Օրվա լրահոսը

«ՀԼԱ ՄԻ ԻՆՁ ՔՆՆԻՐ…»

ԱԱԾ-ն սկսել է հետաքրքրվել երիտասարդ ընդդիմադիրներով, իսկ ոստիկանությունը՝ այլախոհ կանանցով «Շոյված ենք, որ ԱԱԾ-ն ավագ քաղաքական գործիչներից անցում է կատարել մեզ՝ երիտասարդ եւ խոստումնալից սերնդին»,- «Առավոտի» հետ զրույցում հումորով նկատեց ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը: Ապրիլի 5-ին Նարեկենց տուն են այցելել Ազգային անվտանգության աշխատակիցները եւ ծանուցագիր հանձնել՝ ամսի 7-ին ԱԱԾ ներկայանալու մասին:

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ

Ոստիկանության Հրազդանի բաժնի մուտքը երեկ շրջապատված էր մահակներով եւ սաղավարտներով զինված ոստիկաններով, որոնց ղեկավարում էր Հրազդանի ոստիկանապետը: Այդպես դիմավորեցին ապրիլի 7-ի կեսգիշերին Վանատուր թաղամասից ոստիկանություն բերման ենթարկված հացադուլավոր ազատամարտիկների հարազատներին: Հրազդանի ոստիկանապետը նրանց հորդորում էր, թե ձեր գործողությունները ապօրինի են, դադարեցրեք՝ հակառակ դեպքում բոլորդ կենթարկվեք վարչական պատասխանատվության: Հետո, երբ լուր տարածվեց, որ ոստիկանները հացադուլավորներին դուրս

դատապարտում եւ պահանջում է

«Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ի երեկոյան եւ 2-ի գիշերը՝ վեր է ամեն տեսակ մղձավանջից: Իշխանությունների հրահանգով ծեծում ու ջարդում էին ժողովրդի մի հատվածի, որոնց մեկ օր առաջ վարչապետն անվանում էր մեր քույրերն ու եղբայրները, իսկ նրանց «մեղքն» էր՝ իմանալ ընտրությունների իրական արդյունքները: Այս դժոխային դեպքերի, որոնք սկիզբ առան Օպերայի հրապարակից, մեղավորներն են երկրի իշխանությունները,

«Նրանց դուրս էին բերել որպես գործիք»

Վիրահայ գործիչները քննադատեցին ընդդիմությանը «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը նշանակալից դեր ունեցավ ոչ միայն ՀՀ խորհրդարանական ընտրություններում, այլեւ ՀՀ նախագահական ընտրություններում: Որպես հասարակական կառույց, մյուս նմանատիպ կազմակերպություններից տարբերվում է իր առանձնահատուկ ծրագրերով եւ կառուցողական դիրքորոշմամբ: Այն կազմակերպչական առումով հզոր ներուժ ունի՝ ի շնորհիվ իր ղեկավարի՝ «ՎՄ» հ/կ պատվավոր նախագահ Նորայր Թեւանյանի: Միությունը հստակորեն հայտարարեց, որ աջակցելու

ԵՐԿՈՒ ՄԵԴԱԼ ԵՎ ՈՉ ՄԻ ՆՈՐ ՈՒՂԵԳԻՐ

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտվեց ըմբշամարտի ազատ, կանանց եւ հունահռոմեական ոճերի Եվրոպայի առաջնությունը, որտեղ մեդալներից բացի՝ յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում էր մեկական օլիմպիական ուղեգիր: Ազատ ոճային տղամարդկանց հավաքականի եւ կանանց մրցաշարերում մեր միակ մասնակցի՝ Կարինե Շադոյանի անփառունակ մրցելույթների մասին նախորդ համարում տեղեկացրել ենք: Հիմա արդեն հարկադրված ենք արձանագրել նաեւ, որ ըմբշամարտի այս ոճում մեր հավաքականի վիճակը

Հայավարի՝ մոսկովյան Կրեմլում

Ցուցամոլ ու տնավարի մրցանակաբաշխություն՝ «Տաշիր-2008» Արդեն երրորդ անգամ անցկացվում է «Տաշիր» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ գյուղական կլուբի մակարդակով կազմակերպված համերգի ձեւով, չնայած՝ միջոցառումը Մոսկվայի կրեմլյան պալատում էր: Մրցանակներն էլ «Տաշիրի» տերերը հիմնականում սահմանել էին իրենց ծանոթների, մտերիմների ու մտերմուհիների համար: «Տաշիր-2008»-ին եւս գերիշխողը անհամ հումորն էր, կլկլոցներն ու թուրքաարաբական ելեւէջները: Փոխարենը

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՊԵՆԴԵՐԵՑԿԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայ արվեստի հետ լեհ կոմպոզիտորի առաջին շփումը կայացել է հոգեւոր երաժշտության միջոցով՝ հայուհի տատիկի շնորհիվ: ՀՀ մշակույթի նախարարության եւ Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ «21-ի հեռանկարներ» փառատոնի (նախագահ՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան) հրավերով Երեւանում է 3 «Գրեմմիի», 2 «Էմմիի» մրցանակակիր, Կաննի փառատոնի դասական եւ Գրավմեյերի երաժշտական մրցանակների դափնեկիր լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Երեկվանից մեկնարկած եւ մինչեւ ապրիլի

«Հանրակրթությունը»՝ բոլորի համար

ԳԹԿ այս հանդեսում ազատորեն արտահայտվելու հնարավորություն կտրվի Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) սկսել է հրատարակել վերլուծական-տեղեկատվական հանդես՝ «Հանրակրթություն, գնահատում եւ թեստավորում» վերնագրով, որը էականորեն տարբերվելու է արդեն եղածներից: Ըստ համարի պատասխանատու Համլետ Դավթյանի, հիմնական նպատակը ԳԹԿ-ի գործունեությունը (միասնական քննությունների նախապատրաստում, անցկացում, ստուգում, արդյունքների հրապարակման եւ բողոքարկման գործընթացի կազմակերպում եւ այլն) առավել հրապարակային դարձնելն է: Պրն

ԱՐԴՅՈՔ ՈՒՍՈՒՑՉԻ՞ ՄԵՂՔՈՎ Է ԱՇԱԿԵՐՏԸ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ

Ռեպորտաժ «դեպքի» վայրից՝ դպրոցից «Առավոտը» շաբաթօրյա համարի՝ «Հարվածել է աշակերտին» լուրում տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում Քրօրի 120 հոդվածի առաջին մասով հարուցված քրեական գործը («Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը») ուղարկվել է Էրեբունի համայնքի ընդհանուր իրավասության դատարան: Քրգործը հարուցվել է նույն համայնքի թիվ 178 միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Կարեն Թումոյանի նկատմամբ, որն

Դատախազի ծաղիկները մերժեցին

«Ազատություն քաղբանտարկյալներին» պահանջով երեկ՝ կանանց միամսյակի վերջին օրը, այլախոհ կանայք սեւ զգեստներով, գլխաշորերով եւ ազատազրկվածների նկարներով հավաքվել էին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ: Նրանք պահանջում էին ազատ արձակել վերջին ամիսների ընթացքում ձերբակալված մարդկանց, ովքեր չեն կիսել իշխանության պատկերացումները պետության, պետականության եւ նրա հետագա զարգացման վերաբերյալ: Ցուցարարների անունից դատախազին նամակ փոխանցվեց՝ «ազատել քաղբանտարկյալներին» բովանդակությամբ: Երեկվա ակցիային

ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՄՓՈՓԵՑ ԵՌԱՄՍՅԱԿԸ

Լինենք կարգապահ, մաքրենք ու մաքուր պահենք մայրաքաղաքը. երեկ նման կոչով համաքաղաքացիներին դիմեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: «Եթե 2003-04 թվականներին մեկ երեւանցուն բաժին էր ընկնում 5, 2 քառակուսի մետր կանաչ տարածք, ապա 2008-ի վերջում մեկ բնակչին բաժին կընկնի 7,5 քառակուսի մետր»,- երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց քաղաքապետը՝ հավելելով, որ համաձայն մայրաքաղաքի գլխավոր հատակագծի, 2020 թվականին մեկ շնչին

ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԸ Ե՛Վ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ, Ե՛Վ ԱՎԵԼԱՑԵԼ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ապրիլի 5-ին դադարեցրել է հացադուլը, որը նա սկսել էր մարտի 24-ից: Ապրիլի լույս 5-ի գիշերը նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: «Արդեն լուրջ վտանգ կարող էր սպառնալ կյանքին»,- տեղեկացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանը: Ապրիլի 4-ին հացադուլը դադարեցրել է նաեւ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Հանրային իրազեկման հանձնառություն

Քրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալի որոշման «Օրինաց երկիր» կուսակցության անդամակցության մասին: Քրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների ինտերնացիոնալը ներկայումս աշխարհում գործող խոշորագույն համաշխարհային կուսակցական միություններից մեկն է, որին անդամակցում են ավելի քան 82 երկրների կուսակցություններ, մասնավորապես այնպիսի խոշորագույն եւ իշխող եվրոպական կուսակցություններ, ինչպիսիք են՝ «Միություն հանուն ժողովրդական մեծամասնության» (Ֆրանսիա), «Քրիստոնեա-ժողովրդավարական միություն» (Գերմանիա), Պահպանողական կուսակցություն (Մեծ Բրիտանիա),

ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ

ԱԺ-ն թույլտվություն տվեց կալանելու այն 4 պատգամավորներին, որոնք հանդարտության կոչեր էին արել մարտի 1-ին Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ կալանավորվածների նկատմամբ չի՞ գործում անմեղության կանխավարկածը: Այս հարցն առաջացավ այնժամ, երբ ապրիլի 4-ին ունկնդրեցինք, թե ինչպես է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում, թե «այն մարդիկ, ովքեր այսօր փորձում են շահարկել քաղաքական բանտարկյալների թեման, խոր հիասթափություն են ապրելու

«ՆԱ ՕՐԻԳԻՆԱԼ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է»

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի ծննդյան 60-ամյակի օրը նրա մասին կարծիք են հայտնում գործընկերները ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը թերեւս խորհրդարանի ամենից կոլորիտային, վիճելի եւ ոչ միանշանակ ընդունվող դեմքերից է: Նրա կարծիքի հետ շատերն են վիճում, շատերը ընդունում են, ոմանք նրան համարում են քաղաքական պայծառատես, ուրիշները գտնում են, որ երբեմն պարոն Սահակյանը չարաշահում է ընդդիմության հասցեին գնահատականներ

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՎԱՐՉԱՊԵ՞Տ

Ըստ «Արմինֆո» գործակալության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տվյալներով, Հայաստանի հաջորդ վարչապետը Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը կդառնա: Պատգամավորը գործակալությանը հայտնել է, որ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ դեռ չի քննարկվել, սակայն իր տեղեկատվության համաձայն, հաջորդ վարչապետը ԿԲ ներկայիս ղեկավարը կդառնա: Պարոն Ծառուկյանը համոզմունք հայտնեց, որ ով էլ որ նշանակվի

Իրանցի ուսանողի արվեստը

Երեւանի կոնսերվատորիայում ուսանող Այդին Դավուդիի երաժշտությամբ հետաքրքրված է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: «Հայաստանը լավ երկիր է, բայց այստեղ ամեն հարց «ընկերականով» է լուծվում: Դա եւ լավ է, եւ վատ: Մի բան եմ հավանել՝ ձեզ մոտ մարդիկ փողոցում իրար եղբայր ու քույր են անվանում»,- սրանք իրանցի երիտասարդ երաժիշտ Այդին Դավուդիի տպավորություններն են Հայաստանի մասին: Այդինը սովորում է Երեւանի Կոմիտասի

