Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

The Island Now. «Հայ ուսանողի ցեղասպանության մասին բեմադրությունը՝ Նյու Յորքում»

Մայիս 25,2013 19:54 Share

Մայիսի 31-ին և հունիսի 1-ին Լոնգ Այլենդում (կղզի Նյու Յորքում) կցուցադրվի Անուշ Բաղդասարյանի՝ «Գտնված» բեմադրությունը:  Հայտնում է «Այլենդ նաու» պարբերականը:

«Գտնված» ներկայացումը պատմում է Լուսինե անունով երիտասարդ կնոջ ցավերի մասին, որոնք նա ապրել է Հայոց ցեղասպանության ժամանակ: Տարեց հասակում Լուսինեն օրագիր է գրում ու նրա երիտասարդության հիշողությունները ցուցադրվում է բեմի վրա:

Ներկայացման մեջ դերերով են հանդես գալիս տեղի ուսանողներ Անդրանիկ և Արամ Բաղդասարյանները:

Յուրաքանչյուր ներկայացմանը կհաջորդի զրույց հեղինակի հետ և բեմադրության պատմության վերաբերյալ քննարկում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել