Օրվա լրահոսը

Վիզուալ պոետը

Նոյեմբերի 5-ին Լոնդոնի Albemarle պատկերասրահում կբացվի հայազգի նկարիչ Արշակ Սարգսյանի ցուցահանդեսը: Նրա հետ իր գործերը կցուցադրի նաեւ հայտնի իտալացի վարպետ Լուիջի Բենեդիչենտին: Երեկ Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը կազմակերպել էր ընդունելություն Արշակի պատվին: «Հայաստանի արվեստագետների հետ հանդիպումներն ու ծանոթությունները իմ մեծագույն հաճույքներից ու ոգեշնչման աղբյուրներից են, եւ նրանց թվում է, անշուշտ, նաեւ Արշակը,- ասաց դեսպանը,-

5-ին տուգանել են

Ո՞վ կարող էր մտածել, որ Երեւանից 200 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ Նոյեմբերյանին էլ կհասնի ՀՀ վարչապետի ճանապարհային երթեւեկության կանոններին խստագույնս հետեւելու նախաձեռնությունը: Բայց հասել է: Ճանապարհային ոստիկանության մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Նոյեմբերյան քաղաքում, ոչ սահմանված տեղում փողոցը հատած 5 հոգու տուգանել են 3.000-ական դրամով: Նոյեմբերյանում հետիոտնի անցումի գծանշումները ընդամենը 5 տեղ է արված, իսկ քաղաքը

Էջմիածնում 93 թի՞վն Է

Տեւական ժամանակ է՝ Էջմիածինը վերապրում է մութ ու խավար տարիները: Քաղաքի գրեթե բոլոր թաղամասերը օրվա տարբեր ժամերի, երբեմն էլ՝ բոլորը միաժամանակ, հոսանքազրկվում են: Դա կարող է պատահել օրվա ընթացքում մի քամի անգամ, ցանկացած ժամի: Թերեւս իմաստ չունի ներկայացնել հոսանքազրկման հետեւանքով առաջացած այն խառնաշփոթը, որին ակամա ենթարկվում են աշխատող հիմնարկ-ձեռնարկություններն ու շարքային քաղաքացիները՝ իրենց բնակարաններում: Այն,

ԷԼՑԱՆՑԻ ՊԵՏԸ ՎՃԱՐՈՒՄ Է

Մեր հրապարակումներն օգնում են հողի հարկի հավաքմանը Թող Արմեն Ղուլարյանի օրինակը վարակիչ դառնա: «Առավոտի» երեկվա համարում մանրամասն անդրադարձել ենք Տավուշի մարզխորհրդի վերջին նիստին: Բայց մի հարց՝ մարզի համայնքների բյուջեների 9 ամիսների կատարողականը, ներկայացնում ենք առանձին: Տավուշի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը զեկուցեց, որ մարզի համայնքների 2009 թվականի բյուջեն 1,905 միլիարդ դրամ է: Հոկտեմբերի 1-ի

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԽԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ

«Առավոտի» թիվ 201-ում (20.10.09թ.) Ազգային նոր պահպանողական շարժման կենտրոնական կոմիտեի «Վերցրել են անձնագրերը» հաղորդագրության մեջ խոսք էր գնացել այն մասին, որ հոկտեմբերի 17-ին ոստիկանության Վանաձորի բաժանմունքի աշխատակիցները Տիգրան Մեծի պողոտայից բաժին էին տարել մարզի ակտիվիստներ Մանվել Կոստանդյանին եւ Լեւոն Յոլչինյանին, վերցրել էին նրանց անձնագրերը: «Առավոտը» տպագրել էր 2 լուսանկար, որոնք ստացվել էին Վանաձորից՝ էլեկտրոնային փոստի

«ԱՌԱՎՈՏԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ

«Առավոտում» (30.09.2009) հրապարակվել էր «Դատավորի օգնականը որոշում է կայացրել. լիազորությունների յուրացման նախադեպ» հոդվածը, որում անդրադարձ էր եղել Մերձավան գյուղի բնակիչ Սիլվա Շահվերդյանի դիմումին՝ ուղղված ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանին եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Ա. Մաթեւոսյանին: Նշված դիմումով տիկին Շահվերդյանը հայտնել էր, որ ինքը վերաքննիչ բողոք է բերել դեռեւս 1997թ. կայացված մի վճռի

Ադրբեջանի ԱԱՆ հերքում է իր կապը հայ լրտեսի հետ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նախորդ օրը կալանավորել էր եւ մեղադրանք առաջադրել փոխգնդապետ Գեւորգ Հայրապետյանին, որը համագործակցել էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ: «Այն տեղեկատվությունը, թե Հայաստանի քաղաքացի Գեւորգ Հայրապետյանը կալանավորվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով, իրականությանը չի համապատասխանում»,- «Day.Az-ին» հայտարարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հասարակական կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաեւը: Բաբաեւի ասելով, ԱՀ

Պաշտպանի կարծիքով՝ վտանգված է սեփականության իրավունքը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Ս.թ. հունիսի 26-ին ՀՀ կառավարությունը կայացրել է թիվ 944-Ն որոշումը՝ Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն («Առավոտ», 08.10.09թ., 15.10.09 թ. 17.10.09թ.) եւ ըստ փաստաբան Կարեն

Ինչքան պառկել

Շատերը կհամաձայնեն, որ «դեղին ավտոբուսները» երթուղային տաքսիների համեմատությամբ ավելի հարմարավետ են: Ուղեւորն այստեղ կարող է հասակով մեկ կանգնել, ազատ տեղաշարժվել, իսկ եթե հաջողվի նստած հասնել ուզած վայրը, դա նույնն է, ինչ օգտվես օդանավի «բիզնես կլասից»: Ավտոբուսներն իրենց արագությամբ չեն զիջում երթուղայիններին: Սակայն «դեղինների» հետ կապված՝ կա մի խնդիր: Դա սկսվում է այն պահից, երբ ուզում

ԴԱՏԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Իրանցիներին «քցել» չհաջողվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանի հրապարակած դատավճռով՝ 49-ամյա Ա. Հովհաննիսյանը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման: Նախկինում չդատված Ա. Հովհաննիսյանն իրեն մեղավոր է ճանաչել ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ: Նա Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Պարտֆիզիոլոգիա» առարկայի կիսամյակային

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ

Երեկ մի քանի բնապահպանական հասարակական կազմակերպություններ կառավարության շենքի առջեւ ընդդեմ Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման՝ բողոքի ակցիա էին կազմակերպել: Ակցիան գլխավորող ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ տասնյակ մարդիկ պաստառները ձեռքներին գոռացել են՝ «դավաճաններ»: Մի քանի րոպե չանցած՝ կառավարության շենքի ոստիկանները շրջան են կազմել եւ նրանց ձեռքից պաստառները խլելով՝ պատռել ու նետել են աղբարկղ: «Ա1+»-ի փոխանցմամբ, Զ. Փոստանջյանին

Մատակարարում են գրաֆիկով

«Երեւան ջուր» ընկերությունը փորձում է ջրամատակարարման հետ կապված խնդիրները լուծել: Վերջերես Երեւանի ջրամատակարարումը նկատելիորեն բարելավվել է: Չնայած դրան, մայրաքաղաքի որոշ թաղամասերի բնակիչներ դիմում են «Առավոտին»՝ դժգոհելով ջրի մատակարարման հետ կապված այս կամ այն խնդրից: Նորք-Մարաշ համայնքի 9-րդ փողոցի բնակիչները բողոքում են, որ իրենց ջրամատակարարումը կատարվում է գրաֆիկի խախտմամբ: Նրանց խոսքերով, իրենք ջուր են ունենում առավոտյան

ԵՌԱԲԼՈՒՐԸ՝ ՀԱՐԲԵՑՈՂՆԵՐԻ ԿՌՎԱՏԵՂԻ

Մոնթեի, Սպարապետի ու Անդրանիկի աճյունների հանգստավայրը դարձել է «ռազբորկաների», ուտել-խմելու եւ «ուռելու» տեղ Այս արծաթափայլ եղեւնին Եռաբլուրի աշխատակիցների «հոգատարության» հետեւանքով արդեն փուշ է դարձել: Դեպի Սպարապետ Վազգեն Սարգսյանի գերեզմանատեղի տանող այս ճանապարհին ոչ մի լույս չէր վառվում: Հոսանքալարերն արդեն քանի տարի է՝ բաց են մնացել ու անձրեւների ժամանակ կարող են այցելուներին հոսանքահարել: Մեր ազգային հերոսներին

Ոչ իրենք են աշխատում, ոչ էլ թողնում են ուրիշն աշխատի

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս մի հետաքրքիր պատմություն պատմեց, իր իսկ խոսքերով՝ մեր տաղանդաշատ ժողովրդի ներկայացուցիչների մասին. «Հայաստան ժամանած Խարկովի պատվիրակությունը, մասնավորապես՝ Խարկովի հայտնի գործարաններից մեկի տնօրենը, խնդրեց մեզ, որպեսզի օգնենք, որ կարողանա իր ավանդական ապրանքները՝ շոկոլադ, տարբեր տորթեր, իրացնել Հայաստանում: Այժմ չեն կարողանում այստեղ վաճառել, որովհետեւ նրանց մրցակիցը Հայաստանում գրանցել է ապրանքային

ԱՆԿՈՒՄ՝ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հանրապետության խոշոր հարկատուները բավականին պասիվացել են: Այս տարի 325 խոշոր ընկերություններ, նախորդ տարվա համեմատությամբ, նվազեցրել են վճարումները՝ գրեթե բոլոր հարկատեսակների գծով: Այս մասին տեղեկանում ենք երեկ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տեղեկատվությունից: Ըստ կոմիտեի կատարած վերլուծության, այս տարվա 8 ամիսներին արձանագրվել է նվազում՝ մի շարք ցուցանիշների (իրացումից հասույթ, ներմուծման եւ արտահանման ծավալներ, վճարված մաքսային հարկեր) առումով: Մասնավորապես,

«Պարով տուն չես պահի»

Վանաձորի պարարվեստի դպրոցում խնդիրները բազմաթիվ են Ոչ վաղ անցյալում մեր մշակույթի օջախները պատշաճ ուշադրության էին արժանանում: Ստացվում է, որ խորհրդային ժամանակներում, երբ ազգայինը «խեղդելու» անթաքույց ու թաքնված շատ փորձեր էին արվում, ավելի շատ էր պահպանվում մեր մշակույթն ու դրա օջախները, քան այժմ, երբ թվում է՝ ոչինչ չի խոչընդոտում, որպեսզի մեր անկախ պետությունն զբաղվի դրանց պաշպանությամբ

ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ԿՈՒՅՐԵՐԻՆ ԷԼ Է ՀԱՍԱՆԵԼԻ

«Արեւ» համակարգի միջոցով կույր հաշմանդամները տեքստ են հավաքում, երաժշտություն գրում եւ լսում իրենց հետաքրքրող ինֆորմացիան: «Արեւ» համակարգը սովորել եմ 1 տարի առաջ: Հիմա հրաշալի տիրապետում եմ ստեղնաշարին եւ կարողանում ինձ պետք եկած գործողություններն անել համակարգչով: Ստեղնաշարն ինձ առաջին հերթին սովորեցրել է «Ունիսոն» հ/կ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը, հետո նոր միայն ծրագրով եմ առաջնորդվել»,- մեզ հետ զրույցում

«Կան սթափ լուծումներ»

Երեկ Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշեց. «Ես համոզված եմ, որ, իրոք, կան լուծումներ, սթափ լուծումներ: Դրանք կարող են գտնվել միայն այն պարագայում, երբ բանակցող կողմերն իրատեսորեն են մոտենում ստեղծված իրավիճակին, երբ նրանց ակնկալիքներն իրատեսական են: Մենք փնտրում ենք երկարաժամկետ լուծումներ, այնպիսի լուծումներ, որոնք, իրոք, խաղաղություն կբերեն, եւ

ԱՎԱՆՏՅՈՒՐԱ

Մի քանի օր անց ակնհայտ կդառնա՝ արդյոք իրո՞ք այդպիսին է հեռարձակման թվայնացման այն գործընթացը, որը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը: Մրցույթ կլինի՞, թե՞ ոչ «Հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործընթացը եւ դրա ներդրման հետեւանքները Հայաստանում» թեմայով լսումները, որոնք երեկ կազմակերպել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը՝ անցան այն պայմաններում, երբ տակավին հրապարակված չէ հեռարձակման

ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ «ԱՍՆԱՎԱՆԻ» ՉԷ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, «փորձ» արվեց սկսել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մինչ կհրապարակվի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, կողմերն իրավունք ունեն միջնորդություններ անել, հայտարարություններ հնչեցնել, ինչից ակտիվորեն օգտվում է Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմը: Նկատվում է միայն, որ նախագահող դատավորը մի միջնորդության

ՀՐԱՔԱՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ

– Աշխարհում հաստատվել, թե աշխարհն ունենալ քո մեջ,-մտածում էի տրտմության մի օր եւ նայելով ծառը լքող աշնանամուտի առաջին տերեւներին՝ հասկացա, թե ինչու չեմ ուզում այլեւս որեւէ երկիր գնալ տեսնելու: Քանի որ աշխարհի բոլոր երկրները եւ ժողովուրդներին իմ կարճ կյանքի ընթացքում չեմ հասցնի ճանաչել, հասկացա նաեւ, որ ես իմ ներսում պիտի ճանաչեմ ճակատագրական Սվինքսը, որի տարբեր

Թուրքիան հասավ իր նպատակին

Արձանագրեց նաեւ ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը անդրադարձել է Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին քաղաքականության մարտահրավերներին՝ ներքաղաքական ճգնաժամ, քաղբանտարկյալների առկայություն, ժողովրդավարության նահանջ, ԼՂՀ հիմնախնդիր եւ վերջապես՝ հայ-թուրքական հարաբերություններ: Մասնավորապես ներքաղաքական խնդիրներին անդրադառնալով՝ Կոնգրեսի ներկայացուցիչը հայտարարել է, թե մեր երկրում որեւէ ոլորտում բարեփոխումներ

«ՆՊԱՏԱԿԸ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԼՈՒԾԵԼՆ Է»

Վստահեցնում է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը – Մինչ ՀՀ իշխանությունները շարունակում են պնդել, թե արձանագրություններն առանց նախապայմանների են, թե Ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցը այս արձանագրությունների պատճառով չի տուժելու, Թուրքիայում հակառակն են ասում: Ահմեդ Դավութօղլուն, խորհրդարանում ներկայացնելով արձանագրությունները, խոսեց եւ Ղարաբաղի, եւ Ցեղասպանության մասին՝ դրանք կապելով ստորագրված արձանագրությունների հետ: Նախարարի ելույթից պարզ դարձավ,

«ՍԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՈԴԵԼՆ Է»

«Երեւանի մասին» նոր օրենքը գնահատում է համահեղինակը՝ ընդունելով, որ կան խնդիրներ, որոնք այդ օրենքով չեն կանխատեսվել: Սահմանադրագետ Հրայր Թովմասյանը, ով համահեղինակն էր «Երեւանի մասին» նոր օրենքի, նախ փիլիսոփայորեն արձագանքեց «Առավոտի» հարցին՝ վերլուծելով Երեւանի ավագանու գործունեության հնգամսյա փուլը՝ արդյոք արդարացրե՞լ են իրենց այն նոր մոտեցումները, որոնք դրվեցին ավագանու գործունեության հիմքում՝ լայն լիազորություններ, գործունեության մեծ դաշտ, կամ

ՊԱՍՏԱՌՆԵՐԸ ՉՀԱՎԱՆԵՑԻՆ

Երեկ ՀՀ ոստիկանության աշխատակիցները հարձակվեցին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա: Վերջիններս բողոքում էին հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Ոստիկաններին դուր չի եկել ցուցարարների պաստառների բովանդակությունը: Պաստառները պատռելու պրոցեսում իրավապահների եւ ակցիայի մասնակից քաղաքացիների միջեւ տեղի է ունեցել քաշքշուկ:

Հոկտեմբերի 22

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ինքնամփոփ կլինեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հարազատները ձեր աջակցության կարիքն ունեն, օգնեք նրանց: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է նվերներ ստանաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հարմար օր է ֆինանսական հարցերը կարգավորելու համար: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Պետք չէ ուղեղը ծանրաբեռնել անհեթեթ մտքերով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր ձեզ աշխատանքի առաջարկ կանեն: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Օրը կսկսեք վատ տրամադրությամբ, բայց երեկոյան ամեն

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԱՉՔԵՐՈՎ

Կամ՝ ինչպես ծնվեց Հայաստանում եւ Արցախում ուսումնասիրություններ կատարելու նրա գաղափարը Երեկ Ժամանակակից արվեստի թանգարանում կայացավ գերմանացի արվեստագետ Վերենա Քիսելկայի հետազոտությունների հիման վրա նկարահանված «Անդրկովկասյան իդենտիֆիկացում» վիդեո ցուցադրության պրեմիերան: Նույն օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գերմանացի արվեստագետը եւ ցուցադրության կազմակերպիչ, «Արվեստի եւ մշակութային հետազոտությունների լաբորատորիա» հ/կ-ի նախագահ Սուսաննա Գյուլամիրյանը պատմեցին ֆիլմի ստեղծման աշխատանքների մասին: Տիկին Գյուլամիրյանը

Չապլինի կանայք

Կինոյի աշխարհի հանճար Չառլի Չապլինը հիանալի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր եւ կոմպոզիտոր էր: Չապլինը սկսել է լոնդոնյան Իստ-Էնդի ամենացածր խավից: Նա շատ վաղ էր կորցրել հորը, իսկ կորդեբալետի երգչուհի մայրն էլ հիվանդ էր: Մի անգամ նա վատացավ հենց բեմի վրա, եւ մոր փոխարեն բեմ դուրս եկավ երեքամյա Չառլին, որը կատակ երգ երգեց, ինչն էլ շատ դուր

«VIP»՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔՈՎ

Ո՞վ, ինչպե՞ս կամ ու՞մ է տրվում «VIP» կարգավիճակ Բոլոր քաղաքակիրթ երկրներում «VIP» սրճարանները եւ ռեստորանների «VIP» սրահները մուտքից սկսած մինչեւ մատուցողների հագուկապը, սպասքը, երաժշտությունն ու ճաշացանկը՝ տարբերվում են սովորական սրճարաններից: «VIP» սրճարանների համար կան ընդունված դետալներ, որոնցով պայմանավորված էլ՝ այդ սրահում մատուցվող ցանկացած ուտեստի կամ խմիչքի գինը մի քանի անգամ բարձր է լինում սովորական սրահի

ՆՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ՝ ՄԵՐՈՆՑ

Օրերս Հունաստանի Հալիկիդի քաղաքում հրավիրված ՖԻԴԵ-ի 80-րդ համաժողովը գրոսմայստերի կոչում շնորհեց հայաստանցի շախմատիստ Արթուր Չիբուխչյանին, իսկ Վահագն Խաչատրյանն այսուհետեւ կրելու է ՖԻԴԵ-ի մրցավարի կոչում: Այս մասին տեղեկացնում է «armchess.am» ինտերնետային կայքը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031