Օրվա լրահոսը

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր փորձեք առաջատարի դերը ձեր ուսերին վերցնել: ՑՈՒԼ 21.04-21.05: Զվարճանքները եւ ուրախ միջոցառումները թարմություն կտան ձեր տեսքին: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Եղեք նպատակասլաց եւ համառ: Այդպես կիրականանա ձեր հաղթարշավը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր սեքսի պահանջը ձեզանում կհասնի գագաթնակետին: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հաջողության հասնելու ամենակարճ ուղին անկեղծ ու ազնիվ լինելն է: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Սպասեք անակնկալ նվերների, որոնք կբարձրացնեն

ՉԵՄՊԻՈՆՆ ԱՆՁՆԱՏՈՒՐ ԵՂԱՎ ԳԱՎԱԹԱԿՐԻՆ

Մայիսի 4-6-ը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի բեմում անցկացված շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող ու աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի եւ աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի միջեւ արագ շախմատի մրցամարտն ավարտվեց հայ գրոսմայստերի փայլուն հաղթանակով: Արոնյանի այս հաջողությունը պատմական է մի քանի առումներով: Նախ, Կրամնիկը աշխարհի թագակիր լինելով դասական շախմատում՝ անցած տարի բուլղարացի Վեսելին

«Երազանքների այգու երգը»

Տարիներ առաջ՝ 1973-ին, Խորհրդային Հայաստանի՝ հանրապետական թերթերից մեկը նույնանուն վերնագրով հոդվածում Երեւանի Զեյթուն թաղամասի Գոգոլի փողոցի 5-րդ շենքի բակի մասին գրել է: «Անհրապույր էր շենքի բակը: Իսկ ինչո՞ւ այն չզարդարել ծառ ու ծաղկով, թփերով: Եվ բակի փոքրիկ բնակիչները փոսեր էին փորում, ծառ տնկում: Բայց ծառերը չէին կանաչում, կարճ ժամանակում չորանում էին. անհող ու քարքարոտ էր

«ԱՊՐԵՆՔ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՉԱՄԱՉԵՆՔ ՄԵՐ ԱՐԱԾԻ ՈՒ ՉԱՐԱԾԻ ՀԱՄԱՐ»

Այս է մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վերսանդ Հակոբյանի նախընտրական կարգախոսը: Թեեւ նրան ճանաչող մարդիկ կհավաստեն, որ սա միայն նախընտրական խոսք չէ, իր ապրած տարիների ընթացքում Վերսանդ Հակոբյանը առաջնորդվել է հենց այդ կարգախոսով՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին եւ իր շրջապատի հետ ունեցած մարդկային հարաբերություններին: Եվ

Կուսուցանվի «գովազդ» մասնագիտություն

Ռուս-հայկական համալսարանի սոցիալ-մշակութային սպասարկման եւ տուրիզմի ֆակուլտետում շուտով կգործի գովազդի բաժին: «Ցանկացած գործ գիտական հիմքեր պիտի ունենա: Գովազդն էլ է գիտություն, այն էլ լուրջ գիտություն»,- կարծում է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի սոցիալ-մշակութային սպասարկման եւ տուրիզմի ֆակուլտետի դեկան, Տուրիզմի միջազգային ակադեմիայի իսկական անդամ Նինա Կեւորկովան: Նրա նախաձեռնությամբ 2007-2008 ուսումնական տարվանից սոցիալ-մշակութային սպասարկման եւ տուրիզմի ֆակուլտետում կբացվի նոր

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ» ՈՒ «ԻՄՊԻՉՄԵՆՏԸ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷԻՆ

Մեկը գլուխ էր գովում, մյուսն էլ նրա հրաժարականը պահանջում Շաբաթ օրը «թիկնապահների» մի մեծ բանակով, Հանրապետական կուսակցության ծրագրերը քարոզող էստրադայի աստղերի ուղեկցությամբ, Շիրակի մարզ էր ժամանել հանրապետական վարչապետ Սերժ Սարգսյանը: Նախքան վարչապետի Մարալիկ հասնելը, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները փողոցներում մեծ ավտոբուսներ կանգնեցնելով՝ գյումրեցիներին առաջարկում էին իրենց հաշվին հասնել մայրաքաղաք ու համերգ վայելել: Իհարկե, նրանք այս ձեւով

Առանց ծրագրի

Այդպես է մասնակցում ՄԱԿ-ն այս ընտրություններին Միավորված աշխատանքային կուսակցությունը խիստ սակավ քարոզչական նյութեր ունի: Դրանցից է բուկլետը, որում մի քանի մեջբերումներ են ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի ելույթներից: Ասենք, նշված է, որ Հայաստանն այսօր «կանգնած է ժողովրդագրական լուրջ խնդիրների առջեւ: Մեզ համար որպես առաջնային եւ թիվ 1 խնդիր է համարվում հասնել նրան, որ ՀՀ-ում երեխա ունենալը

«ԳՈՂԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՏԵՂԸ ԴՆԵՆՔ»

Դավիթաշենում հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը ՀԺԿ-ն կիրակի օրը հանդիպեց Երեւանի Դավիթաշեն համայնքի ընտրողների հետ: Հանդիպման եկածները բավականին երկար հերթ էի կանգնել՝ ՀԺԿ նախագահի ստորագրությունը ստանալու համար: ՀԺԿ նախընտրական բուկլետների վրա ստորագրելուց բացի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նաեւ երկար եւ հանգամանալից ելույթ ունեցավ. «Ինձ ամեն տեղ նույն բանն են ասում՝ էլի քեզ ենք ընտրելու եւ

Ճնշումներ ՕԵԿ-ի հանդեպ

Դրանց մասին վկայում է «Օրինաց երկրի» փոխնախագահ Հեղինե Բիշարյանը Հեղինե Բիշարյանն ասաց, թե նախընտրական քարոզարշավն անցնում է «ընդհանուր առմամբ՝ նորմալ, եթե հաշվի չառնենք այն խոչընդոտները եւ դժվարությունները, որոնք հարուցվում են «Օրինաց երկրի» առջեւ, եւ այն եթերային անհավասարությունը, որ կա այսօր: Մեր հանդիպումները գրեթե չեն լուսաբանում «Հ2», «Կենտրոն», «Շանթ», «ԱԼՄ» հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերը, այն դեպքում, երբ

«ԴԵՌ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆՔ»

Այսպես է բացատրում իր մասնակցությունը ընտրություններին թիվ 15 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մնացական Մնացականյանը: Մնացական Մնացականյանը բացարձակ առավելությամբ երկու անգամ Թալինի քաղաքապետ է ընտրվել: Այս տարի էլ թիվ 15 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրել է իր թեկնածությունը: Նրա խոսքերով՝ սրա հիմնական պատճառն այն է, որ իրենց տարածաշրջանի նախորդ պատգամավորը՝ ՀՀԿ անդամ Խաչիկ Մանուկյանը վատ է աշխատում. «Եթե

Էլի՞ կապ չունեն

ԲՀԿ նախագահը հերքում է իր կապը միջադեպի հետ Մայիսի 3-ին, ժ. 22:00-ի սահմաններում, «STOP» ռոք ակումբում դաժան ծեծի է ենթարկվել Հայաստանի Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: Տեղի ունեցածի կապակցությամբ մայիսի 5-ին նա դիմել է ոստիկանության Կենտրոնականի բաժին ու ստացել դատաբժշկի ուղեգիր: Թե ովքեր են եղել իրեն ծեծողները` Շ. Պետրոսյանն, իհարկե, ոստիկանությունում ասել է՝ մատնանշելով

ՀԻՄԱ ԷԼ ԽՈՒԶԱՐԿՈՒՄ ԵՆ

Ներքաղաքական նոր սկանդալը սկսվել է մայիսի 5-ին Հայաստանում ընտրությունների նախաշեմին ընդդիմության ակտիվացմանը զուգահեռ հետապնդումներ են սկսվել ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Մայիսի 5-ին նախկին նախարարներ Ալեքսանդր Արզումանյանի եւ Վահան Շիրխանյանի բնակարաններում խուզարկություն են կատարել ՀՀ ԱԱԾ աշխատակիցները: Արդյունքում, ըստ ԱԱԾ հաղորդագրության, հայտնաբերվել են խոշոր չափի գումարներ արտարժույթով։ Ալ. Արզումանյանի բնակարանում խուզարկությամբ առգրավվել է 55 400 ԱՄՆ դոլար,

ԳԱԼՈՒՍՏԸ ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ԲԱՐԻ ՉԼԻՆԵԼ

Վարդենիսում փակցված այս պաստառի բովանդակությունը, պարզվում է, ոչ միշտ է համապատասխանում իրականությանը: Եվ երեկ «Տեսակետ» ակումբում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բավական կծու մեկնաբանություններ արեց իրենց դաշնակիցների հասցեին՝ նշելով, թե հենց գալիս են ընտրությունները, ՀՀԿ-ն մնում է միայնակ. «Բոլորը բռնում են հոխորտալու ճանապարհը: Միշտ մենք ենք պատասխանատու եղել: Մենք ամեն ինչի տեր ենք՝ ե՛ւ վատի,

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ տասնիններորդ ԱՐՁԱՆԻՑ ՀԵՏՈ Ինչքան էլ ասեմ ու կրկնեմ, որ ռեկորդակրի էս ծավալապաշտական նկրտումներս ընդամենն անմեղ կատակներ են, միեւնույն է, չուզողներս ու մանավանդ գրական չուզողներս էս ամենը միանգամայն լուրջ են ընդունելու, եւ, պետք է ասեմ, լուրջ ընդունելու չափազանց լուրջ հիմքեր ունեն, ու էդ լուրջ հիմքերից մեկն էլ էն է, որ յուրաքանչյուր

Աշակերտները ե՛ւ ծիծաղեցին, ե՛ւ սովորեցին

«Լավ լսեք, հիշեք այս համարները, Ձեզանից փոքրին սովորեցրեք, Ու եթե հանկարծ վտանգը ձեզ հյուր գա, Դուք շտապեք, շտապեք, զանգահարեք: 1-01՝ հրդեհ է, շուտ մարեք, 1-02՝ ոստիկանն եմ փորձառու….»: Նման բովանդակությամբ երգերի եւ «Փոփոխությունների թատրոն» երիտասարդական թատերախմբի բեմադրությունների միջոցով ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան «Բրիտանական ավտոբուս» ծրագրի շրջանակներում երեւանյան հանրակրթական դպրոցներում երեխաներին սովորեցնում են հասարակական բնույթի մի

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԸՆԿԱԼՎՈՒՄ

 Քարացած ստերեոտիպերը հաղթահարելու համար համալիր ծրագիր է իրականացվում Հայաստանում այսօր ներառական կրթություն իրականացնող 9 հանրակրթական դպրոց կա, որից միայն 6-ն է պաշտոնապես ճանաչված: Այդ համակարգում ընդգրկված են հատուկ կրթության կարիք ունեցող 247 երեխա եւ նրանց հետ աշխատող 71 ուսուցիչ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն դեպի արեւելք» հ/կ-ների նախաձեռնությամբ երեկ հրավիրվեց կլոր սեղան՝ «Ներառական

Կարապետիչը քննադատեց ՕԵԿ նախագահին եւ սոցիոլոգներին

Նաեւ «սպառնաց», թե պատրաստվում է նախագահ դառնալ Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրը «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն էր: Գնահատելով քրոզարշավը՝ նա հայտնեց, որ ամեն ինչ նորմալ է ընթանում ու իրենք գոհ են: Փոխարենը Կարապետիչը դժգոհեց այս շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքներից ու դրանք որակեց սեւ PR. «Այսօր ով ցանկանում՝ հարցում է անցկացնում, արդյունքներ հրապարակում, որոնք օբյեկտիվ չեն:

ՄԵՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՑ ՈՎ՝ ՈՎ Է

Բացահայտումներ՝ ըստ Web of Science վեբկայքի Վերջերս ավարտվեցին հերթական ընտրությունները: Այս անգամ ՀՀ գիտությունների ակադեմիայում: «Խաղարկվում» էր ԳԱ թղթակից անդամների 36 տեղ: Եվ քանի որ թեկնածուների թիվը մի քանի անգամ մեծ էր տեղերի թվից՝ մեծամասնությունը ոչինչ չստացավ: Սկսած «ես էլ եմ ուզում» պարզ մտքից, որն արտահայտում էր չընտրված թեկնածուների կարծիքը, վերջացրած հայերի մտավոր աշխատանքով զբաղվելու

Ամերիկացի ֆոտոլրագրողն ու մեր քարոզարշավը

Մարկ Միլստենը հետաքրքիր պահեր է «անմահացրել» իր լուսանկարներում Ամերիկացի հայտնի ֆոտոլրագրող Մարկ Միլստենը արդեն 6-րդ անգամ է այցելում Հայաստան: Այս անգամ նա մեր երկրում է՝ ընտրական թեմաներով ֆոտոներ պատրաստելու համար: Ֆոտոլրագրողը նշեց, որ իր այցի նպատակը նաեւ Երեւանում եւ Հայաստանի մարզերում ֆոտոլրագրողների համար ընտրական թեմաներով ուսուցման գործնական խորհրդատվություն անցկացնելն է: «Ընտրական թեմաներին անդրադառնալու բազմաթիվ հետաքրքիր

ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՄԵԿ ԿԱԴՐՈՒՄ

Մայիսի 17-24-ը արդեն 5-րդ անգամ Հայաստանում կկայանա «Մեկ կադր, մեկ րոպե» կինոփառատոնը ՆՓԱԿ-ի կինոյի, թատրոնի բաժնի տնօրեն եւ «Մեկ կադր, մեկ րոպե» փառատոնի նախագահ Գագիկ Ղազարէն տեղեկացրեց, որ «Մեկ կադր, մեկ րոպեի» «ծավալներն» այս տարի ընդլայնվել են՝ «բարեկամ փառատոների ֆիլմերով»: Խոսքը Սանկտ Պետերբուրգի ու Լիոնի կինոփառատոների մասին է: «Մեկ կադր, մեկ րոպեն» ունի «Լավագույն կադր»

«Երկու աստղի» անակնկալները

Այս նախագծում հաճախ «չերգիչները» պրոֆեսիոնալներից լավ են երգում «Երկու աստղը» հանրային «ներմուծված» հաջող նախագծերից է եւ հետաքրքիր այնքանով, որ հաղորդման ժամանակ դուետով հանդես են գալիս մեկ պրոֆեսիոնալ երգիչ եւ մեկ՝ այլ ոլորտի ներկայացուցիչ: Օրինակ, Ալլա Լեւոնյանը երգում է դերասան Հովհաննես Բաբախանյանի, Արսեն Սաֆարյանը՝ պարուհի Սոֆի Դեւոյանի, Անի Քրիստին՝ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի, Աիդա Սարգսյանը՝ մարքսիստ

ԱՐԱԶ ԴԱՐԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏՈՎ

Նա մուտք է գործել ոչ միայն հայաստանյան, այլեւ ԱՄՆ-ում՝ իրանական շոու-բիզնես Իրանահայ երգիչ Արազ Դարեն (Թորոսյան) հայաստանյան շոու-բիզնես մուտք գործեց այս տարվա հունվարին՝ «Սեր ու կարոտ» երգով (երաժշտությունը՝ Արա Թորոսյանի, տեքստը՝ Անիտա Հախվերդյանի), դուետով հանդես գալով Արմինկայի հետ: Հազվադեպ է պատահում, երբ արվեստագետը առաջին անգամ հայտ է ներկայացնում, այն էլ դուետով, եւ սիրվում ու ընդունվում

ԼԻՐԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԱԶԳԱՓՐԿՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ

Կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում դրախտ են խոստանում մշակույթի, երիտասարդության, կրթության եւ գիտության ոլորտի համար: Հիմնականում կուսակցությունների ծրագրերն իրար նման են այնքանով, որքանով բոլորն էլ «ոսկի սարեր» են խոստանում: Այլ հարց է, թե խոստացածի քանի տոկոսն է իրատեսական, որովհետեւ ԱԺ անցնելուց հետո խոստումատուները, որպես կանոն, «մոռանում» են իրենց նախընտրական քարոզչանյութերում եղած պոպուլիստական շեշտադրումներով գեղեցիկ շարադրանքի մասին:

Հաղթանակած Շուշին ու լավատեսության «ներդրումները»

Տոնակատարություններ եւ ծրագրեր՝ հոգեւոր կենտրոնում 15 տարի առաջ ազատագրվեց Շուշին, որն առայժմ դեռ ավերակների մեջ է: Սակայն անցյալ տարվա հոկտեմբերին կայացած «Շուշի վերածնունդ» հիմնադրամի շնորհանդեսին հնչեցին բազմաթիվ առաջարկներ ու ծրագրեր, որոնց կյանքի կոչմամբ է պայմանավորված Շուշիի՝ համահայկական կրթական, մշակութային եւ հոգեւոր կենտրոնի կարգավիճակը վերականգնելը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանի խոսքերով. «Ամենակարեւորը նախ եւ առաջ մարդկանց

ԻՆՉՈՒ ԵՆ ԱՍՏՂԵՐԸ«ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՒՄ»

Որոշ երգիչների համար դա բիզնես է, ոմանց համար՝ այս կամ այն ուժին երախտահատույց լինելու արտահայտություն կամ հոբի: Ապրիլի 8-ից մայիսի 10-ը Ազգային ժողովում իրենց տեղն ունենալու համար քարոզարշավի դուրս ելած 22 կուսակցություններից ու մեկ դաշինքից ընդամենը 3-ն են իրենց քարոզարշավին մասնակից դարձրել հայաստանյան շոու-բիզնեսի արտիստներին: Խոսքը ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» մասին է: Ի տարբերություն այս ուժերի,

Մի փնտրեք իդեալական հերոսներ

Կոչ է անում ատենապետը Երեկ Աբովյան քաղաքի մշակույթի տանը բնակչության հետ հանդիպեցին «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը, կուսակցության կողմից համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Հմայակ Հովհաննիսյանը, աշխարհի եզդիների պրեզիդենտ Ազիզ Թամոյանը: Մուտքի մոտ դրոշակներով ու ծափերով դիմավորեցին Ս. Բաբայանին: Երկար ժամանակ ծափերը չէին դադարում: Ելույթ ունեցավ Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը, որը բնական համարեց երկու

ԼՐԱԳՐՈՂԻՆ ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Քրեական գործ հարուցելը մերժվել է Անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայում, «Սթար» խանութի մոտ «Սուզուկի» մակնիշի 959 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենան վրաերթի ենթարկեց «Ազգ» օրաթերթի լրագրող, Թեքեյան մշակութային կենտրոնի լրատվության պատասխանատու Մարիետա Մակարյանին: Ավտոմեքենան պատկանում էր «Բի Լայն» ՍՊԸ-ին: Վարորդը՝ նշված ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Զաքարյանը, մարմնական վնասվածքներ ստացած Մակարյանին տեղափոխեց տուն

«Բնական» հանրահավաք

Չնայած Շիրակի մարզի բուք ու ցրտին՝ ընդդիմադիրներին գյումրեցիները սրտանց ընդունեցին Երեկ Շիրակի մարզի մի քանի համայնքներում քարոզարշավի էին եկել ՀԺԿ ու «Ազգային վերածնունդ» կուսակցությունների առաջնորդներ Ստեփան Դեմիրճյանն ու Ալբերտ Բազեյանը: Չնայած տեղացող հորդառատ անձրեւին, մեծ թվով գյումրեցիներ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մուտքի մոտ հավաքվել էին՝ լսելու ընդդիմադիր գործիչներին եւ նրանց բողոքելու իշխանությունից: Ըստ Ս.

«ԱՊԱԳԱՅԻ ՀԻՄՔԸ ԴՐՎՈՒՄ Է ՆԵՐԿԱՅՈՒՄ ՄՇԱԿՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ»

Ասում է թիվ 25 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված ԲՀԿ-ի անդամ Մխիթար Հարությունյանը: Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց եւ խորհրդային բանակում ծառայելուց հետո, Մխիթար Հարությունյանը նվիրվելով ազգին վիճակված ծանր ժամանակաշրջանում նեցուկ լինելու ազգանվեր գործին, մի խումբ հայրենասերների հետ նախ մասնակցում է մեծ երկրաշարժի փրկարարական աշխատանքներին, այնուհետեւ հիմնում է «Ալաշկերտ» կամավորական ջոկատը եւ ձեռնամուխ լինում Հայաստանի սահմանամերձ շրջանների

«Նաիրիտցիների» աշխատանքն անտեսել են

Թունավոր արտադրամասերի աշխատակիցների կենսաթոշակը հավասարեցրել են հրուշակեղենի կոմբինատում աշխատողների թոշակին: «Ամբողջ կյանքներս աշխատել ենք թունավոր արտադրամասում, հակագազով էինք մտնում արտադրամաս, թոշակի անցնելուց հետո էլ ենք աշխատել, կյանքներս վտանգել ենք, մեկ էլ ինչ-որ մեկը որոշում է մեր թոշակները սովորական գրասենյակային աշխատողներին հավասար թոշակ հաշվել»,- երեկ «Առավոտին» այսպիսի բողոք ներկայացրին «Նաիրիտ» գործարանի կենսաթոշակի տարիքի մի խումբ աշխատակիցներ:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031