Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտեցին «առնետավազքը»

Հունիս 15,2006 00:00

Մի՛
թքիր այն ջրհորի մեջ, որտեղից ջուր ես խմում Երեկ Երիտասարդ քաղաքական գործիչների
ակումբը կազմակերպել էր հանդիպում, որտեղ տարբեր կուսակցությունների երիտասարդ թեւի
ներկայացուցիչներ խոսեցին այսօր քաղաքական դաշտում իրենց հասակակիցների անսկզբունքայնության,
դավաճանության, առնետավազքի եւ կարիերիզմի մասին: Հանդիպմանը ներկա երիտասարդները
փաստեցին, որ այսօր այս կամ այն քաղաքական գործիչը, լքելով կամ վտարվելով կուսակցությունից,
իր պարտքն է համարում, էժանագին դիվիդենդներ շահելու նպատակով, մամլո ասուլիսներ
կազմակերպել եւ պիտակներ փակցնել մի ամբողջ կուսակցության, որին ինքը երբեւէ անդամակցել
է: Ըստ նրանց, երկրի քաղաքական դաշտում օրեցօր ավելի ակնհայտ դարձած առնետավազքը
ստեղծում է ոչ բարոյական մթնոլորտ եւ ներքաղաքական ճգնաժամ: Ակումբի նախագահ Արման
Վարդանյանը նշեց. «Ամեն մարդ պետք է հավատարիմ լինի իր գործին, սկզբունքներին: Այսօր
որոշ երիտասարդներ հանդես են գալիս որպես ՕԵԿ անդամներ, հետո մտնում են Դաշնակցություն
ու քարկոծում նախորդին: Ընդ որում, այս 2-ը գաղափարական որեւէ կապ չունեն, հետո դուրս
են գալիս մտնում ընդդիմադիր որեւէ կուսակցություն ու սպասում, որ ինչ-որ բարձունքների
կհասնեն: Հետո թքում են էն ջրհորի մեջ, որտեղից իրենք ջուր են խմել»: «Նոր ժամանակներ»
կուսակցությունից Նարեկ Մալյանն էլ փաստեց, որ հիմա երիտասարդները սկսել են մի իշխանամետ
կուսակցությունից մյուսը տեղափոխվել: Ա. Վարդանյանը թեեւ խուսափեց անուններ տալ,
սակայն նշեց, որ դավաճան «քաղաքական գործիչներ» կան հայաստանյան գրեթե 10 կուսակցություններում,
այդ թվում՝ ՀՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն», «Նոր ժամանակներ» եւ այլն: «Նիկոլ Աղբալյան»
երիտասարդական միության անդամ Վահե Սարգսյանի կարծիքով, այն երիտասարդը, որն այսօր
դավաճանում է իր սկզբունքներին, հետագայում հեշտությամբ կարող է դավաճանել ընտանիքին,
հայրենիքին եւ կռվի դաշտում հայրենիքին ոչ թե դոշ ցույց կտա, այլ մեջք կամ ուրիշ
բան. «Այս նույն մարդը կարող է նաեւ Թուրքիայի գործակալ դառնալ հետագայում: Նա վաղը
կարող է չարիք դառնալ մեր հասարակության համար»: «Առավոտի» հարցին, թե որն
է երիտասարդների՝ կուսակցությունից կուսակցություն տեղափոխվելու պատճառը, Ա. Վարդանյանը
պատասխանեց. «Կան մարդիկ, որոնք որոշակի սցենարով մտնում են այս կամ այն կուսակցություն
եւ այդ նույն սցենարով էլ դուրս են գալիս, շատերն էլ պարզապես պաշտոնի են ձգտում
եւ չհասնելու դեպքում են դուրս գալիս: Այսօր ուսանողական խորհուրդներն էլ են քաղաքականացված,
եւ երիտասարդը, որը ուզում է ուսխորհրդի անդամ կամ առավել եւս նախագահ դառնալ, պետք
է նաեւ որոշակի կուսակցության պատկանի»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930