Օրվա լրահոսը
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՅՆ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻ՞Ն
Էջմիածնի քաղաքապետարանը չորս ամսում մոտ 1500 քաղաքացու օգնություն է հատկացրել Էջմիածին քաղաքից ստացված տեղեկության համաձայն, քաղաքապետարանը արդեն մի քանի տարի է, ինչ իր բյուջեից պարբերաբար կլորիկ գումարներ է փոխանցում պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ընկերությանը եւ գեներալին պատկանող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանին: Ինչպես հայտնի է, անցած տարվա աշնանից Էջմիածնի քաղաքապետն
Նախկին քննիչի դիտարկումները
«Իշխանության յուրացումը»՝ հստակեցման փուլում Քրեական օրենսգրքի 300 հոդվածի՝ իշխանության յուրացում, հանցագործության հանցակազմի օբյեկտը համարվում է հանրապետության քաղաքական համակարգը (նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ) եւ պետական իշխանության լեգիտիմությունը: Հանցակազմի օբյեկտիվ կողմը պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, պահելու, սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կամ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու հանցավոր գործողություններն են: Հանցագործության կազմի եւ «մարտի 1»-ի իրական իրադարձությունների վերլուծումից
«ՍՏՎԵՐԱՅԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌՆՎԻ
Իրավական կարգավորիչներն անհեռանկար են Հայաստանցիներին մտահոգող խնդիրներից են ցածր աշխատավարձը, կատարած աշխատանքի դիմաց ոչ լիարժեք ու համարժեք վարձատրությունը, եւ տարիներ շարունակ առանց աշխատանքային պայմանագրի աշխատելը։ Խմբագրություն այցելած տասնյակ քաղաքացիներ բողոքում են, ասելով. «Մեր՝ ստվերային աշխատողներիս ամենացավոտ հարցը, գաղտնիք չէ՝ թաքցված զբաղվածությունն է, այսինքն՝ չգրանցված զբաղվածությունը, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով»: Աշխատողներից շատերը չգիտեն, թե ինչ
«Մեծանամ՝ Հովո եմ դառնալու»
Երեխաները «տունտունիկի» փոխարեն՝ «սերիալ-սերիալ» են խաղում «Դավո տղա, որ իջնես ներքեւ, քեզ «պիսկելու» եմ»,- ծառը բարձրացած ընկերոջն այսպես սպառնաց 6-ամյա Սամվելիկը: Երբ Սամվելից հետաքրքրվեցինք, թե «պիսկելն» ի՞նչ է նշանակում, ասաց. «Դե էն, էլի, չե՞ս նայում, «Վերվարածների» միջի Ճըպլն ա ասում»: 5-ամյա Աշոտիկին էլ երբ հարցնում ես՝ մեծանաս ի՞նչ ես դառնալու, պատասխանում է՝ «Որոգայթի» Հովո: Բայց
ՄԵՂՐԻՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԿԱՆԳ Է ԱՌԵԼ
Այս քաղաքում ոչ գազ կա, ոչ աշխատանք, ոչ էլ ապրուստի միջոց Գրեթե բոլոր խանութպանների մոտ այսպիսի պարտքացուցակ կա: «Սովետի ժամանակ մեր շրջանում 10-ից ավելի կոմբինատ կար: Էլ խճաքարի, էլ կանսերվի, իսկ սրանք էղածն էլ փակում են: Հետո էլ ասում են՝ մարդիկ խի՞ են ընդդիմադիր դառնում, բա մարդ ընդդիմադիր կամ հանցագո՞րծ է ծնվում: Չեն ծնվում՝ դառնում
Գործարարները վախեցել են լողացող կուրսից Սննդամթերքի առեւտրով զբաղվող գործարարները երեկ մեկը մյուսի հետեւից փակում էին Գյումրիի կենտրոնական շուկայում գտնվող իրենց խանութները: Այս անգամ պատճառը ոչ թե հարկայինի ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջն էր, այլ սեփականատերերի՝ ապրանքը պահելու ու մի քանի օր անց թանկ վաճառելու մտադրությունը: Հիշեցնենք, որ Գյումրիում այսպիսի նախադեպ տեղի ունեցավ՝ կապված դոլարի առուվաճառքի հետ: Մի
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ «ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՑ» ՈՒ ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՑ
Ազգային բանկում որոշեցին դրամի փոխարժեքը կայուն պահելու համար այլեւս ջանքեր չգործադրել Ա. Ջավադյանը չի թողնի, որ դոլարի փոխարժեքը շատ բարձրանա կամ շատ իջնի: Կենտրոնական բանկի խորհուրդը երեկ որոշեց դադարեցնել ամիսներ շարունակ բանկի կողմից վարվող քաղաքականությունը, այն է՝ միջամտությունները արտարժութային շուկայում: Նշենք, որ դեռեւս նախորդ տարվա նոյեմբերից, Հայաստանի ԿԲ-ն ֆոնդային բորսայում վաճառում էր բանկի արտարժութային պահուստները,
Չէր կարող ընդդիմությունը չլինել հեռուստաեթերում
ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները համաձայնեցին, թե կար դրա պահանջը Հայաստանում հեռուստաընկերությունները ղեկավարվում են Բաղրամյան 26 հասցեից, այսինքն՝ նախագահի նստավայրից. երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Ես պետք է արձանագրեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում բոլոր հեռուստաընկերությունները ոչ թե իրապես ծառայել են հանրությանը, այլ ծառայել են իշխանությանը»,- Զարուհի Փոստանջյանի այս պնդմանը նրա հետ
ՄԹԵՐՔՆԵՐ ՈՒ ԱՊՐԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՑ ԳՆԵՐՆ ԷԼԻ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ
Երբ ընդունվի «Մաքսային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրինագիծը՝ շահավետ կմնա միջուկային ռեակտոր եւ տիեզերական ապարատներ ներմուծելը, որոնց համար չկա մաքսատուրք: ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում է կառավարության նախաձեռնությունը, որով բարձրացվում՝ 10-15% են դառնում մի շարք ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը: Բնականաբար, այս օրինագիծը երբ ընդունվի (չենք ասում՝ եթե՛ ընդունվի, քանի որ հայտնի է՝ մեր խորհրդարանը դակում է կառավարության
ՍՊԱՐԱՊԵՏԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ ԿՆՇՎԻ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
Մարտի 5-ին, ժամը 13-ին, Հայ ազգային կոնգրեսը Վազգեն Սարգսյանի 50-ամյա հոբելյանը կնշի Եռաբլուրում՝ վստահ լինելով, որ մեր ժողովուրդը կմասնակցի այդ միջոցառմանը: Կոնգրեսի երեկ տարածած հայտարարության մեջ նաեւ ասված է. «Այս տարի մարտի 5-ին լրանում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան առաջին հոբելյանը՝ 50-ամյակը: Ավելի քան ութ տարի առաջ նա եւս դարձավ 1999 թ.
Որքա՞ն փող է պետք պատգամավորին երջանկության համար
Ինչպես է ազդելու համաշխարհային ճգնաժամը հայրենի օրենսդիրների գործունեության վրա Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը թակեց նաեւ մեր երկրի խորհրդարանի դռները՝ պատգամավորները դեռ չեն ստացել փետրվարի իրենց աշխատավարձը: Թեեւ ըստ օրենքի, նրանց գործատուն (տվյալ դեպքում՝ պետությունը) կարող է դա անել մինչեւ մարտի 15-ը, սակայն խորհրդարանական ավանդույթի համաձայն, աշխատավարձը միշտ տրվել է հաջորդ ամսվա 1-ին, եւ 17 տարի այդ
«ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑՎԵՑ ԲԱՆԿՐՈՏ ՎԻՃԱԿԻ»
Կառավարության վերջին մեկ տարվա ընթացքում վարած դրամավարկային քաղաքականությունն այսպես գնահատեց Անդրանիկ Թեւանյանը: Եթե երեկ առավոտյան մեր հանրապետության տարածքում գործող բանկերում եւ տարադրամի փոխանակման կետերում 1 ԱՄՆ դոլարը փոխանակվում էր 305-307 դրամով, ապա կեսօրից հետո դոլարի փոխարժեքը կտրուկ՝ 30 տոկոսով, բարձրացավ՝ կազմելով 360-380 դրամ՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Արդեն երեկոյան երեւանյան փոխանակման որոշ կետերում 1 ԱՄՆ
«ՈՂՋՈՒՆԵԼԻ, ԹԵՊԵՏ ՈՒՇԱՑԱԾ»
Հանրահավաքում առաջին նախագահի ելույթն այսպես է գնահատում ՔԴՄ նախագահը, իսկ արմատական-կոնգրեսականները դեռ խորհում են: «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող, ՀԱԿ անդամ Ժիրայր Սեֆիլյանն առայժմ ձեռնպահ է մնում մարտի 1-ի հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին կարծիք հայտնել: «Որոշ ժամանակ անց ավելի հանգամանալից կպատասխանեմ»,- ասում է նա՝ հավելելով, որ դեռ ամբողջությամբ չի ընկալել առաջին
ԴԱ ՄԻԱՅՆ ՍԿԻԶԲՆ Է
Երեկ Կենտրոնական բանկի կտրուկ գործողությունները շոկային ազդեցություն են ունեցել Հայաստանի բնակչության վրա: Ընդդիմության փորձագետներն ու գործիչները վստահ են, որ դա լուրջ դժվարությունների միայն սկիզբն է: Առանձին լավատեսությամբ աչքի չընկավ նաեւ իշխանական կոալիցիայի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը: Նա ենթադրեց, որ ճգնաժամը Հայաստանում կարող է տեւել մոտ 3 տարի:
ԿԻՐԱԿԱՆԱՆԱ՞Ն ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
«Ես նորից եկա այն համոզման, որ առաջին նախագահի մոտ, սովորաբար, կանխատեսումները չեն իրականանում: Դա առաջին անգամը չէ, եւ ես կարծում եմ, որ այս կանխատեսումները չեն իրականանա եւս»,- երեկ «Հայելի» ակումբում այսպես արձագանքեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի արած տնտեսական կանխատեսումներին: Հիշեցնենք, որ նա ասել
«ՓՈՔՐԱՄԱՍՆԱԿԱՆ» ՓԱՌԱՏՈՆ
Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ՀՀ կառավարության եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ինչպես նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ, անցկացվեց «Հայաստանի ազգությունների էստրադային ծիածան» երիտասարդական փառատոնը, որն առաջին անգամ էր տեղի ունենում Հայաստանում: Համերգին մասնակցում էին ասորի, լեհ, ռուս, ուկրաինացի, հրեա, քուրդ, հույն, եզդի, գերմանացի եւ այլ ազգերի ներկայացուցիչներ: Փառատոնի կազմակերպիչ Իրինա Գասպարյանը «Առավոտի»
Մարտի 3
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը ծանրաբեռնված կլինի մի շարք խնդիրներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից
Իրանը պահանջում է Հոլիվուդից ներողություն խնդրել
Հոլիվուդի պատվիրակության այցը Թեհրան՝ նշանավորվեց սկանդալով Ամերիկյան կինոարդյունաբերության ներկայացուցիչները պետք է հանդիպեին ֆիլմեր արտադրող իրանցիների հետ, հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով CNN-ը: Ամերիկացիները, որոնց թվում էր նաեւ հայտնի դերասանուհի Անետ Բենինգը, հանդիպել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի խորհրդական Ջավադ Շամակդարին։ Վերջինս հայտարարել է, որ Հոլիվուդի պատվիրակների հանդիպումը իրանցի կինոարտադրողների հետ կկայանա միայն այն դեպքում, եթե ամերիկացիները
«ՉԵ՛Մ ՍԻՐՈՒՄ ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ ՈՒՏԵԼՈՒ ԳՆԱԼ»
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը՝ «առանց փողկապի» Արամ Գասպարիչը՝ կնոջ հետ: Արամ Սարգսյանից մինչեւ Արամ Սարգսյան: ԱրամՍարգսյանը հոգատար պապիկ է: Բալզակի ապրելու դեղատոմսն ու իր ընտանիքը Արամ Գասպարի Սարգսյանը հատկապես այսօրվա երիտասարդների համար շեշտում է, որ մանկուց սիրել է ընթերցանությունը եւ դաստիարակվել է գրքերով: «Շատ եմ սիրել Բալզակ, որը կյանք է սովորեցրել,
Երկու մրցանակային տեղ Լեհաստանում անցկացված ձյուդոյի աշխարհի գավաթի առաջնությունում, որին Հայաստանից մասնակցեց հինգ մարզիկ, առավել հաջող են հանդես եկել մեր մինչեւ 60 կգ քաշայինները: Հանրապետության ձյուդոյի ֆեդերացիայից երեկ տեղեկացրին, որ Հովհաննես Դավթյանը գրավել է երկրորդ, իսկ Արթուր Սրապյանը՝ հինգերորդ տեղը: Երկրորդ շրջանը հաջող է սկսել Լինարեսում անցկացվող շախմատի գերմրցաշարի մասնակից ութ ուժեղագույն գրոսմայստերները շարունակում են
Պաշտոնական առաջարկն արվել է
IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ներկայացուցիչը լրատվամիջոցներին հայտարարել է, թե Աբրահամը WBC/WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն ամերիկացի Կելլի Պավլիկի հետ գոտիների միավորման մենամարտը պատրաստ է անցկացնել ցանկացած տարածքում: Նրա խոսքերով, մարտի 14-ին Լահուան Սայմոնի հետ մարտում իր գոտին հերթական անգամ պաշտպանելուց հետո, միակ մրցակիցը, որի հետ «Արքա Արթուրը» ցանկանում է հանդիպել՝ Պավլիկն
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, հանրապետության սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ եւ մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի գործկոմի անդամ Արմեն Գրիգորյանը Գերմանիայում մասնակցել է միջազգային այդ մարզական կառույցի գործադիր կոմիտեի նիստին: Պարոն Գրիգորյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ որոշվել է հունիս ամսին նշանակված գործկոմի հաջորդ նիստն անցկացնել Երեւանում: Նախարարի խոսքերով, եվրոպական ֆեդերացիայի ղեկավարների այցելությունը Հայաստան՝ մարզաձեւի ընդհանուր դրվածքին տեղում ծանոթանալու
«Ֆոնոգրամաների» վերջը եկավ
Այլեւս արգելվում է համերգների ժամանակ դրանցից օգտվելը՝ առանց ունկնդրի գիտության ՀՀ մշակույթի նախարարի հրամանով (թիվ 43-Ա, փետրվարի 18) արգելվել է նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում «ոչ կենդանի», ասել է թե՝ ֆոնոգրամային հնչողությամբ համերգների կազմակերպումը: Այն նպատակ ունի այսուհետեւ մեր բեմերից դուրս վանել իրենց հույսը ձայնագրությունների եւ համակարգչային մոնտաժի վրա դրած, երբեմն էլ նույնիսկ երգել չկարողացող
«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՓՈՂ ԴՆԵԼ-ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼԸ ՉԷ»
Դաշնակցական պատգամավորը՝ մշակութային քաղաքականության մասին Ա. Շահբազյանը հիացած չէ մշակութային քաղաքականությամբ: ՀՅԴ ԱԺ խմբակցության քարտուղար Արտաշես (Արտյուշա) Շահբազյանի ձեւակերպմամբ, եթե ռաբիսն ու կեղծ մշակույթը պահանջարկ չունենան, չեն կարողանա ասպարեզը վերցնել: Նա նաեւ փաստում է. «Այլեւս այնպիսի մակարդակի վրա ենք, որ մի քիչ զգուշությամբ պիտի ասենք, թե ժառանգներն ենք Մաշտոցի, Նարեկացու, Կոմիտասի… Շատ ենք հեռացել այդ
ՉԱՎԵՍԸ 3 ՕՐ ԼՌԵԼՈ՞Ւ Է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին բժիշկը խորհուրդ է տվել մի փոքր լռել: Ինչպես հայտնի է, Չավեսը սիրում է խոսել, եւ նրա ճառերը երբեմն տեւում են 5 ժամ եւ ավելի: Սակայն վերջերս նա այնքան է լարել իր «հռետորական գործիքը», որ հիվանդացել է անգինայով, եւ անձնական բժիշկը խորհուրդ է տվել նրան առնվազն 3
Սկզբից ռմբակոծեցին, հիմա վերականգնում են Երկուշաբթի օրը եգիպտական Շարմ-էլ-Շեյխ քաղաքում բացվել է պաղեստինյան Գազա հատվածին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցին նվիրված միջազգային համաժողովը: Նախօրեին Եգիպտոս է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ըստ «Ռոսիյսկայա գազետա» թերթի, ենթադրվում է, որ Քլինթոնն իր հետ բերել է $900 միլիոն արժողության չեկ՝ Գազայի վերականգնման համար: Իր այցի ընթացքում Քլինթոնը մի շարք
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից երեկ տեղեկացրին, որ մարտի 23-ից կսկսվեն դպրոցական գարնանային արձակուրդները: 2-11 դասարանների աշակերտների համար արձակուրդները սահմանվել են մարտի 23-29-ը, իսկ 1-ին դասարանի աշակերտների համար՝ մարտի 23-ից մինչեւ ապրիլի 5-ը: ՆԱԽԱՐԱՐԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հայաստանի 11 մասնավոր բուհերի գործունեության պետական լիցենզիայի
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԾՆՎՈՒՄ
Հատվածներ ՀՀ առաջին նախագահի՝ 2009 թ. մարտի 1-ին հնչած ելույթից Չեմ ուզում թաքցնել. ձեզանից շատերը մեծ հույսեր են կապել այս հանրահավաքի հետ, այն դիտելով որպես համաժողովրդական պայքարի նոր ալիքի կամ վճռական գործողությունների սկիզբ։ Իսկ վճռական գործողությունների տակ հասկացվում են շուրջօրյա հանրահավաքներ, չդադարող երթեր ու պիկետներ, գրոհ նախագահական նստավայրի ուղղությամբ, մի խոսքով՝ անհապաղ իշխանափոխություն, ապստամբություն կամ
Մարտի 1-ի «պատանդները» Մարտի 1-ին Էջմիածնից Երեւան հասնելը լուրջ խնդիր էր. ոչ «գազելներն» էին աշխատում, ոչ ավտոբուսները, ոչ էլ՝ տաքսիները: Առանձին հնարամիտ տաքսիստների էր հաջողվում շրջանցել արգելանքը եւ գյուղամիջյան ճանապարհներով հասնել մայրաքաղաք: Իսկ տաքսիների այն վարորդները, որոնք փորձում էին ուղեւորներին ժամանակին տեղ հասցնել, ստիպված էին լինում այնքան կանգնել-մնալ Փարաքարի «ԳԱԻ պոստի» մոտ, մինչեւ ոստիկանական ստուգման
«ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԴՐԱԽՏԱՅԻՆ ԿՅԱՆՔ»
Այսպիսի հայրենիք կուզենար նախկին ազատամարտիկ ու զինվոր Արթուր Սարգսյանը Արթուր Սարգսյանը այն մարդկանցից է, ում երիտասարդությունը համընկավ իր երկրի ճակատագրական ժամանակաշրջանին: Եվ դա պատահականություն չէր, ինչպես եւ պատահականություն չէր այն բազում նվիրյալների աշխարհ գալը, ովքեր պիտի շրջեին պատմության անիվը: Նրանցից շատերը իրենց մոռացված են համարում: Բայց եթե ընկճվում էլ են, երբեք հայրենիքի «երեսովը չեն տալիս»


















































