Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները բողոքի ակցիա կանցկացնեն՝ ընդդեմ Վճռաբեկ դատարանի կամայականությունների

Մայիս 25,2013 17:04

«Այս տարվա հունիսի 11-ին կլրանա մեկ տարին մեր նախորդ ակցիայի, եւ մենք կարող ենք արձանագրել, որ այդ առումով վճռաբեկ վարույթում ամեն ինչ մնացել է նույնը. նույն անկանխատեսելի փուլն է, որ մենք որեւէ կերպ չենք կարողանում կանխատեսել այս կամ այն վճռաբեկ բողոքը վարույթ կընդունի՞, թե ոչ, իսկ եթե վարույթ է ընդունվում, ապա կայացվում է կամայական որոշում վարույթն ընդունելու մասին, իսկ եթե վերադարձվում է վճռաբեկ բողոքը, ապա վերադարձվում է կրկին կամայական որոշմամբ»,-այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց  փաստաբան Հայկ Ալումյանը:

Փաստաբանները նորից դուրս են եկել գործադուլի եւ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում` ընդդեմ դատական համակարգի անօրինությունների, մասնավորապես Վճռաբեկ դատարանի գորճելաոճի:

Ըստ բանախոսի` թվով մոտ հիսուն փաստաբան հանդես են եկել որպես նախաձեռնող եւ հունիսի 10-11-ին կիրականացվի երկօրյա գործադուլ:

Փաստաբան Նարինե Ռշտունին եւս ստորագրելով համապատասխան փաստաթուղթ, որով միանում է բողոքի ակցիային, գտնում է, որ որոշակիության սկզբունքը, որ այս ոլորտում պարտադիր է, բացակայում է: «Նույնանման պայմաններում «x » քաղաքացու համար կարող է գործել, իսկ «y» քաղաքացու համար, մեզ համար անհասկանալի պայմաններում չի գործում: Եվ այսօր լինի հիսուն հոգով, թե հինգ հոգով, մենք մեր ձայնը պարտադիր պետք է բարձրացնենք»:

«Վճռաբեկ դատարանը, եթե իր տեղում լինի, առաջին ատյանի, ստորին ատյանի դատարանները երբեք ռիսկ  չեն անի ակնհայտ սխալներ անել: Այսօր մեզ ասում են, որ օրենքն է մեղավոր, օրենքում պետք է փոփոխություններ մտցնել, այնինչ մենք շատ լավ գիտենք, որ այստեղ օրենքը որեւէ խնդիր չունի: Օրենքը հստակ ասում է, որ Վճռաբեկ դատարանը պարտավոր է վարույթ չընդունելու համար տալ հստակ պատճառաբանություններ: Եթե ոչինչ չփոխվի Վճռաբեկ դատարանի գործելաոճի մեջ, մենք  կիրականացնենք երկարաժամկետ ակցիաներ»,-ընդգծեց փաստաբան Գեւորգ Դավթյանը:

Փաստաբանների փոխանցմամբ` իրենց նպատակն է հանրությանն ու իշխանությանը ցույց տալ, որ նման խնդիր գոյություն ունի: Նրանք կարծում են, որ խնդիրը օրենքի սխալ կիրառության մեջ է եւ իրենք պահանջում են մոտեցումների փոփոխություն։ «Այն փաստաբանները, որոնք հրաժարվել են միանալ մեր բողոքին՝ ասել են, թե ուզում են ամեն ինչ օրենսդրությամբ կարգավորվի՝ շատ լավ, մենք դեմ չենք, բայց արդեն 18 տարի է սպասում ենք օրենսդրությամբ կարգավորմանը, սակայն անարդյունք՝ եթե մեր գործադուլը որեւէ արդյունք չտա, մենք կմտածենք արդեն մեր հետագա քայլերի մասին: Օրենսդրական փոփոխությունները հեռահար են, բայց խնդիրը հենց հիմա է ու այս պահին կարող է լուծում ստանալ առանց օրենսդրական փոփոխությունների»,-ասաց Հայկ Ալումյանը, հավելելով` «Եթե Վճռաբեկ դատարանը գործելաոճը փոխի, Եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի ավելի քիչ որոշումներ կընդունվեն:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031