Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԱՐԴԱՐԱՑՎԵԼ Է

5 տարի 10 ամիս 8 oր ազատությունից զրկված էր Օրեր առաջ վերաքննիչ քրեական դատարանում լսվեց 26-ամյա Ալեքսեյ Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործը: Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով («Սպանություն») եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»): Վերաքննիչ բողոքում մեղադրյալը պահանջել էր բեկանել Երեւանի Կենտրոն

ԱՊԱԿԵ ՏԱՐԱՆԵՐ ԱՐՏԱԴՐԵԼԸ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ Է

«Սարանիստ» ապակե տարաների գործարանը պատրաստվում է նշելու իր հիմնադրման 20-ամյակը Սա թերեւս նշանակալի իրադարձություն կարող է լինել ցանկացած ձեռներեցության եւ հատկապես արդյունաբերական ձեռնարկության համար: Սակայն ոչ բոլոր դեպքերում կարող ենք նկատել այն առանձնահատուկ հանգամանքները, որոնք մինչեւ իսկ խորհրդանշական իմաստ են հաղորդում այս ընկերության գործունեությանն ու տարեդարձին: «Սարանիստը» հիմնադրվել է 1988թ., լինելով առաջին մասնավոր ձեռնարկություններից մեկը,

Բնակչությունը սննդամթերք է պահեստավորում

Տնտեսվարողների հավաստմամբ, Վրաստանում մնացած բեռների պատճառով մարդիկ խուճապի մեջ են: Վրաց-հարավօսեթական հակամարտության առաջին իսկ օրերին Հայաստանը զրկվեց ներկրվող բեռների փոխադրման հիմնական ճանապարհից՝ Փոթիի եւ Բաթումիի նավահանգիստներից, իսկ օրեր անց պայթյունի հետեւանքով խափանվեց նաեւ երկաթուղին, ինչի արդյունքում էլ, արդեն 2 շաբաթից ավելի է, հազարավոր տոննաների հասնող բեռներով բարձված վագոնները չեն կարող մտնել Հայաստան: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի

«ՕԲՅԵԿՏԻՎ, ԳՈՐԾՈՒՆՅԱ, ԻՐԵՆ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ՀԱՐԳՈՂ ՄԱՐԴ»

Այսպես են բնութագրում Արաբկիր համայնքի ղեկավարի թեկնածու Հովհաննես Շահինյանին մտավորականները Արաբկիր համայնքի ղեկավարի թեկնածու Հովհաննես Շահինյանը նախընտրական իր քարոզարշավի առաջին օրը հանդիպեց համայնքի մտավորականների հետ։ Եվ դա պատահական չէ: Հանդիպման եկած բոլոր արաբկիրցիները միասնական էին իրենց թաղապետին տրվող գնահատականներում՝ նա մտավորական է, կիրթ, գրագետ, իր հոգեւոր եւ մտավոր եւ անգամ արտաքին տեսքով շահեկանորեն տարբերվում է

Պատգամավորների կյանքը վտանգի տակ է

Ահազանգում է Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի պաշտպանը Երեկ «Սուրբ Ներսես» բժշկական կենտրոնից «Վարդաշեն» ՔԿՀ է տեղափոխվել հիշյալ բժշկական կենտրոնում վիրահատված եւ այնտեղ ստացիոնար բուժում անցնող Սուրեն Սիրունյանը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «զանգվածային անկարգություններ»: «Առավոտը» վերջերս էր տեղեկացրել, որ Ս. Սիրունյանը դեռ «Վարդաշենում», ապա նաեւ ստացիոնար բուժում

ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆ

Ասում է Պետրոս Մակեյանի պաշտպան, «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը – Թերեւս եզակի դեպք էր օգոստոսի 20-ին կատարվածը, երբ Վերաքննիչ քրեական դատարանը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եւ ԵԿՄ Շիրակի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանի վերաքննիչ բողոքի քննությունը իրականացրեց ու դատավճիռն ուժի մեջ թողեց՝ նախապես նրանց հեռացնելով դահլիճից: Դատարանն ունե՞ր նման իրավունք: – Դատարանն

ՀԵՐԹԱԿԱՆ «ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ»

