Օրվա լրահոսը
«ՄԵՆՔ ՄԵՐ ԽՈՍՏՈՒՄԸ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ»
«Առավոտին» այս տարի տված առաջին հարցազրույցում հիշեցրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը եւ 2008 թվականին խոստացավ նաեւ այլ անակնկալներ: – Պարոն Խաչատրյան, օգոստոսին կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին վեց ամսից էլ պակաս ժամանակ է մնում: Ինչպե՞ս են ընթանում գործերը մեր ազգային հավաքականներում: – Ամեն բան ընթանում է բնականոն
Նարնջագույն Երեւան
Փետրվարի 21-ին ռուսական ինտերնետային «Գուդոկ» թերթը (gudok.ru) անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին: «Նարնջագույն Երեւան: Սերժ Սարգսյանին հաջողվեց վերցնել իշխանությունը, մնում է այն պահել» վերնագրով հոդվածում, մասնավորապես, գրված է. «ՀՀ նոր նախագահին դեռ սպասվում է դիմակայել երեկ փողոց դուրս եկած գազազած ընդդիմության ճնշմանը: ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանը նախագահական ընտրություններում հավաքել է ձայների ավելի քան 50%-ը եւ
Կռիվ՝ մեկ ձայնի համար
Չնայած Արամ Հարությունյանը վերահաշվարկից հետո ակնկալում էր ձայների ավելացում, սակայն նրա քվեները ճիշտ էին հաշվել՝ 1 ձայն: Արդեն քանի օր է՝ նախագահի ընդդիմադիր թեկնածուներից մի քանիսի պահանջով մայրաքաղաքի եւ մի շարք մարզերի ընտրատարածքներում քվեաթերթիկների վերահաշվարկ է ընթանում: Երեկ «Առավոտը» մասնակցեց Թիվ 4/04 եւ 4/07 ընտրատեղամասերի վերահաշվարկին: Թիվ 4/04 ընտրատեղամասում գրանցված 1645 քաղաքացուց նախագահական ընտրություններին մասնակցել
ԹԻՎ 27-ՈՒՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԷՐ
Ակնհայտ էր, որ թիվ 27/30-ում լցոնում էր արվել Սերժ Սարգսյանի օգտին Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց պահանջով Կոտայքի մարզի թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ)՝ նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ, սկսել էր վերահաշվարկել այդ ընտրատարածքի թվով 9 տեղամասերի քվեարկության արդյունքները: Երեկ բացվեց Գառնի գյուղի թիվ 27/30 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների փաթեթը, թեեւ Տեր-Պետրոսյանի վստահված
Հզորությունը հարաբերական է
Աղքատ կենցաղ եւ տկար ու խոցելի հոգեւոր կյանք ունեցող ժողովուրդը չի կարող ունենալ ուժեղ բանակ Ժողովուրդները զարգանում եւ հզորանում են նախ եւ առաջ իրենց ստեղծած արժեքներով եւ այն անհատներով, ովքեր արժեք են ստեղծում: Այն անձը, որ արժեք է ստեղծում, նույնպես արժեք է եւ նրա հանդեպ իշխանության անառողջ վերաբերմունքը եւ նրա ճակատագրի հանդեպ անտարբերությունը համարում եմ
ԴԵՄ Է ԱՏԵԼՈՒԹՅԱՆԸ
Արման Մելիքյանը առաջարկում է իր միջնորդությունը՝ կողմերին հաշտեցնելու գործում «Այս ընտրությունները փոխադարձ անհանդուրժողականության եւ ատելության ընտրություններ էին, որովհետեւ հասարակությունը ոչ թե ընտրում էր նախագահի իր թեկնածուին, այլ քվեարկում էր այն թեկնածուի դեմ՝ ում չէր ցանկանում տեսնել այդ պաշտոնում»,- երեկ փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններն այսպես գնահատեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Այս ամենից բանախոսը ենթադրում
Չինացիներն ու հնդիկները սկսել են միս, հաց եւ կարագ ուտել
Ըստ Նինկե Օմեսի, դա ազդել է Հայաստանի գնաճի վրա «Հայաստանում վերջին շրջանի գնաճը պայմանավորված է նրանով, որ Չինաստանում եւ Հնդկաստանում ՀՆԱ-ն աճեց, մարդկանց ձեռքը շատ փող ընկավ, եւ սկսում են շատ ծախսել ու շատ սննդամթերք գնել: Նրանք սկսել են ավելի շատ հաց, միս ու կարագ ուտել: Իսկ նախկինում այդ երկրների բնակիչներն ավելի շատ բուսակեր էին:
ՇԱՐԺՄԱՆՆ ԷԼԻ ՄԻԱՑՈՂՆԵՐ ԿԼԻՆԵՆ
Երեկ Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ առաջին նախագահը Երեկ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը արձանագրելով, որ համաժողովրդական շարժման մասնակիցների թիվն ավելանում է՝ ի դեմս պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի, գլխավոր դատախազի արդեն նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ ԱԺ 7 պատգամավորների, հայտարարեց, որ ինքը չափազանց գոհ է այն գործի ընթացքից, որ կատարվում է: «Այդպիսով, կարելի է
«Կրակը վերցրեց իր վրա՝ փրկելով երկիրը»
Այդպես է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մեկնաբանում իր կեցվածքը անցած նախագահական ընտրություններում (շարունակություն): Երեկ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մամուլին էր ուղարկել հետեւյալ բովանդակությամբ նամակ. «Հարգելի ընթերցող, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արտաշես Գեղամյանի հարցազրույցի ամբողջական տեքստը, որ նա տվել էր ԼՏՊ-ին սպասարկող թերթերից մեկին (խոսքը «Առավոտի» մասին է.- խմբ.): Ուշագրավն այն է,
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷՐՈՏԻԿԱՅԻ» ՎԵՐՋԸ ԵԿԵԼ Է
Վստահեցնում են հանրահավաքի մասնակիցները Ազատության հրապարակում վրաններում եւ վառարանների կողքին ողջ գիշերն անցկացրած բազմահազար մարդկանց երեկ միացան հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող նոր ուժեր: Մասնավորապես, կեսօրին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելու իր որոշման մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժմանը միացել է նաեւ ԱԺ 7 պատգամավոր՝ ՀՀԿ անդամ
ԱՆՎԱՎԵՐՆԵՐԸ՝ ՀՕԳՈՒՏ ՍԵՐԺԻ
Թիվ 38/1-ի արձանագրության մեջ անվավեր քվեաթերթիկների թիվը 31 է, իսկ ԿԸՀ ամփոփ արձանագրության մեջ այդ թիվն արդեն դարձել է 11: Արտաշես Գեղամյանի, Արամ Հարությունյանի եւ Արման Մելիքյանի 3-ական քվեներն անհետացել են: Սերժ Սարգսյանն ըստ արձանագրության ստացել էր 496 քվե, իսկ ԿԸՀ-ի կայքէջում՝ 516: Փոփոխության չեն ենթարկվել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի ստացած ձայները: Նույն
Պայքարն առջեւում է
ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը Սիրելի՛ հայրենակիցներ, ես դիմում եմ Ձեզ անձամբ իմ անունից՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Այս ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապես քաղաքական մեթոդներով՝ հենվելով գաղափարական եւ բարոյական արժեքների վրա: Ես ջանք չխնայեցի մրցակցությունը կառուցողական քաղաքական բանավեճի շրջանակներում պահելու, մեր քաղաքացիներին «հանուն», այլ ոչ թե «ընդդեմ» կողմնորոշելու համար: Ես փորձեցի մեր քաղաքացիներին
ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆՄԱՆ ԱՅԼԱՆԴԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՂԱՆ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ
Ասում է ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը, որը մասնակցում էր ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի քարոզարշավին: Այն համաձայնագրում, որը ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը կնքում էր ընտրողների հետ, առաջին տողը հետեւյալն էր. «Ես՝ Վահան Հովհաննիսյանս, պարտավորվում եմ ապահովել ազատ ընտրություններ»: Թե ինչպես անցան այս մի ընտրությունները՝ վկայում է թեկուզ հետեւյալ փաստը. Կենտրոնի թիվ 9/31 տեղամասում
«ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐՆ ԷԼ ԿՈՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ԵՆ ԲՌՆԵԼ»
Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանն իշխանությանը խոհեմության կոչ է անում – Ինչո՞ւ է Վազգեն Մանուկյանի շտաբը դանդաղում ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտելուց: – Մեր թեկնածուն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա իմ հաշվետվությունից հետո: Հաշվետվությունը հիմնված է շտաբի վերլուծական աշխատանքների ամփոփման վրա: Աշխատանքները կամփոփվեն, մենք կճշտենք սխալների եւ կեղծիքների սահմանները, կտեսնենք՝ եղե՞լ են էականորեն ազդող ընտրակեղծիքներ, թե՞
AC«ԵՍ ԱՐԴԵՆ ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶ ԵՄ»
Երեկ ՀՀ գլխավոր դատախազի արդեն նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը իր պաշտոնանկությունից հետո երկրորդ անգամ ելույթ ունենալով Ազատության հրապարակում՝ հայտարարեց, որ եթե ինքը մասնակցեր Սերժ Սարգսյանի հանրահավաքներին եւ իր պաշտոնեական դիրքը չարաշահեր հանուն նրա, ապա իրեն ոչ միայն չէին ազատի զբաղեցրած պաշտոնից, այլեւ գուցե նույնիսկ պաշտոնը կբարձրացնեին: «Բայց ոչինչ, ես այդ վշտին մի քանի
ՎԵՐՆԱԳԻՐ
Մեծ աշխարհից հեռու՝ Ջավախքի մեր Գոման անտեղյակ եւ անդղյակ գյուղի համար Գագարինը նույնպես առաջին անգամ թռավ տիեզերք: Այդ ժամանակ ես դեռ փոքր էի, բայց իմ ընկերների հետ հավաքվում էինք գյուղամիջում՝ զրուցող մեծերի շուրջ, որ լսենք նրանց, հասկանանք՝ դա վատ է, թե լավ, եւ չլինի՞ հանկարծ այնպես պատահի, որ, տիեզերքը նվաճելու ցանկության հետեւանքով Երեւան տանող ճանապարհը
Շախմատային անցուդարձ
Լեւոն Արոնյանը «մաքուր» երկրորդ տեղում է Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մեքսիկայում մեկնարկած «Morelia/Linares» միջազգային գերմրցաշարում 3,0 միավորով ընթանում է «մաքուր» երկրորդ տեղում: Նա կես միավորով ետ է մնում առաջատարի դերն ստանձնած աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդից: Մրցաշարային աղյուսակում վերջին վերադասավորումը կատարվեց հինգերորդ տուրից հետո: Հայաստանի լավագույն շախմատիստը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Իսպանիայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Ալեքսեյ
«ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԿԱՇԱՌՔ ԷԻՆ ԲԱԺԱՆՈՒՄ»
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն եւ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը զեկույց են ներկայացրել Զեկույցում նշված է. «Կոմիտեն եւ հիմնադրամը իրականացրին ՀՀ նախագահի 2008թ. ընտրությունների նախընտրական քարոզարշավի եւ քվեարկության օրվա դիտարկում: Դիտարկումն իրականացվել է ՀՀ Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի 6 համայնքներում՝ Գյումրիում Ախուրյանում, Վանաձորում, Գուգարքում, Իջեւանում, Դիլիջանում: Քվեարկության օրվա դիտարկման համար գրանցվել էր 159 դիտորդ: Շիրակի, Լոռու,
Մագիստրատուրայում օտար լեզուն պարտադիր առարկա չէ
Իսկ մագիստրոսները կամ բարձր կուրսերի ուսանողները ուզում են այդ առարկան այնպես դասավանդվի, որ հաղթահարեն ասպիրանտուրա ընդունվելու համար օտար լեզվի պարտադիր քննությունը: Մագիստրատուրայում եւ որոշ բուհերի բակալավրիատի վերջին կուրսերում, որտեղ դեռ չի գործում եռաստիճան կրթական համակարգը, ուսանողները հնարավորություն ունեն սովորելու միայն անգլերեն լեզու: Սակայն, ըստ «բոլոնիական» նորամուծությունների՝ արտասահմանյան ծրագրերով ասպիրանտուրա ընդունվելու համար երիտասարդները պիտի իրենց ցանկացած
ՇՓՈԹԵ՞Լ ԷԻՆ ԿԱՄԵՐԱՅԻՆԸ՝ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆԻ ՀԵՏ
Ոմանց համոզմամբ՝ այո, ԻԻՀ մշակույթի կենտրոնի հավաստմամբ՝ ոչ 2007թ. աշնանը Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնը բեմադրեց իրանցի դասական Բահրամ Բեյզայիի «Ով սպանեց արքային» դրաման: Քանի որ այս ստեղծագործությունը կարծես գրված է բոլոր ժամանակների համար եւ համամարդկային է, բեմադրող ռեժիսոր Սամվել Միքայելյանը որոշ կերպարներ առանց անունների է թողել: Իսկ ասելիքը հետեւյալն է՝ այն թագավորը, որ լքում
Իրավական խճանկար
Ճշտումները շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած տեղեկատվության (Լ. Տեր-Պետրոսյանի վստահված երկու անձինք՝ Արսեն Խանամիրյանը եւ Գարիկ Ղազարյանը 19.02.08թ. առեւանգվել են, տեղափոխվել «Հարսնաքար», ծեծի ենթարկվել եւ շուրջ 1 ժամ պահվել «Հարսնաքարի» նկուղում) կապակցությամբ պարզվել է, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից
ԲՈՂՈՔՆԵՐ «ԱՎՏԱՐԻՏԵՏՆԵՐԻ» ԴԵՄ
Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուն ուղղված նրանց «անձնվեր» ջանքերը ցնցել են ոչ միայն ՀՀՇ-ի ու ՕԵԿ-ի վստահված անձանց, այլեւ ԵԱՀԿ դիտորդներից ոմանց: Սկսենք նրանից, որ փետրվարի 19-ին Գյումրիում արձանագրվեց հանրապետության համար ամենախայտառակ փաստը. թիվ 7 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում հարձակվեցին եվրոդիտորդների ու նրանց թարգմանչուհու վրա՝ վերջինիս սպառնալով բերանը փակել ու ոչ մի ավելորդ բառ «օտար մարմիններին» չթարգմանել:
Կեղծման մեթոդները կատարելագործվում են
Որքան էլ ընտրակեղծիքների դեմ պայքարելու նոր միջոցներ են ձեռնարկվում, կեղծարարներն ավելի ու ավելի հնարամիտ են դառնում: Այս նախագահական ընտրությունները խախտումների եւ ընտրակեղծիքների առումով Հայաստանում անցկացված նախորդ բոլոր ընտրություններից գրեթե ոչնչով չտարբերվեցին: Նորից եղան քվեաթերթիկների լցոնումներ, «կարուսել», լրացուցիչ ընտրացուցակներ եւ այլն: Ընտրությունից ընտրություն կեղծարարները նորանոր մեխանիզմներ են մշակում՝ իրենց գործի տակից պատվով դուրս գալու համար: Մինչ
ԲՈՂՈՔԱԿԱՆ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ՔԱՇԵՑ ԻՐ ԿՈՂՄԸ
Այսպես է բացատրում Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը, թե ինչու իր հարցմամբ Լեւոն Տեր-Պետրոսյանին տրված 3-4% ձայները վերածվեցին, պաշտոնական տվյալներով, 21,5%-ի: – Ինչպե՞ս եք բացատրում այն հանգամանքը, որ ընտրություններն արձանագրեցին բոլորովին այլ պատկեր, քան թեկնածուների վարկանիշների վերաբերյալ արձանագրել էր «Գելափի» համակարգմամբ՝ Ձեր կազմակերպության անցկացրած հարցումը: – Մեր վերջին հարցումը շատ շուտ է անցկացվել՝ ընտրություններից
ՄԻԱՅՆ ՄԻ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ՝ 314 ԳՈՂԱՑՎԱԾ ՔՎԵ
Երեւանի Կենտրոնի թիվ 9/31 տեղամասում քվեարկության արդյունքների երեկ կատարված վերահաշվարկի ժամանակ աղաղակող խախտումներ են արձանագրվել: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որը վերահաշվարկ է կատարել «Օրինաց երկիր»֊ը ներկայացնող տեղամասային հանձնաժողովի անդամ Հենրիկ Ստեփանյանի պահանջով, հայտնաբերել է, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է ոչ թե 709 ընտրող, ինչպես պաշտոնապես արձանագրվել է քվեարկությունից հետո, այլ ընդամենը 395 ընտրող:
Արամ Հարությունյանը ուրախ է
Որ կարողացավ կանխել հնի վերադարձը «Ես սրտանց շնորհավորում եմ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հույս ունեմ, որ նա կդառնա ոչ միայն բոլորի, այլ նաեւ յուրաքանչյուրի նախագահը եւ կառաջնորդվի ազգային համաձայնությամբ, մանավանդ որ՝ բազում արտաքին եւ ներքին մարտահրավերներ կան, ԼՂՀ հարցը լուծված չէ»,- երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության
ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ՉԿԱ
Երեկ Ազատության հրապարակում հավաքվածները հայտարարեցին նստացույց եւ պերմանենտ հանրահավաքներ անցկացնելու մասին: Երեկ ՀՀ առաջին նախագահն ու նրան աջակցող ուժերը դարձյալ Ազատության հրապարակում էին, եւ հրապարակն էլի լեփ-լեցուն էր: Ի դեպ, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները հանրահավաքի կազմակերպիչներից պահանջել էին ցրվել՝ հայտարարելով, թե հանրահավաքն արտոնված չէ եւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Ի պատասխան՝ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
Այդպես է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մեկնաբանում իր կեցվածքը անցած նախագահական ընտրություններում: – Ձեր կարծիքով, ՀՀ նախագահի ընտրություններն անցան ազատ ու թափանցի՞կ, դրանք համապատասխանո՞ւմ էին միջազգային չափանիշներին: – 2008 թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունները մեկ անգամ եւս փաստեցին, որ մեր երկիրը դեռեւս ամբողջությամբ չի թոթափել հայաստանյան ընտրությունները բնորոշող այն մերժելի բարքերը,
«ԻՐԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻ՞Ն ԵՆ»
Երեկ Ազատության հրապարակում, հանրահավաքի ժամանակ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ նախորդ օրը հանդիպել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ: Տեր-Պետրոսյանը գեներալ Մանվելի եւ նրան միացած եւս մեկ փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի անունից հանրահավաքին տեղեկացրեց, որ «բանակի հրամանատարությունը՝ հանձինս Մ. Գրիգորյանի եւ Գ. Մելքոնյանի, հայտարարում են, որ իրենք՝ որպես
ՏԱՆԿԵՐԻ՞Ց ԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ
Ինչպես նախօրեին, այնպես էլ երեկ, մայրաքաղաքում երթեւեկությունը կաթվածահար վիճակում էր: Հատուկենտ երթուղայիններ էին ուղեւորներին սպասարկում: Հատկապես կենտրոնում երթուղային տրանսպորտ գտնել չէր լինում, որովհետեւ վարորդները հրաժարվում էին երթեւեկել: Այս առնչությամբ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եդիգարյանը «Առավոտին» պարզաբանեց, որ վարորդներն այսօրվա հանրահավաքի պատճառով վախեցած են. «Թիվ 94 երթուղայինի վերջնականգառում մի խումբ երիտասարդներ են լցվել մեքենան ու վարորդին