Օրվա լրահոսը
ՀԱՇՎԵԼ Է ԱՏԱՄՆԵՐԸ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ Ստրասբուրգից հեռախոսով «Առավոտին» հայտնեց. «Մոտեցա Գորան Լինդբլադին եւ հարցրի՝ երեւի շատ ծա՞նր եք տանում, որ չեք ընտրվել Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր: Պատասխանեց, թե ծանր չէ, բայց ամեն դեպքում՝ լավ չի զգում»: Հիշեցնենք, որ Շվեդիայի խորհրդարանում չվերընտրվելով՝ պրն Լինդբլադը նաեւ դուրս է մնալու ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակությունից: Նաիրա Զոհրաբյանը պատմեց. «Ասացի՝
Քիրք տասներորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ երրորդ ԱՆՀԱՐՄԱՐ ՎԻՃԱԿՆԵՐ Եվ հիմա Նոբելյանի ու Տոլստոյի ուղղությամբ ավելի ու ավելի խորանալով՝ նաեւ սկսում եմ հասկանալ, որ Տոլստոյն իր բաժին Նոբելյանից հրաժարվելով՝ նաեւ Շենգավիթցի Ռաֆոյին, Ջավախյանին, ինձ ու Նոբելյան չստացած բոլորին է ավելորդ բարդություններից ազատել, որովհետեւ Տոլստոյի էդ արարքից հետո արդեն Ռաֆոն, Ջավախյանն ու Նոբելյան չստացած բոլորս հնարավորություն ունենք մխիթարվելով մտածել,
Հոկտեմբերի 2
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հնարավոր է անախորժություններ լինեն աշխատանքային հարցերում, այդ պատճառով խորհուրդ չի տրվում մեկնել գործուղման: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լավ կլինի այսօր աշխատեք ազատ գրաֆիկով, շփվեք ձեզ համար հաճելի մարդկանց հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Գործնական մեծ հաջողություններ մի ակնկալեք, այսօր աշխատանքային արգելակման մեջ կլինեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Օրն այնքան էլ բարեհաջող չի լինի, հետեւաբար խորհուրդ է տրվում չնյարդայնանալ:
ԹՄՐԱՄՈ՞Լ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ
Բրիտանացի գիտնականները մշակել են մեկանգամյա թեստ, որը հնարավորություն կտա ծնողներին 5 րոպեի ընթացքում պարզել՝ իրենց երեխաներն օգտագործու՞մ են թմրանյութ, թե՝ ոչ: Սարքը, որը հիշեցնում է հղիության թեստ, կարող է վաճառքի հանվել առաջիկա երկու տարվա ընթացքում, կարժենա ընդամենը 1.5 ֆունտ: Սարքը 5 մմ-անոց չիպ է, որը տեղադրված է պլաստմասսայի վրա: Չիպի մակերեւույթին գտնվում են հակամարմիններ, որոնք
ԵՎՍ ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՆՉԵՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՍԱՆԻՔ
Նորապսակներն իրենց հարսանեկան տորթի վրա նախընտրել էին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի խորհրդանիշը Այս տարվա հուլիսին «Օջախ» ռեստորանային համալիրում կայացավ Սարհատ Պետրոսյանի եւ Արեւիկ Մանուկյանի հարսանեկան արարողությունը: Հիշեցնենք, որ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, որն ակտիվորեն պայքարում էր «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման դեմ՝ որդին է դաշնակցականներ Վազրիկ Պետրոսյանի եւ Ռուբինա Ղազարյանի: Վերջինս «Երկիր
Թատրոնն էլ է պահում մարդկանց
Կապանի պետական դրամատիկական թատրոնը աջակցության կարիք ունի Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը հոկտեմբեր ամսին «Լոռի 2010» թատերական փառատոնին մասնակցելու համար հովանավորներ գտնելու փնտրտուքի մեջ է: Կրկին առաջ է գալիս թատրոնին տրանսպորտային միջոցով ապահովելու խնդիրը: Այսպես է լինում ամեն անգամ, երբ Կապանի թատրոնը պետք է նմանատիպ միջոցառումների մասնակցի կամ արտագնա ներկայացումներով հանդես գա: Խնդիրը
ՆՈՐ ՀԱՐՍՆԱՑՈՒ՝ ՄԵՐ ՀՈՎԱԶԻ ՀԱՄԱՐ
Առաջիկայում Կենդանաբանական այգու տնօրինությունը ուշիուշով հետեւելու եւ սպասելու է, թե Տաջիկստանի հարսնացուն ինչպես է գրավելու մեր հովազի սիրտը: Մի քանի օրից մեր Կենդանաբանական այգու դժբախտ հովազը հնարավոր է վերջապես գտնի իր երկրորդ կեսին ու կյանքը կապի նրա հետ: Մեր արու հովազը, արդեն քանի տարի է, չի ցանկանում զուգավորվել այն հովազուհու հետ, որին բերել են Ուկրաինայից՝
Ամենահիմար մարզական մրցումները
Այսպես կարելի է անվանել ստորեւ ներկայացվող «մարզաձեւերը»: Բայց, ինչ արած՝ ճաշակին ընկեր չկա: Եվ քանի որ դրանցից տարիներ շարունակ միջազգային մրցումներ, նույնիսկ աշխարհի առաջնություններ են կազմակերպվում, նշանակում է՝ դրանք ինչ-որ բան ներկայացնում են: Քար-մկրատ-թուղթ Սա նման է մանուկների մեջ տարածված «չինգաչկուգ» խաղին եւ հասուն մարդկանց որոշ շրջանակներում, սկսած 2002 թվականից, իսկական մարզաձեւ է համարվում: Որքան
Վերջնական որոշում դեռ չկա
Արդեն մի քանի օր է, ինչ լուրեր են շրջանառվում, թե Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տալիս, ինչը տարօրինակ է թվում հատկապես վերջին շրջանում մարզաձեւում արձանագրված մեր առաջխաղացման ֆոնի վրա: Երեկ պարոն Ալեքսան Ավետիսյանը «Առավոտի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ ներկայիս դրությամբ նման խնդիր առայժմ չկա, եւ խոստացավ, որ եթե այդպիսի որոշում կայացնելու ցանկություն ունենա, առաջինը
ՖԻԴԵ-ի ղեկավար կազմը համալրվում է
Երեկ շախմատի համաշխարհային օլիմպիադան լուսաբանող լրատվամիջոցները տեղեկացրին, որ Խանտի-Մանսիյսկում քվեարկությամբ հաստատվել են ՖԻԴԵ-ի երեք փոխնախագահները, որոնք ներկայացնում են Հնդկաստանը, Իրանը եւ Լիբիան: Նույն աղբյուրները նշում են նաեւ, որ առայժմ թափուր են մնում նախագահի այն տեղակալների աթոռները, որոնց անձամբ նշանակելու է շախմատի միջազգային ֆեդերացիայի վերընտրված նախագահ Կիրսան Իլյումժինովը: Այդ պաշտոններին հավակնում են Չինաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը
Ռուսաստանի կանանց 1-ին թիմը՝ օլիմպիադայի չեմպիոն
Խանտի-Մանսիյսկում շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտվում է, հետեւաբար, ամեն մի տուրը եզրափակիչ մրցամարտի արժեք է ձեռք բերել: Տղամարդկանց մրցաշարում օլիմպիական կրկնակի չեմպիոն Հայաստանի ազգային հավաքականը երեկ 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Չեխիայի ընտրանուն: Լեւոն Արոնյանը սեւերով առավելության հասավ Դավիթ Նավարայի նկատմամբ, իսկ Վիկտոր Լազնիչկա-Վլադիմիր Հակոբյան, Զբինեկ Հրաչե-Գաբրիել Սարգսյան, Վլասիմիլ Բաբուլա-Արման Փաշիկյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Եզրափակիչ տուրից
Ամենաթանկ կապիտալն առողջությունն է
Երբ սկսվում է «Ապրեցեք երկար» հաղորդաշարի հերթական թողարկումը, շատերը գրիչ-տետր պատրաստած՝ հարմար դիրք են գրավում էկրանների առաջ՝ ջանալով բաց չթողնել ոչ մի օգտակար խորհուրդ ու բաղադրատոմս: Անկախ սեռից ու տարիքից, հաղորդաշարը բոլորին է հետաքրքրում: Թե սուրճի սեղանների շուրջ, թե աշխատավայրում ու երթուղային տաքսիներում քննարկման նյութ են դառնում լուսաբանված թեմաները: Ուրախալի փաստ է, որ վերջին ժամանակներս
«ՎԱՐՉԱԿԱՐԳԻՑ ԼԻԱՐԺԵՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը վստահ է, որ Հայաստանը գտնվում է հենց այդ ճանապարհին – Վերջերս ոմանք սկսել են խոսել 1920-ի կրկնության մասին: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը: – Ներկայումս Հայաստանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է 1920-ի կացությունից, քանի որ ներկա Ռուսաստանը ոչ թե փորձում է հակադրվել Արեւմուտքին՝ հենվելով Թուրքիայի վրա, այլ հակառակը՝ ինտեգրվել արեւմտյան
ՎՏԱՐԱՆԴԻ ՊԱԿԻՍՏԱՆՑԻ ԳՈՐԾԻՉԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՀԱՅՐԵՆԻՔ
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը մտադիր էր երեկ ազդարարելու իր ստեղծած քաղաքական կուսակցության՝ «Համապակիստանյան մահմեդական լիգայի» գործունեության մեկնարկի մասին: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Մուշարաֆը հաղորդել է նաեւ, թե մտադիր է վերադառնալ Լոնդոնից, որտեղ կամավոր վտարանդու կարգավիճակով բնակվում է 2008 թվականին հրաժարական տալուց ի վեր, ու քաղաքական գործունեություն ծավալել, մասնակցել նաեւ 2013 թվականին Պակիստանում կայանալիք համապետական ընտրություններին:
ՆԱՄԱԶՆ ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին իր համակիրների հետ միասին ուրբաթօրյա նամազը երեկ իրականացրել է հայկական Անիի Մայր տաճարում: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ, նամազից հետո ելույթ ունեցած Դեւլեթ Բահչելին քննադատության է ենթարկել թուրքական իշխանություններին՝ նրանց մեղադրելով Աղթամարում եւ Սումելայում իրականացված պատարագների համար: Թուրք ազգայնականը նախատեսում է մինչ Անկարա վերադառնալը, այցելել
ՄԻՆՍԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԳՆԵԼ, ԲԱՅՑ ՄՈՍԿՎԱՆ ԿՎԱՃԱՌԻ՞
Մինսկը պատրաստ է Ռուսաստանից հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնել: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է Բելառուսի ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Սոլոնինկոն՝ համարելով, որ այդ համակարգերն ամենալավերից մեկն են: «Մենք պատրաստ ենք գնել C-400, բայց պատրա՞ստ է արդյոք եւ կարո՞ղ է Ռուսաստանը վաճառել այս համակարգերը: Կարծում եմ, դա ժամանակի հարց է»,- շեշտել է Սոլոնինկոն՝ ՀԱՊԿ
Կանադայի իշխանությունները ռուսական նավ են կալանավորել
Կանադայի իշխանությունների կողմից Սենտ-Ջոնս նավահանգստում կալանավորված եւ 122 ուղեւորի համար նախատեսված «Լյուբով Օրլովա» զբոսանավի ռուս եւ ուկրաինացի ծովայիններից բաղկացած անձնակազմին օգնություն տրամադրելու նպատակով նավահանգիստ է մեկնել Կանադայում ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնի վարիչ Անդրեյ Վարլամովը: «Անձնակազմի անդամների առողջությանը ոչինչ չի սպառնում»,- ԼՁԸՀ-ՁԸհհ-ին ասել է հյուպատոսը՝ հավելելով, թե նավի վրա գտնվող մթերքի եւ վառելիքի պաշարն անձնակազմին դեռ
ՆԱՏՕ-ում Վրաստանին սպասում են
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը Թբիլիսիում հայտարարել է, թե Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ ընդունելու մտադրությունը մնում է անփոփոխ: Ընդսմին, ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավոր ժամկետների մասին գլխավոր քարտուղարը ոչինչ չի հաղորդել: «ՆԱՏՕ-ի հավատարմությունը Վրաստանի անդամակցության հարցին, ինչի մասին հայտարարվել էր Բուդապեշտի գագաթաժողովի ժամանակ, հաստատ է»,- BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռասմուսսենը: Վերջինս նաեւ ընդգծել է, թե ՆԱՏՕ-ի
ԷԿՎԱԴՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴՈՒՐՍ ԲԵՐՎԵՑ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԻՑ
Էկվադորի նախագահը հաղթանակով վերադարձել է նախագահական պալատ: Մի քանի հարյուր ոստիկանների խռովությանը վերջ է տրվել: Նախագահին հավատարիմ մնացած հատուկ նշանակության ջոկատը նախագահ Ռաֆայել Կորրերային պաշարումից դուրս է բերել: Ապստամբ ոստիկանների եւ նախագահին շրջափակումից դուրս բերած ջոկատների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության եւ փողոցային բախումների արդյունքում ամենաքիչը երկու մարդ է սպանվել: BBC-ի մատուցմամբ, ոստիկանության հոսպիտալում 12 ժամ
ՆԱԵՎ ՉԻՆԱՑԻՆԵՐԸ
«Առավոտը» տեղեկացրել է, որ Եղվարդ քաղաքի հարեւանությամբ գտնվող, խորհրդային տարիներից մնացած կիսակառույց ջրամբարը զբոսաշրջությանը, ձկնարդյունաբերությանը, նաեւ ոռոգմանը ծառայեցնելու ծրագիր կա՝ «Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան»: Սա լճափնյա հանգստավայրերի հյուրանոցային համալիր է՝ հանգստի ու զվարճանքի բոլոր ծառայություններով: Գտնվելով Արարատի, Արագածի, Արայի լեռան եւ Հայկական պարի կենտրոնում՝ հանգստավայրը կգրավի ոչ միայն աշխարհասփյուռ հայերին, այլեւ՝ օտարներին: Տեղեկացրել ենք
Այսօր Վանաձորի օրն է
ՀՀ-ի երրորդ քաղաքը՝ Լոռու մարզկենտրոն Վանաձորը 5000 տարվա պատմություն ունի, այդ են վկայում Մաշտոցի բլրի, Թագավորանիստի եւ այլ տեղերում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված գտածոները: Այդ ժամանակաշրջանի պատմիչների արձանագրություններում տարածքը անվանվել է Կանգառք կամ Տանձուտ: 19-րդ դարում ռուսական ազդեցության օրոք գյուղաքաղաքում աշխուժություն է նկատվել, 1804թ.-ին Ղարաքիլիսայում մաքսատուն է գործել, կարգավորել առեւտուրը Թուրքիայի, Պարսկաստանի եւ Ռուսաստանի հետ:
Ֆրանսիայով դեպի Եվրոպա
Հոկտեմբերի 7-ին եւ 8-ին Երեւանում՝ «Էրեբունի-Երեւան» տոներից առաջ, անցկացվելու է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը: «Առավոտը» 2009թ. հուլիսի 15-ին՝ «Նոր հնարավորություն համայնքների համար» հրապարակմամբ տեղեկացրել է, որ ֆրանսիական Ռոհն Ալպ ռեգիոնի 12 համայնքներ համագործակցում են Հայաստանի 8 մարզերի հետ: Ռոհն Ալպի ռեգիոնալ ասամբլեան յուրաքանչյուր տարի իր բյուջեից 300 հազար եվրո է հատկացնում Հայաստանում կայուն ու
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ՝ ԿԱՊԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
«Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» ծրագիրը շատերին մատչելի չէ, բայց մարդիկ դեռ հույսը չեն կորցրել, պաշտոնյաներն էլ հիշեցնում են, որ ծրագրից կարելի է հրաժարվել: «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում Կապան քաղաքում, նախկին քաղաքային ջրավազանի տարածքում նախատեսվում է տարածաշրջանի երիտասարդ ընտանիքների համար կառուցել 335 բնակարանից բաղկացած բնակելի համալիր, որը, ըստ ծրագրի պատասխանատուների, շուկայականից
ՉՊԱՐԶՎԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ
Երեկ ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԴԱՖ» մակնիշի ՌԲՍ 551 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ՝ Վրաստանի 37-ամյա քաղաքացի Պատա Զեյնաշվիլին ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: Տուժածի վիճակը
ԱՅՐՎԵԼ Է
ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, սեպտեմբերի 30-ին հաղորդում է ստացվել, թե Երեւան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 5 շենքին հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում: Այրվել է «ՌԱՖ» մակնիշի 02 ՕՏ 018 պետհամարանիշի միկրոավտոբուսի ուղեւորասրահը:
ՀԱՑԱԴՈՒԼԻ ԴԻՄԵՑ
Երեկ արդարադատության նախարարության «Սեւան» ՔԿՀ կալանավոր՝ 52-ամյա Վանիկ Մաղաքյանը դիմել է հացադուլի, այդկերպ արտահայտելով իր բողոքը վարչակազմի դեմ՝ վաղաժամկետ ազատման դիմումը մերժելու համար:
Ձեռք բերեց մասնակի կենսաթոշակի իրավունք
Արտադրական ուսուցման վարպետները նույնպես ուսուցիչներ են 2009թ. իրավական աջակցություն ստանալու նպատակով «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գրասենյակ էր դիմել Աբովյան քաղաքի Գառնի փողոցի 10/7 հասցեի բնակիչ Ջեմմա Մաթեւոսի Հովսեփյանը: Ջեմմա Հովսեփյանի իրավական խնդիրը կապված էր մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունքի հետ: Մասնակի կենսաթոշակի իրավունքից օգտվելու նպատակով 2008թ. մայիս ամսից Ջ. Հովսեփյանը բազմիցս դիմումներ էր ներկայացրել Սոցիալական ապահովության
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՊՆ ԳՆԴԱՊԵՏԻ ՈՐԴՈՒՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՊԱՏՃԱՌԱԾ ԱՆՁԻՆՔ
«Առավոտը» օգոստոսի 26-ին տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին, ժամը 22-ի սահմաններում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի զինկոմիսարիատի հարեւանությամբ գտնվող Ազատության պողոտայի 2/Բ շենքի բակում կրակոցներ են հնչել: Լինելով դեպքի վայրում, ականատես եղանք, որ տարածքն ամբողջովին շրջափակված էր ոստիկանության՝ Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բաժնի աշխատակիցների կողմից: Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում էին Երեւանի ոստիկանության պետ
ԱՄԵՆ ՄԵԿԻՑ ԱՐՅՈՒՆ ՄԻ՛ ՎԵՐՑՐԵՔ
«Բոլորս էլ գիտենք, թե ովքեր են հիմնականում դառնում դոնորներ: Նրանք, ովքեր գումարի կարիք ունեն: Դրա համար չպետք է պատահական դոնորների ընտրել եւ պետք է նրանց հետ լուրջ աշխատանք տանել, քանի որ նրանց արյունը հատուկ նպատակներով է օգտագործվելու»,- երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ «Արյունաբանության եւ փոխներարկաբանության արդի խնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական կոնֆերանսի ժամանակ ասաց Ռուսաստանի Ոսկրածուծի փոխպատվաստման


















