Սեւանի մասին օրինագծի քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ նախագահը եւ կառավարությունը Սեւանի լավն են ուզում: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, թե Սեւանի հարցի քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ «2001 թվականից մինչ այսօրվա կառավարությունը բացարձակապես չէր հավատում, չէր ուզում հավատալ եւ աչք էր փակում այն հանգամանքի վրա, որը դրել էր օրենքների հիմքում, այն

ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ «ՓՉԱՑՆԵԼ»

«Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն օգոստոսի 11-ին հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե քրեակատարողական հիմնարկների վարչության աշխատակիցներն իշխանությունների պատվերով որոշել են իրեն լռեցնել. «Ավելին, ինձ հասած ստույգ տեղեկությունները մի քանի աղբյուրներից հայտնում են, որ անազատության մեջ իմ անվտանգությունը սպառնալիքի տակ է»: Որպես այս լուրի հաստատում էր ներկայացրել այն որոշումը, որ իրեն «Դատապարտյալների

«Լավագույն ցուցահանդեսը»՝ Հայաստանում

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց ֆրանսաբնակ գեղանկարիչ եւ ճարտարապետ Ժիրայր Խաչիկյանի «Ժիրկա» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որը կտեւի մինչ սեպտեմբերի 2-ը: «Մշակույթի նախարարությունը կարեւորում է Սփյուռքում ստեղծագործող հայ արվեստագետների գործերի ցուցադրումը հայրենիքում: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը լավ առիթ էր ներկայացնելու Իրաքում ծնված, Հայաստանում կրթություն ստացած եւ Ֆրանսիայում ապրած հայ արվեստագետի ստեղծագործությունները»,- ասաց մշակույթի փոխնախարար

Հնգամյա հիմնադրամի գործունեությունը

Այս տարի լրանում է Հայաստանի մանուկների հիմնադրամի (Children of Armenia fund, COAF) գործունեության հնգամյակը, որն այս տարիների ընթացքում իրականացրել է 7,5 մլն դոլարի ավելի քան 100 ծրագիր: Երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հիմնադրամի նախագահ Կարօ Արմենը ներկայացրեց կազմակերպության առաքելությունները. «Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել հաղթահարել հայ երեխաների վրա ազդող անբարենպաստ պայմաններն ու որքան

Ֆուտբոլը «թափանցել» է գյուղեր

Սակայն առանց պետական աջակցության՝ տեղից չի շարժվում Արմավիրի մարզի «Սիս Կիլիկիա» ֆուտբոլային ակումբն իր նախագահի՝ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Արմավիրի մարզի լիազոր ներկայացուցիչ Անդրանիկ Ղահրամանյանի գլխավորությամբ, օգոստոսի 21-ին պիտի մեկներ Բուլղարիա՝ մասնակցելու «Նեպտուն» միջազգային մրցաշարին: Այդ մրցումներին մասնակցում են աշխարհի շուրջ 50 երկրների մանկապատանեկան թիմեր: «Առավոտի» հետ զրույցում Ա. Ղահրամանյանը նշեց, որ հարեւան Վրաստանում տիրող ռազմական

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Ամառային 29-րդ օլիմպիական խաղերի ավարտին մնում է չորս օր Ազատ ոճայինների երկրորդ անընդմեջ կորուստը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում շարունակվող ամառային 29-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի ազատ ոճային ըմբիշները երեկ տվեցին երկրորդ կորուստը: Մինչեւ 66 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը որակավորման փուլի մեկնարկային գոտեմարտում հանդիպեց աշխարհի նախկին ու Եվրոպայի գործող չեմպիոն՝ ռուսաստանցի Իրբեկ Ֆարնիեւի հետ եւ պարտվեց միավորների 2:7

Քարե նամակներ՝ արձանի տեսքով

Էջմիածնում այդպես են հավերժացնում արցախյան ազատամարտիկներին Դեռեւս երկու տարի առաջ է Էջմիածնի քաղաքապետարանը որոշել Էջմիածինը հայտնի դարձնել ոչ միայն Մայր աթոռով, այլեւ նոր կառուցվող հուշարձանային համալիրներով: Այդ ուղղությամբ արդեն շոշափելի քայլեր արվում են: Քաղաքի կենտրոնական այգում շուրջ մեկ տարի է՝ կառուցվում է արցախյան ազատագրական պայքարին մասնակցած էջմիածինցի ազատամարտիկներին նվիրված հուշակոթողը, որը մոտ 3 մետր բարձրություն

ՓՈՂ ԿԱ՝ ԱՐՎԵՍՏ ԿԱ, ՓՈՂ ՉԿԱ՝ ԱՐՎԵՍՏ ՉԿԱ

Հայտարարում է նկարիչ-մոդելավորող, 2004 եւ 2007թթ. ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր Գեւորգ-Ռենե Վարդանյանը: Երիտասարդ նկարիչ-մոդելավորող Գեւորգ-Ռենեն նորաձեւության ոլորտում է շուրջ 10 տարի: Սկսած 1996թ., նա եզակի արվեստագետներից է, որը զբաղվում է ոչ միայն հագուստի, այլեւ գլխարկի եւ կոշիկի նորաձեւությամբ: Բազմիցս իր աշխատանքները ներկայացրել է տարբեր ցուցադրություններում, այդ թվում՝ «Նորաձեւության շաբաթ Հայաստանում», «Ռուսսկի սիլուետ», «Գլխարկներ»: «Առավոտի»

Ինչ է կատարվում Վրաստանում

Ականատեսի վկայությունները Կարծում եք գիտե՞ք, թե ինչ է կատարվում Վրաստանում: Եթե այնտեղ չեք եղել, ապա սխալվում եք: Եվ այսպես, Երեւանից դուրս եկա ամսի 14-ի երեկոյան (ի սկզբանե ուզում էի հասնել Գորի): Իսկ մյուս օրվա առավոտյան ժամը 8֊ին գնացքով մտա Թբիլիսի: Թբիլիսի մտնելով, առաջին հերթին նկատեցի երկու ռուսական ՍՈԻ-25 գրոհային ինքնաթիռներ, որոնք այնքան հանգիստ էին թռչում

ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՊԵՏՔ Է ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼ

«Ա1+»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ առաջին նախագահը Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ա1+»-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է վրաց-օսեթական պատերազմին առնչվող հարցերին: Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով: – Պարոն նախագահ, կարծես թե ռուս-վրացական վերջին պատերազմը լրջորեն չգնահատվեց ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ քաղաքական կուսակցությունների եւ նույնիսկ քաղաքագետների կողմից, մինչդեռ ակնհայտ է, որ այդ պատերազմն

«Արմավիայի» ինքնաթիռները չեն հերիքում

Գրեթե յուրաքանչյուր թռիչքից առաջ «Արմավիայի» ուղեւորները ստիպված են լինում 3 եւ ավելի ժամ օդանավակայանում սպասել: Հատկապես վերջին 1-2 ամիսներին «Արմավիա» ընկերությունն անընդհատ ավելացնում է չվերթների քանակը: Շաբաթական ընդամենը 1, լավագույն դեպքում 2 չվերթի փոխարեն, ընկերությունն այսօր մի ուղղությամբ արդեն 4-5 չվերթ է իրականացնում: Մասնավորապես՝ ավելացել են չվերթները դեպի Մոսկվա, Կրասնոդար, Սամարա, Մինվոդի, Ստավրոպոլ եւ այլ

ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ԿՄՆԱՆ ԲԱԽՏԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻՆ

ՁԻԱՀ-ով վարակված տասնյակ հիվանդներ հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ նրանց համար նախատեսված հակառետրովիրուսային դեղորայքն այլեւս Հայաստան չի ներկրվելու: ՁԻԱՀ-ով ապրող հայ հիվանդներին, 2003-ից մինչ 2008-ի հունիսը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի շրջանակներում, հակառետրովիրուսային դեղորայքը տրամադրում էր «Գլոբալ հիմնադրամը»: Այս տարի մեր երկրի կողմից ներկայացրած նոր ծրագիրն այս հիմնադրամն այլեւս չի ֆինանսավորելու: ՁԻԱՀ-ով ապրողները կառավարությունից էլ

ԸՆԴԴԵՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի նկատմամբ օգոստոսի 18-ին կատարված հարձակման կապակցությամբ երեկ տարածվել են մի շարք հայտարարություններ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Վերջին ամսվա ընթացքում հաճախակի են դարձել լրագրողների նկատմամբ բռնությունները, ինչի կապակցությամբ բազմիցս կոչ եմ արել իրավապահ մարմիններին առավել հետեւողական լինել մեղավորներին բացահայտելու գործում, քանի

ՀՐԱԶԵՆ ՉԻ՞ ԿԻՐԱՌՎԵԼ

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը մարտի 5-ին ճեպազրույցում հայտարարել էր. «Ձեռք բերված ապացույցներով մենք կարող ենք վստահաբար ասել, որ մարտի 1-ի եւ լույս 2-ի գիշերը հանրապետության իրավապահ մարմինների կողմից հասարակական կարգը վերականգնելու եւ սահմանադրական կարգը պահպանելու համար ձեռնարկված միջոցառումների ընթացքում ցուցարարների ուղղությամբ որեւէ կրակոց չի արձակվել, հրազեն իրավապահ մարմինների կողմից չի օգտագործվել»: Սակայն

«Ազնիվ լրագրողներին չեն կարող խանգարել»

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր գործադիր խմբագիր Ջոն Օ՛Սուլիվանը, որն այս օրերին Երեւանում է, երեկ «Առավոտին» տված հարցազրույցում, անդրադառնալով երկուշաբթի երեկոյան Երեւանի կենտրոնում ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի նկատմամբ տեղի ունեցած բռնարարքին, հայտարարեց. «Ես սարսափած եմ իմ գործընկերոջ վրա տեղի ունեցած հարձակմամբ: Ես չգիտեմ, թե ով է դա արել, բայց ուզում եմ, որ ոստիկանությունը

ՈՒղղված է ստվերային տնտեսության սահմանափակմանը

Կառավարության ներկայացրած հարկային փաթեթն ուղղված է տնտեսության բարեշրջությանը Նախորդ օրը, երբ խորհրդարանը քննարկում էր հարկային դաշտի բարեփոխման հսկայական փաթեթը, որի մեջ ընդգրկված է 17 օրինագիծ, ԱԺ դարպասների մոտ էին հավաքվել տոնավաճառների, առեւտրի կետերի եւ այլ օբյեկտների փոքր ու միջին առեւտրականներ ու պահանջում էին վերանայել որոշ հարցեր: Երեկ, երբ պատգամավորները սկսեցին քննարկել Սեւանի հարցը, խորհրդարանի դարպասների

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ

Ասում է Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Փաստաբանների պալատում կա շուրջ 800 գրանցված փաստաբան: 800-ից մոտ 180-ն են զբաղվում քրեական գործերով: Բայց մի օրինակ բերեմ՝ քաղկալանավոր Լեւիկ Խաչատրյանն իր ձերբակալության առաջին օրերի ընթացքում դիմել է 17 փաստաբանի, եւ նրանք բոլորը հրաժարվել են պաշտպանել իրեն: Այդ 17-ի մեջ եղել են Լեւիկ Խաչատրյանի ծանոթները, ընկերները,

«ԲՈԼՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ»

Գունավոր, «ներմուծված» հեղափոխություններից «խեր չկա». վրացական դեպքերից հետո այս եզրակացությանն են հանգել նաեւ ոչ իշխանամետ պատգամավորները: Որքանո՞վ են փոխկապակցված «վարդերի հեղափոխությունն» ու Վրաստան-Հարավային Օսեթիա- Ռուսաստան վերջին զարգացումները, ի՞նչ դերակատարում ուներ Արեւմուտքը (ում անմիջական ջանքերով իրականացավ Վրաստանի «գունավոր» հեղափոխությունը) Կովկասում ծավալված ցավալի իրողությունների մեջ: Երեկ «Առավոտը» փորձեց հստակեցնել այս ամենի մասին հայ պատգամավորների կարծիքը: Շատերն արտահայտեցին

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ

Քաղաքապետարանի շենքի առջեւ երեկ մայրաքաղաքի Նորքի 1-ին նրբանցքի մի քանի տասնյակ բնակիչներ էին ցույցի դուրս եկել եւ իրենց դժգոհությունն էին արտահայտում քաղաքապետ Երվանդ Զախարյանից եւ փոխքաղաքապետ Կամո Արեյանից: Բնակիչների հավաստմամբ, իրենց թաղամասի 84 սեփական տներ չունեն սեփականության վկայական, եւ դրանք փաստացի համարվում են ապօրինի: Բնակիչների ներկայացմամբ, նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ փոխքաղաքապետ Կ. Արեյանը ՀՀԿ անդամների

Ազգը հպարտանում է

Արդեն երրորդ տարին է՝ ինչ երկաթախաղի մեր վարպետները աշխարհի, Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններից առանց մեդալների հարուստ հավաքածուների տուն չեն վերադառնում: Դա նաեւ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի աշխատանքի արդյունքն է: Բացառություն չեղան նաեւ այս օլիմպիական խաղերը, որտեղ մինչեւ երեկ Հայաստանի հաշվարկում գրանցված հինգ բրոնզե մեդալներից երեքը նվաճել են ծանրորդները: Եվ մի հետաքրքիր օրինաչափություն

ՄԵԾԱՐՎԵՑԻՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ

Նախորդ գիշեր ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մեր հինգ բրոնզե մեդալակիրները եւ նրանք, ովքեր ավարտել են իրենց մրցելույթները, Պեկին-Մոսկվա-Երեւան չվերթով վերադարձան տուն: Լավ ավանդույթ է դարձել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում հաղթող ու մրցանակակիր դարձած հայաստանցի մարզիկներին հենց օդանավակայանում շուքով դիմավորելը: Բայց երեկվանն էականորեն տարբերվում էր մյուսներից: Թերեւս միայն Թուրինում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթած մեր տղաների

«Մեկ ազգ, մեկ մշակութային» խճանկար

Օգոտոսի 18-ին Ազգային օպերային թատրոնում մեկնարկեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երրորդ փառատոնը։ Վերջինիս միջոցառումները, որոնք երեկվանից մեկնարկել են հանրապետության որոշ մարզերում, մինչեւ փառատոնի ավարտը՝ օգոստոսի 23-ը, կընդգրկեն նաեւ մնացած բոլոր մարզերը, ինչպես նաեւ՝ Արցախը։ Ներկայացնում ենք փառատոնի մասնակիցներից ոմանց: «Հայորդիքը»՝ Մոսկվայից Տասը տարի առաջ «Մարաթուկ» ազգագրական անսամբլի արտիստուհի Անահիտ Սարգսյանի կողմից Մոսկվայում հիմնադրած

«ԳՈՆԵ ՀՈՒԴԱՅԻ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԵՔ»

Գոհար Գասպարյանի մյուս երկու կենսագիրներին հորդորեց Արմինե Մելիք-Իսրայելյանը «Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր գրող, արվեստաբան Արմինե Մելիք-Իսրայելյանի «Գոհար Գասպարյան ֆենոմենը» գրքի մասին: Օրերս թողարկվել է վերջինիս CD-ին՝ մեծանուն երգչուհու ձայնագրություններով: Մեր օրաթերթի օգոստոսի 9-ի համարում տեղ գտած «Գոհար Գասպարյանը մեկին էր վստահել» հոդվածում տեղեկացրել էինք մեծանուն երգչուհու փառքը գովերգելու իրենց աստեղային ժամերը կորցրած «կենսագիրացուների» «մրցավազքի» մասին,

Հարկեր՝ կերած փշրանքների համա՞ր

Բողոքի ցույց՝ «Գրողի ծոցը տարեք ՀԴՄ-ները» կարգախոսով Ազգային ժողովում երեկ քննարկվելու էր ՀԴՄ-ների հարցը: Այդ կապակցությամբ երեկ Գյումրիում որոշել էին իրենց զայրույթն արտահայտել՝ կենտրոնական շուկայի փողոցը փակելով ու տրանսպորտի աշխատանքը խոչընդոտելով: Առեւտրականները դժգոհում էին, որ ՀԴՄ-ներն իրենց լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնելու, նորանոր ծախսեր ու փաստաթղթային քաշքշուկներ են ստեղծելու: «Առավոտի» հետ զրույցում առեւտրականները փոխանցեցին հետեւյալը.

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031