Լրահոս
Օրվա լրահոսը

Սոսո Պավիաշվիլիի հայաստանյան ելույթից մինչեւ Մաշայի եւ Էրիկի դուետը Յուրմալայում

Մայիս 25,2013 17:03

Ճիշտ է Եվրատեսիլն ավարտվեց, բայց «Dorians» խմբի համերգները շարունակվում են, շուտով դրանցից մեկն էլ կլինի հունիսի 1-ին. Կասկադի տարածքում կկայանա «Dorians»-ի բացօթյա անվճար համերգը, որը կազմակերպվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում: Ռոք-խմբի ելույթը կսկսվի ժամը 21:00-ին, այս մասին գրել է Bravo.am-ը:   «Եվրատեսիլից վերադառնալուց հետո մտածում էինք բացօթյա համերգի մասին, որի միջոցով շնորհակալություն կհայտնենք այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծորեն աջակցում էին մեզ: Գտնվելով Շվեդիայում` զգում էինք դրական էմոցիաների այն հսկայական ծավալը, որը փոխանցվում էր մեզ Հայաստանից: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաջարկն արվեց ճիշտ ժամանակին»,-ասված է «Dorians»-ի հաղորդագրության մեջ: Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին, սպասվում են նաև այլ  համերգներ. «Ռուսական եւ վրացական հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին հունիսի 1-ին Yans Club-ում ելույթ կունենա երեւանյան հանդիսատեսի համար: Համերգը, սակայն, ոչ բոլորին հասանելի կլինի. տոսմերի արժեքը տատանվում է 30-50 հազար դրամի սահմաններում», -գրել է Style.News.am-ը և հիշեցրել, որ Սոսո Պավլիաշվիլին ծնվել է 1964 թվականի հունիսի 29-ին, Թբիլիսիում: 6 տարեկանից ջութակ նվագել է սովորել, հետո ավարտել Վրացական կոնսերվատորիայի ջութակի դասարանը: Բանակում հետաքրքրվել է էստրադայով, եւ երկու տարվա ծառայությունից հետո, 24 տարեկանում լրջորեն սկսել է երգել: Նա ընդգրկվել է Իբերիա համույթի կազմում, աշխատել մեկ տարի: Դա լուրջ մասնագիտական դպրոց էր: Իսկ 1989 թվականին արդեն մասնակցել է Յուրմայալում մրցույթի եւ գրան պրի ստացել:

Հուլիսի 23-25-ն էլ Յուրմալայում կկայանա «Նոր ալիք 2013» երգի միջազգային մրցույթը: Ինչպես արդեն գիտենք, Հայաստանի ներկայացուցիչը Մերի Մնջոյանն է: Արդեն հայտնի են նաև այն երգերը, որոնք նա կկատարի մրցույթի ընթացքում. «Որպես միջազգային հիթ կկատարեմ Սելին Դիոնի «All By Myself» երգը, երկրի հիթի համար կա երկու երգ` Առնո Բաբաջանյանի «Քո հետքերը» եւ Սոնայի ու Մանոլոյի «Luna»-ն, որոնցից մեկը կընտրվի հենց Յուրմալայում: Իսկ իմ երգն արդեն պատրաստ է, կոչվում է «Ես ու միայն դու». երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերը գրել է Ռուբեն Մխիթարյանը: Շատ գեղեցիկ եւ ռիթմիկ գործ է»: Մաշան նաև տեղեկացրել է, որ մրցույթի նոր կանոնների համաձայն` երկրի հիթը յուրաքանչյուր մասնակից կատարելու է նախորդ տարիներին իր երկիրը ներկայացրած մասնակիցներից որեւէ մեկի հետ. «Ես դուետ կերգեմ Էրիկի հետ»,-BRAVO.am-ին  ասել է երգչուհին:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031