Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՉ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Հոկտեմբեր 28,2009 00:00

«Արեւորդի» փառատոնի շրջանակում հոկտեմբերի 26-ից բացվել է «Կանաչ այլընտրանք» Էկո-էքսպոն, որ կտեւի մինչեւ հոկտեմբերի 29-ը:
Էկո-էքսպոն ներկայացնում է ամենօրյա կենսակերպի կանաչ եւ այլընտրանքային տարբերակներ: Նպատակն է եւս մեկ անգամ հասարակության ուշադրությունը բեւեռել շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման խնդիրների վրա, անցնել էկո-ապրելակերպի: Ցուցահանդեսը նաեւ յուրօրինակ միջոց է բնապահպանական կրթության եւ տեղեկատվության տարածման համար: Հայաստանի բոլոր մարզերում գործող էկո-ակումբի պատանի անդամները ոչ միայն որդեգրել են «կանաչ» ապրելակերպ: Մի քանի տաղավարում նրանք կփոխանցեն իրենց ստեղծագործ գաղափարները՝ մեզնից յուրաքանչյուրի էկոլոգիական հետքը մեր մոլորակի վրա նվազեցնելու եւ փոքր քայլերով մեծ փոփոխությունների հասնելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել