Սեփականատերերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Սեփականությունն անձեռնմխելի է» հ/կ-ն անդրադարձել է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ ընկերության փաստաբանների կողմից տրամադրված նյութերի հիման վրա վերլուծելով փաստերը, երեկ «Առավոտին» է տրամադրել եզրակացության մասին հաղորդագրությունը, որտեղ նշվում է. «Ընկերության ամբողջ գույքը դրվել էր հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Հաղթող էր ճանաչվել «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ընկերությունը: «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ընկերության ներկայացուցիչ Հակոբ Համբարձումյանը կանխիկ ԴԱՀԿ ծառայություն է վճարել 4 մլրդ 219 մլն 432 հազար դրամ, որը նա հետագայում ետ է ստացել»: Ներկայացնելով ակնհայտ ապօրինության վերաբերյալ այլ փաստեր եւս, հ/կ նախագահ Վալերիկ Գեւորգյանը Պետեկամուտների կոմիտեից խնդրում է ստուգումներ նշանակել «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ընկերությունում՝ պարզելու համար, թե որտեղից է այդ ընկերությունը այդ մեծ գումարը ձեռք բերել, ինչ հիմքերով եւ ինչ է արել «վերադարձված» գումարը, իսկ ԿԲ-ից խնդրում է ստուգել այդ ընկերության եւ ԴԱՀԿ ծառայության մասնակցությամբ փողերի լվացման փաստ առկա՞ է, թե՝ ոչ: