Օրվա լրահոսը

ԿՐԹԱԹՈՇԱԿԸ ՉԵ՞Ն ՈՒՇԱՑՐԵԼ

Օրերս «Առավոտին» իրենց դժգոհությունն էին հայտնել Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողները: Նրանց փոխանցմամբ՝ իրենք բուհից դեռ չեն ստացել ամռան ամիսների կրթաթոշակը: «Առավոտը» այս հարցի առիթով պարզաբանում ստացավ Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Վարդազարյանից: Նա փոխանցեց. «Դա եղել է ոչ թե երեք ամիս, այլ հուլիս եւ օգոստոս ամիսները, եւ ոչ թե ուշացրել են, այլ օգոստոսը եղել

A1 Ե՞ՆՔ, ԹԵ՞ C2

Շատ շուտով ոչ միայն լեզվաբանական բուհերը, այլեւ մյուս բուհերը, իսկ ավելի ուշ՝ գուցե նաեւ միջին մասնագիտական հաստատություններն իրենց շրջանավարտներին, դիպլոմների հետ մեկտեղ, պետք է հանձնեն լեզուների իմացության տեղեկանք, որում նշված կլինի, թե տվյալ անձը քանի լեզվի եւ որքանով է տիրապետում: Այս մասին երեկ տեղեկացրեց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը՝ «Լեզուների

Գումար հավաքում են

Դպրոցներում դասամատյանները կազմում են աշակերտներից հավաքված գումարով Չնայած ուսումնական հաստատություններում արգելվում է դրամահավաքը, Երեւանի գրեթե բոլոր դպրոցներում ամեն տարի 1-12-րդ դասարանների յուրաքանչյուր աշակերտից 50-200-ական դրամ է հավաքվում դասամատյանները կազմելու համար։ Նշենք, որ մատյանները Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության կողմից դպրոցներին են հանձնվում բարակ ստվարաթղթե կազմով, ինչը շատ շուտ է մաշվում ու շարքից դուրս գալիս, այդ իսկ

140-ԱՄՅԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԴԵՌ ԱՊՐՈՒՄ Է ՄԵՐ ՄԵՋ

Հոկտեմբերի 24-ին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով՝ նվիրված հանճարեղ լոռեցու ծննդյան 140-ամյակին: Նախաձեռնությունը Մանկավարժական ինստիտուտինն էր՝ մասնակցությամբ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության եւ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտների: Գիտաժողովով մեկնարկեց նաեւ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 40-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որը բացվեց բուհի հիմնի կատարմամբ, որը, ի դեպ,

ԲԱՐԲԱՐՈՍԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԸ

Մտորումներ Բանինի «Կովկասյան օրեր» գրքի շուրջ Սկիզբը՝ թիվ 183-ում:  Քեռի Սուլեյմանի արու զավակները՝ վարպետորդի սադիստներ Ասադն ու Ալին, կարելի է ասել, որ շատ բաներով գերազանցում են իրենց հորը: Ահա հեղինակի բնութագիրը նրանց մասին. «Առավել քան ազատամիտ մի բարոյականությամբ նրանք ստում էին, լրտեսում, մատնում եւ, եթե պատեհ առիթ էր հանդիպում, նույնիսկ գողանում էին: Ճարպիկ ձեռքով թռցրած

Արձագանք «Առավոտին»

«Առավոտի» հոկտեմբերի 23-ի համարում տպագրված «էջմիածնում 93 թի՞վն է» հոդվածում անդրադարձել էինք Էջմիածին քաղաքի էներգամատակարարմանը: Մեր աղբյուրը տեղեկացնում էր, որ «Էջմիածինը վերապրում է մութ ու խավար տարիները: Քաղաքի գրեթե բոլոր թաղամասերը օրվա տարբեր ժամերի, երբեմն էլ՝ բոլորը միաժամանակ, հոսանքազրկվում են: Դա կարող է պատահել օրվա ընթացքում մի քամի անգամ, ցանկացած ժամի… հոսանքի հաճախակի տատանումներից փչացել-շարքից

Բարեկարգվեց 50 տարի առաջ կառուցված աղբյուր-հուշարձանը

Ապարանցին գնահատել գիտե իր հերոսներին: Համայնավարության տարիներին քաղաքամերձ բարձունքում կառուցվեց Ապարանի հերոսամարտին նվիրված հուշահամալիրը: Արցախյան պատերազմի օրերին հուշահամալիրի մատույցներում իրենց վերջին հանգրվանը գտան զոհված ապարանցի ազատամարտիկները: Դեռեւս 1946 թվականին՝ Մեծ հայրենականի ավարտից ընդամենը մեկ տարի հետո, քաղաքի մուտքի մոտ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակությամբ կառուցվեց աղբյուր-հուշարձան: Ապարան քաղաքի կենտրոնում վերջերս տեղադրվեցին Բաշ-Ապարանի հերոսներ Դրաստամատ Կանայանի, Եսայի

Վինդսերֆինգը՝ մշակույթից կարեւո՞ր

ՀՀ մարզերի որոշ ծախսերի մասին Արդեն հայտնի է, որ ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի ծախսային մասը 859,6 միլիարդ դրամ է, այս տարվա 945,4 միլիարդ դրամի փոխարեն: Մոտ 87 միլիարդ դրամով նվազեցված ծախսեր: Սա դեռ նախագիծ է եւ դեռ պարզ չէ, թե ինչ տեսքով կընդունվի: Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ պատգամավորները, որպես կանոն, միայն

ՈՐ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԼԻՆԵՆ

Դեռեւս 2008 թվականի մարտին էր, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը սկսեց «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» եռամյա տարածաշրջանային ծրագիրը՝ նպատակ ունենալով Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում նվազեցնել գենդերային բռնությունները: Ընդդեմ գենդերային բռնության՝ Հայաստանում իրազեկման բարձրացման հանդիպումներ են կազմակերպվում ինչպես հանրապետության մյուս քաղաքներում, այնպես էլ Կապանում՝ քաղաքի կանանց ռեսուրս կենտրոնում: Հանդիպման մասնակից հասարակական, կրթական հաստատությունների ներկայացուցիչները եւ այլք

ԻԱԿ-Ի «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ»

Նրանք խախտել են քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը 2009թ. երրորդ եռամսյակի ընթացքում: 1. Հասմիկ Պողոսյան-ՀՀ մշակույթի նախարար 2. Արամ Հարությունյան-ՀՀ բնապահպանության նախարար 3. Արամ Քոչարյան-Լոռու մարզպետ 4. Լիդա Նանյան-Շիրակի մարզպետ 5. Նվեր Պողոսյան-Գեղարքունիքի մարզպետ 6. Աշոտ Պետրոսյան- «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն 7. Սերգեյ Չալյան-ՀՀ զինվորական կոմիսար

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՆ ԴԱՏՈՒՄ

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրիի ոստիկանության 1-ին բաժանմունքի պետ Աշոտ Թափալցյանի եւ նույն բաժանմունքի հետաքննող ոստիկան Սիմոն Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ոստիկանները մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու, այս տարվա ապրիլի 15-ին իրենց իսկ բաժանմունքի դիմաց՝ Գյումրիի «Պրեստիժ» վաճառատան մոտ տեղի ունեցած աղմկոտ ծեծկռտուքը թաքցնելու մեջ, որի հետեւանքով մահացել էր 17

ՀԴՄ ԿՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ

Արշակունյաց պողոտայում գտնվող «Մուշեղ Իշխան» գրախանութը անցյալ շաբաթ փակվել է հարկայինի աշխատակիցների կողմից: Պատճառը, ինչպես հուշում է գրախանութի վրա փակցված գրությունը՝ «Գրախանութը փակ է շահող կտրոն չտալու կապակցությամբ»: Հարկայինը, հավանաբար, նկատի ուներ ՀԴՄ կտրոնը, քանի որ մեզանում շահող կտրոն չի լինում:  

«ՎԵՐԱԴԱՐՁ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, լրագրող, դրամատուրգ Գագիկ Հովհաննիսյանը 2001թ. կրկին «վերադարձավ» խորհրդարան՝ այս անգամ իր անտիպ «Քրիզանթեմների առավոտը» թրիլլերով: Փաստավավերագրական դրամայի հիմքում դրված են 1999թ. հոկտեմբերի 27-ի հայոց պառլամենտի շենքում իրականացված եւ 2001թ. սեպտեմբերի 11-ի Նյու Յորքում կատարված ահաբեկչությունները: Ըստ հեղինակի, ահաբեկիչների թիրախը մարդն է, արժեքների կորուստը, որը 10 տարի անց խորապես կրում են դրամայի

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԹՈՇԱԿ՝ 2011-ԻՆ

Միջազգային կազմակերպություններից ստացված վարկային միջոցները սոցիալական վճարումների ապահովմանն այս տարի չեն ուղղվել, քանի որ բյուջեի այսօրվա կատարողականը թույլ է տալիս, որ կենսաթոշակային ծախսերն իրականացվեն բյուջեի հաշվին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Նրա վստահեցմամբ, այդ վարկային միջոցները կենսաթոշակային ծախսերի համար չեն օգտագործվելու նաեւ 2010 թվականին։ Ըստ Վ. Խաչիկյանի՝

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵՆՔ

Հայաստանը գտնվում է զարգացման շրջադարձային փուլում: Եթե չհաջողվի համոզել տեղական ընկերությունների ղեկավարներին լուրջ միջոցներ ձեռնարկել երկրի սակավ բնական ռեսուրսների, ինչպես, օրինակ՝ ջրի, օդի, հողի եւ անտառների պահպանության ուղղությամբ, ապա շուտով կկանգնենք էկոլոգիական ճգնաժամի դեմ հանդիպման: Այս ճգնաժամից խուսափելու համար «Արեւորդի» փառատոնի շրջանակներում «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունն ու վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը երեկ կազմակերպել էին

Միակ թեկնածուն հին փոխմարզպետն է

Շիրակի փոխմարզպետի պաշտոնի շուրջ կրքերը գնալով թեժանում են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արտերկրյա բուժումից վերադառնալուց հետո գյումրեցի հանրապետականների շրջանակներում սկսեցին խոսակցություններ պտտվել այն մասին, որ քաղաքապետը մտադրված է Շիրակի փոխմարզպետ դարձնել իր ավագ եղբորը՝ Գեւորգ Ղուկասյանին, այդ պատճառով էլ նա առարկում է նախկին փոխմարզպետ, հանրապետական Բորիս Ալեքսանովի վերադարձը հին պաշտոնին: Անդրադառնալով այս թեմային՝ պարոն Ալեքսանովը

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼԱՎ ՉԵՆ ՀԵՏԱԶՈՏՎՈՒՄ

Այդ պատճառով էլ ծննդաբերելիս ծանր խնդիրների առաջ են կանգնում Ամեն տարի Հայաստանում ծննդաբերության ժամանակ միջինը 10 կին է մահանում։ Ծննդկան կանայք հիմնականում մահանում են արյունահոսության, հղիության ընթացքում առաջացած ծանր բարդությունների՝ ճնշման բարձրացման, բորբոքումների եւ աբորտի պատճառներով։ Բացի այդ, մի շարք բժիշկ-մասնագետներ պնդում են, որ հղիության ընթացքում կանայք լիարժեք հետազոտություն չեն անցնում եւ շատ դեպքերում հենց

Եկել էին անվճար սնվելու

«Պանարմենիան էքսպոյում» անվճար հյութ, պանիր ու մուրաբա հյուրասիրող ընկերությունների տաղավարների մոտ հերթեր էին գոյացել: Հայաստանում տեղական արտադրողը ցածր տոկոսադրույքով վարկերի, մաքսային ու հարկային արտոնությունների, մրցակցային հավասար պայմանների, այլ կերպ ասած՝ պետության աջակցության կարիքն ունի: Համենայնդեպս, սրանք առաջնային խնդիրներ էին, որ մեզ հետ զրույցում ներկայացնում էին հոկտեմբերի 23-25-ը Երեւանում կայացած «Պանարմենիան էքսպո» համահայկական 3-րդ ցուցահանդեսի մասնակիցները:

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Նախագահի վերահսկողական ծառայության բացահայտումները ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը (ղեկավար՝ Հովհաննես Հովսեփյան) վերջերս տարբեր ոլորտներում ուսումնասիրություններ է իրականացրել: Ցնցող են հատկապես ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ուղեւորափոխադրումների կազմակերպման եւ իրականացման գործընթացի, ինչպես նաեւ ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության գործունեության «մասով» արդյունքները: ՀՀ միջմարզային երթուղիներում, իսկ դրանց թիվը 354-ն է, առաջարկվող եւ փաստացի գանձվող սակագները, պարզվում

«Ջուր եք լցնում ադրբեջանցիների ջրաղացին»

Այս մեղադրանքը ու նաեւ այն, որ խրախուսում է ընդդիմությանը՝ երեկ ուղղվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: ԱԺ-ն երեկ քննարկեց «2008 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը, որին անդրադարձել ենք, երբ գարնանն այդ փաստաթուղթը ներկայացվեց հանրությանը: ԱԺ-ում զեկույցի քննարկման ժամանակ, սովորականի պես՝ ՄԻՊ-ի գործունեությունը քննադատեցին ե՛ւ

ԱԺ-ՈՒՄ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԱՐՏԻ 1-Ի ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ Է

Ու թերեւս նաեւ այդ պատճառով չեն ցանկանում ստեղծել «Մարտի 1»-ի գործին առնչվող նոր մարմիններ Խորհրդարանը երեկ 15 օրով հետաձգեց «Մարտի 1»-ի Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության հիման վրա ՀՅԴ խմբակցության անդամների եւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի կողմից շրջանառության մեջ դրված երկու որոշումների նախագծերն օրակարգում ներառելու վերաբերյալ հարցի քվեարկությունը: Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հայ ազգային կոնգրեսը երեկ անդրադարձել է ուղիղ տասը տարի առաջ ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությանն ու այն որակել որպես «իր ցինիզմով աննախադեպ ու սահմռկեցուցիչ մի ոճիր», որն իր հետեւանքներով դարձավ «անկախության շրջանի քաղաքական ընթացքի բախտորոշ ջրբաժանը. գնդակահարվեց ժողովրդավարությունը, վերացվեց Հայաստանում վերջին ժողովրդավարական ընտրության արդյունքը։ Երկու ամենաազդեցիկ ու ժողովրդական գործիչների՝ երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ղեկավարների

Ո՞ՐՆ Է ՄԵՂՔԸ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սահմանվեց ապացույցների հետազոտման հետեւյալ կարգը. նախ կհարցաքննվի Կենտրոնի ոստիկանությունից տուժող ճանաչված Վազգեն Դաբաղյանը, ապա «Մարտի 1-2»-ի գործով վկաները, եւ վերջում՝ Նիկոլ Փաշինյանը: Վ. Դաբաղյանը տուժող է ճանաչվել 2007 թվականի հոկտեմբերի 23-ի՝

Քննարկվել են «կե՞ղծ» արձանագրություններ

Հանրային խորհրդի հանձնաժողովի անդամը նույնպես տարբերություններ հայտնաբերեց նախաստորագրված եւ ստորագրված արձանագրությունների միջեւ: «Ստորագրելուց օրեր անց ՀՀ ԱԳՆ ինտերնետ կայքում 3 լեզուներով տեղադրված արձանագրությունների հայերեն տեքստի առաջին՝ հպանցիկ իսկ ընթերցումից պարզեցինք, որ այն չի համապատասխանում նախաստորագրված տարբերակի հայերեն տեքստին: Տեքստերի համեմատությունը ցույց է տալիս, որ այն ոչ թե անպատասխանատու, թափթփված թարգմանության հետեւանք է, այլ բացահայտ խաբեություն

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՍ՝ ՊՐՈԲԼԵՄ ՉՈՒՆԵ՞Ս

Կարո Կարապետյանին թվում է, թե նա կարող է աջ ու ձախ կրակել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը, նույն ինքը՝ «Յուվեցի Կարոն», Աշտարակի նախկին միլպետը, հոկտեմբերի սկզբներին կրկին մամուլի ուշադրության կիզակետում էր: Այս անգամ քննարկման թեման ոչ թե նրա «ասաբնյակներն» էին, այլ հոկտեմբերի 5-ին Երասխ-Երեւան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը: ՀՀ ոստիկանության

«ԹՈՒՐՔԵՐԸ ԳԼՈՒԽՆԵՐԸ ՊԱՏՈՎ ԵՆ ՏԱԼԻՍ»

Արձանագրում է Գագիկ Ծառուկյանը Երեկ ԱԺ-ում լրագրողները պարզեցին, թե ինչո՞ւ ԲՀԿ նախագահ, Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 14-ին չմեկնեց թուրքական Բուրսա՝ մարզադաշտում դիտելու Հայաստան- Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը. «Ես ասել էի, որ չեմ գնալու, քանի որ ես որտեղ գնամ, պետք է մենք հաղթենք: Հիմնական խնդիրը սա է»,- հայտարարել է պարոն Ծառուկյանը: Պարոն Ծառուկյանը յուրովի փորձել

ՆՈՐ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ՝ «27»-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Այսօր ՀՀ Ազգային ժողովի այգում տեղի կունենա 1999 թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությանը զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը: Սգո երթ կամ հիշատակի հանրահավաք այսօր չի նախատեսվում:

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ չորրորդ  ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ  Այնպես որ, էսօրվա մեր պատմաբաններն ու պատմության դասագրքերի հեղինակները նույնիսկ կարող են գլուխ գովել ու հպարտանալ, որ իրենք մեր պատմիչների արժանավոր հետնորդներն ու իրավահաջորդներն են եւ հետեւելով իրենց հանճարեղ նախորդների օրինակին՝ մեր ժողովրդի պատմությունը հարմարեցրել են թագավորների, կառավարիչների եւ, ինչու չէ, նաեւ հոգեւոր կառավարիչների քիմքին, մանավանդ որ՝ մեր

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԸ ՉԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ

Իսկ օրենսդիրները հաճախ են փոխում իրենց տեսակետը Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ իրականացվող «ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգ» ծրագիրը շարունակել է դիտարկել ԱԺ-ում ներկայացված 5 քաղաքական ուժերի օրենսդրական գործունեությունը: Մոնիտորինգի առարկա են դարձել ԱԺ երկու նստաշրջանների ընթացքում քննարկված մեկ տասնյակ օրինագծեր՝ դատաիրավական ու հարկային բարեփոխումներ, բնապահպանական խնդիրներ, քաղաքական իրավունքներ, հեռարձակման ոլորտ ու խղճի ազատություն:

ԿԱՐԲԻՆ ՈՒ ԿԱՐԲԵՑԻՆԵՐԸ

Զորի Բալայանի, եվրոպական ռեֆորմների, ջրի ու ջրաչափի, գյուղի ու տարեցի նկատմամբ վերաբերմունքի մասին Խաչիկ Խաչատրյան: Մհեր Լեւոնյան: Բալայանասեր Հրաչ Վարդանյան: Գյուղապետ Ֆրունզիկ Նազարեթյան: Արագածոտնի մարզի Կարբի գյուղի գյուղամեջը բազմամարդ է դառնում կարեւոր իրադարձությունների ժամանակ: Մայրաքաղաքից կամ մարզկենտրոնից եկած պաշտոնյաներին երես առ երես հանդիպելու, մի քանի հարց ուղղելու եւ առաջին ձեռքից պատասխան ստանալու ակնկալիքն է մարդկանց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031