Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱԿԱՐԳԻ

Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում Կարապետ Ռուբինյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Սմբատ Այվազյանի, Սուրեն Սուրենյանցի եւ անազատության մեջ գտնվող մի շարք այլ անձանց փաստաբան Հովիկ Արսենյանը հայտարարել է, որ ինքն ամաչում է արդարադատության ներկայիս համակարգի համար, որտեղ այնպիսի բարքեր են գործում, որ հնարավորություն չեն տալիս փաստաբաններին իրավաբանական առումով օգտակար լինել իրենց պաշտպանյալներին՝ նրանց նկատմամբ օրինական քննություն եւ դատավարություն

Իրավական խճանկար

Մեղադրանք առաջադրվեց Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու, Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է եւս 4 մեղադրյալի՝ Սողոմոն Երիցյանի, Հարություն Մկրտչյանի, Յաշա Մելքոնյանի եւ Հովհաննես Մխոյանի մասով նախաքննությունը: Երեկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ այդ գործերն անջատվել են

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱԿ ՀՐԱՊԱՐԱԿ

Շենգավիթի ոստիկանապետ Լեւոն Յազիչյանը Ազատության հրապարակը փակելու հրահանգներ է տալիս: «Սենց-սենց, ցեպիտ տվեք կանգնեք»,- իր ստորադասներին հրահանգում էր նա:   Ոստիկանության Արաբկիրի բաժնի պրոֆիլակտիկայի վարչության պետ Իշխան Ներսիսյանը (Չարչի մականունով) «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Ներսիսյանին «բացատրում» էր, որ ինքը չի խախտում քաղաքացու իրավունքը՝ թույլ չտալով նրան սուրճ խմել Օպերայի սրճարաններից մեկում: «Բարեկամաբար» հավելեց

Իշխողներ եւ ոչ իշխանության տակ գտնվողնե՞ր

Նախկինում եւ հիմա Հայոց երկրի 12 մայրաքաղաքների պատմության ընթացքը բազմիցս վավերագրվել է, թագակապ ասպետության մենաշնորհ ունեցող Բագրատունիները օրինադրել են արքաների թագը, կապել ապարոշը, զենքերը: Հնում թագադրման հանդիսավոր արարողությունը վերածվում էր բերկրալի տոնի: Պատվի էին արժանանում նախարարները, շինարարներն ու ռամիկները: Արքունիքում եւ արքունիքից դուրս խնջույքի սեղաններ էին բացվում: Բոլոր դասերը գինի ըմպելով, հաճությամբ արեւշատություն էին կամենում

«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է

Հարություն Տեր-Հովակիմյանի մեկնաբանությունը Կես դարից ավելի պատմություն ունեցող «Եվրատեսիլին» այս տարվա մայիսին Հայաստանը կմասնակցի երրորդ անգամ: Մրցույթի հայաստանյան «տերն ու տիրակալը»՝ «Հ1»-ը տարբեր հաղորդումների ժամանակ եթերաժամի առյուծի բաժինը կատարողին, կոնկրետ այս դեպքում Սիրուշոյին է տրամադրում՝ «մոռանալով» երգի հեղինակին: Խոսքը «Քելե-քելե» եվրատեսիլյան երգի երաժշտության կանադահայ հեղինակ Հարություն Տեր-Հովակիմյանի մասին է, որին հայ երգասերները ծանոթ են «Հայք»

Քաղաքակիրթ կանոններով «ԳԱԼԱ»-ն եթերազրկում են

Երեկ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը (նախագահող՝ Տիգրան Սահակյան) մերժեց «ՉԱՊ» ընկերության բողոքը, անփոփոխ թողնելով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի փետրվարի 29-ի որոշումը: Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետարանը պահանջում է, որ «ՉԱՊ»-ը հանի իր հեռարձակող ալեհավաքը Գյումրիի հին հեռուստաաշտարակի տանիքից: Գյումրիի քաղաքային իշխանությունները, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնքան անողոք են գտնվել հեռուստաընկերության նկատմամբ, որ մերժել են նույնիսկ

«ՍԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը գտնում է, որ ՀՀԿ-ական պատգամավորները կարող են հանդես գալ կառուցողական քննադատության դիրքերից: – Նոր կառավարությունը կարծես արդեն ձեւավորված է, ի վերջո, ո՞ւմ կառավարությունն է սա՝ Հանրապետականի՞, թե՞ միայն կոալիցիայի: – Կառավարության ձեւավորման հետ կապված աժիոտաժի առաջին փուլը մոտեցավ իր ավարտին՝ վարչապետի թեկնածուի հետ կապված ինտրինգն արդեն հանգուցալուծվեց: Հասարակական հնչեղության տեսակետից, ես

Վարդան Ղուկասյանը ինագուրացիային չմասնակցե՞ց

Շիրակի մարզում սպասվում է թե՛ մարզպետի եւ թե՛ Գյումրիի քաղաքապետի փոփոխություն: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը չի մասնակցել: Այս օրերին դրա մասին խոսում է ողջ քաղաքը: Այս ամենը Գյումրիում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Նույնիսկ լուրեր են շրջանառվում, թե իրականում քաղաքապետը հրավիրված չի էլ եղել: Մինչդեռ քաղաքապետարանի մեր լավատեղյակ

«ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆԻ» ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ

Նախագահական ընտրություններից անգամ 2 ամիս անց իշխանության ներկայացուցիչների «հետաքրքրությունը» «Սիլ կոնցեռնի» հանդեպ չի նվազում: Արդեն մեկ ամիս է, ինչ մայրաքաղաքի խանութներում մոտ մեկ տասնյակի հասնող ծխախոտների դեֆիցիտ է: «Marlboro», «Parliament», «Bond», «Chesterfield», «Red & White», «Next», «Assos slims» եւ այլ տեսակի սիգարետները ներկրվել են Հայաստան, նույնիսկ մաքսազերծվել են, սակայն սիգարետների հերթական խմբաքանակը մեր մաքսատնից բաց

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 25-ից շրջանառության մեջ է դրել երաշխավորության նախագիծ, որին իրենց ստորագրություններով միացել են ԵԽԽՎ 26 պատվիրակներ, այդ թվում՝ Մաթիաս Յորշին եւ Անդրեաս Գրոսսը: «Թուրքիայում հայկական մշակութային գանձերի ներկա վիճակը» վերնագրված այս փաստաթղթում հիշատակված է Հայոց ցեղասպանությունը եւ նշված, թե 1915-ից ի վեր՝ հազարավոր հայկական եկեղեցիներ եւ

Լաբորատոր աշխատանք

Հազվադեպ չեն կարծիքներն այն մասին, որ մեծ չափով կոռումպացված ու բարոյալքված Հայաստանին ակամա օգնում է նաեւ Ադրբեջանի՝ նույնքան կոռումպացված ու բարոյալքված լինելու հանգամանքը: Այս գործոնը, ի լրումն 1994 թ. հայ-ադրբեջանական հակամարտության գոտում ձեւավորված (սակայն ցավոք՝ ներկայումս բավական խախուտացած) ստատուս քվոյի, առայժմ հայկական կողմին զերծ է պահում Ադրբեջանից բխող պատերազմի վտանգից: Բայց տեսնենք, թե ինչ է

Քննիչը միջնորդել է

Կերկարացվի՞ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը Ապրիլի 14-ին լրանում էր այն ժամկետը, որի ընթացքում քննչական մարմինը պետք է որոշում կայացներ՝ երկարացնո՞ւմ է, արդյոք, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը, թե՞ ազատ է արձակում՝ ստորագրության կամ գրավի դիմաց: Օրենքի պահանջով, կալանքի ժամկետից 10 օր առաջ քննիչը պետք է միջնորդություն ներկայացնի ընդհանուր իրավասության դատարան:

3 ԱՄԻՍ՝ ՈՒՂՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այս ժամկետն է սահմանվել ԵԽԽՎ բանաձեւի այն նախագծով, որը ներկայացվեց երեկ դիտարկման հանձնաժողովի նիստում եւ կընդունվի ապրիլի 17-ի լիագումար նիստում: Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ստանձնած պարտավորությունների դիտարկման հանձնաժողովի երեկվա նիստում ներկայացվեց այն բանաձեւի նախագիծը, որը քննարկվելու է ապրիլի 17-ին՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ հարցի արտահերթ քննարկման ժամանակ: Դիտարկման հանձնաժողովի փակ նիստին մասնակցում էին Հայաստանի

ԱՄՆ-Ը ՉԻ ԴԱԴԱՐԵՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Վստահ է ԱԺ ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը – ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը այսօր լսումներ է անցկացնելու հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: Որքանո՞վ է այս ամենը լուրջ եւ վտանգավոր մեր երկրի համար, մանավանդ՝ մեր երկիրը նաեւ ռազմական օգնություններ է ստանում ԱՄՆ-ից: – Այո, ձեր նշած ռազմական օգնությունը մի քանի ուղղություն ունի,

ԵԽԽՎ ՆԻՍՏԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Մինչ միջազգային հանրությունը պատրաստվում է վաղը Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում քննարկել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ բանաձեւը՝ ժողովրդավարության հայաստանյան պատկերացումները ավելի վառ դրսեւորումներ են ստանում: Վերջին շրջանում Հյուսիսային պողոտայում զբոսնողները երեկ որոշել էին «վերականգնել» դիրքերն Ազատության հրապարակում՝ նկատի ունենալով, որ Սերժ Սարգսյանի երդման արարողությունն արդեն ետեւում, է եւ «հաղթանակ» արձանագրած իշխանությունն այլեւս չի խոչընդոտի հրապարակի հավաքներին:

Նունե Եսայանը քննադատեց Լեւոն Տեր-Պետրոսյանին

Եվ փառաբանեց նորընտիր նախագահին «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը «Արամ Խաչատրյան» տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն ու երգչուհի Նունե Եսայանն էին, թեման՝ Հայաստանի երաժշտական կյանքը: Ն. Եսայանի խոսքերով, այսօր մեր երկրում կան շատ մեծահարուստներ, փող եւ բազմաթիվ տաղանդավոր երգիչ-երգչուհիներ ու արվեստագետներ. «Սակայն ամեն մեկը չէ, որ կարողանում է իրեն ճիշտ ներկայացնել: Օրինակ, եթե ճիշտ ծրագրով մոտենաս

«ՈՒՆԵՆՔ ՄԵԿ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ»

Ասում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանը – Պրն Մարտիրոսյան, մարտի 1-ի դեպքերից հետո քրեակատարողական հիմնարկներում հայտնվեցին 100-ից ավելի կասկածյալներ: ՔԿՀ-ները պատրա՞ստ էին նման «հյուրընկալության», ստեղծված արտակարգ իրավիճակին: – Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ կալանավորված անձինք, որոնք գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, 145-ն են: Նրանք տեղաբաշխվել են ըստ իրենց ռեժիմի եւ կարգավիճակի: Նախկին պաշտոնատար

Ճանապարհը զավթել են

Շտապօգնությունը, հրշեջ մեքենաներն ու տաքսի ծառայությունները բնակիչներին պետք է 100 մետր հեռավորությունից սպասարկեն: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Մանուկյան 2 շենքի բնակիչներն արդեն 10 օր զրկված են իրենց շենք տանող միակ ավտոճանապարհից: Ավտոճանապարհի հարեւանությամբ գործող տաքսի ծառայության տնօրենն օրերս ճանապարհի եզրով երկաթյա ձողեր եւ ցանկապատ է տեղադրել, ինչի հետեւանքով ճանապարհը մոտ 1-5 մետր նեղացել է եւ այդտեղով երթեւեկելն

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՏՈՄՍԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Բժշկուհուն աշխատանքից հեռացնում են՝ հանրահավաքի մասնակիցներին մասնագիտական օգնություն ցույց տալու համար: Հանրապետական կուսակցությունը ընտրություններից հետո սկսել է «մաքրել» իր շարքերը: Այդ «մաքրությունը» մինչ օրս շարունակվում է: Կուսակցության բոլոր այն անդամները, ովքեր ինչ-որ կերպ առնչություն են ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքներին, առավել եւս՝ մասնակցել կամ այդ օրերին ելույթ են ունեցել Թատերական հրապարակում՝ կա՛մ հեռացվում են աշխատանքից,

ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ձեւավորման շուրջ խորհրդակցական հանդիպումներ է սկսել քառակողմ քաղաքական կոալիցիայում ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հետ: Այս մասին պաշտոնական տեղեկություն է հաղորդել ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: Ըստ այդմ, շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ Գերագույն

Դեւիսը կզբաղվի՞ քաղբանտարկյալներով

Այս օրերին Եվրոպայի խորհրդում է ՀՀՇ վարչության անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի Ավանի նախընտրական շտաբի ղեկավար Հովհաննես Իգիթյանը: «Ես այստեղ գտնվում եմ որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար,- «Առավոտին» ասաց պրն Իգիթյանը:- Այցիս հիմնական նպատակն է հանդիպումներ ունենալ նախկին գործընկերներիս հետ՝ իրավիճակը նրանց ճիշտ ներկայացնելու համար: Ես հանդիպել եմ թե՛ մեր հարցով զեկուցողների, թե՛ այլ պատվիրակների հետ,

ՍԱ ՄԻԱՅՆ ՆԱԽԵՐԳԱՆՔՆ ԷՐ

Երեկ ԵԽԽՎ-ում ուժգին քննադատության ենթարկվեց Հայաստանը: Սակայն գլխավոր քննարկումը սպասվում է ապրիլի 17-ին: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում երեկ քննարկվեց Ջոն Պրեսկոտի զեկույցը Հայաստանում փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Այն քննարկվեց ԵԽԽՎ բյուրոյի եւ մշտական կոմիտեի ընթացիկ զեկույցի շրջանակներում: Եվ զարմանալին այն է, որ եթե այդ զեկույցի շրջանակներում ներառված մնացած բոլոր զեկույցները՝ անգամ

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Ասում է ԱՄԿ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը՝ չհստակեցնելով՝ եղե՞լ են իրենց պաշտոններ զբաղեցնելու առաջարկներ: – Պարոն Կարապետյան, Դուք հրավիրվա՞ծ էիք նախագահի երդման արարողությանը: Կխնդրեի ներկայացնել Ձեր տպավորությունները Սերժ Սարգսյանի երդման արարողությունից՝ ընդհանրապես, եւ մասնավորապես այն փաստի վերաբերյալ, որ արտերկրների պատվիրակությունները ներկայացված էին միջին մակարդակի պաշտոնյաներ: – ՀՀ նորընտիր նախագահ պարոն Սերժ Սարգսյանի երդման արարողությանը հրավիրվել եւ

ԵԽ-Ն ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ Է ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ

Որպես Հայաստանի եւ այլ երկրների ընտրությունների դիտարկումներից ընդհանուր եզրակացություն՝ ԵԽԽՎ փոխնախագահ Զսոլթ Նեմեթը երեկ եվրոպական Ժողովրդական կուսակցության (այն պատկառելի խմբակցություն ունի ԵԽԽՎ-ում) անունից հայտարարեց. «Առաջարկում ենք արմատական փոփոխություններ կատարել ընտրությունների դիտարկման համակարգում: Այժմ գործող համակարգը ծայրահեղ վտանգավոր է: Մենք գալիս ենք տվյալ երկիրը, այնտեղ մնում մի քանի օր: Իսկ ընտրությունների ընթացքի նման դիտարկումների հետեւանքներն այսպիսին

Պենդերեցկու անվան սրահ՝ Հայաստանում

Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում գալա համերգով կավարտվի ապրիլի 7-ին մեկնարկած «Պենդերեցկու օրերը Հայաստանում» նախագիծը, որն իրականացրեց Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ «21-ի հեռանկարներ» միջազգային փառատոնը: Հիշեցնենք, որ կայացած 5 համերգների ընթացքում Երեւանում էին ճանաչված երաժիշտներ՝ տասը երկրից: «Առավոտը» ներկայացրել էր հարցազրույց (8.04.208թ.) աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու հետ: Երեկ հրավիրված երկրորդ ասուլիսում կոմպոզիտորը հիացմունքով խոսեց Հայաստանի պետական

«ԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՄ»

Իր առաջին հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը – Պարոն Սարգսյան, փաստորեն, պետք է սկսենք միմյանց աչքերի մեջ նայելուց… Ասել էիք, որ ապագա վարչապետը չեք, հարցին՝ դառնալու դեպքում կկարողանա՞ք հանգիստ նայել մեր աչքերի մեջ, ասացիք՝ այո: Ե՞վ: – Նայում եմ, չէ՞. այն ժամանակ, երբ ինձ ուղղեցիք այդ հարցը, նման որոշման մասին ես տեղեկություն չունեի: –

«Վերեւների» հրահանգով արգելվեց խորհրդաժողովը

«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը դատապարտում է այս գործելաոճը Երեկ «Անի» հյուրանոցում պետք է կայանար հայ-թուրքական հարաբերությունների թեմայով կոնֆերանս՝ նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին: Միջոցառումը, որը նախաձեռնել էր ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը, այդպես էլ չկայացավ: «Ապրիլի 24-ին լրանում է Հայոց մեծ եղեռնի 93-րդ տարելիցը եւ մենք՝ որպես եղեռն վերապրած կուսակցության երիտասարդական-ուսանողական միության անդամներ, ցանկանում էինք

ՀՐԴԵՀ՝ ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ

Պատճառները դեռ պարզ չեն Ապրիլի 6-ին Արարատի մարզի Խարբերդ համայնքի թերի զարգացած երեխաների մասնագիտացված մանկատան պատշգամբներից մեկում առավոտյան բռնկված հրդեհը, ըստ մանկատան աշխատակիցների, հաջողվել է արագորեն մարել: Իսկ թե ինչ պատճառով է այն բռնկվել՝ անհայտ է եւ իրավապահների պարզելիքը: Երբ այցելեցինք մանկատուն, հրդեհից վնասված պատուհանն ու պատշգամբն արդեն վերանորոգվել էին, բայց կոլեկտիվը դեռ պատահածից ուշքի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031