Օրվա լրահոսը
ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԿԵՂԾԻՔԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԴԱՀԿ-Ն ՄՆԱՑ «ԱՆՍԱՍԱՆ»
ԴԱՀԿ աշխատակիցները 8 տարի շարունակ չեն կատարում դատարանի որոշումը Դեռեւս 1997թ. Մուշեղ Ղարիբյանը փոխառությամբ $2300 է տվել Անդրեաս Շահինյանին (մարզի նախկին դատավորի որդուն): Վերջինս այդ մասին գրավոր ստացական է տվել եւ պարտավորվել գումարը վերադարձնել մեկ ամսից, սակայն մինչ օրս չի վերադարձրել: 2000թ. դեկտեմբերի 28-ին հօգուտ Մ. Ղարիբյանի վճիռ է կայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը
Առեւանգողը, բռնաբարողն ու ծեծողն ազատվել է գրավով
Չնայած նման բան օրենքով նախատեսված չէ Արմավիրի մարզի ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում Արտամետ գյուղի բնակիչ, երկու անչափահաս երեխաների հոր՝ Էդգար Մեխակյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն ավարտվել է, եւ գործը ներկայումս գտնվում է ՀՀ հարավային քրեական դատարանում։ Ըստ նախաքննության մարմնի, Է. Մեխակյանը «համակրել եւ սիրահետել է իր հարեւանուհուն՝ Հ. Մ.-ին» եւ «նրանք բջջային
«ԴԱՏԱԽԱԶԻՆ ՆԻՍՏԻՆ ՉԹՈՂՆԵԼԸ ԽԱԽՏՈՒՄ Է, ԲԱՅՑ ՆԱԽԱԴԵՊ ՉԷ»
Վստահ է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը – Պարոն Ավետիսյան, ՀՀ վճռաբեկ դատարանը միայն նախադեպային որոշումներ է կայացնում: Սակայն կան երկրներ, որտեղ հստակ գործում է օրենքը: Ո՞րն է արդյունավետ: – Կան եվրոպական մի շարք երկրներ, որոնք աշխատում են զուտ նախադեպով, կան այնպիսիք, որոնք հարցերը լուծում են օրենսդրական կարգավորումներով: Այսօր գնում է
Եկել, տիրացել են թաքուն
Ըստ թոշակառուի, նրա տան կեսն ուզում են խլել անկոչ տերերը Տիկին Ասյան իրավիճակից ելք չի տեսնում: ԴԱՀԿ-ի ներկայացուցիչը ծեր կնոջը թողեց բաց երկնքի տակ: ՀՀ սահմանադրության 8-րդ եւ 31-րդ հոդվածների խախտման կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ԶԼՄ-ներին հայտարարությամբ երեկ դիմեց 82-ամյա Ասյա Սարգսյանը: Ա. Սարգսյանի հայտարարության մեջ ասվում է. «50 տարի աշխատելով
ՆՈՏԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ Է ՆԱԵՎ ՏԱՌԱՉԱՓԻՑ
Հասարակությունն առանձնակի ուշադրություն է դարձնում նոտարների գործունեությանը, մասնավորապես՝ նրանց մատուցած ծառայությունների որակին: Այս բնագավառում տիրող իրավիճակի եւ նախատեսվող փոփոխությունների մասին «Առավոտի» իրավական բաժինը փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանից: – Պարոն Մալխասյան, նոտարների գործունեության հետ կապված բազմաթիվ դժգոհություններ կան: Ձեզ հատկապես ո՞ր խնդիրներն են մտահոգում այսօր: – Նոտարական գրասենյակների գործունեության հետ կապված հասարակության,
Ռեբոկի եւ Արթուրի գործերը նման են
Հայկական գործի եվրոպական նախադեպը 2007-ի դեկտեմբերի 7-ից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Վ. Դաղունցի վարույթում էր գտնվում ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի եւ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործը: Նրանք ծեծել էին «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Այվազյանին, կոտրել վերջինի քիթը, պատճառել նրան տարբեր տիպի վնասվածքներ: Նույն օրը Արթուրի հարցաքննության
ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ՝ ՊԵՏԻ ՄԵՔԵՆԱՅՈՎ
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պահպանության վաշտի վարորդ-ոստիկան Լեւոն Խաչատրյանի նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարուցել է քրեական գործ՝ «անզգույշ մահվան» պատճառ դառնալու համար: Լեւոն Խաչատրյանն իր ծանոթի՝ Էդգար Ոսկանյանի ավտոմեքենայով այս տարվա հուլիսի 6-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Դավիթաշենի 4-րդ թաղամասում հանդիպել էր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետին, նրանից վերցրել
Հայ կոմպոզիտորները եւ նման են, եւ տարբեր
Կարծում է դաշնակահար եւ կոմպոզիտոր Սթիվեն Պրուտսմանը Սեպտեմբերի 15-ին մեկնարկած Վերադարձի դասական երաժշտության երկրորդ փառատոնի հերթական համերգին, որը կկայանա հոկտեմբերի 25-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ԱՄՆ-ից ժամանած ճանաչված արվեստագետներ՝ դաշնակահար Սթիվեն Պրուտսմանը եւ թավջութակահար Սուրեն Բագրատունին կհնչեցնեն Բեթհովենի, Դեբյուսիի, Շոստակովիչի եւ Վաչե Շարաֆյանի կամերային երկերից: Ընդ որում, հիշյալ երաժիշտների եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի
«ԻՄ ԿԱՆԱՅՔ ՎՈՒԼԳԱՐ ՉԵՆ»
Ասում է ճանաչված գեղանկարիչ Հովհաննես Հարությունյանը Օրերս «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց գեղանկարիչ Հովհաննես Հարությունյանի անհատական ցուցահանդեսը: Թեեւ ցուցահանդես հրավիրող պաստառներում նշված չէր որեւէ հոբելյանի մասին, սակայն ծանոթանալով գեղանկարչի ստեղծագործական կենսագրությանը, «Առավոտը» Հ. Հարությունյանին հիշեցրեց 1968թ. Հայաստանի նկարչի տանն իր առաջին ցուցադրությունը, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է լռում իր գործունեության 40-ամյա հոբելյանի առիթով: «Առաջին ցուցահանդեսը, որտեղ Ռոբերտ
«Թուրքիան կվերադառնա Արեւմուտքի գիրկը»
Համոզված է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, որի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունները մաս են կազմում տարածաշրջանում առկա բարդ խճանկարի: Երեկ ՄԱԱ-ում կազմակերպված «Հայ-թուրքական հարաբերությունների ներկան եւ հեռանկարը» թեմայով քննարկմանը մասնակցում էին ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը եւ այլք: Ըստ Ա. Նռանյանի, հայ-թուրքական հարաբերությունները
«ՄԱՀԱՐԻՇԻ ՎԵԴԱՅԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ»՝ ԿՐԹԱԿԱՆ «ԱՍՏԱՌՈՎ»
«Կրթություն եւ կարիերա» ցուցահանդեսում տրանսցենդենտալ մեդիտացիա էր պրոպագանդվում «Լոգոս էքսպո կենտրոնի» նախաձեռնությամբ եւ ԿԳՆ աջակցությամբ, մի քանի օր է, «Մոսկվայի տանը» գործում է «Կրթություն եւ կարիերա» ցուցահանդեսը, որի նպատակն է կողմնորոշել դպրոցների բարձր դասարանցիներին՝ մասնագիտության ընտրության հարցում: Մի շարք բուհերի ու կրթական հաստատությունների կողքին ներկայացված էր նաեւ «Մահարիշի վեդայական կենտրոն» կրթական հիմնադրամը, որը քարոզում էր
Բարեփոխումներ՝ «Հայավտոկայանում»
«Հայավտոկայան» ընկերության նորանշանակ տնօրեն Արմեն Հարությունյանը սեպտեմբերի 8-ին պարտավորությունները ստանձնելուց հետո՝ իր ղեկավարած հիմնարկում փոփոխություններ է նախաձեռնել։ Նա առաջին հերթին իրականացրել է կադրային փոփոխություններ՝ հիմնարկի նախկին 25 հաստիքների թիվը հասցնելով 55-ի, ավելացրել է նաեւ աշխատավարձերը՝ նվազագույն 25 հազարը դարձնելով 50 հազար դրամ։ Չնայած Ա. Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ այս ամենը չի եղել
«ՃԳՆԱԺԱՄԻ ՇՈՐՇՈՓՆԵՐԸ ՄԵԶ ԷԼ ԿՀԱՍՆԵՆ»
Ըստ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամն իր բիզնեսին չի վնասի, բայց Հայաստանի վրա բացասաբար կանդրադառնա: Վրաց-հարավօսեթական պատերազմի ընթացքում, երբ հեղուկ վառելիքով բեռնված վագոնները մնացել էին Վրաստանում, եւ մեր երկրում բենզինի ու դիզելային վառելիքի դեֆիցիտ էր, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ պետական այլ պաշտոնյաներ հավաստիացնում էին, որ ժողովուրդը զուր է խուճապի մեջ ընկել:
ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՔԱՈՍԻ ՄԻՋՈՎ
Հարցազրույց ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Մարտիրոսյանի հետ – Պարոն Մարտիրոսյան, Ձեր նախորդ զրույցում Դուք խոսում էիք ներդաշնակ հասարակության մասին: Մեր օրերում, հատկապես մարտի 1-ի իրադարձություններից հետո, ինչպե՞ս կարելի է խոսել հասարակության ներդաշնակության մասին: Դուք ինքներդ հավատո՞ւմ եք «ներդաշնակ հասարակու թյան» Ձեր գաղափարին եւ, արդյոք, չե՞ք տառապում ուտոպիզմով: – Ուտոպիզմո՞վ, այսինքն՝ անուրջներով ու երազանքներո՞վ: Իհարկե՝ տառապում
«ԵՐԿՐՈՐԴ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ» ՇՈՒՐՋ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը երեկ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն հրապարակումները, ըստ որոնց՝ Ռուսաստանը պատրաստվում է Իջեւանի մոտ, Վրաստանին եւ Ադրբեջանին սահմանակից տարածքում տեղակայել նոր՝ երկրորդ ռազմակայանը, ասել է. «Մեզ համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում «երկրորդ ռուսական ռազմակայան»: Նաեւ ընդգծել է. «Ինչպես գիտեք, այսօր Հայաստանում տեղակայված
ՆԱԽԿԻՆ ՉԵՄՊԻՈՆԸ՝ ՓՈՂՈՑՈՒՄ
Բռնցքամարտի Հայաստանի եւ ՍՍՀՄ նախկին չեմպիոն Արմեն Խլոյանը երկուշաբթի օրվանից Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող տարածքում անժամկետ հացադուլ է հայտարարելու: Այս ծայրահեղ քայլի պատճառն այն է, որ Արմեն Խլոյանը 2004-ից ցայսօր պայքարում է անօրինական կերպով իրենից խլած բնակարանը վերադարձնելու համար: Տեւական ժամանակ Հայաստանից բացակայելուց հետո վերադառնալով՝ Ա. Խլոյանը հայտնաբերում է, որ իր սեփականություն հանդիսացող բնակարանը պատկանում
«Ոչ մի զիջում»
ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը դժգոհելով, որ որոշ լրատվամիջոցներում ի հայտ են եկել կարծիքներ՝ տարածքները զիջելու պատրաստակամության մասին, հորդորեց ավելի զգույշ լինել այս հարցում. «Նման մոտեցումը շատ վնասաբեր է եւ շատ վտանգավոր: Մենք կարծում ենք, որ հասարակությունը պետք է հստակ հասկանա, որ մեկ սանտիմետր կորցնելու դեպքում մենք կորցնելու ենք ամեն ինչ: Ես խնդրում եմ ձեզ
Փաստահավաք խմբից ակնկալիքները շատ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը՝ փաստահավաք խումբ ստեղծելու մասին, «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը որակեց ուշացած, բայց ողջունելի քայլ: Նախագահի կարգադրությունը՝ 10 օրվա ընթացքում ստեղծել մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման փաստահավաք խումբ, անմիջապես ողջունեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Փաստահավաք խմբի ստեղծման մասին կարգադրությունը հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական ուժերը եւս ընդունեցին անվերապահորեն: Խորհրդարանական ուժերը երեկ ճեպազրույցների
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒՇԱՑԱԾ Է
Այդուամենայնիվ, դրա ստեղծումը իրավագետ Հրայր Թովմասյանը դրական քայլ է համարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին կարգադրություն ստորագրեց «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին»: Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանում «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ՝ փաստահավաք խմբի ձեւավորման առաջարկով հանդես էր եկել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Խմբում
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿՀԱՍՑՆԵՆՔ 30 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Երեկ խոստացավ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ 2009-ի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որին երեկ մասնակցում էին 10-20 պատգամավոր՝ սկսվեց «ՀՀ 2009 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Նիստի սկզբում ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին խնդրեց կարճ ու համառոտ ներկայացնել հաջորդ տարվա բյուջեի «փիլիսոփայությունը»:
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ «ԹԱՅՄ-ԱՈՒԹԸ»
Երեկ թվով 30 քաղբանտարկյալներ հանդես են եկել հերթական հայտարարությամբ եւ, մասնավորապես, նշում են, որ ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված առարկայական զարգացումները հասել են հայտնի սահմանագծին, եւ Շարժման ընդհանուր նպատակների առումով ճշգրիտ է ընտրված ռազմավարության այն ժամանակավոր փոփոխությունը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկվեց հանրահավաքում։ «Եթե անգամ դա հնարավոր լիներ՝ մեզ պետք չէ այնպիսի հանգրվանային հաղթանակ կամ
Չկորցրած դաշնամուրը որոնելիս
Անցած գիշեր լուսադեմին տարօրինակ երազ տեսա, իբր թե կորցրել էի մեր տան սեւ դաշնամուրը ու, փնտրելով տան մեջ, չէի գտնում, չնայած որ մենք երբեք սեւ դաշնամուր չենք ունեցել: Արթնացա չունեցած դաշնամուրի կորստյան տագնապալի զգացողությամբ եւ անմիջապես էլ հիշեցի, որ այդ երազը երկրորդ անգամ եմ տեսնում, թերեւս՝ երրորդ: Վերհիշեցի նաեւ, որ երբ առաջին անգամ տեսա այդ
Գումար հավաքողները կազատվեն աշխատանքից
«Եթե ինչ-որ մեկի պարտադրությամբ՝ կանխիկ մեկ դրամ դպրոց մուտք գործեց, այդ մարդն այլեւս դպրոցում չի աշխատելու»,- երեկվա ասուլիսին հայտարարեց ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը: ԿԳ նախարարությունը որոշել է խստորեն պայքարել հանրակրթական դպրոցներում պարտադրված դրամահավաքի դեմ, քանի որ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարական է ուղղել ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանին՝ այս արատավոր երեւույթը արմատախիլ անելու համար: Փոխնախարարը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ազգային հեղափոխություն» կուսակցության հիմնադիր համագումարի մասին Հարգելի տիկնայք եւ պարոնայք: Այս տարվա դեկտեմբերի 20-ին, Երեւանի Մարշալ Բաղրամյան պող. 17շենքում, ժամը 12-ին իր աշխատանքը կսկսի «Ազգային հեղափոխություն» կուսակցության հիմնադիր համագումարը: Կազմկոմիտեի նախագահ՝ Անդրիաս Ղուկասյան: Հեռախոս՝ 094 977 094 : «Ազգային հեղափոխություն» կուսակցության ծրագրի հիմնական դրույթներ Ներածություն Մեր երկրի քաղաքացիների մեծամասնությանը հայտնի չէ, որ 1991 թ. Հայաստանն անկախություն է ձեռք
Մարզական խճանկար
Տեմպերը թուլացրել են Կալիթեայում երեկ կայանալու էր շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունների վերջին՝ 7-րդ տուրը: Հայաստանի չորս ակումբները (երեք՝ տղամարդկանց եւ մեկ՝ կանանց) բավականին հաջող մեկնարկից հետո պայքարի ընթացքում որոշակիորեն թուլացրին տեմպերը եւ վեցերորդ տուրից հետո վաստակած միավորների քանակով մեդալների հավակնելու քիչ հույսեր ունեին: Մասնավորապես, տղամարդկանց մրցաշարում «ՄԻԿԱ»-ն եւ ՖԻՄԱ-ն 2,5:3,5 հաշվով զիջեցին,
ԳՅՈՒՄՐԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲՈԼՈՐ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՆԸ
Ասում է համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական Մարտուն Գրիգորյանը – Պարոն Գրիգորյան, Դուք բավականին երիտասարդ տարիքում ուժեղ ընտրապայքարի արդյունքում ընտրվեցիք պատգամավոր: Մեկուկես տարի է անցել դրանից, չե՞ք հոգնել պայքարից, որ նորից եք դուրս եկել, այն էլ այսպիսի ընտրապայքարի: Թե՞ պատգամավորի մանդատը Ձեզ համար քիչ համարեցիք: – Նախ ասեմ, որ ես երբեք դժվարություններից չեմ փախչում: Իսկ այս
Սպանել են ավելի ուշ
«Մատաղիսի գործի» նոր մանրամասները Հյուսիսային քրեական դատարանում շարունակվեց «Մատաղիսի գործով» դատաքննությունը: Մեղադրողները հրապարակեցին ժամկետային զինծառայողներ՝ 23-ամյա Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին առաջադրված մեղադրական եզրակացությունը, որը ենթադրում է 15 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում: Նրանք մեղադրվում են սպանության մեջ: 2003թ. դեկտեմբերի 24-ին Ռազմիկ Սարգսյանն, ուտելիքով լի ծանրոց ստանալով ծնողներից, սկսել է այն վայելել Մուսա Սերոբյանի
«ԻՄ ԴՊՐՈՑԸ ՉՓԱԿԵ՛Լ»
Կառավարության շենքի առաջ հավաքված երեկվա ցուցարարները աշակերտներ ու ծնողներ էին «Մի՛ խախտեք մեր սահմանադրական իրավունքը», «Իմ դպրոցը չփակե՛լ», «Ես ուզում եմ խոսել բերանացի». երեկ այս ցուցապաստառներով ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ցույցի էին դուրս եկել թիվ 9 հատուկ՝ թույլ լսող երեխաների դպրոցի սաներն ու նրանց ծնողները: «Մեզ է դիմել թիվ 9 հատուկ դպրոցի ծնողական կոլեկտիվը՝
«Թանկացրել ենք, որ կարողանանք գոյատեւել»
Արտադրողները կաթնամթերքի թանկացումը հիմնավորում են դրսից ներկրվող հումքի եւ գյուղացիներից մթերվող կաթի գնի բարձրացմամբ: Հայաստանում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող մի քանի ընկերություններ բարձրացրել են իրենց արտադրանքի գինը: Եթե ընդամենը 2 օր առաջ, ասենք, «Աշտարակ կաթի» յոգուրտն արժեր 160 դրամ, այսօր այն արդեն վաճառվում է 180-190 դրամով, նախկին 330 դրամի փոխարեն 1 լիտր կաթը վաճառվում է 350-360
ԹԱԼԻՆՈՒՄ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ
Քաղաքապետի թեկնածուներին ավելի շատ հուզում է «վերեւների» աջակցությունը, քան ժողովրդի քվեն Այս կիրակի Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կընտրեն քաղաքապետ: Թեկնածուները երկուսն են՝ գործող քաղաքապետ, անկուսակցական Մնացական Մնացականյանը եւ նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գուրգեն Գրիգորյանը: Ըստ «Առավոտին» հասած տեղեկությունների՝ քաղաքապետ դառնալու հարցում Գ. Գրիգորյանին սատարում է անցյալ տարի Թալինից մեծամասնականով ընտրված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: