Օրվա լրահոսը
ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ
Փետրվարի 12-ին Վանկուվերում մեկնարկում են ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացված է չորս մարզիկով: Նրանց մասնակցության մասին ՀԱՕԿ-ը միջազգային օլիմպիական կոմիտեից համապատասխան պաշտոնական գրություն ստացել է հունվարի 25-ին: Գյումրեցի դահուկավազորդ Քրիստինե Խաչատրյանը հանդես կգա արագավազքում, Աշոցքը ներկայացնող Սերգեյ Միքայելյանը՝ 15 կմ-ում, իսկ լեռնադահուկորդներ, ամերիկահայ Անի-Մաթիլդա Սերեբրակյանն ու ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը կպայքարեն հսկա ոլորավայրէջքում եւ
ՎԱՀԵՆ՝ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Hetq.am-ի փոխանցմամբ, հունվարի 31-ին Նիդեռլանդների Մաասսլույս քաղաքի մշակութային կենտրոնում տեղի է ունեցել բանաստեղծ Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» հոլանդերեն թարգմանված ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն թարգմանել է Աննա Մարիա Մարտիրոսյան-Մատտարը: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել թարգմանչուհին, կենտրոնի տնօրենը, Հաագայում Հայաստանի հյուպատոս Արշակ Մանուկյանը: Վահե Արսենին շնորհվել է հոլանդական լավագույն երիտասարդ բանաստեղծների «Jambe 2010» ամենամյա մրցանակը, իսկ հյուպատոսությանը՝
ԱՐԴԵՆ 30 ՀԱՅՏ
«Եվրատեսիլ-2010»-ին մասնակցելու համար Հայաստանից 30 հայտ է ստացվել: Այդ մասին «Արմինֆոյին» հաղորդել է Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը: «Եվրատեսիլ-2010»-ին մասնակցելու ցանկություն հայտնած ճանաչված կատարողների թվում են Ռազմիկ Ամյանը, Միհրանը եւ Էմմին, Եվա Ռիվասը եւ Հայկ Կասպարովը: Բացի այդ, մասնակցության հայտեր են ստացվել ԱՄՆ-ից, Կիպրոսից եւ Մեծ Բրիտանիայից: Ինչպես նշել է Դ.
Անվանափոխված ու տեղափոխված գավառագիտականի մասին
Կամ՝ ի՞նչ է գործում հիմա թանգարանի նախկին շենքում Արդեն քանի տարի է՝ Էջմիածնի Մյասնիկյան փողոցում ուշադրություն է գրավում կոտրատված ապակիներով կիսաքանդ մի շինություն: Հենց այստեղ էլ գործել է 1964 թվականին հիմնադրված Էջմիածնի գավառագիտական թանգարանը: Այսօր թանգարանը վերանվանվել է պատմաազգագրական եւ, ինչպես տեղեկացանք հիմնադիր տնօրեն Հասմիկ Հակոբյանից, 2009-ի հոկտեմբերից արդեն գործում է Էջմիածնի քաղաքապետարանի շենքում: Թանգարանը
ՈԽԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Կոչ է անում հայ-թուրքական նվագախումբ հիմնելու մտահղացման հեղինակ Նվարդ Անդրեասյանը Հայ-թուրքական հարաբերությունները, որոնք այսօր զբաղեցրել են հասարակական ու քաղաքական միտքը, բոլորովին այլ հարթություն են տեղափոխվում, երբ խոսք է գնում մշակույթների մերձեցման, մշակույթը որպես ուրույն դիվանագիտություն դիտարկելու մասին: Ասվածի հավաստումներից մեկն էլ անցյալ տարի հայ-թուրքական մշակութային երկխոսության փորձն էր, որի արդյունքում համախմբվեցին մի խումբ հայ եւ
ԻՐԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՊԵՐՆ ԱՄՈՒՐ ԵՆ
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, փետրվարի 1-ին Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին ընդունել է այդ երկրում Թուրքիայի դեսպան Սալիմ Կարաօղլուին՝ վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ: Հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարարն իր ելույթում շեշտել է, թե վերջին տարիներին Իրանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերություններն ամրապնդվել են. «Թուրքիան եւ Իրանը՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային ասպարեզում երկկողմ կապերի ամրապնդման
ԱՄՆ-Ի ՀՐԹԻՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է հակահրթիռային պաշտպանության համակարգի անհաջող փորձարկման մասին: Պենտագոնի մատուցմամբ, այդ համակարգը կոչված է ետ մղելու Իրանի կողմից հրթիռային հնարավոր հարվածները: BBC-ի մատուցմամբ, հակահրթիռային պաշտպանության համակարգը փորձարկման նպատակով արձակվել էր կիրակի օրը, Մարշալի կղզիներում տեղակայված ամերիկյան ռազմական նավատորմի Կվաջալեյն հենակետից: Նախատեսվել է, որ արձակված հրթիռը պետք է հարվածի Կալիֆոռնիայի Վանդերբերգ ռազմական հենակետից
ՀԱՅԻԹՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՌԵՎԱՆԳՈՂՆԵՐԻ ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Հայիթիի վարչապետ Ժան-Մաքս Բելրիվը «առեւանգիչներ» բառով է որակել ամերիկացի միսսիոներներին, որոնք փորձել են իր երկրում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայիթիից դուրս բերել 2 ամսականից մինչեւ 12 տարեկան 33 երեխաների մի խմբի: Հիշեցնենք, որ ԱՄՆ Այդահո, Տեխաս եւ Կանզաս նահանգներում գործող բապտիստական եկեղեցու 10 ներկայացուցիչներ անցյալ ուրբաթ օրը ձերբակալվել էին այդ երեխաներին հարեւան Դոմինիկյան Հանրապետություն
Հռոմի պապը դեմ է հավասարության «բրիտանական տարբերակին»
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Բրիտանիայի կաթոլիկ եկեղեցականներին կոչ է արել հանդես գալ իրավահավասարության մասին օրինագծի դեմ, որը կարող է ստիպել եկեղեցուն՝ հրաժարվել բարձր պաշտոններում համասեռամոլների նշանակման վրա դրված արգելքից: BBC-ի մատուցմամբ, Բենեդիկտոս 16-րդը այդ մասին հայտարարել է Անգլիայի եւ Ուելսի կաթոլիկ հոգեւորականների հետ Հռոմում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նա նաեւ հաստատել է, որ մտադիր է
Շվեդիան եւ Լեհաստանը Ռուսաստանին կոչ են արել
Շվեդիայի եւ Լեհաստանի արտգործնախարարներ Կարլ Բիլդն (նկարում՝ աջից) ու Ռադոսլավ Սիկորսկին (ձախից) Ռուսաստանին կոչ են արել դուրս բերել իր միջուկային զենքը Եվրամիության հետ սահմանակից գոտու շրջաններից: ԱԳ նախարարների կարծիքով, միջուկային զենքը չպետք է տեղակայվի մասնավորապես Կալինինգրադի մարզի եւ Կոլա թերակղզու տարածքում: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Շվեդիայի եւ Լեհաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները «The New York Times» թերթում հրապարակված
ՌԴ հատուկ ծառայության սպաներն Ուկրաինայում ձերբակալվել են
Ուկրաինայում ձերբակալվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հինգ սպա: Lenta.ru-ի մատուցմամբ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն: Նրա ասելով՝ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները փորձել են ինչ-որ ուկրաինացուց ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալ: Գործակալի հետ հանդիպումը տեղի է ունեցել Օդեսայի մարզում, հունվարի 27-ին: Հենց այնտեղ էլ ռուսները ձերբակալվել են: Նրանցից առգրավվել է
15000՝ բավարարի համար
Բուհերում քննական շրջանը մոտենում է ավարտին, ուսանողները փաստում են՝ այս տարի էլ կրթական համակարգում կոռուպցիան անպակաս չէր: Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության (ԱՔՇ) ֆակուլտետի 3-րդ կուրսի մի խումբ ուսանողներ «Առավոտին» պատմեցին, որ երկաթբետոնե կոնստրուկցիաներ առարկան իրենց դասավանդող Սիրուշ Իսրայելյանը 15 հազար դրամ է պահանջել յուրաքանչյուր ուսանողից դրական գնահատական՝ 8 միավոր
ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՆԿԻՐԹ ԵՆՔ
Արդյո՞ք դպրոցում էկոլոգիայի առանձին առարկայի դասավանդումը կփրկի իրավիճակը, երբ կայացվում են ոչ էկոլոգիական քաղաքական որոշումներ: 2001թ. դեկտեմբերի 17-ին ընդունված՝ «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, որպես պետական քաղաքականության սկզբունք՝ նշված է էկոլոգիական կրթության պարտադիր լինելը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, դրա շարունակականությունը եւ համալիր բնույթը: Օրենքի ընդունումից 8 տարի հետո գրված հայեցակարգն
ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏԸ
Մաեստրո Զավեն Վարդանյանի ծննդյան 65-ամյակի առթիվ Կան դիրիժորներ, որոնք օժտված են արվեստագետի յուրահատուկ լուսաթաղանթով, խարիզմայով: Նրանց ազդեցությունը տարածվում է ոչ միայն անմիջական շրջապատի՝ գործընկերների, նվագախմբի երաժիշտների, ուսանողների, այլեւ՝ լայն ունկնդրողական լսարանի վրա: Այդպիսի երաժիշտ է Հայաստանում ներկայումս գործող թերեւս լավագույն դիրիժորը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մենակատարների պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, հանրածանոթ եւ սիրված մաեստրո Զավեն
Վասն հաշմանդամների
«Inter Orto» գերմանական օրթոպետիկ կազմակերպությունը ստեղծվել է 1990 թվականին եւ համագործակցել Հայաստանի հետ, երբ օգնության կարիք ունեին երկրաշարժից տուժած եւ ողջ մնացած հարյուրավոր հաշմանդամներ: Հետո հաշմանդամների քանակն աճեց՝ պայմանավորված պատերազմով: Այսօր էլ «Inter Orto»-ն աշխատում է, մասնավորաբար՝ ՀՀ Տավուշի մարզի հաշմանդամների հետ: Հերթական անգամ կազմակերպության ներկայացուցիչները այցելել էին Տավուշ: Այցերը լինում են երեք տարին մեկ:
Ղարաբաղի «խոշորները» քիչ են վճարում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հարկային ծառայությունից «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել են, որ 2009 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետբյուջեի հարկային եկամուտները, տուրքերը ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները կազմել են ավելի քան 19,280 միլիարդ դրամ, ինչը 1,995 միլիարդով կամ 11,5%-ով գերազանցում է 2008 թվականի ցուցանիշը: Սակայն 2008 թվականի համեմատությամբ, հինգ խոշոր հարկատուների վճարած հարկերը կրճատվել են գրեթե 1,150
Գազի թանկացմանն ընդառա՞ջ
aysor.am-ը, հենվելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացած տեղեկությունների վրա, տեղեկացնում է, որ «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ընկերությունները ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտեր են ներկայացրել: Ըստ օրենքի, հայտերը կքննարկվեն 90 օրվա ընթացքում: «Նոր Ակունք» ՓԲԸ-ն 2004 թվականի սեպտեմբերի 1-ից ծառայություններ է մատուցում՝ 150,2 դրամ/խմ,
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ ԴԵՌ ԱՆՊԱՇՏՊԱՆ Է
«Առավոտը» բազմիցս է գրել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կատարված եւ այդպես էլ չբացահայտված խոշոր եղջերավոր անասունների գողությունների մասին: Վերջին մեկուկես ամսում այստեղ անասնագողություն չէր եղել: Ոստիկանության զինված խմբերը գիշերը պարեկում էին սահմանամերձ գյուղերում: Սակայն դա առայժմ արդյունք չի տալիս: Փետրվարի լույս 2-ի գիշերը սահմանամերձ Կոթիում առեւանգել են Գագիկ Գյանջալյանի 2 կովը: Կոթիի գյուղապետարանից տեղեկացանք, որ
«ՈՂՋ ԿՅԱՆՔԸ ՏՈՒՆ ՍԱՐՔԵՍ ՈՒ ՀԵՏՈ ԹՈՂՆԵՍ, ԶՐՈՅԻՑ ՍԿՍԵ՞Ս»
Ադրբեջանում հայերի ջարդերից փրկվածները 20 տարի անց էլ չեն մոռանում տեսածն ու տեղի ունեցածը Լոռու մարզի Շահումյան գյուղի ծխամատյանում ներկայումս հաշվառված է 424 փախստական, որոնք մեծ մասամբ Ադրբեջանի Բաքու, Սումգայիթ եւ Կիրովաբադ քաղաքներից են։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանցից մոտ 120-ն այժմ բնակվում է Հայաստանից դուրս, հիմնականում՝ Ռուսաստանում։ Ադրբեջանում հայերի ջարդերից ու հալածանքներից հետո 1988-89 թթ.-ին
ԱՅՐՎԵԼ ԷԻՆ ԳՐՔԵՐ ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, նախորդ օրը հրդեհ էր բռնկվել Երեւանի Էստոնական փողոցի թիվ 5 շենքի 2-րդ մուտքում: Նկուղում այրվել են տնտեսական իրեր եւ գրքեր: ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ Դեղորայքային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Շահումյան գյուղի 36-ամյա բնակչուհի Մարինե Քոչինյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը բավարար է: ՀԱՑԱՏՈՒՆՆ ԱՅՐՎԵՑ Մեկ այլ հրդեհ էլ
ԱԱԾ ՔՆՆԻՉԸ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
«Առավոտի» տեղեկություններով, փետրվարի 1-ին Արարատի մարզի Կանաչուտ գյուղի ձորն է ընկել «Ջիպ-ԲՄՎ» մակնիշի 33 ՍԼ 707 համարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայում են գտնվել 26-ամյա Արթուր Գագիկի Մելիքյանը եւ 27-ամյա Տիգրան Ռոբերտի Սինոյանը: Մեքենան պատկանում էր Ա. Մելիքյանին, որն էլ վարել է այն: Նրանք մարմնական վնասվածքներով երեկվա դրությամբ գտնվում էին «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ըստ մեր աղբյուրի, Տիգրանը կապի
Հուշագրության դասերը
Հետմահու լույս է տեսել Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանի պրոֆեսոր, արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Դնեպրիկ Բաղդասարյանի «Դիմակայություն» հուշագրությունների գիրքը: «Հավանաբար, ես առաջին ավագ սպա-ֆիդային եմ, որ 1989 թվականից նվիրվել էի մեր ժողովրդի անհրաժեշտ պաշտպանության սրբազան գործին: Իմ մասնակցությունը հայ-ադրբեջանական զինված հակամարտությանը՝ սահմանափակվում է 1989-1992 թվականներով: Երբ 1992 թվականի աշնանը մեր Ազգային բանակի առաջին զորամասերը դուրս բերվեցին սահմանամերձ
Կալանավորին «ապահովել» էր մուրճ-աքցանով
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից երեկ տեղեկացրին, որ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՔԿՀ աշխատակցի կողմից պաշտոնեական անփութության համար հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Գառնիկ Մովսիսյանը 2009թ. նոյեմբերի 1-ին
ԳՅՈՒՂԻ ՋՐԱԳԾԻ ՎՐԱ ՋՐԱՉԱՓ ԿԱ
Դատարան դիմելը՝ պարտքերը թոթափելու միակ տարբերակն է «Առավոտը» հունվարի 16-ին անդրադարձավ Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղի բնակիչների բողոքին՝ կապված «Հայջրմուղկոյուղու»՝ դատարան ներկայացրած հայցերի հետ: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հարավային» տարածքային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը խոստացել էր հանդես գալ պարզաբանմամբ: Երեկ ստացանք պարզաբանումը: Ըստ Ջ. Մարգարյանի՝ Շինուհայրի 475 բաժանորդից ընդամենը 28-ի դեմ է այս պահին հայց ներկայացվել դատարան՝ գումարի
ՆՊԱՍՏԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Երեկ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված «ՅԱԿ-40» օդանավի անձնակազմի հարազատները: Նրանք նախագահից պահանջում էին, որ իրենց 2 տարվա նպաստները վճարեն: Հիշեցնենք, որ «ՅԱԿ-40» օդանավի վթարի պատճառով զոհվածների հարազատները լուծարված «Հայկական ավիաուղիներ» ընկերությունից պետք է ստանային 10 զոհվածների աշխատավարձը: Այդ գումարը, որպես իրավահաջորդ, զոհվածների հարազատներին պետք է վճարի մեր
Առնվազն 400 հազար դրա՞մ բյուջեի համար
Շիրակցի գյուղապետերը դժգոհում են մարզպետարանի սահմանած «մաղարիչի» չափից Օրերս մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Առավոտը», ահազանգ էին ստացել Շիրակի մարզի որոշ գյուղապետերից (անուն-ազգանուն չենք հրապարակում վերջիններիս խնդրանքով) ու կուսակցություններից մեկի գրասենյակից՝ առ այն, որ մարզպետարանը խոչընդոտում է բյուջեի վերջնական հաստատումը, որի պատճառով էլ իրենք գանձապետարաններից չեն կարողանում գումար ստանալ, աշխատավարձեր փոխանցել ու գյուղի կարիքների համար
ԿՈԶԵՌՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՀՈԳՆԵԼ ԵՆ
Նրանք տարիներով սպասում են, թե երբ են իրենց տները իրացվելու Արդեն 4 տարի է՝ Երեւանի Կոզեռն թաղամասը հայտարարվել է պետության գերակա շահի համար իրացվող տարածք, սակայն այստեղի բնակելի հատվածները մինչեւ հիմա չեն իրացվել: Կոզեռնը դեռ չի սեփականաշնորհվել որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից, ինչն էլ դարձել է իրացման ձգձգման պատճառ: Այս ձգձգումն էլ իր հերթին է
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԾԱԽՍԵՐԸ՝ ԱՃԵԼ
2009-ին պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 676,4 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 824,7 մլրդ դրամ: Ըստ ֆինանսների նախարարության, նախորդ տարվա համեմատությամբ պետական բյուջեի եկամուտները նվազել են 10,9%-ով կամ 82,8 մլրդ դրամով: Մասնավորապես՝ 15,9%-ով նվազել են հարկերն ու տուրքերը եւ 2%-ով՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Ընդհանուր առմամբ, պետական բյուջեի եկամուտների 77,2 %-ը ձեւավորվել է հարկերի
Առաջնորդվում են միջնադարյան բարբարոսի հոգեբանությամբ
Իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ այս կարծիքին է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի համոզմամբ՝ իշխանությունները միջազգային հարաբերությունների ասպարեզում իրենց դրեցին այնպիսի խոցելի դրության մեջ, որ ղարաբաղյան հարցում առաջացրին միջազգային ճնշումներ. «Ինչպես եւ զգուշացրել էինք, Թուրքիան սահմանի բացման հարցը հետեւողականորեն կապեց եւ կապելու է Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, իսկ Մինսկի խմբի համանախագահ երկրները չեն
ՖԱՅԼԱԲԱԶԱՐՑԻՆԵՐԸ՝ ԻՆՉՊԵՍ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ
Ֆայլաբազարում կանգնող բանվորներն իրենց համեմատում են մարմնավաճառների հետ. երկուսն էլ սկզբում գործն են անում, հետո էլ խոստացած գումարը կա՛մ ստանում են, կա՛մ չեն ստանում: «Հայաստանում տնտեսական կրիզիսը ամենաշատը մեզ վրա է ազդել, թե առաջ օրական գոնե 1000-2000 դրամի մի գործ կպնում էր, հիմա էդ էլ չի կպնում: Մարդիկ փող չունեն, որ շինարարություն անեն, մեզ էլ


















































