարտադիր է, բայց եթե նայում ենք, թե ինչ է կատարվում այլ երկրների խորհրդարաններում, այն, ինչը տեղի ունեցավ մեզ մոտ, ինչպես կասեր մեր ընդդիմադիր գործընկերներից մեկը՝ քաղաքական շուլուխ էր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին՝ չե՞ք կարծում, որ էթիկայի որոշակի ներքին նորմեր պետք է սահմանվեն, քանի որ անցած քառօրյայում

Մայիսի 19-25-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արրդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են և հայ դիրքապահները

«Ես ու Հովիկ Աբրահամյանը հո թեւ թեւի բռնած շուրջպար չե՞նք բռնելու»

Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ իրեն ճնշելը գործնականում անհնար է «Նիստի ժամանակ ես ու Հովիկ Աբրահամյանը հո թեւ թեւի բռնած շուրջպար չե՞նք բռնելու, որ բոլորը տեսնեն, որ երկուսիս տրամադրությունն էլ շատ բարձր է: Մի մտահոգվեք, ամեն ինչ նորմալ է, եւ իմ տրամադրությունն է շատ բարձր, եւ մեր քաղաքական թիմի, եւ այսօր մենք լծված ենք այն

Բազալտի հանքի՞, թե՞ նախագիծ չլինելու պատճառով չեն կառուցում

Ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանի խոսքերով՝ Երիտասարդական պալատի տակի հանքն էլ վերջացավ, բայց տեղում նոր շենք կառուցելու նախագիծը չեղավ: Մոտ 10 տարի առաջ, երբ իրացվեց Երիտասարդական պալատի շենքը (Կուկուռուզնիկ)՝ իր տարածքով, կառուցապատողները՝ «Ավանգարդ մոթորսը», խոստանում էին տեղում ավելի հզոր ու գեղեցիկ համալիր կառուցել, սակայն մինչ օրս նոր շենքի անգամ նշույլը չի երեւում. ճարտարապետները պնդում են, որ նույնիսկ

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը դիմում է գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին

«Դուք` պարոնայք գլխավոր դատախազ եւ ՀՔԾ պետ, չեք կարող օբյեկտիվ քննություն ապահովել, որովհետեւ տարածքները պատկանում են այնպիսի մարդկանց, որոնց վրա Դուք չեք կարող ազդել»: ՀՀ ՊԵԿ-ի քննիչ Տիգրան Հարությունյանի պահանջով 2012թ. ժամանել եմ Հայաստան եւ մայիսի 4-ին մասնակցել 83159711 քրեական գործով հարցաքննությանը, առերեսումների: Խնդրել եմ հանդիպում դատախազությունում, եւ մեր հանդիպման ընթացքում ես, իմ փաստաբաններ Լեռնիկ

«Չիկագոյից» վերադարձել է, «փնտրտուքի» մեջ է Երեւանում

Վերջին շրջանում մեզանում ակտիվություն է նկատվում մշակութային եւ գեղարվեստական իրողությունների նկատմամբ՝ ֆինանսավորման ասպարեզում եւ հաճելի է այն հանգամանքը, որ այս «գործընթացում» ներգրավվում են մեծահարուստներ: Սակայն ոչ միշտ է, որ ներդրված գումարներն ուղղորդվում են դեպի բարձր մշակույթ: Գուցե Արեւմուտքի օրինակով մեր մեծահարուստներն էլ իրենց «մշակութային» բարեգործություններն իրականացնելիս լսեն ոլորտի մասնագետների խոսքը: Այս «նախերգանքը» բնավ էլ նպատակ

«Ոսկե ծիրանը»՝ սոցիալական խնդիրներից փախչելու տեղ

«Առավոտը» 10-ամյա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ են անելու, որ հուլիսյան մեկ շաբաթն իսկական տոն դառնա: Մեր զրուցակիցն ասաց, որ կինոփառատոնի կազմակերպիչները նախեւառաջ այնպես կանեն, որ ցուցադրվող բոլոր ֆիլմերը մատչելի լինեն հասարակության լայն խավերի համար: «Ես, օրինակ, երեք-չորս հոգու գիտեմ, որոնք ահավոր ծանր սոցիալական վիճակում են, բայց ամեն տարի գալիս

Ֆին պատվիրակները՝ Մանկավարժականում

Աշխատանքային այցով Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Ֆինլանդիայի համալսարանների դասախոսների միության ներկայացուցիչները՝  տարբեր մասնագիտությունների գծով 12 դասախոս:Նրանք համալսարան էին  այցելել մանկավարժական կրթություն իրականացնող առաջատար բուհի գործունեությանը ծանոթանալու, ինչպես նաեւ փորձի փոխանակման համար: Կրթության որակի եւ հեռակա ուսուցման գծով ՀՊՄՀ պրոռեկտոր Տիգրան Այվազյանը դասախոսների եւ ուսանողների մասնակցությամբ ընդլայնված նիստի ընթացքում ներկայացրեց Մանկավարժականի կառուցվածքը, մասնագիտությունները, բակալավրիական եւ մագիստրոսական

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930