Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական առաջարկն արվել է

Մարտ 03,2009 00:00

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ներկայացուցիչը լրատվամիջոցներին հայտարարել է, թե Աբրահամը WBC/WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն ամերիկացի Կելլի Պավլիկի հետ գոտիների միավորման մենամարտը պատրաստ է անցկացնել ցանկացած տարածքում:

Նրա խոսքերով, մարտի 14-ին Լահուան Սայմոնի հետ մարտում իր գոտին հերթական անգամ պաշտպանելուց հետո, միակ մրցակիցը, որի հետ «Արքա Արթուրը» ցանկանում է հանդիպել՝ Պավլիկն է:

«Մենք շուտվանից ենք փորձում հասնել այդ մենամարտի կայացմանը,- Կալլե Զաուերլանդին մեջբերում է «Allboxing»-ը:- Մենք մեր առաջարկը պաշտոնապես ուղարկել ենք «Top Rank»: Նրանք առայժմ մտածում են: Ակնհայտ է, որ նրանք կհրաժարվեն Գերմանիա գալուց: Բայց ես կարծում եմ, որ անցած երկու օրվա ընթացքում մենք սկսել ենք միմյանց ընդառաջ շարժվել: Այդ մենամարտը կորոշի միջին քաշային կարգում աշխարհում ուժեղագույնին: Հասկանում ենք, որ Պավլիկը ճանաչված է ԱՄՆ-ում: Բայց Արթուրին էլ Գերմանիայում են լավ ճանաչում: Եվ ցանկանում ենք, որ նրանց միջեւ մենամարտը կայանա: Եթե անհրաժեշտ լինի, պատրաստ ենք ինքներս մեկնել Ամերիկա»:

Կարո Մուրատը պաշտպանեց գոտին

Գերմանիայի Նյուբրանդենբուրգ քաղաքում անցկացված բռնցքամարտի մեծ շոուի ընթացքում, որը կազմակերպել էր «Sauerland Event» պրոումոթերական ընկերությունը, գլխավոր իրադարձությունը գերմիջին քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն, հայազգի Կարո Մուրատի (նկարում, 18 մենամարտ, նույնքան հաղթանակ, որից 11-ը՝ նոկաուտով) եւ Իտալիան ներկայացնող հավակնորդ Քրիստիան Սանավիի միջեւ մենամարտն էր:

Իտալացին ժամանակին երկուական անգամ անհաջող պայքարել է աշխարհի ու EBU-ի (մեկ անգամ՝ Մուրատի) գոտու համար:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ամբողջ մարտի ընթացքում մեր հայրենակիցը շոշափելի առավելություն է ունեցել մրցակցի նկատմամբ եւ հասել ժամկետից շուտ հաղթանակի: Սանավին 10-րդ ռաունդում հրաժարվել է ռինգ մտնել, եւ մրցավարները գրանցել են տեխնիկական նոկաուտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել