Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել են Opel-ն ու «Նիվա»-ն. 6-ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Մայիս 25,2013 17:55

Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Աճառյան փողոցի և Առինջի գյուղի կամարի մոտ բախվել են Առինջ գյուղի բնակիչ, 32-ամյա Արտավազդ Բարսեղյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 03 ՏՍ 585 համարանիշի և Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 52-ամյա Յուրի Պետրոսյանի վարած Opel մակնիշի Լ 6080 համարանիշի ավտոմեքենաները։

c08zukDSM1l53o87bd9O_tn

 

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, 6-ամյա Է. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանը, ում հանձնարարականով, մեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel-ի վարորդն ու ուղևորը հայր ու աղջիկ են։

 

 

shamshyan.com 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031