Օրվա լրահոսը
Մահվան ելքով վրաերթ Երևան-Աշտարակ ճանապարհին. քաղաքացիները փորձում էին հաշվեհարդար տեսնել ուշացած բժիշկների հետ
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 9:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ, 26-ամյա Ռաֆայել Մարտիրոսյանը վարելով «Վազ 2106» մակնիշի 65 ՍՕ 421 համարանիշի ավտոմեքենան, Աշտարակից Երևան ընթանալիս, Գևորգ Չաուշի թաղամասի 9-րդ նրբանցքի դիմաց վրաերթի է ենթարկել 44-ամյա Անահիտ Գևորգյանին: Վարորդը փախուստի չի դիմել: Նրա անվտանգությունն ապահովելու համար ոստիկանությունը նրան վերցրել
Լեֆորը` Բաքվում. «Տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է»
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծայրաստիճան կարեւոր հարց է Եվրամիության համար», – հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը` երեկ Բաքվում հանդիպելով «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող կազմակերպության ղեկավարության հետ։ «Եվրամիությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ յուրաքանչյուր երկրի, այդ թվում` Ադրբեջանի, տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է», – 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Լեֆորը։
«Բռնցքամարտի, ըմբշամարտի ու շախմատի մեջ էական տարբերություն կա»
Aravot.am-ը սեպտեմբերի 12-ին այս վերնագրով նյութ էր հրապարակել, որում Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը Ստամբուլում համաշխարհային 40-րդ օլիմպիադայի (այնտեղ մեր տղաների ազգային հավաքականը նվաճեց չեմպիոնի կոչումը: Ա. Հ.) օրերին զուգահեռ կայացած ՖԻԴԵ-ի համաժողովի մասնակիցներին բացատրել էր, թե շախմատը ըմբշամարտ կամ բռնցքամարտ չէ, որոնցում պայքարը տեւում է հինգ-տասը րոպե: «Շախմատիստը խաղատախտակի առջեւ անցկացնում
2013 թ. պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային ժողով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը հավանություն է տվել ս.թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացված 2013 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարված փոփոխություններին, նախագծի քննարկման արդյունքում կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին։ Բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 406 առաջարկություն, որից 67-ն ընդունվել է, 207-ը կարող
Իշխանությունը դե՞մ չէ Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը
Երեկ բավական հետաքրքիր և ընթացիկ քաղաքական զարգացումների տրամաբանությանը հակառակ զարգացում է տեղի ունեցել խորհրդարանում։ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված 2008թ. մարտի 1-2 դեպքերը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկումը ՀՀԿ-ի կողմից ոչ միայն չի տապալվել, այլ հակառակը՝ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Դավիթ Հարությունյանը հարցը քվեարկության չի դրել՝ հիմնավորելով, որ բացակայում են
Ռուդոլֆ Խառատյան. «Կա Հայաստան, կա հայություն, բայց գոյություն ունի ընդամենը մեկ բալետային պրոֆեսիոնալ խումբ»
«Ստեղծվել է «Բալետ 2021» հիմնադրամը: Դրա հիմնական նպատակներն են` նոր բեմադրությունները, նոր բեմադրիչների` Հայաստան հրավիրելը, մեր պարողներին արտասահմանում վերապատրաստման ուղարկելը, եւ որոշակի ֆինանսական աջակցություն ստանալը: Հիմնադրամը իր աշխատանքները կմեկնարկի դեկտեմբերի 1-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` բալետի երեկոյով, որի հասույթը տրամադրվելու է պարողներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը: Վերջինիս
Ածվիկ Մինասյանը՝ եղբոր գրքի մասին
Հայոց պատմության բուհական դասագրքում 2008թ. մարտի 1-ի դեպքերի մասին մեծ աղմուկ հանած հատվածի հեղինակը, ինչպես հայտնի է, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն է։ Իսկ նրա եղբայրն ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն է, որը ժամանակին անդամակցում էր ԱԺ-ում ստեղծված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովին։ Արծվիկ Մինասյանն այսօր ասում է, որ դասագիրքը միշտ էլ վերանայման
Վանդալիզմ է տեղի ունենում Գառնիի տաճարի մոտ. բազալտե քարերը թալանում են (Տեսանյութ)
«Վանդալիզմ է տեղի ունենում՝ Գառնիի տաճարի մոտ»,- այսօր բնապահպանական ակտիվիստները «Ուրբաթ» ակումբում այսպիսի ահազանգ արեցին՝ վստահեցնելով, որ Գառնիի քարերի սիմֆոնիան կամ «բազալտե երգեհոնը» վերածում են Նոր Ջուղայի գերեզմանոցի: Սարմեն Շահիջանյանի խոսքերով՝ «2008-ին այն գրանցվել է որպես բնության հուշակոթող եւ մնացել է թղթի վրա, ոչինչ չի արվում: Մինչ օրս տարածքը չի հսկվում, բարձիթողի վիճակում է: Մեկը
Կիրսան Իլյումժինով. «Հայաստանը պետք է մասնակցի 2016 թվականին Բաքվում կայանալիք Շախմատի համաշխարհային օլիմպիադային»
ՖԻԴԵ-ի նախագահի համոզմունքով Հայաստանի շախմատիստները պետք է մասնակցեն 2016 թվականին Բաքվում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային: «Ադրբեջանի բռնցքամարտիկները գնացել են Երեւան եւ ես պատճառ չեմ տեսնում, որպեսզի Հայաստանի շախմատիստները Բաքու չմեկնեն: Շախմատը կարող է միավորել: Հայաստանը պետք է մասնակցի օլիմպիադային», – Իլյումժինովի խոսքերը մեջբերում է «Azerisport»-ը: Մինչեւ 2016 թվականը գրեթե չորս տարի կա եւ Հայաստանի շախմատային
Ո՞վ է Գառնու «Քարերի սիմֆոնիան» վերածում Ջուղայի գերեզմանոցի (տեսանյութ)
Հայտարարություն Արդեն մեկ ամսից ավել է` բնապահպան-ակտիվիստներն ահազանգում են Գառնու ձորի տարածքում «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտների նկատմամբ վանդալիզմի մասին: Գառնու «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտները, նույն ինքը՝ «Քարերի սինֆոնիան», գտնվում է Կոտայքի մարզում, Գառնի գյուղից մոտ 1.0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում, և համաձայն ՀՀ կառավարության 14.08.2008թ. «ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» հ. 967-Ն ոորոշմամբ
Կհրապարակվի Լաքսհուբերն ընդդեմ Ծառուկյանի գործով դատական ակտը
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, դեկտեմբերի 7-ին կհրապարակվի գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հայցադիմումի գործով դատական ակտը: Հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը, բաժնետերերի ռեեստրում կատարված գրանցումը և վերականգնել «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու
Արմեն Աշոտյանը՝ դասագրքում մարտի 1-ի մասին
Հատված կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հարցազրույցից – Պարոն Աշոտյան, ձեր հաստատած դասագրքի հեղինակներից մեկը՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, որը գրքում կեղծ տվյալներ է ներկայացրել Մարտի 1-ի վերաբերյալ, այդպես էլ չկարողացավ հիմնավորել այն հատվածը, թե Մարտի 1-ին երկուստեք զենք է օգտագործվել: Դուք ինչպե՞ս եք հաստատել այդ գիրքը, ձեզ չի՞ հետաքրքրել, թե
Մի՞թե որեւէ մեկը հավատում է, որ խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում երկրում ընտրությունները չեն կեղծվելու
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել նախագահական ընտրություններում իր մասնակցության ձեւաչափի շուրջ, երեկ հայտարարել է. «Ես պատրաստ եմ լինել այդ հավաքական թեկնածության մասնիկը կամ հակառակը՝ պաշտպանել մեկ այլ թեկնածություն։ Դա վերաբերում է եւ ԲՀԿ-ին, ե՛ւ ՀՅԴ-ին, ե՛ւ ՀԱԿ-ին։ Այստեղ միասնական, կախարդական թեկնածուի հարցը չէ. պետք է տեսնենք, որ, իսկապես, կա
Անշարժ գույքն ավելի է էժանացել
Հայաստանում անշարժ գույքը շարունակում է էժանանալ։ Ըստ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների՝ այս տարվա հոկտեմբերին Երեւանի բազմաբնակարան շենքերում մեկ քմ-ի միջին գինը նվազել է 5.4 տոկոսով։ Եթե երեւանյան բնակարանների մեկ քմ-ի միջին գինն անցած տարվա հոկտեմբերին 681 դոլար էր, ապա այս տարվա հոկտեմբերին՝ 644 դոլար է կազմել։ Նվազել է նաեւ առանձնատների գները։ Դրանց
Р-Спорт. «Կարպին. Յուրա Մովսիսյանի հետ «Սպարտակ»-ը բանակցություններ չի վարում»
«Սպարտակ» ֆուտբոլային ակումբը բանակցություններ չի վարում «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ: Այս մասին «Ռ-սպորտ» պարբերականին է հայտնել «Սպարտակ» -ի գլխավոր տնօրեն Վալերի Կարպինը: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները տարածել էին, որ «Սպարտակ»-ը ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել: «Ռ-սպորտ»-ի հարցին, թե ինչ փուլում են գտնվում ակումբի և ֆուտբոլիստի միջև բանակցությունները, գլխավոր տնօրենը պատասխանել է` «ոչ
Սամբոյի աշխարհի գավաթի համար կմրցեն ուսանող մարզիկները
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում անցկացվելու է Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկություն՝ ուսանողների միջև: Մրցաշարին Հայաստանի Հանրապետությունից մասնակցելու են Գյումրիի մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող, Սամբոյի 2012թ. Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների չեմպիոն, 57 կգ քաշային Գոռ Մայիլյանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի առաջին կուրսի ուսանող, Սամբոյի Աշխարհի և Եվրոպայի 2012թ.
Զգուշացեք, այսօր նոյեմբերի 29-ն է
Նոյեմբերի 29-ն այն օրն է, երբ խորհրդային կարմիր բանակը մտավ Հայաստանի անկախ Առաջին հանրապետություն և հաստատեց խորհրդային կարգեր, որից հետո Հայաստանը տասնամյակներ շարունակ գոյություն ուներ որպես ԽՍՀՄ հանրապետություններից մեկը: Յոթ տասնամյակ անց Հայաստանը ստացավ իր անկախությունը վերագտնելու հնարավորություն, այդ հնարավորությունը փորձեց օգտագործել պատերազմին զուգահեռ, հաղթեց պատերազմում, բայց պարտվեց անկախության համար խաղաղ պայքարում: Պարտվեց ինքն իրեն
Ժոզե Բառոզու. «ԵՄ-ն ակնկալում է, որ ընտրությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին»
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին Ժոզե Մանուել Բառոզու Եվրոպական հանձնաժողովի նախագահը նոյեմբերի 30-ին կժամանի Երեւան` Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության համաժողովին մասնակցելու համար: Այցի նախօրեին նա Մեդիամաքս-ին հարցազրույց է տվել: – Հայ պաշտոնյաներն ասում են, որ 2012 թվականի ընթացքում Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններում մեծ առաջընթաց է գրանցվել: Դուք կիսո՞ւմ եք այդ
Հրանտ Բագրատյան. Ոտքից գլուխ սխալ է
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հաշվարկներով, 2011 թվականին Հայաստանում աղքատության ցուցանիշը 40 տոկոսից անցնում է: «3 տարվա ընթացքում 23 տոկոսից հասել է 35, 8 տոկոսի, 4-րդ տարում 0,8 տոկոսով իբր լավացել է: Ոչ մի դրական տեղաշարժ չկա. Վերջին 3-4 տարվա ընթացքում անկում է գրանցվել»,- Aravot.am-ին ասաց պարոն Բագրատյանը: Անդրադառնալով ՀԲ-ի հրապարակած ցուցանիշին, որ 2004-
Յուրա Մովսիսյանի հեռանալը «Կրասնոդարից» սարերի ետեւում չէ
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը ռուսական լրատվամիջոցներին հաստատել է այն տեղեկությունը, թե ակումբի եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոտ է թիմից հեռանալուն: «Իրոք, նրանով հետաքրքրվում են մի քանի ակումբներ, որոնց թվում նաեւ «Սպարտակն» է: Բանակցություններն ընթացքի մեջ են, իսկ թե Յուրան որտե՞ղ կհայտնվի, առայժմ դժվար է ասել: Նա ցանկանում է խաղալ ակումբներում,
Այրվել է տնակ
Նոյեմբերի 28-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում` Եղվարդի Զ.Անդրանիկ թաղամասի 5-րդ փողոցի 19 հասցեում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.56-ին, մարվել` 11.04-ին: Ամբողջությամբ այրվել են Ղալեկչյանին պատկանող վագոն տնակի գույքը, փայտյա երեսպատումը` 30 քմ մակերեսով և կից շինության ծածկը` 15 քմ: ԱԻՆ
Ինչու չի նվազում աղքատության մակարդակը
Թեեւ բյուջետային միջոցների ամենամեծ բաժինը վերջին տարիներին ուղղված է եղել սոցիալական ոլորտ, այնուհանդերձ աղքատությունը երկրում ոչ միայն չի նվազել, այլեւ կտրուկ խորացել է Աղքատության ընդլայնմանը նպաստել է ոչ միայն տնտեսական վիճակի վատացումը, այլեւ եկամուտների անհամաչափ բաշխումը, սոցիալական բեւեռացվածության խորացումը։ Եթե տնտեսական վիճակի վատացումն ինչ-որ առումով պայմանավորված էր նաեւ օբյեկտիվ դրսեւորումներով, ապա նույնը չի կարելի ասել
Ո՞նց է ապրում ժողովուրդն Արցախում. երկու իրարից տարբեր տեսակետներ
Ամենակարեւորը` Արցախում ծայրաստիճան աղքատ, սոված մարդ չկա` միանշանակ, քանի որ ամեն մարդու համար կա աշխատանք: Սա Արցախի վարչապետ Արա Հարությունյանի համոզմունքն է. «Իհարկե, շատերի համար եղած աշխատանքը բավարար չէ, եւ դա է շարժիչ ուժը, զարգացումը, դրա համար ունենք բազմաթիվ ուղղություններով որակյալ աշխատուժի կարիք»: Միաժամանակ զբաղվածների ստացված վաստակը չի բավարարում կենցաղային բոլոր խնդիրները լուծելուն: Միջին թոշակը 31 հազար
