Օրվա լրահոսը
«ՄՏԱԾՈՒՄ ԵՔ՝ ՄԱՆԿՈՒՑ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՈ՞ՒՐ ԵՄ ՍԻՐԵԼ»
Այսպես պատասխանեց ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ հանկարծ հետաքրքրվեց «ջրային բիզնեսով»: Երեկ նա «Բջնիի» թեմայով ասուլիս էր հրավիրել: «Սա բիզնես ա, հետաքրքրվել եմ, գնել եմ: Հիմա էլ, եթե մի բիզնես լինի, եւ ես ուսումնասիրեմ ու տեսնեմ, որ շահավետ է, շահույթ է բերում՝ կգնեմ: Մարդիկ, որոնք խոսում են բարոյականությունից, թող
Ատյանը սկսեց աշխատանքը
ՀՀ կառավարության որոշմամբ նախարարություններում վերականգնվել են կոլեգիաները, որոնց խնդիրը՝ առաջվա նման, խորհուրդներ տալն է: ՀՀ Սփյուռքի նախարարությունում կոլեգիան վերանվանել են սփյուռքահայերին առավել հասկանալի՝ ատյան: Երեկ ատյանի առաջին նիստն էր: Նիստեր են լինելու ամեն ամիս: ՀՀ Սփյուռքի նախարարության ատյանը ունի 36 անդամ, ութը՝ Սփյուռքից: Հրանուշ Հակոբյանի համար խորհուրդներ մշակողների մեջ են ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը,
«ՄԱՇՏՈՑՆ ԻՆՖԱՐԿՏԻՑ ԿՄԵՌՆԵՐ»
Երեկ տեղի ունեցավ «Էքսպերտների միավորում» կազմակերպության հրավիրած ասուլիս-քննարկումը՝ «Տհաճ եթեր» թեմայով: Քննարկումը վարում էր կազմակերպության նախագահ Նարեկ Մալյանը: Հրավիրված էին լրագրողներ, մշակույթի եւ գիտության գործիչներ, պետական այրեր, առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, խնդրով մտահոգ անհատներ: «Առաջին հայացքից թվում է, որ խնդրում կա ընդամենը երկու շահագրգիռ կողմ՝ հեռուստադիտողը եւ հեռուստաընկերությունները, սակայն իրականում հեռուստաընկերությունների գործունեությունը, ինչպես ցանկացած այլ գործունեություն,
Վերջապես արձագանքեցին
Մեկնարկեց «Մշակութային հետազոտությունները Արցախում. Շուշի, Հանդաբերդի վանք, Տիգրանակերտ» խորագրով ցուցահանդեսը: Ամեն ինչ սկսեց 5 տարի առաջ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ հայերն այս տարածաշրջանում եկվոր են: Այդ ժամանակվանից Արցախի հնագիտական արշավախումբը՝ ղեկավար Համլետ Պետրոսյանի, ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանի, հնագետ Աղավնի Ժամկոչյանի եւ Արցախի պետական համալսարանի դասախոս Վարդգես Սաֆարյանի մասնակցությամբ սկսեց պեղել մ.թ.ա. առաջին դարում
Անանդն անմիջապես առաջ անցավ
Աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ շախմատի «Giudad de Linares» գերմրցաշարի մեկնարկային տուրում գրանցվեց արդյունավետ մեկ արդյունք: Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը սպիտակներով պարտության մատնեց Ադրբեջանի լավագույն շախմատիստ Թեյմուր Ռաջաբովին եւ դարձավ միանձնյա առաջատար: Իսկ Ռաջաբովը, հասկանալի է, հայտնվեց մրցաշարային աղյուսակը եզրափակողի տհաճ դերում: Լեւոն Արոնյանը միավորը բաժանեց երիտասարդ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Ոչ-ոքի գրանցվեց նաեւ Լենյեր
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ քսաներեքերորդ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՏՈՆԵՐ Եվ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Մայոյի ականջը կանչի», եւ ես հարցրի՝ «Մայոյին հեչ տենում ե՞ս», եւ Կարոն տխուր ժպտալով ասաց՝ «իրան ո՞նց կարամ տենամ. ինքը՝ բերդում, ես՝ դուսը», եւ ես հարցրի՝ «նստած ա՞», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «կարող ա կայնած ա.
Փետրվարի 21
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հարազատները կաջակցեն ձեզ նոր գործեր սկսելու հարցում: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր զբաղվեք սպորտով, հետեւեք ձեր կազմվածքին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Խուսափեք ավելորդ ծանրաբեռնվածությունից, հանգստյան օրերին մոռացեք աշխատանքի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գնացեք քաղաքից դուրս՝ ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հնարավորություն կունենաք լիարժեք լիցքաթափվելու: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Վերջապես կազատվեք այն մարդկանցից, որոնք ամբողջ շաբաթ ձանձրացնում
ՍՆՎԵՔ ԼԻԱՐԺԵՔ ԵՎ ԵՂԵՔ ԱՌՈՂՋ
Առողջ սնունդն այն կարեւորագույն գործոններից է, որն ազդում է մարդու առողջության, աշխատունակության եւ կյանքի տեւողության վրա: Ճիշտ սնվելով՝ մենք ապահովում ենք պլաստիկ, էներգետիկ նյութերի մուտքը մեր օրգանիզմ, ինչն անհրաժեշտ է նրա նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար: Պլաստիկ նյութերն անհրաժեշտ են օրգանիզմում նոր բջիջների եւ հյուսվածքների ստեղծման եւ հնի վերափոխման համար: Դրանց շարքին են դասվում սպիտակուցները, մասամբ՝
Գարեջրի «գաղտնիքները»
Երբեմն կատակով ասում են՝ գարեջուրը նույնքան հին է, որքան մարդկությունը Այդ ոսկեգույն ըմպելիքը պահպանել է իր հեղինակությունը հազարամյակներ շարունակ եւ շատ երկրներում նույնիսկ դարձել տեղի մշակույթի անբաժանելի մասը: Գարեջրի գոյության արմատները շատ հեռու են գնում, օրինակ, Բաբելոնում պատրաստում էին գարեջրի շուրջ 19 տեսակ եւ գարեջրագործությունը կարգավորվում էր օրենքով, որոնք ամրագրված էին Համմուրաբիի օրենսգրքում: Օրենքով էր
ԽՈՒՍԱՓԵ՞Լ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻՑ, ԹԵ՞ ՈՉ
ՁԻԱՀ-ի մասին մեր քաղաքացիների պատկերացումներն ու տեղեկությունները Ձեռքբերովի իմունանբավարարության համախտանիշը՝ ՁԻԱՀ-ը, ի հայտ է գալիս տարբեր հիվանդությունների տեսքով ու սովորաբար ավարտվում մահով: ՁԻԱՀ-ի հարուցիչը մարդու իմունանբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը, որն ախտահարում է արյան լեյկոցիտներն ու կտրուկ նվազեցնում օրգանիզմի դիմադրողականությունը վարակային եւ ուռուցքային հիվանդությունների նկատմամբ: Ի՞նչ գիտեն մեր քաղաքացիները այս ընդհանուր համաճարակի մասին, որը սկսվել է
Մերոնք առայժմ ուժերը խնայո՞ւմ են Մոսկվայում ընթացող շախմատի «Aeroflot Open» միջազգային ներկայացուցչական մրցաշարում երեկ հանգստի օր էր հայտարարված: Ուժեղագույնների «A1» խմբում ընդգրկված գրոսմայստերները մինչ այդ խաղացել էին երեք տուր: Հարյուր տոկոսանոց արդյունքով այստեղ մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է միայն ռուսաստանցի Իգոր Կուռնոսովը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Գաբրիել Սարգսյանը: Նա 2,0 միավորով 9-րդն է: Նույնքան
ՀՈՒՆԳԱՐԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՂԹԵՑԻՆՔ
Իսկ երեկոյան մրցահերթում մեր հավաքականն ուժերը չափելու էր Ադրբեջանի ընտրանու հետ Երեկ Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերան քաղաքում մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու հրավեր մարզաձեւի միջազգային ֆեդերացիան ուղարկել է աշխարհի ութ ուժեղագույն հավաքականներին: Դրանք են. Հայաստանը, Ռուսաստանը, Հունգարիան, Կուբան, Ադրբեջանը, Չինաստանը, Ֆրանսիան եւ Ղազախստանը: Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ընտրանին ութ լավագույնների մեջ ընդգրկվել է մեծամասամբ 2008-ի
Բացթողումներով օրինագիծ
Կամ քննարկում՝ առանց Հայ առաքելական եկեղեցու ներկայության Երեկ «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումը, որին մասնակցում էին «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ ներկայացուցիչ Ստեփան Դանիելյանը, «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը եւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Հիշեցնենք, որ օրինագծի հեղինակներից մեկը ԱԺ պատգամավոր Արմեն
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՄԱՀԱՑԵԼ Է»
Ավստրալիաբնակ կինոգետ Վիգեն Գալստյանը հայկական կինոյի եւ, մասնավորապես, Ա. Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացի» մասին: Վիգեն Գալստյանը՝ ռուս կինոռեժիսոր Ալլա Կովգանի հետ: Սփյուռքում ապրող ու ստեղծագործող հայաստանցի երաժիշտներ, գրողներ, նկարիչներ ու քանդակագործներ շատ ունենք: Բայց արվեստի տեսաբաններն ու պատմաբանները քիչ են, հատկապես կինոգետների թիվը Սփյուռքում խիստ աննշան է, նրանց թվում է ավստրալիաբնակ Վիգեն Գալստյանը: Հայաստանում էլ
ԼԱՏՎԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ Երեկ Լատվիայի նախագահ Վալդիս Զելտերսը հայտարարեց, որ ընդունել է Իվար Գոդմանիսի կառավարության հրաժարականը: Ըստ BBC-ի, դա էին պահանջում իշխանական կոալիցիայի 4 կուսակցություններից երկուսը: Կառավարությունը սրընթաց կերպով կորցնում էր իր վարկը՝ ահագնացող տնտեսական ճգնաժամին զուգընթաց: Հունվարի 13-ին կառավարության դեմ բողոքները վերաճեցին զանգվածային անկարգությունների, որոնց արդյունքում տուժել է մոտ 40 հոգի: Փետրվարի վերջին
Ծանոթ ձեռագիր Երեկ «Ռեգնում» գործակալությանը դիմել են Աբխազիայի մի շարք լրագրողներ՝ հետեւյալ հայտարարությամբ. «2009 թվականի փետրվարի 6-ին նախագահի թիկնազորի աշխատակից Դավիթ Բագապշը, Սուխումի քաղաքային ժողովի պատգամավոր Կոնդրատ Սամսոնիան եւ Սուխումի վարչակազմի գովազդային գործակալության ղեկավար Ատգուր Տառբան քաղաքից դուրս են տարել «Չեգեմսկայա պրավդա» թերթի խմբագիր Ինալա Խաշիգին՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով լրագրողի խմբագրական հոդվածի հետ եւ զուգահեռներ
Դաստիարակները վերապատրաստվեցին Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կայացավ 2009 թ. փետրվարի 9-20-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Նախնական ուսուցումը որպես հինգ տարեկանների ծրագրված զարգացման արդյունք» նախագծով անցկացված վերապատրաստման ամփոփումը: Վերապատրաստմանը մասնակցել էին Երեւան քաղաքի Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն համայնքների նախադպրոցական հաստատությունների մանկավարժներ եւ Ծրագրին դիմած 36 մասնագետներ: Վերապատրաստումն անցկացվել է 2 խմբով, խմբերն աշխատել են կրթահամալիրի Բ/4թ. դպրոց-պարտեզում:
Ֆինանսներ ու կադրեր