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Վերջինում պարտվեց Շախմատի Հայաստանի քառակի չեմպիոն, կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Հյուսիսամերիկյան շախմատային ասոցիացիայի նախագահ Սեւան Ա. Մուրադյանի նախաձեռնությամբ Չիկագոյում կազմակերպված ԱՄՆ-ի կրկնակի չեմպիոն Իրինա Կրաշի հետ չորս պարտիայից բաղկացած մրցամարտի վերջին տուրում պարտություն կրեց: Ընդհանուր հաշիվը դարձավ 1,5:2,5՝ հօգուտ ամերիկուհու: «Բանանցի» մարզիչը՝ Դոնեցկի «Մետալուրգում» Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ բուլղարացի մասնագետ Նիկոլայ Կոստովը

Գրադարանային ոլորտը ամենախոցելին է

Երեկ փաստեց մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետը «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը ՀՀ մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանն էր: Նա փաստեց, որ մշակութային կյանքը հիմնականում կենտրոնացած է Երեւանում, հետո էլ հավելեց. «Անցյալ տարի կառավարության կողմից հաստատվել է Մարզերում մշակութային կյանքի զարգացման ծրագիրը, որի հաստատմանն անմիջապես հետեւել է մեր կողմից մշակված «Մշակութային մարզ»

«ԴԵՌ ՎԱՂ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԴ ՄԱՍԻՆ»

Լենինի արձանի թափուր տեղը լրացնելու մասին նման կարծիքի է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Այսօր Երեւանը հնարավոր չէ պատկերացնել առանց հայտնի արձանների (թվարկումն անհարկի ենք համարում), քանդակներ էլ կան, մանավանդ վերջին շրջանում տեղադրված, որոնց գոյությունը, ըստ «Առավոտի» հետ զրուցած մասնագետների, բնավ պարտադիր չէ: Դրանց հեղինակների թվում կան նաեւ հայտնի անուններ: Վերջիններիս վաստակը չնսեմացնելու համար անուններ

ԵՊՀ-ն դարձել է «անհասանելի»

Բուհը շրջափակման մեջ է հայտնվել փողոցների վերանորոգման պատճառով Արդեն մի քանի օր է՝ ԵՊՀ կենտրոնական եւ դրան հարակից մասնաշենքերի ու Երեւանի տնտեսագիտական համալսարանի հետ առնչվող դասախոսներն ու ուսանողները դժվարություններ են կրում բուհերին մոտենալու համար: Պատճառն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը սկսել է Հերացի-Կորյուն-Նալբանդյան-Չարենց փողոցների հատման տրանսպորտային հանգույցի կառուցման շինարարական աշխատանքները: Այս պատճառով, օրինակ՝ ԵՊՀ-ի ուսանողները,

ԻՆՉՈ՞Ւ ԿԱՐՃՎԵՑ ԼԵՎՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ԳՈՐԾԸ

Մարտի 12-ին հանցակազմի բացակայության հիմքով կարճվեց «Պանդոկ» հացատան տնօրեն, 32-ամյա Լեւոն Գուլյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթը: Մարտի 20-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արամ Կարախանյանը եւ Հովիկ Ղուկասյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն բողոք ներկայացրին՝ ինչը մերժվեց: Լ. Գուլյանի հարազատները մինչ օրս կարծում են, որ նա սպանվել է եւ ոչ թե պատուհանից (7մ բարձրության) ցած նետվել,

«Այաս» ակումբի նոր ձեռքբերումը

Կարիբյան ծովի շրջակայքում ծովային հետազոտություն իրականացնող հայ երիտասարդները Հայաստան են վերադարձել որոշակի արդյունքներով: Նախորդ ամիս Հայաստան վերադարձան «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախաձեռնությամբ Կարիբյան ծովի շրջակայքում հետազոտություն իրականացնող խմբի 4 անդամները: Հիշեցնենք, որ «Այաս» ակումբի անդամները մեկնել էին նախորդ տարվա նոյեմբերին, եւ հետազոտություններ էին իրականացնում Վաշինգտոնում ձեռք բերված «Անահիտ» հայկական նավով: Ակումբի խորհրդի անդամ Կարեն Դանիելյանն

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Կարծում է ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մոտ 2 տասնյակ գործեր արդեն ուղարկվել են դատարան՝ ե՛ւ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, ե՛ւ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված: Այս պրոցեսը շարունակվելու է: Արդեն ակնհայտ է, որ այս անկարգությունները կազմակերպված բնույթ էին կրում: Այսօր իրադարձությունների մեծ մասը վերականգնված է՝ ուղղակի ժամ առ ժամ, գրեթե րոպե առ րոպե, եւ այն

ԻՆՉՔԱ՞Ն ԵՔ ՈՒԺԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼՈՒ

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննել էին մարտի 8-ին, եւ ինչպես երեկ հայտնեց ՄԱԱ-ում մեր հարցին ի պատասխան՝ դրանից հետո այլեւս չեն անհանգստացրել: Մարտի 1-ին պրն Դեմիրճյանը շատ վատառողջ լինելով (մեր տեղեկություններով՝ հիվանդ էր թոքաբորբով)՝ գնացել էր Մյասնիկյանի արձանի մոտ եւ ելույթ ունեցել՝ կոչ անելով, որ հանդարտ ու հանգիստ կանգնեն՝ մինչեւ հարցի լուծումը.

«Կլինեն լայնածավալ բարեփոխումներ»

ՕԵԿ նախագահը երեկ հայտարարեց, որ երկիրը պետք է ընթանա համերաշխության եւ համագործակցության ճանապարհով: «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ապրիլի 9-ից հետո՝ նաեւ ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ կուսակցության գրասենյակում մամուլի ասուլիս էր հրավիրել: Պարոն Բաղդասարյանը որոշել էր նախ շնորհավորել լրագրողուհիներին՝ կանանց միամսյակի շրջանակներում, սակայն դեռ չէր հասցրել շնորհավորանքն ավարտել, երբ լրագրող Գագիկ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՆՑԱՆ ՍՏՈՒԳԱՐՔԸ

Ապացուցելով, որ իրենք սահմանափակում են ամեն տեսակ ցույցերը՝ անգամ Տիբեթի ժողովրդին զորակցելու նպատակն ունեցող: Գիտակցո՞ւմ էին արդյոք մեր օրենսդիրները, թե գործնականում ինչ է դառնալու «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում մարտի 17-ին իրենց արած այն փոփոխությունը, ըստ որի՝ ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը պիտի ներկայացնի եզրակացություն՝ արդյոք տվյալ ցույցն ուղղվա՞ծ է «սահմանադրական կարգը

«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»

Պարույր Հայրիկյանը կարծում է, որ հետընտրական Հայաստանում գործում են Ռոբերտ Քոչարյանի նկատառումները, ոչ թե օրենքներն ու Սահմանադրությունը: «Մի երկիր, որում գործող նախագահը սահմանադրորեն՝ Ազգային ժողովի կողմից նշանակված Մարդու իրավունքների պաշտպանին համարում է «իր կադրը»՝ այդ երկրում մարդու իրավունքների մասին խոսելը ծիծաղելի է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Այս համատեքստում

ԴԱՐՁՅԱԼ՝ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ

Երեկ հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որի վերաբերյալ քրգործի նախաքննությունն արդեն ավարտվել է: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Իմ նկատմամբ հարուցված քրեական գործը եւ նախաքննության ընթացքը մեկ անգամ եւս ցույց տվեցին վարչախմբի իրական դեմքը: Քննչական խումբը, առանց որեւէ իրական հիմքերի, ինձ եւ փետրվարի 19-ին ինձ հետ եղած Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց

Գովք՝ «երիտասարդական» ռազմավարությանը

Իսկ ոմանք համոզված են, որ այն դեկլարատիվ բնույթ ունի «Երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թթ. ռազմավարությունը այժմ գտնվում է հանրային քննարկումների փուլում: Մեկ ամսվա ընթացքում կամփոփենք բոլոր հ/կ-ների, երիտասարդների, պետական կառավարման համակարգի կարծիքները, որից հետո նախագիծը կներկայացնենք կառավարության ընդունմանը»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նրա հավաստիացմամբ, այս ռազմավարությունը համահունչ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031