Թունավորում շմոլ գազից
Նոյեմբերի 27-ին, ժամը 06.55-ի սահմաններում շմոլ գազի թունավորմամբ Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 15 տան բնակիչներ, 1972 թ. ծնված Մ. Ստեփանյանը, 2011 թ. ծնված Կ. Խաչատրյանը, 1994 թ. ծնված Ջ. Խաչատրյանը և 1996 թ. ծնված Լ. Խաչատրյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: ԱԻՆ
«Չի կարելի ապրել ընտրությունից ընտրություն»
Ասում է գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը – Ի՞նչ սցենարի մեջ, այսպես ասած՝ կտեղավորեք մեր իրականությունը: – Վերջին 15-17 տարիներին քաղաքական դաշտը գրավել են կուսակցություններ, որոնք չունեն այն հեղինակությունը, կշիռը, և չեն ստացել այն ձայները, որոնք համապատասխանեին իրենց զբաղեցրած դիրքերին: Եվ հակառակը՝ կենսագրություն ունեցող կուսակցությունները՝ իրենց տասնյակ ու հարյուր-հազարավոր հետևորդներով ու համակիրներով, մնացել են ձեռնունայն: Ստեղծվել են
Թեեւ ՀԱԿ հիմնադիր կուսակցություններից ենք, սակայն ավելի քան երկու տարի է՝ մեզ չի հետաքրքրում նրա վարկանիշը. Միքայել Հայրապետյան
Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը համաձայնել է պատասխանել NEWS.am-ի մի քանի հարցերին: Որպես ՀԱԿ մաս կազմող Պահպանողական կուսակցության ղեկավար` ինչպե՞ս եք պատկերացնում ՀԱԿ մասնակցությունը նախագահական ընտրություններին: Պատկերացնում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությամբ: Ինչպե՞ս եք վերաբերում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը եւ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հավանականությանը: Ցանկացած քաղաքական համագործակցության վերաբերում եմ դրականորեն, իսկ որեւէ
Վլադիմիր Գասպարյանին էին միայն ուզում տեսնել (տեսանյութ)
Մեկ տասնյակից ավելի քաղաքացի այսօր ոստիկանություն էր եկել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանդիպելու: Յուրաքանչյուր ամսվա երրորդ չորեքշաբթի օրվա ժամը 16-18-ն ընկած ժամանակահատվածը ընդունելության ժամ է Վլադիմիր Գասպարյանի հետ։ Քաղաքացիները իրենց սեփականության իրավունքի վերականգնման համար տարբեր պետական ատյաններ դիմելուց հետո՝ որոշել են իրենց խնդիրները ներկայացնել Վլադիմիր Գասպարյանին։ Մանրամասները կարդացեք այստեղ:
ՀՀԿ նիստում նախագահի թիկնազորի ուղղությամբ կրակոցներին չեն անդրադարձել
«Անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ բարեկամական կապերից չենք ողջունում որեւէ քաղաքական գործչի եւ քաղաքացու կողմից օրենքի խախտում կամ բարոյական նորմերի հետ հակասող խնդիրներ»,- անդրադառնալով Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Նահապետյանի ու ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի միջադեպին ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ հավելեց՝ եթե կա հանցակազմ, ապա ինքը իրավական հարթության վրա գտնվող հարցերին գնահատականներ չի տալիս:
Գագիկ Ջհանգիրյանի ուշագրավ բացահայտումները՝ Մարտի 1-ի մասին
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը մի շարք ուշագրավ տեղեկություններ ներկայացրեց Մարտի 1-ի դեպքերին առնչվող: Հիշեցնենք, որ հանձնաժողովում այսօր քննարկվում էր Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը՝ զոհերի ծնողների ներկայությամբ: Նա պատմեց, որ դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ, ինչքան էլ տեսել ենք, որ դեպքի վայրը հաջորդ առավոտյան լվացվում, մաքրվում է,


















































