Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ «ՏԱԿՏԻԿԱ»

Հունիս 06,2008 00:00 Share

\"\"

«ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի նկատմամբ 90 օրվա ընթացքում որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Բացի այդ, կալանքի տակ է նրանց ընտանիքի անդամներին պատկանող գույքը: Դուք պատասխանատո՞ւ եք նրանց նկատմամբ իրականացվող քննչական գործողությունների կամ չգործողությունների օրինականության համար»,- երեկ խորհրդարանական լսումներից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին այս հարցը տվեցին լրագրողները: Ի պատասխան՝ գլխավոր դատախազն ասաց. «Այդ անձանց նկատմամբ քննությունը իմ անմիջական վերահսկողության ներքո է, եւ ես պարտավոր եմ ապահովել քննչական գործողությունների օրինականությունը: Իսկ թե նրանցից որի հետ քանի՞ անգամ, ի՞նչ ժամանակահատվածում, ի՞նչ գործողություններ են կատարվում, դրա համար ես պարտավոր չեմ այստեղ պատասխան տալու: Քննիչն է ընտրում յուրաքանչյուր քրեական գործի տակտիկան, քննչական մեթոդիկան ու ռազմավարությունը»: Իսկ պատգամավորների հարազատների գույքը կալանքի տակ պահելու մասով ասաց. «Մենք շատ լավ գիտենք, որ կան մարդիկ, որոնց գույքը ոչ թե իր կամ կնոջ, կամ երեխայի, այլ անգամ զոքանչի կամ քեռու մարդու եսիմ ինչի հարեւանի վրա է գրված: Երբ քրեական գործով հիմնավորում ենք, որ դա իր սեփականությունն է, մենք պարտավոր ենք դրա վրա կալանք դնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել