Օրվա լրահոսը
«Նախ պիտի բացենք բոլոր սահմանները»
Կովկասյան խնդիրների վերաբերյալ երեկ մեկնարկած միջազգային գիտաժողովում երազեց Թուրքիայի երկայացուցիչ Նագիհան Հալիլոգլուն: Երեկ մեկնարկեց «Իրան եւ Կովկաս. միասնություն եւ բազմազանություն» խորագրով գիտաժողովը, որը կընթանա մինչեւ հունիսի 8-ը: Այս առիթով ՀՀ են ժամանել 22 երկրից 106 գիտնական եւ 20 դիտորդ: Կոնֆերանսը կազմակերպել է «Իրան եւ Կովկաս» միջազգային արեւելագիտական հանդեսը: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը «Առավոտին»
«ՇԱՀՈՒՅԹ ՀԵՏԱՊՆԴՈՂ ՍՊԸ»
Իրենց մոնիթորինգին խանգարող Բժշկական համալսարանն այսպես է որակում ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության ատենապետ Նարեկ Գալստյանը: ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ իրենց միությունը դեռեւս մեկ ամիս առաջ որոշել է բուհերում կրեդիտային համակարգի հետ կապված մոնիթորինգ անցկացնել ու հանդիպել է բազմաթիվ խոչընդոտների: «Մենք աշխատում ենք քաղաքակիրթ տարբերակով. մեր միության
Իրավապաշտպանները տագնապում են
Խաղաղապահները բռնաբարում են երեխաներին «Երեխաներին հումանիտար աշխատակիցների եւ խաղաղապահների կողմից սեքսուալ բռնություններից պաշտպանելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել եւ ստեղծել հատուկ միջազգային ծառայություն». օրեր առաջ հայտարարել է երեխաների օգնության ֆոնդը (Save the children): Կազմակերպությունը, ըստ newsru.com-ի, հատուկ հետաքննություն անցկացնելուց հետո պարզել է, որ ռազմական գործողությունների եւ բնական աղետների գոտիներում սեքսուալ ծառայությունների դիմաց տալիս են մթերք,
ԴԱՏԱՎՈՐՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՄԵՆԱԿ
Քաղբանտարկյալները հրաժարվեցին դատավարությունից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործի քննությունը, որ հասավ խեղկատակության գագաթնակետին: Երեկ դահլիճը սպասում էր Արա Արտուշի Մովսիսյանի «հայտնությանը», ով, ինչպես արդեն գրել ենք, բոլորովին կապ չունենալով Գյումրիի 34/06 ընտրատեղամասային հանձնաժողովի
«Քլնգեց» ծրագիրը
Տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ կառավարության ծրագիրը «լոլոների» շարան է: «Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն վերածելու՝ կառավարության խոսքերը հերթական «լոլոն» են, որով կերակրում են մեր հասարակությանը»,- երեկ «Հայելի» ակումբում Հրանտ Բագրատյանը այսպես է գնահատել կառավարության վերջին գործողությունները: Խոսելով կառավարության ծրագրի մասին՝ պարոն Բագրատյանն ասել է, որ այն «լոլոների» շարան է. «Որովհետեւ այնքան ընդհանուր
ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՀՊԱՆՎԵԼ
Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները մի կերպ են լեզուն, ազգային մշակույթն ու ավանդույթները պահպանում: «Մենք Հայաստանում ապրում ենք ավելի քան 200 տարի: Չնայած դրան, այսօր շատ խնդիրներ ունենք: Մեր իրավունքները, որպես ազգային փոքրամասնություններ, ոտնահարվում են: Նախ պետական ֆինանսավորումն է քիչ, բացի այդ, լեզուն պահպանելու խնդիր ունենք, քանի որ Հայաստանում ասորական դպրոցներ չկան եւ այդ պատճառով մեր
ՉԻ ԳԱԼՈՒ ԲԱՐԻ ՆԱԽԱԳԱՀ
Մամուլի ազգային ակումբը ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ «Քաղաքական մշակույթի ձեւավորումն ու կայացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում շարունակում է հասարակական-քաղաքական քննարկումների շարքը: Երեկ ՄԱԱ հյուրերը հանգեցին այն մտքին, որ մենք արեւմտամետ ենք, քանի որ սիրում ենք եվրոպական հագուստ կրել, անգլերեն եւ ֆրանսերեն սովորել եւ այլն: Իսկ ահա ԲՀԿ ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը հայտարարեց, որ դեկոլտեն եւ
Կստեղծվի հասարակական հանձնաժողով
Մինչեւ իշխանությունները մտմտում են «մարտի 1»-ը հետաքննող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին, ընդդիմությունը որոշում է ստեղծել իր հանձնաժողովը: 1992-95 թթ. ՀՀ-ում ԼՂՀ առաջին ներկայացուցիչ, քաղաքագետ Մանվել Սարգսյանը գտնում է, որ մարտի 1-ի դեպքերը ձեռնտու էին միայն մեկ մարդու՝ «ով պետք է վերցներ իշխանությունը, եւ դա Սերժ Սարգսյանն էր»: Այս միտքը նա հնչեցրեց երեկ ՀԺԿ գրասենյակում կազմակերպված
«ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿԿԱՅԱՆԱՆ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Նկատի ունենալով արտահերթ ընտրությունները՝ ասում է ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը եւ վստահեցնում, որ «կեղծում են բոլորը»: «Իսկապես, երկրում կան բազմաթիվ թերություններ, բազմաթիվ չլուծված հարցեր, շտկելու հարցեր, բայց այս ամենի ելքը արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունները չեն, որովհետեւ դրանից ոչինչ չի փոխվելու, հնարավոր է, որ վիճակը ավելի վատանա, այսինքն՝ այսօրվա խորհրդարանը եթե մի 40-50 տոկոսով ինտելեկտուալ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՑԱՍՈՒՄ ԸՆԴԴԵՄ «ԿՈՏՈՇՈՒԹՅԱՆ»
ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը մտավախություն ունի, որ ուժայիններում փոփոխություններ կատարելով՝ իշխանությունները փորձում են կոծկել հանցագործությունների հետքերը: «Ես կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը ճիշտ է իր գնահատականներում, որ, ըստ էության, քննարկում ծավալվել է ոչ թե իր բարձրացրած հարցադրումների շուրջ, որոնք շատ էական են, այլ՝ այդ զեկույցով Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունները գերազանցե՞լ է, թէ՞
ԻՆՉՈՒ ԷՐ ԹԱՐՍ ՆԱՅՈՒՄ
Դատելով դեմքի արտահայտությունից, որով արդարադատության նախկին նախարար, ներկայումս ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նայում է արդարադատության ներկայիս նախարարին եւ գլխավոր դատախազին, կարելի է ենթադրել, որ պատգամավորը ոչ լիովին է բավարարված վերջիններիս ղեկավարած կառույցների աշխատանքից:
ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐԸ
Չնայած՝ մենք կարծես թե գիտենք, որ ինչին ամենաշատն ենք ձգտում, անպայման մի օր թռչում է մեր ձեռքից, խույս է տալիս ու անհետանում՝ թողնելով մեզ հուսահատ դատարկության դիմաց մենակ: Գիտենք կամ գոնե ենթադրում ենք, բայց անվերջ ձգտում ենք հասնել մեզ թվացող կատարյալին՝ հաղթահարելով ժամանակն ու տարածությունը, եւ, չհավատալով պատմությանը, համառորեն ճեղք ենք փնտրում նրա պատերի մեջ,
Խճանկար
Հաջող մրցելույթներ Ուկրաինայի Սումի քաղաքում անցկացված «Գուսուկու րյու» կարատեի Եվրոպայի բաց առաջնությանը, որտեղ խաղարկվում էր «Կուբոտայի գավաթը», մասնակցած 36 երկրների 15-16 տարեկան մարզիկների շարքում էին Հայաստանի «Սենդո րյու» կարատե-դոյի ազգային ֆեդերացիայի 7-15 տարեկան վեց սաներ: Նրանք մրցավայր էին մեկնել Արաբկիր համայնքի թաղապետ Հովհաննես Շահինյանի ֆինանսական աջակցությամբ: Պատանի հայ մարզիկները Սումիում նվաճել են չորս առաջին եւ
ՍԻՐՈՒՇՈՅԻ «ՉՈՒԶՈՂՆԵՐԻՑ» ՄԻՆՉԵՎ «ՀՈՒԴԱՄԱՍՈՆՆԵՐ»
Բաց նամակ Տաթեւիկ Նալբանդյանին Սիրելի Տաթեւիկ (ինձ թույլ եմ տալիս այսպես դիմել, թեեւ մենք մոտիկ ծանոթներ չենք, բայց ճանաչում եւ հարգում եմ քեզ որպես գործընկերոջ, իր համոզմունքներն ունեցող պրոֆեսիոնալի)։ Այս նամակով կուզենայի իմ կարծիքը կիսել անցած կիրակի՝ հունիսի 1-ին «360 աստիճան» ծրագրով քո ներկայացրած նյութի մասին: Նախաբանից հետեւում էր, որ նյութը այն մասին է, թե
«Հարստանում» ենք օպերային ռեժիսորներով
Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայի շրջանավարտ Վարդան Վիրաբյանի առաջին աշխատանքը՝ հայրենիքում: Օրերս Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան ներկայացրեց Մասկանիի «Գեղջկական պատիվ» օպերան, որը Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայի (ՌԹԱԱ) երաժշտական թատրոնի ֆակուլտետի ռեժիսորական բաժնի ուսանող Վարդան Վիրաբյանի դիպլոմային աշխատանքն է: Տեղեկացնենք, որ Վ. Վիրաբյանն ավարտել է Երեւանի պետկոնսերվատորիան՝ պրոֆեսոր Կ. Դոմբաեւի ջութակի դասարանը, աշխատել ստուդիայի նվագախմբում: Իսկ
ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ ԿԻՆՈՅԻ ԼԵԶՎՈՎ
Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն՝ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմի ճանապարհը Հայաստանում «կանաչ» չէ: «Ի՞նչ է պատերազմը` մի օր պատահական հարցրեց տղաս: Այդ հարցը ես երբեք ինձ չէի տվել պատերազմից հետո… Տղայիս հարցը մնաց անպատասխան, քանի որ ինքս էլ չգիտեի՝ ինչ էր պատերազմը: Դրա համար որոշեցի վերադառնալ անցյալ եւ այնտեղ փնտրել»,- պատմում է «Մարդկային պատմություն՝ պատերազմի
«Հետո էլ կուզեն հացիկ-ջուրիկ տալ»
ԿԳՆ փոխնախարար Բագրատ Եսայանը ծնողների ոչ բոլոր դժգոհություններն է հիմնավոր համարում: Երեկ ԳԹԿ-ում ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը ամփոփեց հայոց լեզու եւ գրականություն առարկայից հունիսի 2-ին կայացած միասնական քննությունների արդյունքները: Նա վստահեցրեց, որ միավորները նախապես ֆաքսով ուղարկվել են մարզկենտրոններ. «Քննությանը մասնակցած 13439 շրջանավարտից բացակայել է 161-ը, «անբավարար» է ստացել 782, «20» միավոր՝ 28 դիմորդ, «19»-«20» միասին՝
ԲԺՇԿԻ ՍԽԱԼՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Վիրահատելու իրավունք չուներ Ուռուցքաբանական կենտրոնի ախտորոշմամբ՝ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակչուհի՝ 33-ամյա Գոհար Մաթեւոսյանի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: Այդ ախտորոշման մասին 2007թ. սեպտեմբերի 6-ին տեղեկացրել են նաեւ Արարատի մարզի Մասիսի առողջապահական կենտրոնի գինեկոլոգ-մանկաբարձ, բաժնի վարիչ Մհեր Ենգիբարյանին: Գոհարի հարազատների փոխանցմամբ, բժիշկը տեղյակ լինելով, որ խնդիրը լուրջ է եւ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել հիվանդության հետագա
Բժիշկների սիրտը կախ է
