Օրվա լրահոսը
ՆՐԱՆՔ ԻՐԵՆՑ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
Գավառի մանկատան երեխաների գերակշիռ մասը սոցիալական որբեր են Գավառի մանկատունն այսօր ունի 115 սան: Նրանց 80 տոկոսից ավելին սոցիալական որբեր են. ունեն ծնողներ, սակայն այստեղ են՝ ըստ որոշ տվյալների, ծնողների սոցիալական վատ պայմանների պատճառով: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը 30 տարեկանից (արդեն 20 տարի է) աշխատում է իբրեւ տնօրեն: Այս ընթացքում մանկատան պայմաններն անհամեմատ լավացել են:
Արագընթաց ճանապարհ՝ բնակելիների հաշվին
Փարաքարը (գյուղը) փակելու քաղաքակիրթ ձեւը Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Դալմայի այգիների շուրջ ծավալված խոսակցությունները դեռ չմարած՝ հասունանում է մի նոր կոնֆլիկտ, այս անգամ՝ քաղաքապետարանի եւ Արգավանդ, Թաիրով, Փարաքար գյուղերի բնակիչների միջեւ: Երեւան-օդանավակայան արագընթաց ավտոմայրուղու կառուցման լուրը նշված գյուղերի բնակիչների դժգոհությունն է հարուցել: Նույնիսկ Արգավանդ գյուղում ստեղծվել է բնակչության շահերը պաշտպանող նախաձեռնող խումբ: Խմբի ղեկավար Սամվել Վարձելյանից
ՊԱՏՎԱՍՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է
Մայրը վստահ է, որ մինչ այդ իր երեխան լիովին առողջ էր Մոտ մեկ ամիս առաջ Բյուրեղավանի պոլիկլինիկայում կարմրուկ, կարմրախտ, խոզուկ (ԿԿԽ) հիվանդությունների դեմ պատվաստում ստանալուց վեց օր անց մեկ տարեկան երեխան մահացել է: Երեխայի մայրը՝ Հասմիկ Խաչատրյանը, վստահ է, որ իր փոքրիկը՝ Աստղիկը, մինչ պատվաստումը լիովին առողջ է եղել, բայց սրսկումից հետո ընկել է կոմայի
ՀԵԿ-Ը ՀՈՒԴԱՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ Է
ՀԵԿ-Ը ՀՈՒԴԱՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ Է «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանն օրերս նշելով, որ իրենց նախկին գործընկեր՝ «լրտեսության մեջ բացահայտված» Էդգար Հակոբյանն արդեն իսկ ապաստան է գտել Սարգիս Ասատրյանի Հայաստանի Երիտասարդական կուսակցությունում, ուր ոչ շատ վաղուց փոխադրվեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Վահան Բաբայանը՝ նշեց, թե ՀԵԿ-ի վրա կախված է «հուդաների կուսակցության» վերածվելու սպառնալիքը: Մեր
«Նոր ժամանակները» ամռանը չի հանգստանա
Հավաստիացնում է Արամ Կարապետյանը Երեկ տեղի ունեցավ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հանդիպումն իր երեւանաբնակ կուսակիցների հետ։ Հայտարարվեց, որ կուսակցության նպատակն է առաջիկայում Երեւանում ստեղծել ակտիվիստների մեծ բանակ եւ ցույց տալ իշխանական կլաններին, որ «Նոր ժամանակները» գործում է անգամ ամռան շոգին։ Ըստ Ա. Կարապետյանի՝ «մենք ուզում ենք ունենալ այն ակտիվը, ինչն ունենք մարզերում, Երեւանում
«ՉԵՄ ՀԻՇՈՒՄ՝ ԻՆՉ ԵՄ ԱՐԵԼ»
Նոր Հաճընի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանի այս պնդմանը չի հավատում նրա զոհը դարձած Արզնիի էլեկտրացանցի նախկին տնօրեն Աշոտ Մխիթարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը: – Նոր Հաճընի նախկին քաղաքապետը դատարանում հրաժարվեց սպանության վերաբերյալ իր նախաքննական ցուցմունքներից: Ի՞նչ մարտավարություն է ընտրել ամբաստանյալը: – Ցուցմունքներից հրաժարվելն այնքան էր ինձ համար անհասկանալի, որքան իր պաշտպանի համար: Երբ Արմեն
«ԵԹԵ ՊԵՏՔ ԼԻՆԻ, ԿԱՅՑԵԼԵՆՔ ՆԱԵՎ ԱՆՏԱՐԿՏԻԴԱ»
Ի՞նչ փոխվեց ԱԺ-ում Արթուր Բաղդասարյանից հետո: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի՝ իր նոր պաշտոնում երեկ հրավիրած առաջին մամուլի ասուլիսի ժամանակ «Առավոտը» հենց այդ հարցն էլ ուղղեց ԱԺ նորաթուխ խոսնակին։ Պատասխանից պարզ դարձավ, որ էական լուրջ փոփոխություններ առայժմ տեղի չեն ունեցել, սակայն սպասվում են աշխատակազմի կրճատում եւ կազմակերպչական այլ փոփոխություններ: «ՀՀ»- Դուք որպես ԱԺ նախագահ, պատրաստվո՞ւմ եք
«ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ ԿԳԱՄ ԵՐԵՔ ԳՈՏԻՈՎ»
Հունիսի 3-ին Լաս Վեգասում մեքսիկացի Լուիս Մալդոնադոյին 8-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելուց հետո թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի հնգակի եւ IBO-ի վարկածով աշխարհի քառակի չեմպիոն վանաձորցի Վախթանգ Դարչինյանը երկու օր առաջ ժամանեց հայրենիք: – Հայաստանում մարզասերները մեծագույն հաճույքով են հետեւում քո մենամարտերին ու ամեն անգամ անասելի բերկրանք ապրում, երբ ի նշան հաղթանակի բարձրացնում են քո
Հաշվետու համերգ՝ պրոֆեսիոնալ մակարդակով
Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Ք. Քուշնարյանի անվան թիվ 10 արվեստի (նախկին երաժշտական) դպրոցի հաշվետու համերգը: Դպրոցի տնօրեն, Երեւանի պետկոնսերվատորիայի դասախոս Էդուարդ Եսայանցը «Առավոտին» պատմեց, որ դա դպրոցի ավանդական ավարտական համերգներից մեկն էր: «Պահպանելով ավանդույթները՝ նաեւ որոշակի փոփոխություններ եմ արել. մեր դպրոցի սաները կամերային նվագախմբի՝ տվյալ դեպքում «Ալան Հովհաննեսի» (գեղարվեստական ղեկավար եւ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Անմիջական կապ մասնագիտական աշխարհի հետ 2000-ից Հայաստանում գործում է Ֆրանսիական համալսարանը, որը կոչված է պատրաստելու բարձրակարգ մասնագետներ՝ ի նպաստ Հայաստանի բարգավաճման: Ստեղծման օրից ի վեր, համալսարանը ստանում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությունը: Համալսարանի հիմնական գործընկերներն են Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը եւ Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատը: Բուհի վարչական եւ ուսումնական կառավարումն իրականացնում է ֆրանսիացի
´³ñá۳ϳÝáõÃÛáõÝÁ ã»ë ã³÷Ç
ºñµ ·áñÍÇÝ Ù³ëݳÏóáõÙ »Ý ¹ÇÉ»ï³ÝïÝ»ñÁì»ñç»ñë §ø³Õͳé³ÛáõÃÛ³Ý Ù³ëÇݦ 4-³ÙÛ³ ûñ»ÝùÁ 8-ñ¹ ³Ý·³Ù ÷á÷áËáõÃÛáõÝÝ»ñÇ »ÝóñÏí»ó: ²ñ¹ÛáõÝùáõÙ, ÇÝãå»ë »ñ»Ï Ù³ÙáõÉÇ ³ëáõÉÇëÇ Å³Ù³Ý³Ï Ýß»ó ù³Õͳé³ÛáõÃÛ³Ý ËáñÑñ¹Ç ݳ˳·³Ñ سÝí»É ´³¹³ÉÛ³ÝÁ, Ñݳñ³íáñÇÝë Ýí³½»óíáõÙ ¿ §Ù³ñ¹áõ ·áñÍáÝÁ¦: ²Ûëáõѳݹ»ñÓ, åñÝ ´³¹³ÉÛ³ÝÁ ³Ûë ϳ٠³ÛÝ å³ßïáÝÛ³ÛÇ ÁÝïñáõÃÛ³Ý Ñ³ñóáõÙ ëáõµÛ»ÏïÇíǽÙÁ ãÇ µ³ó³éáõÙ: ²Ûëå»ëª ù³Õͳé³ÛáõÃÛ³Ý ËáñÑáõñ¹Á, áñ ¹Å·áÑáõÙ ¿ ãÇÝáíÝÇÏÝ»ñÇ ·Çï»ÉÇùÝ»ñÇ ó³Íñ ٳϳñ¹³ÏÇó, ãÇ Ï³ñáÕ³ÝáõÙ ³ÛÝåÇëÇ
ԴՊՐՈՑԱԿԱՆԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁՐԻՆ ԾԵԾԵԼՈՎ
Իսկ դատախազությունը մերժել է քրեական գործի հարուցումը 2005թ. սեպտեմբերի 30-ին Խնձորեսկ գյուղի միջնակարգ դպրոցում, աշակերտական խորհրդի ընտրություններում Գեւորգ Աբրահամյանին ծեծի ենթարկեցին նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Վահե Սողոմոնյանը, Հայկ Կարապետյանը, Անդրանիկ Արջունցը, Արամ Վարդազարյանն ու Արտակ Արզումանյանը: Գեւորգը ստացավ գլխուղեղի ցնցում, ձախ ականջի խլացում, երիկամի խափանում, ձախ աչքի տեսողության անկում: Ապրիլի 14-ի «Առավոտում» («Անպատիժ ծեծ
Հանգստացողները թունավորվել են
Աղվերանում հանգստանալը կոլեկտիվի համար ավարտվել է ցանով ու քորով Հայաստանի հանգստյան առավել հայտնի բնության գոտիները մասնավորեցված են: Հանգստանալու համար հատկապես ամռան սեզոնին ազատ տեղ չես գտնի, որտեղ գնում եւ կարպետը փռում ես, որ «պիկնիկ» անես, գլխիդ կանգնում են տվյալ հանգստյան գոտու տերերն ու զբաղեցրած տարածքի համար փող ուզում՝ սկսած 5 հազար դրամից մինչեւ 10-15 հազար:
ՄԻ ԺՊԻՏՆ ԻՆՉ Է՝ ՉԵՆ ԲԱԽՇՈՒՄ
Զուգարանի, ժպիտի ու էժան հյուրանոցների բացակայությունը Հայաստան այցելած տուրիստներին «հուշտ» է անում: Մինչ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը Հայաստանում տուրիզմը զարգացնելու ուղղությամբ ծրագրեր է մշակում, տուրիստներին գայթակղելու համար հյուրանոցներին աստղեր է շնորհում ու մեծ գումարներ ծախսելով՝ մեր երկրի տեսարժան վայրերը CNN-ով գովազդում՝ գործնականում ամենատարրական հարցերին ուշադրություն չի դարձվում: Մինչդեռ նման մանր-մունր խնդիրներն են, որ մեր
ԽՈՉԸՆԴՈՏՎՈ՞ՒՄ ԷՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԽՈՉԸՆԴՈՏՎՈ՞ՒՄ ԷՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ Մեր խնդրանքով մեկնաբանելով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի պատճառները՝ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ասաց. «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը կարեւոր նշանակություն ունի ՀՀ արտաքին քաղաքականության անվտանգության եւ ժողովրդավարացման համար։ Այս հարցում մեծ է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հետ ՀՀ ԱԺ աշխատանքի դերը։ Վերջին շրջանում յուրաքանչյուր տարի ՀՀ ԱԺ-ն եւ
Երկքաղաքացիությունը վտանգավոր բան է
Այս մի հարցում համակարծիք են իշխանության նախկին (ՀՀՇ) ու ներկա (ՀՀԿ) ներկայացուցիչները «Լեռնային Ղարաբաղի խնդիրը սարսափելի վիճակում է: Այս իշխանությունները պատրաստ չեն խնդիրը կարգավորելու եւ ամեն ինչ անում են, որ ստատուս-քվոն պահպանվի, նույնիսկ այն գնով, որ Հայաստանը տարածաշրջանում ամենաթույլ զարգացած երկիրն է: Յոթ տարի շարունակ ոչինչ չի արվել, ՀՀ-ն դուրս է մնացել բոլոր տարածաշրջանային ծրագրերից,
ՈՉ
ՈՔ ՉԻ՞ ԿԱՐՈՂ ՓԱՅՏԻԿԻ ՄԵԿ ՀԱՐՎԱԾՈՎ
ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԵԼ
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այն կարծիքին է, որ ՀՀԿ-ն ինքն է որոշում իր ճանապարհը: – Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների մեկնարկի պահը, այնքան ավելի կոնկրետանում են լուրերն այն մասին, որ իշխանական վերնախավում որոշել են ՀՀԿ-ին դուրս թողնել խաղից, եւ որպես այդ պնդման ապացույց նշվում է այն, որ պաշտպանության նախարարը երբեք չի հայտարարելու,
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՄՈԶԵԼ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՆ
Երեկ էլ Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին պնդեց, թե հեռուստաընկերությունները չեն ապահովում բազմակարծություն: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտ եի դիտարկման խմբի ղեկավար Ռոլանդ Վեգեների հետ հունիսի 10-ի հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նրան մի ցուցակ էր ներկայացրել՝ ապացուցելու համար, թե ընդդիմադիր պատգամավորները անարգել օգտվում են հեռուստատեսային եթերից: Այսպես էր պրն Քոչարյանը փորձել հակազդել պնդումներին, թե եթերում
«Օթելլոյի» համար Եվրոպայից ոտքով կգամ»
Ասում է Եվրոպայում հայտնի օպերային սոպրանո, շվեյցարաբնակ Ջուլիետ Գալստյանը Երգչուհին «Ա. Խաչատրյան» համերգասրահում այսօր «Սերենադ» կամերային նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) հանդես կգա համաշխարհային օպերային գրականության հայտնի դերերգերի կատարումներով: Հայ օպերային արվեստի երախտավոր Հայկանուշ Դանիելյանի ծոռնուհու՝ Ջ. Գալստյանի առաջին բեմելը կայացել է 1996թ. Թուրինի թագավորական թատրոնում, Պուչինիի «Բոհեմ» օպերային ներկայացման մեջ Միմիի դերերգով: Երգչուհու հավաստմամբ,
«ՈՍԿԵ ԿԻԹԱՌԸ» ՉԷՐ ԺԱՆԳՈՏԵԼ
Հեղինակային երգի համահայկական փառատոնը կայացավ, սակայն ժանրի որոշ վառ ներկայացուցիչներ սեփական ամբիցիաներից ելնելով՝ չմասնակցեցին: Վերջերս անցկացվեց հեղինակային երգի «Ոսկե կիթառ» հանրապետական փառատոնը, որ կազմակերպել էր «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնը՝ «Մշակույթ» հիմնադրամի ու մշակույթի նախարարության հետ համատեղ: Փառատոնն անցավ ջերմ մթնոլորտում. 7 տարվա ընդմիջումից հետո հանդիսատեսը կարոտել էր հեղինակային երգի ժանրին, որի տեղը կարծես դատարկ էր մշակութային
Խոպանչիների հիվանդ երեխաները կրկնակի են տուժում
Արտասահմանում անվճար բուժվելու շանսեր ունեցող շատ անչափահաս երեխաներ չեն կարող մեկնել բուժվելու՝ հայրերի անհայտ կորած լինելու պատճառով: Օրերս Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցում գերմանացիները հետազոտեցին Շիրակի մարզի առողջական խնդիրներ ունեցող երեխաներին: Դատելով հիվանդանոցի միջանցքներում կուտակված հերթերից ու հիվանդ երեխաների հոսքից, նրանց թիվը չափազանց մեծ էր: Գերմանացիների ծրագիրն իրականացվում է Հայաստանի մանկական ասոցիացիայի հետ համատեղ: Հետազոտությունը դեռ
ԿԼԻՆԻ ԿՐԿՆԱԿԻ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Մի բուհ ավարտում են, մեկ ուրիշ բուհից դիպլոմ ստանում Հունիսի 11-ին ավարտվեցին ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների քննությունները: 2003 թ. կառավարության որոշմամբ, այս քննությունները պետք է իրականացվեին 2003-2006թթ., եւ նպատակ ունեին հավասար պայմաններ ապահովել ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների եւ այն շրջանավարտների միջեւ, ովքեր բուհերն ավարտել էին արդեն հավատարմագրված ժամանակ: Եվ որպեսզի 90-ականներից
Փակել են լույսի ճանապարհը
Այգեստան 10 փողոցի 18 տան սեփականատեր, ԵՊՀ պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Բաբկեն Հարությունյանը կարծում է, որ «դաժանորեն խախտված են» ինչպես իր, այնպես էլ համասեփականատեր քրոջ՝ Քնարիկ եւ եղբոր՝ Միհրան Հարությունյանների իրավունքները: 18ա տան ընդլայնման արդյունքում փակվել է իրենց՝ 18 տան արեւի լույսը: «Հյուսիսային կողմից պատ կառուցելով, 3,5 մ բարձրության սյուներին արդեն մասամբ դրված ծածկը լույսից
«ԷԼԻՏԱՐ» ՇԵՆՔԸ ՊՆ-Ի՞ՆՆ է
Այն կառուցվում է առանց շինարարական թույլտվության՝ քաղաքաշինական նորմերի խախտումներով «Սիլիկյանի տնաշինական կոմբինատ» ընկերությունը Արաբկիր համայնքի Քեռու փողոցի 29բ հասցեում՝ Մերգելյան ինստիտուտի հարեւանությամբ, «էլիտար» շենք է կառուցում: Մեր տեղեկություններով՝ այն պատկանում է պաշտպանության նախարարության մի բարձրաստիճան պաշտոնյայի: Հենց սրանով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ մայրաքաղաքի աչքի ընկնող հատվածում հսկայական շինարարություն է ընթանում՝ առանց համապատասխան քաղաքաշինական
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ Երեկ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ոտնահարելով մեր ազգին սահմանադրությամբ ընձեռված անխախտելի իրավունքներից հերթականը, իշխանությունը՝ իրեն անվերապահորեն քծնող մանկլավիկների անմիջական մասնակցությամբ, չորս տարի առաջ զրկեց մեր ժողովրդին ազատ խոսքի՝ իրոք միակ ու անփոխարինելի, անկաշառ ու անկողմնակալ տեղեկատվություն ստանալու վերջին հնարավորությունից՝ փակելով «Ա1+» հեռուստաընկերությունը, դրանով
Կոալիցիա գոյություն չունի
Ըստ Գուրգեն Արսենյանի, կա խորհրդարանական մեծամասնություն ՀՀ ԱԺ ՄԱԿ խմբակցության ու համանուն կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը երեկ «Փաստարկ» ակումբում խորհուրդ տվեց այն վերլուծաբաններին, ովքեր կարծում են, թե ՄԱԿ-ն ՕԵԿ-ի տեղն է զբաղեցրել, «փակել սեփական հիմնարկը»: Գ. Արսենյանի ասելով, ամեն ինչ բնականոն է եղել գոնե այնքանով, որքանով ՄԱԿ-ը 2003թ. նախագահական ընտրություններում պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:
ՄԵՂԱՎՈՐԸ ՀԵՆՑ ՍՊԱՆՎԱ՞ԾՆ ԷՐ
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մարդասպան եղբորորդու մեղքը թեթեւացնելու համար ընտրվել է այս վարկածը: Արաբկիրի քննչական բաժնի աշխատակիցներն այս տարվա ապրիլի 5-ին ձերբակալեցին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբորը՝ Սեյրան (Աղալար) Խաչատրյանին՝ թմրամիջոցների մեծ խմբաքանակ իրացնելու մեղադրանքով: 10 օր անց Սուրեն Խաչատրյանը մասնակցեց ոստիկանության շքերթին, որի ընթացքում «Ազատություն» ռ/կ-ին եղբոր առնչությամբ ասաց. «Ես ատում եմ էդ հոդվածը:
ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԽԱՌՆԱՇՓՈԹ
Ըստ ԿԸՀ-ում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի, իշխանությունները դիտմամբ ձախողում են ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցումը: ԿԸՀ-ում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը հակադարձելով ԿԸՀ նախագահ Գուրգեն Ազարյանի վերջերս հնչեցրած այն մտքին, թե ընդդիմությունը այժմվանից հայտարարություններ է անում հետագայում իր իրական պարտությունը արդարացնելու նպատակով, որը հնչել էր ի պատասխան ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանի արտահայտած դժգոհությանը՝ ընտրական հանձնաժողովի
2 միլիոնով Բրոդվեյ չենք ունենա
«Առավոտում» վերջերս լույս տեսած «Համարձակ քայլերի կոչ նախարարին» հոդվածի առնչությամբ աժիոտաժ է սկսվել հիմնականում երեւանյան թատրոնների ղեկավարների շրջանում: Ընդ որում, հոդվածում արծարծված միտքը, թե ավելի քան 20 պետական թատրոնները շռայլություն են մեր պետության համար, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Մարդիկ, ովքեր գտնում էին, որ մեկուկես միլիոնանոց Երեւանում հնարավոր չէ հաճախել գործող 19 թատրոն (որից 16-ը
ԱՐՔԱՆԵՐԻՆ ՎԱՅԵԼ ԽՄԻՉՔ
Երեւանի շամպայն գինիների գործարանի արտադրանք Այսօր շուկայում կարելի է հանդիպել էժանագին, բայց կասկածելի ծագում ու բաղադրություն ունեցող շամպայն, գինի, օղի, կոնյակ: Իսկ Շամպայն գինիների գործարանը, շարունակելով տասնամյակների ավանդույթը, սպառողին է հասցնում պրոֆեսիոնալ բարձր մակարդակով ու իսկական վարպետների ձեռքով պատրաստված խմիչք: Գործարանի արտադրած շամպայնը 18-րդ դարից եկած դասական ֆրանսիական շամպայնի տեխնոլոգիաների կիրառման արդյունք է: Գործարանը մասնավորեցվել


















































