Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի օրը Հյուսիսային պողոտայում (Ֆոտաշարք)

Մայիս 25,2013 19:48

 

Այսօր Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ  Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ Եվրոպայի օրվան նվիրված բացօթյա տոնակատարություն: Մշակութային միջոցառումների շրջանակներում  ներկայացվեցին մի շարք երկրների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի, Լեհաստանի և Ռումիանիայի Միացյալ թագավորության  մշակութային և տեղեկատվական հետաքրքիր նախագծեր:
Անցորդները մոտենում  էին պողոտայի ողջ երկայնքով տեղակայված տաղավարներին և ծանոթանում  իրենց սիրելի երկրների հետ կապված մի շարք ծրագրերի և նախագծերի մասին:
«Այսօրվա մեր համագործակցության  նպատակն է Հայաստանում ամրապնդել կայունության և բարեկեցության հիմքերը, որոնց հասնելու համար մենք փորձում ենք օգտագործել այն նորմերն ու ստանդարտները, որոնք կգործեն մեր երկրում և հիմքեր կտան իրականացնելու  իրապես որակյալ բարեփոխումներ: Այս ամենի հիմքում ընկած է քաղաքակրթական միասնության և համընդանուր արժեքների խնդիրը »,- իր ելույթում նշեց  փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Միջոցառմանը լրագրողների հետ նաև հանդիպում ունեցավ Եվրոպական Միության դեսպան Տրայան Հիսթերան, ով ասաց, որ այս տարվա թեման համագործակցությունը  ու մշակույթն է, և միջոցառման նպատակը  Եվրոպայի բազմակողմանի տիրույթը ևս մեկ անգամ ներկայացնելն է բազմազանության մեջ:
Ավելացնենք, որ վաղը մայիսի 26-ին Եվրոպայի օրը նշվելու է նաև Գյումրիում, որտեղ նույնպես կլինի ցուցահանդես և կներկայացվեն շուրջ 70 ծրագրեր և նախագծեր, որոնք գործում են տարբեր ոլորտներում ` մշակույթ, կրթություն, բնապահպանություն, երիտասարդական ծրագրեր և այլն:
                                                                       

PrevPhoto
NextPhoto

                                   

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031