Օրվա լրահոսը
ԳՆԱՑՔԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ-2
«Առավոտի» այս տարվա հուլիսի 3-ի եւ հուլիսի 9-ի համարներում տեղեկացրել ենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սկսում է Արմավիր-Երեւան, իսկ ամռան ակտիվ հանգստի սեզոնին՝ նաեւ Արմավիր-Շորժա ուղղություններով չվերթներ, միկրոավտոբուսային երթուղիներից ավելի էժան գներով. օրինակ, Արմավիր-Երեւանը՝ 300 դրամ: Իսկ երեկ ընկերությունից «Արմինֆոյին» տեղեկացրել են, որ նոյեմբերի 1-ից գործելու է նաեւ Արմավիր-Արագած ուղղությամբ էլեկտրագնացքը՝ օրական մեկ անգամ: Տոմսի
ԿՆԵՐԵՔ, ՈՐ ԲԱԼԻԿԻՆ ՎՆԱՍԵԼ ԵՆՔ
Նկարում պատկերված «Libero» ընկերության թաց անձեռոցիկներն օգտագործելիս 1 ամսական Անյուտիկի մաշկի վրա այնպիսի խորը վերքեր ու խոցեր են առաջացել, որ ծնողները ստիպված են եղել լուրջ բուժում իրականացնել՝ երեխայի մաշկը վերականգնելու համար: Նրա մանկաբույժը, տեսնելով վերքերը, նշանակել է դեղատների լաբորատորիաներում պատրաստվող ստրեպտոցիտի փոշիով հատուկ քսուք: Անյուտիկի մոր պատմելով՝ «երբ այդ փոշին մի փոքր մատիս էր կպչում,
Մեկն ընդդեմ բոլորի՞
Մի քանի տասնյակ բողոք գրելուց հետո քաղաքացին դատապարտվել է սուտ մատնության համար Վերնագիրը ծնվեց միանգամից, երբ դեռ չէի հասցրել մինչեւ վերջ թերթել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, Հայաստանի սահմանների պաշտպանությանը մասնակցած եւ 1994 թվականի մարտի 19-ին վիրավորված ու կոնտուզիա ստացած, 1936 թվականին ծնված Շամխալ Զոհրաբյանի ուղարկած մոտ 1,5 կգ կշռող փաստաթղթերի փաթեթը: Իսկ փաթեթում Շամխալ
ԱՆՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ ԴՈՆՈՐ ԼԻՆԵԼԸ ՕԳՏԱԿԱՐ Է ԵՎ ՊԱՏՎԱԲԵՐ
Վստահեցնում է Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը «Ամբողջ աշխարհում անվարձահատույց դոնորությունը ամենատարածված ձեւերից է, ինչը չի կարելի ասել Հայաստանի օրինակով: Արյունատվության գիտակցական այս ձեւը շատ օգտակար է հենց արյուն տվողի համար. արյունատվությունը կարեւոր դեր է կատարում մարդու իմուն համակարգի ամրապնդման գործում, շատ հիվանդությունների ինֆեկցիաների նկատմամբ դոնորը դառնում է անընկալունակ»,- «Առավոտի» հետ
ՈՐՏԵՂԻ՞Ց «ԱՐՄԵՆԻԱ ՌՈՅԱԼ ՍԻԳԱՐԵՏԻՆ» ԱՅԴՔԱՆ ԳՈՒՄԱՐ
Սեփականատերերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Սեփականությունն անձեռնմխելի է» հ/կ-ն անդրադարձել է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ ընկերության փաստաբանների կողմից տրամադրված նյութերի հիման վրա վերլուծելով փաստերը, երեկ «Առավոտին» է տրամադրել եզրակացության մասին հաղորդագրությունը, որտեղ նշվում է. «Ընկերության ամբողջ գույքը դրվել էր հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Հաղթող էր ճանաչվել «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ընկերությունը: «Արմենիա
ՆԱԽԱՐԱՐԸ ԽԻՍՏ ԼԱՎԱՏԵՍ Է
Մեր տնտեսության 18,5%-անոց անկումը մինչեւ տարվա վերջ կմոտենա 15%-ի: Հաջորդ տարի կլինի տնտեսության վերականգնման փուլ: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կանխատեսումներ է արել ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ հավելելով, որ անկման ամենացածր մակարդակը գրանցվել է հուլիսին, իսկ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին արդեն նկատվել են տնտեսական աճի միտումներ: Անդրադառնալով 2010-ի պետբյուջեին, պարոն Դավթյանը նշեց, որ բավականին լուրջ հիմքեր կան
Գծատերերն էլ են բողոքում
Այսօր կառավարության շենքի մոտ էին հավաքվել մայրաքաղաքի երթուղիները սպասարկող կազմակերպությունների տնօրենները: Նրանք վստահեցնում էին, թե բարեխղճորեն վճարում են հարկերը, չեն խախտում Աշխատանքային օրենսգիրքը եւ վարորդներին սահմանված 8 ժամից ավելի չեն աշխատեցնում: Սակայն իրենց մոտ սկսվել են տարբեր տեսչությունների կողմից ստուգումներ եւ տուգանքների նշանակումներ: Այս մասին գրում է «Ա1+»-ը: Համար 98 երթուղին սպասարկող կազմակերպության տնօրեն Վլադիկ
Խոշոր գործարարների գլխին մարդ նշանակեցին
Չնայած խորհրդարանական գործարարների բուռն ըմբոստությանը, այնուամենայնիվ, Ազգային ժողովը որոշեց, որ խոշոր գործարարների ընկերություններում պետք է անպայման հարկային տեսուչ լինի՝ նրանց ապրանքների ելքն ու մուտքը վերահսկելու համար: Օրենքի նախագիծը երեկ ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Ըստ այս օրենքի, խոշոր ընկերություններում Պետական կոմիտեի ներկայացուցիչը պետք է ստուգի արտադրության բաց թողնված ծավալները, գները եւ իրացման հետ կապված փաստաթղթերը: Ընդ
«ԻԴԵԱԼԻ» ՈՉ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԱԿՑԻԱՆԵՐԸ
«Իդեալ» համակարգից գազի կաթսա գնելիս, գովազդում հայտարարվող զեղչի փոխարեն, գնորդից պահանջում են մոտ 50 հազար դրամ ավելի վճարել: Հայաստանում շատ հաճախ այս կամ այն ընկերությունը իր ապրանքը գովազդելու եւ սպառողին շահագրգռելու նպատակով, տարբեր ակցիաներ է կազմակերպում: Հիմնականում ապրանքների վրա զեղչեր են սահմանվում կամ նվերներ ու բոնուսներ են տրամադրվում: Սպառողներն էլ, խաբվելով ակցիաներին, հենց այդ խանութից
ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԾԵԾՈՂՆԵՐԻ ԴԱՏԸ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում երեկ սկսվեց Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Գեղամ Գրիգորյանի եւ Անդրանիկ Մանուկյանի դեմ գործով դատաքննությունը: Նրանք 2008-ի մարտի 2-ի լուսադեմին Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ ոտքերով ու ձեռքերով հարվածել են քաղաքացիներին: Սակայն ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն համարում եւ գտնում են, որ գործել են իրենց լիազորությունների շրջանակում: Նիստում ցուցմունքներ տվեց վկա, ՊՊԾ
Ո՞ր պատմաբանները կաշխատեն հանձնաժողովում
Թուրքիայում եւս, ինչպես եւ Հայաստանում, այս առնչությամբ հստակություն չկա «Հյուրիյեթը» հոկտեմբերի 19-ին մի հրապարակման մեջ նշել էր, թե թուրքական կառավարությունը ոչ պաշտոնապես հայ-թուրքական պատմական հանձնաժողովի ղեկավար է նշանակել պոլսահայ մի գիտնականի: Թերթի տվյալներով, այդ պատմաբանն անցյալ տարի Երեւանում ուսումնասիրություններ է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում: Նշվում էր նաեւ, որ նա հայազգի առաջին պատմաբանն է, ով 1974-ին
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԼԻՆԵԼԸ ՆԱԵՎ ՃԱԿԱՏԱԳԻՐ Է»
Եվ, ըստ Սերգո Երիցյանի՝ «այլեւս անհնարին է հրաժարվել այդ ճակատագրից» – Արդեն մոտ երկու տարի քաղաքական դաշտում չեք երեւում, ինչո՞վ եք զբաղված, մտադիր չե՞ք վերադառնալ քաղաքականություն: – Դժվար է միանշանակ ասել, որ քաղաքականությունից հեռացել եմ, քանի որ հնարավոր չէ պետության, հասարակության, մարդու խնդիրներից հեռու մնալ: Ավելի ճիշտ, կարելի է ասել, ժամանակավոր դադար եմ վերցրել՝ անցած-գնացածը
ՇՓՄԱՆ ԵԶՐԵՐ
Մոսկվայի «Գրականագետների տանը» երեկ տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հանդիպումը: Հանդիպումն անցկացվել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի նախաձեռնությամբ եւ ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլբյուլօղլիի մասնակցությամբ: Հանդիպմանը Հայաստանից մասնակցում էին «Արմենպրեսի» գործադիր տնօրեն Հրայր Զորյանը, «Առավոտի» գլխավոր խմբագիր
Ոչ թե 3, այլ 10 միլիոնի պատասխանատուն եք
Հայաստանի կառավարության ղեկավարին երեկ հիշեցրին ընդդիմադիր պատգամավորները «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց ուղղեց՝ ձեռքին բռնած Ցեղասպանությանը վերաբերող այն պաստառները, որոնք հոկտեմբերի 22-ին պատառոտել էին ոստիկանները՝ կառավարության շենքի առջեւ իր եւ մի քանի այլ քաղաքացիների բողոքի գործողության ժամանակ: Լարիսա Ալավերդյանը պահել էր պատառոտված քարտեզը, Անահիտ Բախշյանը՝ Ջեմալի եւ Աթաթուրքի
ՓԱՍՏԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԵՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԵԼ
Խոսքը տվյալ դեպքում Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի զեկույցում առկա փաստերի մասին է Մինչ հայ օրենսդիրները ՀՀ խորհրդարանում փորձում են «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող եւ արդեն լուծարված ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ նշված առաջարկությունների կատարման ընթացքը դիտարկելու, նաեւ մարտիմեկյան դեպքերի ու 10 զոհերի սպանության հանգամանքները ուսումնասիրելու նպատակով նոր ժամանակավոր հանձնաժողովներ ձեւավորել, Հանրապետական Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի հրապարակած 135
ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵԾ ԳԻՆ ԿՎՃԱՐԻ
«Եթե արձանագրությունները մերժելու քայլին գնա»,- գտնում է Խոսրով Հարությունյանը «Այդ ամենը վկայում է այն մասին, որ Թուրքիան Ադրբեջանի հետ իր հարաբերություններում հայտնվել է բավականին լուրջ երկընտրանքի առջեւ. գնալ տարածաշրջանում սեփական պատասխանատու դերակատարումը, աշխարհաքաղաքական կարեւորությունն ավելացնելու ճանապարհո՞վ՝ միգուցե նաեւ ժամանակավորապես զիջելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարին, թե՞ տուրք տալ նախկին «ստատուս-քվոյին»,- նկատի ունենալով Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացման քննարկումները
ՈՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԱՍԻ ԴԱՎԱՃԱՆ ԿԱՄ ՏԱԿԱՆՔ…
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Արման Սահակյանը երեկ «Ազդակ» ակումբում պատասխանելով «7օր»-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք համակարծի՞ք է իր հոր՝ Գալուստ Սահակյանի այն մտքին, թե Սփյուռքի ներկայացուցիչները, ովքեր ՀՀ նախագահին այդպես դիմավորեցին՝ տականքներ են, ասել է, թե Գալուստ Սահակյանը նկատի չի ունեցել այն սփյուռքահայերին, ովքեր բողոքի ալիք էին բարձրացրել. «Գալուստ
ԳՅՈՒՂՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ ԵՆ
Արմավիրի մարզում անասնաբուժությամբ ու հողագործությամբ զբաղվել ցանկացողների թիվը մեծ է: Եվ դա պատահական չէ, քանի որ Արմավիրը գյուղատնտեսական մարզ է եւ, բնականաբար, ոլորտի աշխատաշուկան միշտ պահանջարկ ունի: Այլ է հարցը, թե որքանով է զարգացած գյուղբնագավառը կամ որքանով են տեղի եւ հանրապետության իշխանությունները խթանում ոլորտի զարգացմանը: Փաստն այն է, որ տեղի, հատկապես գյուղական համայնքների երիտասարդների զգալի
ԿԱՆԱՉ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
«Արեւորդի» փառատոնի շրջանակում հոկտեմբերի 26-ից բացվել է «Կանաչ այլընտրանք» Էկո-էքսպոն, որ կտեւի մինչեւ հոկտեմբերի 29-ը: Էկո-էքսպոն ներկայացնում է ամենօրյա կենսակերպի կանաչ եւ այլընտրանքային տարբերակներ: Նպատակն է եւս մեկ անգամ հասարակության ուշադրությունը բեւեռել շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման խնդիրների վրա, անցնել էկո-ապրելակերպի: Ցուցահանդեսը նաեւ յուրօրինակ միջոց է բնապահպանական կրթության եւ տեղեկատվության տարածման համար: Հայաստանի
«ԽՈԶԻ ԳՐԻՊԻՑ» ՌԴ-ՈՒՄ ԷԼ ՄԱՀԱՑԱՆ
Երեկ Ռուսաստանում «խոզի գրիպի» հետեւանքով մահացել է 2 կին: Այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական համաճարակաբան Գենադի Օնիշենկոն: Նրա խոսքերով, Չիտայում բնակվող 29 եւ 50 տարեկան կանանց մոտ ախտորոշվել է A/H1N1 վիրուսը, բացի այդ, նրանք երկուսն էլ հիվանդ են եղել թոքաբորբով: Նա ասել է նաեւ, որ կանանցից մեկը հղի է
ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱՇԱՌԱԿԵՐԸ ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության առանձին ոստիկանության վաշտի հրամանատար, մայոր Հարություն Հովհաննիսյանը: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, Հ. Հովհաննիսյանը իր ենթակա, նույն վարչության աշխատակից Ա.-ին սպայական պաշտոնի նշանակելու դիմաց պահանջել եւ ստացել է $2500: Փաստի առթիվ հարուցվել է քրեական
Հակահայկական գիրք՝ Թբիլիսիում
Երեկ «Առավոտը» էլեկտրոնային փոստով Ռուս-հայկական համալսարանի աշխատակից Ջոննի Մելիքյանից նամակ է ստացել, որում ասվում էր, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաքի «Մարիոթ» հյուրանոցում հանրությանն է ներկայացվել այս երկրում Ադրբեջանի դեսպանության նախաձեռնությամբ եւ գործուն մասնակցությամբ տպագրված «Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ Հայաստանի Հանրապետության ագրեսիան եւ դրա իրավական հետեւանքները» գիրքը: Գրքի համահեղինակներից է եւ առաջաբանը գրել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան
ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԵՐԻՆ
2009 թվականի սկզբից Habitat for Humanity Armenia կազմակերպությունը բնակարանների վերանորոգման եւ կառուցման համար 20 տարի ժամկետով՝ 4,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով ավելի քան 300 հազար դոլարի փոխառություն է տրամադրել Վայոց ձորի Խաչիկ գյուղի եւ Արարատի մարզի Նշավան գյուղի 153 ընտանիքների:
Ասֆալտապատման համար ֆինանսներ չկան
2009 թվականին Կապանի ներհամայնքային ճանապարհների վրա ասֆալտապատման աշխատանքներ կատարելու փոխարեն փոսային նորոգումներ են իրականացվում: Պատճառը՝ ֆինանսավորման բացակայությունն է: Ընթացիկ տարում անբարեկարգ ու անմխիթար վիճակում գտնվող ներհամայնքային ճանապարհները կբարեկարգվեն միայն փոսային նորոգումներով: Ինչպես տեղեկացնում է Կապանի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի պետ Վահե Գրիգորյանը՝ փոսային՝ տեղ-տեղ նորոգումները տեղական բյուջեի միջոցներով են արվում, իսկ քաղաքի բյուջեն հազիվ փոսային նորոգումներին
Պորտալը բացահայտում է
«Կրթական համալիր էջ» պորտալը՝ www.armedu.am, որը սկսել է շահագործվել 2007թ. նոյեմբերից, բացի մի շարք անհրաժեշտ տեղեկություններից՝ կրթական փաստաթղթեր, մեթոդական նյութեր, կրթական ոլորտի լուրեր տրամադրելուց, նաեւ հետաքրքիր հարցումներ է կատարում իր ընթերցողների շրջանում: Նկատենք, որ կայքից հաճախ են օգտվում կրթության ոլորտի մարդիկ՝ ուսուցիչներ, դասախոսներ, կրթական համակարգի տարբեր բնագավառների աշխատակիցներ, եւ որ ուրախալի է՝ նաեւ դպրոցականներ, ուսանողներ:
ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ
Եվրամիության դիտորդները մտահոգություն են հայտնել Հարավային Օսեթիայում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերի կողմից Վրաստանի 16 քաղաքացիների ձերբակալության փաստի առնչությամբ: Ցխինվալիում պնդում են, թե Գրեմիսխեւի գյուղի բնակիչները ձերբակալվել են սահմանը խախտելու եւ անօրինական ծառահատումներ իրականացնելու համար: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Վրաստանն էլ պնդում է, թե այդ մարդիկ առեւանգվել են Վրաստանի տարածքում: «Այս միջադեպը արտացոլում է այն հիմնախնդրի
ՊԼԱՎՇԻՉՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
Երեքշաբթի օրը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել կենսաբանության նախկին պրոֆեսոր, Սերբիայի Հանրապետության նախկին նախագահ եւ նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների համար Հաագայի միջազգային դատարանի կողմից 11 տարվա ազատազրկման դատապարտված Բիլյանա Պլավշիչը (նկարում): «BBC»-ի փոխանցմամբ, իր պատժի 2/3-ը կրած նախկին նախագահը ազատ է արձակվել շվեդական դատարանի որոշմամբ՝ նկատի ունենալով ազատազրկման վայրում դրսեւորած նրա օրինակելի վարքը: Բիլյանա Պլավշիչը
ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ ՎԱՐԱԿՎԵԼ Է ԽՈԶՈՒԿՈՎ
Հոկտեմբերի 23-ին Ռուսաստան կատարած այցից հայրենիք վերադառնալուց հետո՝ Իտալիայի 73-ամյա վարչապետ Սիլվիոն Բեռլուսկոնին իր հինգ թոռներից մեկից վարակվել եւ հիվանդացել է խոզուկով: Այդուհանդերձ, ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», նա մտադիր չէ տանը նստել եւ ծրագրում է մասնակցել ԵՄ անդամ պետությունների ղեկավարների ու կառավարությունների մակարդակով հոկտեմբերի 29-30-ին կայանալիք Եվրախորհրդի նստաշրջանին: Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բեռլուսկոնին տառապում է խոզուկի
ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԸ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻՆ ՋՈՒՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ
«Amnesty International» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն իր հրապարակած զեկույցում Իսրայելին մեղադրել է պաղեստինցիներին խմելու ջրի աղբյուրներից օգտվելուն դիտավորյալ խոչընդոտելու մեջ: Իրավապաշտպանների տվյալներով, իրավիճակն այդ իմաստով ավելի լուրջ է հատկապես Գազայի հատվածում, որտեղ զգալի է խմելու ջրի պակասն ու կոյուղու բացակայությունը: «BBC»-ի փոխանցմամբ՝ զեկույցում հաստատված է համարվել այն փաստը, որ պաղեստինցիների մեծամասնությունը ստիպված է սեփական կարիքների համար
Ռուսաստանն ու Թուրքիան նավթավերամշակման գործարան կկառուցեն
Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են Թուրքիայում, միջերկրածովյան Ջեյհան նավահանգստում նավթավերամշակման խոշոր գործարան կառուցել: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն: Ավելի վաղ, հոկտեմբերին՝ Ռուսաստանը հայտարարել էր նաեւ թուրքական Սամսուն-Ջեյհան նավթամուղի նախագծին մասնակցելու իր որոշման մասին: Բացի այդ, Ռուսաստանն ու Ղազախստանը պատրաստակամություն են հայտնել Սամսուն-Ջեյհան նավթամուղի համար նավթ մատակարարել: Հիշեցնենք, որ Թուրքիայի