Օրվա լրահոսը

ՈՍԿԵ ՀԱՇԻՎՆԵՐ՝ «ԿՈՆՎԵՐՍԻՑ»

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն շարունակում է ընդլայնել ծառայությունների շրջանակը՝ այս անգամ ֆինանսական շուկա ներդնելով նոր՝ առարկայազուրկ ոսկու հաշիվ: Ըստ բանկի մամուլի ծառայության՝ հասարակությանը քաջ հայտնի բանկային այլ հաշիվներին զուգընթաց՝ առարկայազուրկ ոսկու հաշիվը եւս բացվում է հաճախորդի հրահանգով: Տեղեկացնենք, որ առարկայազուրկ ոսկու հաշիվ է հանդիսանում առանց ձուլակտորների անհատական հատկանիշների ոսկու հաշվառումը: Հաշիվ բացելիս առարկայազուրկ ոսկու հաշվի ամբողջ

ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ՝ ԷԿՈՆՈՄԻԿԱ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կարինե Մինասյանն ազատվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Կարինե Մինասյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ: «Առավոտի» տեղեկություններով՝ տիկին Մինասյանի փոխարեն ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ կնշանակվի Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանը:

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեկ տեղեկացրել էինք, որ առավոտյան Երեւան-Գյումրի ավտոճանապարհին, Մաստարա գյուղի մոտ, դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել էին «ՎԱԶ-2106» մակնիշի 64 ՏՏ 119 եւ «ԳԱԶ-3110» մակնիշի 55 ՕԼ 100 պետհամարանիշների ավտոմեքենաները: ԱԻՆ փրկարար ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ պարզվել են զոհերի եւ տուժածների ինքնությունները: Պատահարի հետեւանքով «ԳԱԶ-3110» ավտոմեքենայի ուղեւոր, Գյումրիի 51-ամյա բնակչուհի Վեներա Սահակյանը եւ «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի ուղեւոր Արթուր

«Կուկուրուզնիկի» տեղում «գրկաբաց» ու Արարատին նայող համալիր է լինելու

Երիտասարդական պալատի («Կուկուրուզնիկ») տեղում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով կազմակերպված մրցույթի հաղթողը ճապոնացի հայտնի ճարտարապետ Արայի Քիոքազուն է: Նրա ներկայացրած նախագիծը 27 հարկանի հյուրանոցային եւ բնակարանային համալիր ու միջազգային բիզնես կենտրոն է: Նախքան իր նախագիծը հայ ժյուրիի դատին հանձնելը, Ա. Քիոքազուն այցելել է Հայաստան եւ ուսումնասիրել տեղանքն ու Հայաստանի ճարտարապետական առանձնահատկությունները: «Երբ սկսում էի այս նախագիծը,

«ՄԵ՞ՆՔ ԷԼ ՄՏՆԵՆՔ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՇՏ»

Ըստ դեղին պետհամարանիշներով գործող տաքսիների վարորդների՝ կառավարությունն իրենց հանդեպ խտրական եւ անարդար վերաբերմունք է ցուցաբերում, չնայած իրենք գործում են օրինական դաշտում: Չնայած դեղին եւ սպիտակ պետհամարանիշներով տաքսիների հանդեպ տարբերակված մոտեցումների մասին բազմիցս անդրադարձ է եղել, սակայն այդ խնդիրը, չստանալով իր վերջնական լուծումը, շարունակում է անհանգստացնել դեղին համարանիշներով տաքսի քշող վարորդներին, որոնք գործում են օրինական դաշտում,

ԼՂ խնդիրը կենսական է Եվրոպայի համար

Այս կարծիքին է Սլովակիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն Սլովակիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն, ով դիտորդի կարգավիճակով հետեւել է ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին, երեկ հայտարարեց, որ «այս ընտրությունները բերում են հանգստություն, ժողովրդավարություն եւ այնպիսի նվաճումներ, որոնք, կներեք, բայց այս տարածաշրջանին այնքան էլ հատուկ չեն: ԼՂ ընտրություններն անցան ազատ, ժողովրդավարական, բացառիկ հանգիստ իրավիճակում եւ ամբողջովին համապատասխանում էին ԵՄ

«ՍԱ ԱՅՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ, ՈՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԵՇՏ ՄԱՐՍԵԼ»

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած եւ խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի մասին կարծիք հայտնեցին «Առավոտի» զրուցակիցները: ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն այսօր սկսվող խորհրդարանական լսումների մասին ասաց, թե դրանք ինքնանպատակ չեն, եւ հաշվի է առնվել հարցի հնչեղությունը. «Սա այն օրենսդրական

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Ծննդյան 75-ամյակի առիթով, զավակները, ընկերներն ու մտերիմները շնորհավորում են գործարար Ալբերտ Սուքիասյանին՝ մաղթելով նրան առողջություն, երկար տարիների անհոգ կյանք եւ հաջողություններ իր հայրենանվեր գործունեության մեջ։ «Առավոտը» միանում է շնորհավորանքներին։

ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱՏՆԵԼ Է ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱՇԱՐԸ

Մայիսի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Ու թեեւ հանդիպման առանցքային թեման Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են եղել, այդուհանդերձ, անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կասեցված գործընթացին:

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՈՒՆԱԿ ՉԷ

«Նախքան լիագումար նիստում Եվրախորհրդարանի թիվ 2216 բանաձեւի ընդունումը՝ այդ կառույցի Արտաքին հարցերի հանձնաժողովը 2010 թվականի հունվարի 11-ին՝ զեկուցող Եվգենի Կիրիլովի հեղինակմամբ, պատրաստել է ադրբեջանանպաստ զեկույցի նախագիծ, որի դրույթները վերափոխվելով՝ առավել ադրբեջանամետ են դարձել Եվրախորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի ապրիլի 23-ին ընդունված փաստաթղթում: Սույն զեկույցի հիման վրա Եվրախորհրդարանի թիվ 2216 բանաձեւի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի գնահատականները եւ

«ՄԱՐՏԻ 1»-Ի ՄԻ ԳՈՐԾ ԷԼ «ՋՐՎԵՑ»

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել ու ավարտվել է «Մարտի 1»-ի 10 զոհերից երկուսի՝ Զաքար Հովհաննիսյանի եւ Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքի քննությունը: Մի քանի րոպե տեւած դատաքննության արդյունքում զոհվածների հարազատներն այդպես էլ չեն կարողացել ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: «Դատավոր Ռուբիկ Ներսիսյանը մերժեց հարցեր տալու իմ իրավունքը: Ես հարցերը գրավոր ներկայացրեցի

Բոլոր ընտրվածները ղարաբաղցի են

Արցախից վերադարձած ԱԺ պատգամավորների գնահատմամբ, Արցախը նորից «այո» ասաց իր անկախությանը: Դիտորդական խմբի բոլոր անդամները հայտարարեցին, որ արժե սովորել Արցախից նորմալ, ժողովրդավար եւ ազատ ընտրություններ անցկացնելու մշակույթը: Խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ «Արցախի ժողովուրդն այս ընտրությունները կազմակերպեց եւ գնաց ընտրության ոչ թե միջազգային այս կամ այն կազմակերպությանը դուր գալու համար, կամ այս կամ այն միջազգային

ՊԱՐԿԵՇՏ ԵՂԵՔ ԵՎ ԼՍԵՔ

Հայրիկյանի կոչն աշխարհին, հայերին ու ԱՄԿ ժառանգորդ հանրապետականներին Ելնելով մայիսի 20-ին Եվրախորհրդարանի ընդունած 2216 բանաձեւից եւ հատկապես այն իրողությունից, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում միջամտել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործին՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը տեղին է համարում օգտվել առիթից եւ ասել. «Հայաստանը սիրով ընդունում է Թուրքիայի միջնորդական առաքելությունը՝ պայմանով, որ Թուրքիան հաշվի առնի, որ Արցախ-Ադրբեջան

ՈՉԻՆՉ ՉԱՍՈՂ ԶԵԿՈՒՅՑ

ՀՀ օմբուդսմենը արտահերթ զեկույց է հրապարակել Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրապարակել է «Խաղաղ հավաքների իրավունքների մասին» իր արտահերթ զեկույցը: Հիշյալ 39 էջանոց զեկույցը, սակայն, առանձնանում է «ո՛չ նալին, ո՛չ մեխին» դիտարկումներով, փաստաթուղթը «խեղդված» է Եվրոպական դատարանի նախադեպերի օրինակներով եւ օրենսդրության երկար-բարակ մեջբերումներով, տեղ-տեղ հավաքների անցկացման իրավունքի սահմանափակումը կամ «չարտոնումը» օրենքում առկա դրույթների

«ՓԱՍՏՈՎ ՄԵՐԿԱՑՎԵԼ Է»

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարել է ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության միջնորդությունը՝ 2 ամսվա նախնական կալանքի վերցնել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապեւտիկ ստոմատոլոգիական ֆակուլտետի ամբիոնի ավարտական քննություններ ընդունող հանձնաժողովի անդամ Արմինե Գեւորգյանին (լուսանկարում): Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից, մայիսի 22-ին, բժշկականի շենքում 2000 ԱՄՆ

Մայիսի 25

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը ծանրաբեռնված կլինի մի շարք խնդիրներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից

ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ

Կնոջ գեղեցկությունը պայմանավորված չէ ադամանդների փայլի եւ թանկարժեք օծանելիքի բուրմունքով, այլ անորսալի հմայքով, որը նա կարողանում է արտահայտել: Սակայն, պատահում է, որ կինը չի կարողանում արտահայտել իր հմայքը ու շատ հաճախ ինքն իրեն թերագնահատում է: Առաջարկվող թեստը կօգնի պարզել, թե ինչպես եք վերաբերվում ինքներդ ձեզ: 1. Ծանոթության ժամանակ ինչ-որ մեկը գնահատելով ձեր տարիքը, ձեզ լրացուցիչ

Սեռական փոխհարաբերությունների վրա ազդող գործոնները

Սեռական վարքի ձեւերը, ըստ էության, անձի գործունեության արդյունք են, որի վրա իրենց ազդեցությունն են ունենում բազմաթիվ ներքին եւ արտաքին գործոններ, օրինակ՝ բնավորության առանձնահատկությունները, ընտանեկան միջավայրը եւ այլն: Անհրաժեշտ է ընդգծել ընտանիքի դաստիարակչական ֆունկցիան, մասնավորապես՝ սեռական դաստիարակությունը։ Մանկական հասակում ստացած սեռական դաստիարակության բացերը իրենց կնիքն են դնում հետագա սեռական կյանքի, հակառակ սեռի հետ փոխհարաբերությունների վրա։ Սեռական

Վարդատոնը՝ Երեւանում

«Սայաթ-Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ օրերս Երեւանի կենտրոնում գտնվող Սայաթ-Նովայի հուշաղբյուրի մոտ նշվեց հայ մեծ գուսանին նվիրված Վարդատոնը: Երեւանում այն ավանդական է դարձել 2005 թվականից, սակայն տոնը նշելու նախաձեռնությունը պատկանում է Հովհաննես Թումանյանին եւ Գեւորգ Բաշինջաղյանին (1914 թ.): Հայ մեծ բանաստեղծի եւ նկարչի միջոցով Թբիլիսիի Սբ. Գեւորգ եկեղեցու բակում տեղադրվում է Սայաթ-Նովայի շիրմաքարը եւ որոշվում մայիսի

ԳԱՆԳԱՏՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

Ըստ թերապեւտի՝ մածունը, հանքային ջուրն ու կիտրոնը «եղանակ չեն փոխում» «Զարկերակային բարձր ճնշումը լուրջ հիպերտոնիկ հիվանդություն է»,- ասում է թերապեւտ Քրիստինե Հունանյանը ու հավելում, որ զարկերակային բարձր ճնշում արտահայտությունը գրականության մեջ այսօր հաճախ հանդիպում է նոր անվանակոչությամբ՝ զարկերակային գերճնշում: Ք. Հունանյանը ասում է, որ ընդունված է տարբերել երկու տեսակի զարկերակային գերճնշում՝ «էսենցիալ» եւ «երկրորդային»: Առաջինի

Կյանքից հեռացել է ծանրամարտի հավաքականի ավագ մարզիչ Աշոտ Մխիթարյանը: Մայիսի 23-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում, Վալենսիայից վերադարձող Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին դիմավորելիս, սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ եւ մարզիչ, գյումրեցի 51-ամյա Աշոտ Մխիթարյանը: Աշոտ Մխիթարյանը 2006 թվականից գլխավորում էր ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականը, որը

Երկու ուղեգիր եւ մեկ երրորդ տեղ

Սինգապուրում այս ամառ կայանալիք պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների թիվն ավելացավ եւս երկուսով: Լեհաստանում անցկացված ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում ազատ ոճային Արտակ Հովհաննիսյանը (Արմավիր, 46 կգ) եւ հունահռոմեական ոճի ըմբիշ, 85 կգ քաշային Վարոս Պետրոսյանը (Գյումրի) գրավեցին երկրորդ տեղեր եւ օլիմպիական ուղեգիր նվաճեցին: Մեր տղաներից երեւանցի Գեւորգ Համբարձումյանը (76 կգ քաշային կարգ) բավարարվեց երրորդ տեղով:

Հայաստանի հոկեյի հավաքականը որակազրկվել է

Հոկեյի միջազգային ֆեդերացիան Հայաստանի հավաքականին անորոշ ժամանակով որակազրկել է այն բանի համար, որ աշխարհի առաջնության «C» դիվիզիոնի նախնական հանդիպումներում թիմի կազմում հանդես են եկել երկակի՝ ՀՀ եւ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անձինք: IIHF պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այդ հարցի շուրջ վերջնական որոշում կկայացվի ավելի ուշ, երբ միջադեպի քննությունը լիովին կավարտվի: Հիշեցնենք, որ IIHF-ի 2009 թվականի

Մեդալների հաշվարկը մեծանում է

Ծանրամարտի Հայաստանի տղաների եւ աղջիկների պատանեկան հավաքականները Վալենսիայից վերադարձան թիմային պայքարում նվաճած արծաթե մեդալով: Մայիսի 22-ին 94 կգ քաշային Համլետ Պողոսյանը պոկում վարժությունում 145 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության փոքր արծաթե մեդալ, իսկ երեկոյան այս տարիքային խմբի գերծանր՝ +94 կգ քաշային կարգում հանդես եկած Գոռ Մինասյանն ու Միշա Մուրադյանը Հայաստանի հավաքականի հաշվարկին բերեցին եւս հինգ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆՆ ԻՐ ԳՈՐԾՆ ԱՐԵՑ

Յոթ ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական «Էստոնիայի հետ հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի իրական պատկերին: Մենք ավելի շատ գոլ կարող էինք խփել, իսկ էստոնացիները, գուցե ասեք, որ չափազանցնում եմ, ընդամենը մեկ գոլային պահ ունեին, որը չիրականացրին»,-Տալլինից վերադառնալուց հետո հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարեց ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը: Դանիացի մասնագետը հիշեց նաեւ,

ՓՈՔՐ ԱՐՄԱՎԵՆՈՒ ՃՅՈՒՂ՝ ԱՎԵԴԻՔՅԱՆԻՆ

Կաննում անցկացվող 63-րդ կինոփառատոնում լավագույն կարճամետրաժ կինոնկար է ճանաչվել ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի «Շան պատմությունը» ֆիլմը: Նրան հանձնել են «Փոքր արմավենու ոսկյա ճյուղ» մրցանակը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բարձրագույն մրցանակը՝ «Արմավենու ոսկյա ճյուղը» ստացել է թաիլանդացի ռեժիսոր Ապիչատպոնգ Վեռասետակուլը՝ իր «Քեռի Բունմին, որը կարող է հիշել իր նախորդ կյանքերը» ֆիլմի համար: Կինոնկարը հիմնված է հնագույն թայական ավանդույթի

«Մատներով եմ նկարում»

Սեդա Կողբեցին երաժշտություն է նկարում – Քո նկարներում, չնայած երիտասարդ տարիքիդ, հասուն մարդու կենսափիլիսոփայություն կա, քանի՞ տարեկանից ես սկսել նկարել: – Ութ տարեկանից… բայց 16 տարեկանում հասկացա, որ գույների աշխարհը իմ կյանքն է: Առաջին անգամ պրոֆեսոր Հրայր Գրիգորյանը իմ մեջ բացեց գեղանկարչության աշխարհը, բացեց դռներ ու գույներ բացեց, որոնք մինչ այդ չէի տեսնում ու չէի

«Deep Purple»-ն էդ ի՞նչ եղավ, որ…»

Արտաշ Ասատրյանն էլ համերգ ունի Մայիսի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Արտաշ Ասատրյանի մենահամերգը: Այս առթիվ երեկ համալիրի կոնֆերանսների սրահում կազմակերպիչները մամուլի ասուլիս էին հրավիրել: Չնայած 13 լրատվամիջոց նախօրոք համաձայնություն էր տվել մասնակցության համար, սակայն ասուլիսին, որը սկսվեց 45 րոպե ուշացումով, ներկա էր միայն մեկ հեռուստաընկերություն եւ «Առավոտը»: Մինչ լրագրողների ներկայանալը,

ԳԻԼԱՆԻՆ ՈՒ ԻՐ ԽՄԲԻՆ ՓԱՌԱՀԵՂ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ

Աշխարհահռչակ «Deep Purple»-ը Երեւանում է Դեռեւս դեկտեմբեր ամսից ռոքի հայ սիրահարները նախապատրաստվում էին լեգենդար բրիտանական ռոք խմբի՝ «Deep Purple»-ի այցելությանը Հայաստան: Այսօր կայանալու է նրանց երկար սպասված համերգը՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Վաղ առավոտյան Երեւան ժամանած ռոք խմբի անդամները համերգի նախօրեին հանդիպեցին լրագրողների հետ: Հանդիպմանը ներկա երկրպագուները խմբի անդամներին դիմավորեցին հոտնկայս եւ ծափողջույններով:

ՎՐԱՑԱԿԱՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ՉՎԵՐԹՆԵՐԸ ԴԵՊԻ ՄՈՍԿՎԱ

Վրացական մասնավոր «Airzena-Georgian Airways» ավիաընկերությունը Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից թույլտվություն է ստացել Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չարտերային չվերթներ իրականացնելու համար։ Ավիաընկերության ինքնաթիռը արդեն երեկ ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք։ Առաջին չվերթն իրականացնող ինքնաթիռում եղել է 54 ուղեւոր։ Հետադարձ չվերթի համար վաճառվել է 44 տոմս։ «Airzena»-ն մտադիր է իրականացնել Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի 12 չարտերային չվերթ՝ մայիսին, հունիսին եւ հուլիսի 1-ին։ Ինչպես հայտնում է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031