Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵԿ-Ը ՀՈՒԴԱՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Հունիս 23,2006 00:00

ՀԵԿ-Ը
ՀՈՒԴԱՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ Է «Ժառանգություն» կուսակցության
քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանն օրերս նշելով, որ իրենց նախկին գործընկեր՝
«լրտեսության մեջ բացահայտված» Էդգար Հակոբյանն արդեն իսկ ապաստան է գտել Սարգիս
Ասատրյանի Հայաստանի Երիտասարդական կուսակցությունում, ուր ոչ շատ վաղուց փոխադրվեց
նաեւ «Հանրապետություն» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Վահան Բաբայանը՝
նշեց, թե ՀԵԿ-ի վրա կախված է «հուդաների կուսակցության» վերածվելու սպառնալիքը: Մեր
հարցին, թե այս վտանգն իր կուսակցության համար իրոք վտանգավոր չի՞ համարում՝ Սարգիս
Ասատրյանը պատասխանեց. «Նախ ապաստանի մասին. Էդգար Հակոբյանը չի անդամագրվել Հայաստանի
Երիտասարդական կուսակցությանը: Մենք բացել ենք մամուլի սրահ: Եվ ցանկացած ոք եթե
ուզենա ասուլիս անցկացնել քաղաքական կամ երիտասարդական թեմաներով՝ մեծ հաճույքով
կտրամադրենք այն: Մենք Էդգար Հակոբյանին էլ ուղղակի տրամադրել ենք այդ սրահը: Յուրաքանչյուր
կուսակցությունում էլ պիտի մտահոգված լինեն, որ ընդգրկված լինեն ազնիվ ու պարկեշտ
անձնավորություններ: Վահան Բաբայանի վերաբերյալ կարող եմ հպարտությամբ ասել, որ շատ
պարկեշտ անձնավորություն է: Եվ ընդհանուր առմամբ, ՀԵԿ-ում ընդգրկված են հայրենասեր
ու պարկեշտ անձնավորություններ: Շատ շնորհակալ եմ պրն Խաչատրյանից, որ մտահոգված
է մեր կուսակցության իմիջով: Հետագայում էլ, եթե խորհուրդներ ունենա՝ լավ կլիներ,
որ ոչ թե մամուլով հայտներ դրանք, այլ զանգահարեր՝ ասեր, քանի որ մենք հարաբերություններ
ունենք: Եթե նկատել եք՝ ՀԵԿ-ը մամուլում քննարկման առարկա չի դարձնում որեւէ կուսակցության
իմիջը կամ գործելակերպը, որը կարծում եմ, այնքան էլ կոռեկտ չէ: Միջկուսակցական պահելաձեւ
կա, որը կարծում եմ, պետք է պահպանեն բոլորը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել