Օրվա լրահոսը

Հաջողությունը կարող է դառնալ ձախողում

Հաշմանդամ երեխաների մեջ գերակշռում են տղաները Մինչեւ 8 տարեկան երեխաների հաշմանդամությունը Հայաստանում կազմում է 11,6%, իսկ զարգացող երկրներում այն հասնում է մինչեւ 15-16-ի: Ընդ որում, գյուղական վայրերում ավելի շատ է, քան քաղաքներում: Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տնօրեն Շելդոն Յեթի, աշխարհի մոտ 150 միլիոն երեխա ունի այս կամ այն հաշմանդամությունը եւ զգում է պետական հոգածության կարիք:

Ո՞ՒՄ Է ՀԱՍԵԼ «ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ»-Ի ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը շարունակում է Հայաստան ուղարկել փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Գիտությունների ազգային ակադեմիային տրամադրած միջոցները տարիներ շարունակ օգտագործվել են ոչ նպատակային։ Մենք արդեն անդրադարձել ենք 2000 թ. 4 թեմաների ֆինանսավորման փաստաթղթերին, որոնք ցույց էին տալիս, որ տասնյակ գիտնականներ իրենց հատկացված գումարներից ոչ մի լումա չեն ստացել։ Ներքոշարադրյալը վերաբերում է ԳԱԱ-ին հատկացված թանկարժեք տեխնիկայի

Մեզ տուն ուղարկեցին, որդուս՝ պահեցին

ՄԵՆԹ-ալիտետ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին է դիմել Աննա Դավթյանը: Նա գրում է. «2004թ. որդուս՝ Սամվել Դավթյանին ընկերը՝ Սարգիսը, հրավիրել է «2X2» բար՝ թեյ խմելու: Սակայն հետո պարզվել է, որ նա չի կարող վճարել, քանի որ գումար չունի եւ առանց զգուշացնելու հեռացել էր բարից: Որդիս բարի աշխատակցին առաջարկել

ԻՆՉ ԱՐԺԵՑԱՎ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ավարտվեց «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ վարորդ Վալերիկ Ամիրզադյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը: Վալերիկ Ամիրզադյանը վարել է առաջին երթուղու իրեն ամրակցված «Շկոդա 14 ՏՐ» մակնիշի թիվ 34 տրոլեյբուսը: Մեկ տարի առաջ Մաշտոցի պողոտայով դեպի Ամիրյան փողոցի ուղղությամբ երթեւեկելիս հասնելով 18 շենքի մոտ, ուղեւորներ Իվետա Սիմոնյանի եւ նրա անչափահաս դստեր՝

Մտածում են «ջիպերի» երկարակեցության մասին

Իսկ «զապ» եւ «Մոսկվիչ» քշողները կհարմարվեն Բենզինի լիցքավորման կետերի «փափախներից» բացի, վարորդները լուրջ դժգոհություններ ունեն նաեւ Հայաստանում վաճառվող բենզինի որակից: Այսօր մայրաքաղաքում հատուկենտ բենզալցակայաններ կան, որտեղ լիցքավորման սարքավորումները ավել թիվ չեն գրանցում, այսինքն՝ մեքենայի մեջ լցնում են այնքան, որքան վարորդը վճարում է, եւ, բացի այդ, բենզինն էլ որեւէ այլ նյութի խառնուրդ չի լինում: Հայաստան ներկրվող

ՆՎԵՐ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱՅԻՆ

Այն էլ՝ տարիներ անց, երբ ծնողների կարծիքով՝ նա մահացել է Գյումրիում տեղակայված «Երեխաների տուն» մանկատունը միակն է հանրապետությունում, ուր տեղափոխում եւ խնամում են 0-6 տարեկան տարբեր արատներով երեխաների: Այստեղ են տեղափոխում նաեւ արցախցի փոքրիկներին: Օրերս ՄԱԿ-ի «UNICEF» մանկական հիմնադրամի եւ «APRA» կազմակերպության աջակցությամբ այցելեցինք «Երեխաների տուն»: Հաստատությունը գործում է 1940-ական թվականներից, բայց միայն հաշմանդամ փոքրիկներին

ԺԿ՝ չափահասների կուսակցություն

Ըստ Տիգրան Կարապետիչի՝ «Հոկտեմբերի 27»-ը չի բացահայտվել, իսկ անչափահասներին տված նվերները ընտրակաշառք չեն: «Շատերը չեն հավատում, որ կան ազնիվ մարդիկ, բայց ես իրենց ճանաչում եմ: Կան մարդիկ, որ ընտրակաշառք չեն վերցնի եւ ազնիվ կքվեարկեն»,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց խորհրդարանական ընտրությունների պատրաստվող Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, ում կարծիքով՝ այդ «անկաշառ» զանգվածը կկազմի ընտրողների մոտ 35%-ը:

ԶՈՌԲԱ ԵՍ՝ ՀԱՐՑԵՐ ԿԼՈՒԾԵՍ

Հիմա սա գործարարներից շատերի համար է հարմար կարգախոս դարձել 2001 թվականի դեկտեմբերից ի վեր «Ատլանտիկ» ՍՊԸ-ն, որն Օպերայի տարածքում ունի 1550 քմ տարածքով համանուն օբյեկտ, ավելի քան 5 տարի հաջողությամբ կարողանում է խուսափել իր հարկային պարտավորություններից: Խուսափում է այնքանով, որ հարկայինում այս օբյեկտի վերաբերյալ փաստաթղթերում «Ատլանտիկի» զբաղեցրած տարածքը ներկայացված է ընդամենը 200 քմ չափով եւ

ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ԲԱՐԵԿԻՐԹ

ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ԲԱՐԵԿԻՐԹ ԱԺ վերջին նիստերում պատգամավորներից մի քանիսը ուղղակի փայլեցին փողոցային բառապաշարի իրենց իմացությամբ, սակայն որեւէ կերպ նրանց այդ արարքը չպատժվեց, իսկ սա հիմք է տալիս ենթադրել, որ որքան շիկանան նախընտրական կրքերը, պատգամավորների լեզուն այնքան ավելի կբացվի: Մի ժամանակ առաջարկություններ էին արվում համապատասխան էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին, եւ ենթադրվում էր, որ հենց այդ հանձնաժողովը

Հայկական նեոռադիկալիզմ

Հայկական նեոռադիկալիզմ Կարո՞ղ են արդյոք Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները վերջապես հանգիստ շունչ քաշել: Կարելի՞ է արդյոք էապես նվազած համարել վերջին շրջանում աներեւակայելի սանձարձակության հասած ռուս ֆաշիստների կողմից նրանց կյանքին սպառնացող վտանգը ՌԴ Հարավային դաշնային օկրուգում Պուտինի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Կոզակի՝ ՀՀ կատարած այցի ու դրա շրջանակներում ունեցած հանդիպումների լույսի տակ: Փորձենք հասկանալ, թե որքանով են

Հայաստանը չի մտնի ռուբլու գոտի

Այն ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի համար հավասարազոր է յուանի գոտուն «Եվրասիայի ժամանակը» VIP ամփոփագրի թղթակցի հարցին, թե «Ռուբլու գոտին իրակա՞ն է ԱՊՀ-ի համար», ռուս օլիգարխ, «ՌուսԱլ»-ի սեփականատեր Օլեգ Դերիպասկան պատասխանել էր դրականորեն, մասնավորապես պատճառաբանելով այն հանգամանքով, որ դոլարն այժմ մեծ խնդիրներ ունի. «ԱՊՀ ներսում մեզ պետք է ռուբլի: Մի վերապահությամբ՝ ռուբլու գոտում կընդգրկվեն նրանք, ովքեր

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ

Ըստ որոշ պատգամավորների, ոչ հեռավոր ապագայում Հայաստանում եւս որոշ օլիգարխներ կհայտարարեն, որ ՀՀ նախագահը «իրենց մոտ է աշխատում»: Պատգամավորներից մեկը ԱԺ հերթական նիստերից մեկի ժամանակ կոչ արեց իշխանություններին՝ թույլ չտալ, որ Հայաստան երկիրն օլիգարխացվի: Այդ կոչն անպատասխան մնաց եւ հետագայում ոչ ոք չանդրադարձավ դրան: Սակայն, թերեւս, հարկ կա անդրադառնալու, քանի որ, ըստ որոշ գնահատականների, մենք

«Ա1+»-Ի ՀԱՐՑՈՒՄ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ ՈՉԻՆՉ

Ինչ փոփոխություն էլ անեն օրենքում կամ Սահմանադրության մեջ՝ այն որեւէ կերպ չի անդրադառնում «Ա1+»-ի նկատմամբ ՀՌԱՀ գործելակերպի վրա: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հունիսի 13-ին «Ա1+»-ին վերջապես ուղարկել է որոշման պատճենը, որով պիտի հիմնավորեր, թե ինչու մերժեց ռադիոհաճախականություն տրամադրել ընկերությանը 2005-ի դեկտեմբերին հայտարարված մրցույթում, որի արդյունքներն ամփոփվեցին 2006-ի մայիսի 25-ին: Նշենք, որ 2003-ի դեկտեմբերին «Հեռուստատեսության

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Ձեր՝ չափից ավելի ինքնավստահությունը վատ ծառայություն կարող է մատուցել: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր ձեր շրջապատում սկանդալ ծագելու վտանգ կա: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը նշանակված է զվարճանքների համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Լավ օր է: Տհաճություններ չեն լինի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Սիրեկան պահեք եւ կյանքից հաճույք կստանաք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Անձնական կյանքին ավելի շատ ուշադրություն դարձրեք: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Լավ

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՅՈԹ ՈՒՂԵԳԻՐԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է

Մրցաշրջան-2006-ում բռնցքամարտի պաշտոնական կարեւոր մեկնարկները դեռ առջեւում են: Սակայն մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականը դրանց նախապատրաստվել սկսել է դեռ տարեսկզբից: Մեր աշխատակիցը ներկա եղավ հավաքականի հերթական մարզումներից մեկին ու զրուցեց գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ: – Պարոն Մեհրաբյան, ինչի՞ն են նվիրված մարզումներն այս փուլում: – Մինչեւ այժմ ինչ պլանավորել էինք՝ կատարել ենք: Մասնակցել ենք միջազգային մրցաշարերի:

Հաշվետվություն մեկ տարի անց

Ազգային օպերային թատրոնում հունիսի 26-ին տեղի կունենա Հայաստանի պարի պետական անսամբլի հերթական համերգը: «Առավոտի» հանդիպումը անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանի հետ, պայմանավորված է նաեւ վերջինիս՝ այդ պաշտոնում աշխատելու տարելիցի կապակցությամբ: Օրերս հարցում անցկացրինք Պարարվեստի պետական ուսումնարանում ժողովրդական պարի բաժնի շրջանավարտների հետ: Տեղեկացնենք, որ հիշյալ բաժինն ավարտում է 60 պարող, որից 16-ը՝ տղա: Հարցման արդյունքում 16

ՏԱՔ ՏՈՒՆ

Ս. թ. հունիսի 15-ին Տիգրան Մեծի 65 հասցեում «ՄԱՎԱԹԵՐՄ» ընկերությունը հրավիրել էր «ՏԱՔ ՏՈՒՆ» մասնագիտացված խանութ-սրահի բացման շնորհանդես։ Հանդիսությանը հրավիրվել էին գործընկերներ, համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, մամուլի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր, հյուրեր արտերկրից։ «ՄԱՎԱԹԵՐՄ» ընկերությունն իր գործունեության 8 տարիների արդյունքում անմիջական համագործակցության մեջ է իտալական «FERROLI», «ECOFLAM», «GIACOMINI», «MARTONI», գերմանական «VAILLANT», «DAB», «VILO», իսպանական

«Սիրավեպն» ավարտվեց հղի կնոջ սպանությամբ

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվեց Հացիկ գյուղի բնակիչ, նախկին ոստիկան Սուրեն Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ Ս. Զաքարյանը մեղադրվում է Քրօրի 104 եւ 177 հոդվածների մի քանի կետերով: 2005-ի դեկտեմբերի 19-ին «գազանաբար» սպանել, կտոր-կտոր էր արել, այնուհետեւ պարկի մեջ գցելով՝ Հացիկ գյուղի մոտ գտնվող լիճն էր նետել Ախուրյանի բնակիչ, 35-ամյա Գյուլնարա

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ԱՎԵԼՈՐԴ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ

«Մեր լավը լավ է ամբողջ աշխարհում» Երեկ մեդալի հավակնորդները քննություն հանձնեցին մաթեմատիկայից: Մարզերի տվյալները պարզ կլինեն այսօր, իսկ մայրաքաղաքից երեկվա քննությանը ներկա էր 30 շրջանավարտ. առաջին քննությունից հետո 6 հոգի չէր հաղթահարել առավելագույն շեմը: Ընդ որում, նրանց մեջ եղել էին երեխաներ, ովքեր աստղագիտության, ֆիզիկայի հանրապետական օլիմպիադաների հաղթող էին, սակայն հայոց լեզվից ստացել էին 18-ական միավորներ:

Հող տուր՝ ջուր տամ

Գառնիում գյուղացիները սխալ հողաբաշխման պատճառով միմյանց առաջ այսպիսի պայմաններ են դնում Օրերս խմբագրություն էր եկել Գառնիի բնակիչ Շմավոն Համբարձումյանը՝ բողոքելով, որ իր այգու հարեւանը այս էլ 4 տարի միտումնավոր ոռոգման ջուրը կտրում է՝ անջրդի թողնելով հողամասը՝ հետագայում այն գնելու ակնկալիքով: Ըստ բողոքավորի, ինքն ամեն տարի մեծ գումարներ է ծախսում՝ այգու համար տնկիներ գնում, սակայն դրանք

ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ ԲԵՄԱԴՐՎԱԾ ԵՆ՝ ՀԱՏԿԱՊԵՍ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Քաղծառայողի մրցույթին դեռ չմասնակցած՝ հաղթողները հայտնի են Մարզերում քաղծառայող դառնալը բավականին հեշտ է, դրա համար ընդամենը պահանջվում է, որ տվյալ կառույցի շեֆը կամ թեկուզ աշխատակազմի ղեկավարը իր «դաբրոն» տա, քանի որ հենց նրանք էլ որոշում են՝ ով իրավունք ունի մասնակցել մրցույթին: Ստացվում է, որ մրցույթը անշրջապատ մարդկանց համար չէ, բացի այդ, մինչ մրցույթը արդեն խոսակցություններ

ԿՌԻՎԸ ՊՐԾԱՎ

ԿՌԻՎԸ ՊՐԾԱՎ «Միայն մեծ ցանկության դեպքում կարելի էր իմ հարցազրույցից հանել նախադասություններ եւ վիրավորական երանգներ տեսնել այնտեղ»,- ԱԺ ամբիոնից երեկ հայտարարեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Այսպես նա մեկնաբանեց պատգամավորներին վիրավորած իր այն պատասխանը, թե ԿԲ հավաքարարների աշխատավարձը շատ ավելի ցածր է, քան պատգամավորներինը, եւ «եթե ցանկություն ունեն՝ կարող են գալ եւ ընդունվել աշխատանքի»: Սակայն Տ.

Թեկնածուների պակաս չի լինի

Խոսքը 2008թ. նախագահի ընտրությունների մասին է Հայաստանի ներքաղաքական դաշտի ապագա վերաձեւումների մասին խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ մեկը մյուսի ետեւից ստեղծվեցին նոր կուսակցություններ: Քաղաքական դաշտի ներկայացուցիչների ասելով՝ այդ մեկնաբանությունների առանցքը նույնն է՝ այս կուսակցությունները ստեղծվում են ՀՀ նախագահականի կամ առնվազն Սերժ Սարգսյանի հրահանգով կամ «դաբրոյով» եւ նպատակ ունեն 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ստանալիք քվեների

ՕՐԵՆՔ՝ «ԹԻԿՈՒՆՔ» ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ

ԱԺ-ն երեկ ընդունեց մի օրինագիծ, որն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշել էր իբրեւ կոալիցիայից դուրս գալու պատճառներից մեկը: Խոսքը մինչ այդ բազմիցս մերժված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մասին է, որի կապակցությամբ Արթուր Բաղդասարյանը մայիսին հրավիրված ասուլիսում, երբ հայտարարել էր հրաժարականի մասին եւ մանրամասնել գործընկերների հետ ունեցած տարաձայնությունները՝ նշել էր.

«ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԲԱՑՎԵԼ ԱՅՆՔԱՆ, ՈՐ ՄԵՐ ՏԵՍԱԿԸ ԿՈՐՑՆԵՆՔ»

Անկեղծացավ ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը – Փաստորեն, ՀՅԴ-ն այսօր տիրապետում է հասարակության առավել լայն շերտերին առնչվող ոլորտներին՝ սոցիալական, առողջապահության, գյուղատնտեսության, նաեւ՝ կրթության. արդյոք Դաշնակցությունը ժամանակին ստանձնելով այս ոլորտների պատասխանատվությունը՝ հեռահար նպատակ չէ՞ր հետապնդում հետագայում դրանք ի շահ իրեն ծառայեցնելու, նաեւ ընտրողներին իրենով անելու համար: – Ժամանակին, երբ այդ բաժանումը կոալիցիայում կատարվում էր, ճիշտ

Բրիտանացիներից առաջ էինք «մխտռել»

Վանաձորի թատրոնը բրիտանական «Վոլքանոյից» շուտ է անդրադարձել համասեռամոլների թեմային Հունիսի 23-ից Երեւանում կմեկնարկի Երիտասարդական թատերական ամենամյա փառատոնը: Ի թիվս մարզային այլ թատրոնների, ֆրանսիացի հայտնի հեղինակ Ռոբերտ Լամուրեի «Ա՜խ, փարիզուհիներ, փարիզուհիներ» կատակերգությամբ (բեմադրիչ՝ Միքայել Կոտոյան) Պատանի հանդիսատեսի թատրոնում հունիսի 26-ին հանդես կգա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը: Նշենք, որ այս ներկայացման պրեմիերան կայացել է այս

«ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏՂԱՆ» ՈՉ ՈՔԻ ՊԵՏՔ ՉԷ՞

Ճանաչված քանդակագործ Խաչատուր Միրիջանյանի հայտնի աշխատանքը՝ Չարենցավանում տեղադրված «Գանգրահեր տղան» ողբալի վիճակում է: Պատվանդանի գրանիտե սալերը պոկել-տարել են, գանգրահեր տղայի ոտքի ճեղքն այնքան է մեծացել, որ այնտեղ ծիծեռնակները բույն են հյուսել: «Անընդհատ սպասում եմ, որ մի օր կլսեմ գույժը այն մասին, թե ինչպես է տապալվել «Գանգրահեր տղան»: Նրա վատ վիճակը մեր այսօրվա պատկերն է, մեր

Դատապարտեցին «առնետավազքը»

Մի՛ թքիր այն ջրհորի մեջ, որտեղից ջուր ես խմում Երեկ Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբը կազմակերպել էր հանդիպում, որտեղ տարբեր կուսակցությունների երիտասարդ թեւի ներկայացուցիչներ խոսեցին այսօր քաղաքական դաշտում իրենց հասակակիցների անսկզբունքայնության, դավաճանության, առնետավազքի եւ կարիերիզմի մասին: Հանդիպմանը ներկա երիտասարդները փաստեցին, որ այսօր այս կամ այն քաղաքական գործիչը, լքելով կամ վտարվելով կուսակցությունից, իր պարտքն է համարում, էժանագին

ԺԽՏՎԵ՞Ց ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՎԱՐԿԱԾԸ

Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի ավագ օգնական Արշակ Կարախանյանը 2006թ. հունվարի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում, իր աշխատասենյակում, հաշվեցուցակային զենքից արձակված կրակոցով ինքնասպան եղավ: Նույն օրը հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրօրի 110 հոդվածի 1-ին մասի՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով, անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Արշակ Կարախանյանը վերջին տարիներին ինքնասպան եղած դատախազներից

«Հարձակում չէ, պաշտպանություն է»

Այդպես է «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկության տնօրեն Վարդան Վարդանյանը բացատրում կառավարությանը դատի տալու իրենց քայլը: Արդեն երրորդ անգամ է՝ ՀՀ կառավարությունը, ի դեմս բնապահպանության նախարարության, «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» (ԱՈԱՁ) դեմ դատական գործ է հարուցում՝ մոտ մեկ տոննայի հասնող ոսկու պաշարներ թաքցնելու մեղադրանքով: Հնդիկներն էլ, զուտ «պաշտպանվելու» համար որոշել են բնապահպանության նախարարությանը դատի տալ՝ իրենց

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031