Ահա թե ինչ է հարկավոր գիտությունը զարգացնելու համար Ըստ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, ի տարբերություն գիտության կիրառական հատվածի, որը բավականին ծանր վիճակում է, հիմնարար գիտությունների ասպարեզում, չնայած ֆինանսական դժվարություններին, Հայաստանն այնքան էլ վատ դրության մեջ չէ: Պարոն Մարտիրոսյանը օրինակ բերեց հատկապես ֆիզիկայի բնագավառը, որում հայ գիտնականներն ավանդաբար ուժեղ եւ մրցունակ են եղել: «Եթե
ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՆՔ
Պարզվում է, կան այնպիսի չափորոշիչներ, այնպիսի մեթոդոլոգիա, որոնք կիրառելով՝ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը (ԼԿԻ) եզրակացրել է, որ, ասենք, մի հայհոյախոս լրատվամիջոց մի քանի աստիճանով ավելի հանդուրժողական է, քան «Առավոտը»: 2008 թ. նոյեմբերին երկու շաբաթվա ընթացքում ԼԿԻ-ն անցկացրել է հայաստանյան հինգ թերթերի եւ հինգ կայքէջերի մոնիտորինգ: Մինչ այդ, երկար փնտրել է հանդուրժողականության սահմանումը: Չգտնելով՝ սահմանել է անհանդուրժողականությունը,
Մարզերում կուսակցական կյանք չկա՞
Հայաստանում գրանցված մոտ ութ տասնյակ կուսակցություններից միայն 6-ը Ալավերդիում գրասենյակ ունի: Հայաստանի ներքաղաքական կյանքը կենտրոնացած է մայրաքաղաքում: Այս տեսակետին են կուսակցությունների Ալավերդի քաղաքի տարածքային կառույցների ղեկավարները: Նրանց կարծիքով, Ալավերդի քաղաքն ու Թումանյանի շրջանի 30 համայնքները քաղաքական կյանքի մեռյալ գոտի են: Այստեղ կուսակցություններից տարածքային կառույցներ ունեն կոալիցիոն բոլոր չորս՝ Հանրապետական, ՀՅԴ, «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:
ՀՐԱԴԱԴԱՐԻ ՍՏՎԵՐՈՒՄ
Նախկին ազատամարտիկ Աշոտ Գալստյանը վստահ է, որ մարդուն պետք է միշտ հիշել ու գնահատել 17 տարի առաջ ստեղծվեց ազգային բանակը: Բանակ, որի կազմավորումը համընկավ դժնդակ տարիների ու պատերազմի հետ: Բանակաշինության ոլորտում իրենց զգալի ներդրումն ունեցած մարդիկ այսօր մոռացված են: Կապանցի Աշոտ Գալստյանն էլ այն մարդկանցից է, որ անկախության արժեքը կարեւորելով, կյանքը վտանգի ենթարկելով՝ արցախյան գոյամարտի
Ո՞վ է տերը
Ոսկեվան գյուղի տարածքում գտնվող՝ խորհրդային ժամանակներում կառուցված այս ավտոկանգառը Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու: 1990-ականների առաջին կեսին այստեղ մարտական ակտիվ գործողություններ են տեղի ունեցել: Սակայն ավտոկանգառն ամենեւին ադրբեջանական ռումբերից չի վնասվել: Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանի որդին 2007թ. ամռանը բեռնատարով մեծ արագությամբ խոյահարել է շինությունը: Կամ մեքենայի արգելակները չեն գործել,
ԳԱՂԹԻ ԴԱՌՆ ԷՋԵՐԻՑ
Լավ կյանքի հույսով Հայաստանից հեռացածները, խնդիրներ ունենալու պարագայում, մտածում են ոչ թե վերադարձի, այլ՝ մեկ ուրիշ երկիր տեղափոխվելու մասին: «Գաղթում ենք, հասկանո՞ւմ ես, չենք ճանապարհորդում, չենք տեղափոխվում՝ գաղթում ենք»: Այս խոսքերը հայրս է ասել 1993 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում: Մեզ Մոսկվա էր ուղարկում. շրջափակման օրերին դեպի հյուսիս՝ տաքանալու: Մոտ 24 ժամ էր, ինչ թռիչքին էինք սպասում:
Ծնողները նրանցով չեն հետաքրքրվում
Կապանի հատուկ դպրոցում սովորող շատ երեխաների ծնողներ տարիներով իրենց հաշմանդամ երեխաներին այցելության չեն գալիս: «Մայրս ինձ ասել է, որ ինձ տուն չի տանում, քանի որ ապրելու գումար չունենք, նրանց շատ եմ խնդրում գոնե այստեղ ինձ տեսության գան, սակայն չեն գալիս: Ոչ մի բարեկամ չունեմ եւ ծնողներիս շատ եմ կարոտում: Շատ եմ ուզում բժիշկ դառնալ, որ
ԲՐՈՒՑԵԼՈԶԸ ՍՆԱՆԿԱՑՆՈՒՄ Է ՀԱՐԹԱՇԵՆՑԻՆԵՐԻՆ
Աշոցքի շրջանի Հարթաշեն գյուղի անասունները հերթով վարակվում են այդ հիվանդությամբ, իսկ պետությունը փոխհատուցում չի նախատեսում: Արդեն 1 ամիս է՝ վարակը թափանցել է լեռնային այս հեռավոր գյուղը: Գյուղացիների մոտավոր հաշվարկներով, 140 գլուխ անասուն արդեն վարակվել է, որից 100-ին արդեն ոչնչացրել են: Հարթաշենցիների պնդմամբ, վարակն իրենց այնպիսի նյութական վնասներ է պատճառել, որ շատ ընտանիքներ կորցնելով ապրուստի միակ
Փայտահրազենային կռիվ՝ Ալավերդիում
Ոսկյա երիտասարդությունը կրկին «փայլեց» Փետրվարի 19-ին, երեկոյան ժամը 19.40-ի սահմաններում, Ալավերդու Սարահարթ թաղամասի 2/29 շենքի մոտ հավաքված էին 20-ից ավելի երիտասարդ տղաներ: Նրանցից 3-ը Ալավերդու քաղաքապետարանի «Ալավերդի բարեկարգում» ՍՊԸ-ի ղեկավար Համլետ Միրզոյանի որդիներն էին, նրանց հետ էին նաեւ Ալավերդիում հանրահայտ քրեական Ղոժի Գագոյի տղան, Վասիկո Շահվերդյանը եւ Ալավերդու «ախպերության» նորաթուխ այլ մանկլավիկներ: Ուշագրավ էր, որ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԴՈՒՅԹԱՎՈՐՎԱԾ ԵՆ
Այս կարծիքին է Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը «ՀՀ առաջին նախագահի լիազորությունների ժամկետում տեղի ունեցան քաղաքական դատավարություններ Դաշնակցության նկատմամբ, եւ, փաստորեն, քաղաքական գործընթացները նորանկախ մեր պետության մեջ առաջին անգամ այդպես քրեականացվեցին: Նույն պրակտիկան կրկնվեց Քոչարյանի օրոք, երբ 2004-ին շինծու քրեական գործ հարուցվեց «Արդարություն» դաշինքի նկատմամբ, եւ հետագայում այդ գործը կարճվեց, սա նույնպես օրինակ է: Եվ
Իշխանությունն էլ է ռաբիս
Երեկ ՀՀՇ վարչության անդամ եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ ըմբոստների քանակը մեկ տարում ավելացել է 30-40 տոկոսով: Ընդդիմության ներկայացուցչի գնահատմամբ, ըմբոստների բանակը համալրվել է ոչ միայն արտաքին քաղաքականության, ժողովրդավարության ոլորտներում կամ քաղբանտարկյալներին առնչվող հարցերում իշխանությունների, այլեւ ՀՀ կառավարության՝ ֆինանսական
«Մարտի 1»-ի հանձնաժողովը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը
Երեկ հայտարարեց ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը Մամուլի ազգային ակումբում երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազդարարեց հանձնաժողովի վերջին նիստից հետո իր մտահոգությունների մասին. «Մեզ զեկուցվեց, թե հնարավոր չէ նույնականացումը, թե որ կարաբինից արձակված կրակոցի հետեւանքով է քաղաքացին ստացել մահացու վնասվածք»: Եվ կրկնեց այն, ինչ
ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ԼՈՒՐԵՐՆ ԱՎԵԼԻ ՀԱՎԱՍՏԻ՞ ՉԵՆ
Անգամ տաքսիներում լսած լուրերը երբեմն իրոք ավելի արժանահավատ են, քան այն, ինչ մարտի 1-ից հետո հաղորդում էին իրավապահ մարմինները: Սայաթ Շիրինյանն էլ էր պնդում, թե մարտի 1-ին զենք չի կիրառվել 2008-ի մարտի 5-ի ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին հարց էր ուղղվել. «Պարոն նախագահ, կարծում եմ՝ ձեզ զեկուցել են, որ այս օրերին տարատեսակ, անգամ անհավանական լուրեր են