Այսուհետեւ նրանց գրպանը «մաղարիչի» փոխարեն սերտիֆիկատ են դնելու Հուլիսի 1-ից գործածության մեջ են մտնելու անվճար ծննդօգնության հավաստագրերը: Արդեն 22 շաբաթական հղի կանայք կարող են դա ստանալ իրենց հաշվառման վայրերից: Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Որպեսզի բժիշկներն ու բուժքույրերը հղիներին «չնեղեն» գումար ուզելով, նախարարությունը որոշել է անձամբ նրանց սերտիֆիկատ տրամադրել: Այսուհետեւ
ԱՎՏՈՇՈՒԿԱՆԵՐ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՎ ՄԵԿ
Եթե այսօր որեւէ մեկն իր մեքենան վաճառելու ցանկություն ունի, կարող է մեքենայի վրա գրել՝ «վաճառվում է» եւ ավտոշուկա տանելու փոխարեն կանգնեցնել, ասենք, մայթերին, խաչմերուկներում կամ այնտեղ, որտեղ սիրտն ուզում է: Հայաստանում մեքենաների առեւտրով զբաղվող շատ գործարարներ գերադասում են ներկրված ավտոմեքենաների վաճառքը կազմակերպելու համար տարածք ունենալ քաղաքի մարդաշատ ու կենտրոնական մասերում(Նուբարաշենի ավտոշուկա տանելու փոխարեն): Այսօր մայրաքաղաքի
ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՉԻ ՍՏԱՑՎԻ
«Առանց ընդդիմության իշխանությունը նմանվում է խորհրդային պոլիտբյուրոյի, որին բոլորը ծափ էին տալիս եւ ոչ ոք չէր քննադատում»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը: Նա համոզված է, որ նոր ստեղծվելիք հասարակական պալատն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ հենց այնտեղ պետք է «եփվեն առողջ առաջարկները»: «Ա1+»-ի հարցին, թե արդյոք կոալիցիոն ուժերի պոտենցիալը բավարար չէ՞
Իշխանությունները զբաղված են դեմագոգիայո՞վ
Երեկ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) նախագահ Տիգրան Ուրիխանյանը հերքեց լուրերը, թե ինքը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի սանիկն է, ինչի պատճառով էլ վայելում է իշխանության բարեհաճությունը: Ու իբրեւ ասվածի ապացույց՝ մատնանշեց, որ «պատասխանատու» լրատվամիջոցներն արդեն տեւական ժամանակ չեն լուսաբանում ՀԱԿ-ի գործունեությունը: Նույնիսկ մի քանի ոչ իշխանահաճո տեսակետ արտահայտեց: 2003-ին նախագահական նստավայրում նախաձեռնվեց գործընթաց, որը
ԵՐԿԻՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՈՉ ԹԵ ՀՊԱՏԱԿՆԵՐ, ԱՅԼ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ իր արտահերթ զեկույցը եւ քննարկումն այս ճանապարհի առաջին քայլն է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը՝ հետընտրական զարգացումների մասին, ուղղակի իրարանցում է առաջացրել իշխանական կառույցներում: Գլխավոր դատախազը եւ արդարադատության նախարարը զեկույցի հրապարակումից անմիջապես հետո շտապեցին հանդես գալ իրենց առարկություններով: Երեկ ԱԺ մարդու իրավունքների եւ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ խորհրդարանում լսումներ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱՑԵԼ
Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը երեկ հայտարարեց, որ իշխանության կողմից ռեալ երկխոսության առաջարկ չի արվել, իսկ այն, ինչ արվել է, «կուտ տալու» պես բան է, որը իրենք չեն ընդունում: Արման Մուսինյանը երեկ պատասխանելով լրագրողի հարցին՝ «պատրա՞ստ եք նոր բախումների», ասաց. «Ցավում եմ, որ դուք այդպես եք մտածում, ի՞նչ է նշանակում՝ պատրա՞ստ եք նորից բախումների
ՔՆՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ «ՏԱԿՏԻԿԱ»
«ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի նկատմամբ 90 օրվա ընթացքում որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Բացի այդ, կալանքի տակ է նրանց ընտանիքի անդամներին պատկանող գույքը: Դուք պատասխանատո՞ւ եք նրանց նկատմամբ իրականացվող քննչական գործողությունների կամ չգործողությունների օրինականության համար»,- երեկ խորհրդարանական լսումներից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին այս հարցը տվեցին լրագրողները: Ի պատասխան՝ գլխավոր
Հացադուլ՝ հերթափոխով
Հացադուլավորներն օգնության են կանչում կաթողիկոսին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի դատավարության վերսկսման նախօրեին Գյումրիի ԵԿՄ անդամները երեկվանից նորից հացադուլ հայտարարեցին: Ինչպես հայտնի է, բողոքի այս ձեւին նրանք դիմում են արդեն 4-րդ անգամ: Եվ քանի որ ազատամարտիկները առողջական խնդիրներ ունեն, 2-3-րդ կարգի հաշմանդամներ են,
ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԱՅՍՊԵՍ ԵՂԱՎ
Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների սառնասիրտ սպանությունները մեկ անգամ եւս ստիպում են խորհել դրանք ծնող պատճառների մասին: Ինչո՞ւ այդպես եղավ: Ինչպե՞ս եղավ, որ այսօրվա՝ արդեն տասնյոթ տարի ժողովրդավարական հռչակված Հայաստանում գտնվեցին իշխանավորներ, որ ժողովրդի վրա կրակելու հրաման արձակեցին, եւ մարդիկ էլ, որ կրակեցին: Ովքեր են այս եւ այն մարդիկ, որ այդքանից հետո էլ դեռ փորձում են
Արվեստագետները՝ խաչատրյանական փառատոնին
Միջոցառման շրջանակներում հանդես կգան նաեւ երգչուհի Գայանե Գեղամյանն ու դաշնակահարուհի Աննա Մանդալյանը: ՀՀ մշակույթի նախարարության եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ հունիսի 6-14-ը կանցկացվի երաժշտական փառատոն՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 105 եւ նրա տուն-թանգարանի հիմնադրման 30-ամյակներին: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հայտնեց, որ փառատոնի շրջանակներում կանցկացվի գիտական կոնֆերանս՝ նվիրված կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը, Խաչատրյանի մասին ֆիլմի
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԴԱՌՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ Ա՞Ժ
Մտավորականները տարաբնույթ կարծիքներ ունեն Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանը, դերասան Աշոտ Ադամյանը: Հայտնի է, որ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարեց մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքները մեղմելու համար ստեղծել Հանրային խորհուրդ կամ պալատ, որտեղ ներգրավված լինի տարբեր ոլորտների շուրջ 100 ներկայացուցիչ: Ասուլիսին ներկա հյուրերից Ավիկ
«Ազգովի կարդանք Խորենացու «Ողբը»
Առաջարկում է բեմադրիչ Արմեն Մազմանյանը, իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ողջունում է, որ իրավունքների համար պայքարը շարունակվում է: «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը բեմադրիչ Արմեն Մազմանյանն ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էին, թեման՝ հասարակական լարված մթնոլորտը: «Այժմ ձեւ ենք անում, թե հասարակության մեջ գնում են բովանդակային խորքային պրոցեսներ եւ մենք փորձում ենք