Օրվա լրահոսը
ԳՈՐԾԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Օրերս մամուլում տպագրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի հարցազրույցը՝ «Սովորել արտերկրում, աշխատել հայրենիքում», որտեղ նա տեղեկացնում է այն մասին, որ ՀՀ կառավարությունում քննարկվում է արտասահմանյան բուհերում սովորող հայ ուսանողներին պետական ֆինանսական աջակցության հարցը: Այդ հարցը, որին բազմիցս անդրադարձել է նաեւ «Առավոտ» օրաթերթը, շատ կարեւոր է եւ արդիական, քանի որ հենց ֆինանսավորման բացակայության պատճառով
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ տասնվեցերորդ ԳԱՐՆԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱԿՆԹԱՐԹ – «Գարունում» տպվելուս հարցով պիտի շատ լուրջ զբաղվենք,- ասաց Ջահանը: – Էդ մեկը հարուր տոկոսով կարանք անենք,- ասացի ես: – Հաստատ ե՞ս ասում: – Հա: – Գործերս որ տամ քեզ՝ կտա՞ս խմբագրին: – Հա: – Թե՞ իմ գալը պարտադիր ա: – Պարտադիր չի,- ասացի ես:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԹՈՂ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԵՆ
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը ԱԺ-ում հանդիպումների ընթացքում առաջարկել էր, որ անկախ դատավորներ մասնակցեն մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին: Փաստաբան Վահե Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է կատարել այս առաջարկը եւ Հայաստանում գտնել անկախ դատավորներ: Փաստաբանը նախ նշեց. «Դատավորն ամեն դեպքում անկախ է՝ Սահմանադրության համաձայն, ֆորմալ առումով»: Սակայն իրապես անկախ դատավոր գտնելու խնդրահարույց
Երաժշտականները հարցականի տակ են
Բաց նամակ երկրի պետական այրերին Վերջերս Փարիզից վերադարձավ Սկրյաբինի անվան մրցույթում 1-ին մրցանակի եւ դափնեկրի կոչման արժանացած պատանի դաշնակահար, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սան Դավիթ Հովհաննիսյանը, որին, ի դեպ, դժվարությամբ էր հաջողվել հովանավոր գտնել՝ մրցույթին մեկնելու համար: Դավիթին բախտը ժպտաց, ու ինչքան այդպիսի տաղանդավոր դավիթներ կան մեր երկրում… Իսկ գիտե՞ն, արդյոք, պետական այրերը, թե որքան
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՐՔԱՆ» ՇՐՋԱՆՑԵՑ ՖԻՄԱ-ԻՆ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շախմատի Հայաստանի ակումբային առաջնության մասնակից վեց թիմերն ավարտել են երրորդ տուրը: «Երեւանը» 2:4 հաշվով պարտվեց «Հրազդանին», ՖԻՄԱ-ն՝ «Միկային»՝ 2,5:3,5, իսկ «Բանկային արքան» համոզիչ հաղթանակ տարավ «Գյումրիի» նկատմամբ՝ 4,5:1,5 եւ շրջանցելով ուսանող մարզիկներին՝ ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԲԻԼԲԱՈՅՈՒՄ Սեպտեմբերի 1-13-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալու
«Ոչ թե ձերբակալվածներ, այլ՝ գերիներ ու պատանդներ»
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այսկերպ բնութագրեց «Մարտի 1»-ի գործով ձերբակալվածներին: Երեկ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հ/կ-ի նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպվել՝ «ՀՀ ԱԺ պատգամավորների քաղաքական հետապնդումը եւ կալանավորման իրավական ռեժիմը» թեմայով: Քննարկմանը ներկա էին բացառապես ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքական եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հիշեցնելով 2008 թվականի մարտի 4-ի՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի
«ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՄԱՐԴ ՉՏԵՂԱՓՈԽԵԼ»
Արդեն որերորդ դեպքն է, երբ իշխանությունների քմահաճույքով միջմարզային տրանսպորտը ուղեւորներին չի սպասարկում: Երեկ Աբովյանի, Աշտարակի, Արմավիրի, Մասիսի, Արարատի, Արտաշատի, Վեդիի, Հրազդանի, Չարենցավանի միկրոավտոբուսները առավոտյան չեն աշխատել: Մայրաքաղաք մեկնել ցանկացող հարյուրավոր մարդիկ Երեւան հասնելու համար ստիպված են եղել մեծ գումար ծախսել եւ օգտվել տաքսիների ծառայությունից: «Առավոտի» հետ զրույցում «Այրարատ» կինոթատրոնի մոտ կայանած Մասիսի, Արարատի, Արտաշատի, Վեդիի,
«ՄԵՂԱԴՐՅԱԼԸ»՝ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԱԿԱ՞Ն
Ինչպես հայտնի է, մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը նախորդ օրը որոշում է կայացրել, որ խորհրդակցական ձայնի իրավունքով հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու կհրավիրվեն քաղաքական այն ուժերի ներկայացուցիչները, որոնք 2007-ին ԱԺ ընտրություններում ստացել են ընտրողների ձայների 3%-ից ավելին, բայց չեն հաղթահարել 5%-ի շեմը: Դրանք են «Ազգային միաբանությունը», «Միավորված աշխատանքային» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունները: Արդեն հայտնի է,
Հոգլանդի պատմությունը կրկնվում է
«Մենք մտահոգված ենք այն առնչությամբ, որ Մարի Յովանովիչը, ում թեկնածությունն առաջադրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար, հրաժարվել է որեւէ խելամիտ բացատրություն տալ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտման նկատմամբ Սպիտակ տան քաղաքականությանը»: Այս մասին, ըստ «Արմինֆոյի», հայտարարել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը: Նախօրեին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում կայացել են
ԻՆՉՈ՞Ւ ՎԵՐՋ ՉԵՍ ՏԱԼԻՍ ԱՅՍ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆԸ
Երեկ Մատենադարանի հարթակից դիմելով Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հարցրեց Հայաստանի 1-ին ախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մինչ երեկվա հանրահավաքում հնչած առանձին ելույթներ ներկայացնելը՝ ցանկանում ենք հիշեցնել նախօրեին ասուլիսում ՀՀ առաջին փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի պնդումները, թե ոստիկանությունը թույլ չի տա անցկացնել հանրահավաքը քաղաքապետարանի կողմից չարտոնված վայրում: Ոստիկանության ներկայացուցիչը նաեւ հայտնել էր, թե իրենք օպերատիվ տեղեկություններ ունեն, որ
«ՄԱՐՏԻ 1-Ը՝ ՀՀ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ»
Առաջարկում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող նախկին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: – Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ձերբակալումը, կալանավորումը, առաջադրված մեղադրանքները եւ արդեն տեւական ժամանակ կալանքի տակ գտնվելը: – Մեկ նախադասությամբ՝ ռուսական հատուկ ծառայությունների կողմից Սերժ Սարգսյանին իջեցված պատվեր: Իսկ թե ինչ պատվեր է՝ կասեմ մեկ այլ առիթով: – Հավատո՞ւմ եք իշխանության խոհեմությանը,
ՓՈՔՐԻԿ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՆԵ՞ՐՆ ԷԻՆ
Երեւանի քաղաքապետարանն, արգելելով ընդդիմությանը Ազատության հրապարակում հանրահավաք անել, պատճառաբանել էր, թե այնտեղ հունիսի 20-ին անցկացվելու է «Փոքրիկ երեւանցի» մանկական միջոցառում: Սակայն երեկ այդ հրապարակից հանեցին խաղային ատրակցիոնները եւ այնտեղ տեղակայվեցին ոստիկանության ուժերը՝ զինված ռետինե մահակներով եւ սաղավարտներով: Նրանք նաեւ ԿԸՀ-ի, նախագահի նստավայրի եւ կառավարության մոտ էին: Ժամը 9-ից ոստիկանները փակել էին նաեւ Մատենադարանի հարակից տարածքը,
ԿԵՂԾ ԺԱՄԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆԻՆ
Մեր կյանքի վերջին անհանգիստ ժամանակներում ես իմ ընկերներից մեկին բարեկամաբար խորհուրդ տվեցի՝ մի արա այդ բանը, որովհետեւ կհայտնվես կեղծ ժամանակի մեջ, բայց նա չլսեց ինձ՝ բերելով բազմաթիվ պատճառաբանություններ: Ու բոլորովին վերջերս նույն ընկերս ինձ ասում էր, որ ինքը խաբվել է, սխալ է թույլ տվել: Կյանքի առօրյա վայրիվերումները կարծես թե տանելի են, անսպասելին էլ է տանելի՝
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Եռյակն ուրվագծվում է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը կայացավ շախմատի Հայաստանի ակումբային առաջնության երկրորդ տուրը: «Հրազդանը» 1,5:4,5 ընդհանուր հաշվով պարտվեց «Բանկային արքային», «Միկան» 5:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ «Երեւանի» նկատմամբ, իսկ ՖԻՄԱ-ն պարտության մատնեց «Գյումրիին»՝ 4:2: Երկու տուրից հետո ակումբները մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ: 1. ՖԻՄԱ, 2. «Բանկային արքա», 3. «Միկա», 4.
Հրատարակիչներն ու դրսի փորձը
Գիրք հրատարակելը ծախսատար է բոլոր երկրներում Դյուսելդորֆում մայիսի 28-ից հունիսի 12-ը անցկացվեց պոլիգրաֆիական ոլորտում աշխարհում հայտնի «Դրուպա» ցուցահանդեսը, որը կազմակերպվում է չորս տարին մեկ: Թեեւ Հայաստանը չէր մասնակցում ցուցահանդեսին, սակայն ոլորտում տեղի ունեցող նորարարություններին, ինովացիաներին եւ այլնին իրազեկ լինելու նպատակով հյուրի կարգավիճակով Գերմանիա էին մեկնել հայաստանյան շուրջ 15 պոլիգրաֆիական ընկերությունների ներկայացուցիչներ: «Առավոտը» հանդիպեց «Լիմուշ» տպագրատան
«ՕՐԱՊԱԿԱՍ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՅՔ
Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը չի սիրում «խոսել» Վերջերս կայացավ ՀՀ մշակույթի նախարարության այդքան սպասված պաշտոնական կայքի՝ mincult.am-ի շնորհանդեսը: Ինչպես նշված է այնտեղ, կայքի ստեղծումն ու խորհրդատվական աջակցությունն իրականացրել է Բրիտանական խորհուրդը, իսկ դիզայնն ու ձեւավորումը՝ «Բրոնկովեյ» ընկերությունը: Կայքում զետեղված ողջույնի խոսքում մշակույթի նախարարը զուր խոստանում է, որ «ոչ միայն հայաստանցիները, այլեւ օտարերկրացիները կայքի շնորհիվ պատկերացում
Իրավական խճանկար
Սպանությո՞ւն՝ ռեստորանում «Լուսաստղ» ռեստորանային համալիրի 2-րդ հարկում նախորդ երեկոյան հայտնաբերվել է 21-ամյա Լեւոն Ալեքսանյանի դիակը: Նրա գլխին առկա էին հրազենային բազմաթիվ վնասվածքներ: Ալեքսանյանը հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին էր: Ըստ դեպքի վայրի զննության, հայտնաբերվել են 5,45 մմ տրամաչափի փամփուշտի 3 կրակված պարկուճ, 3 գնդակ, «ՉԵԶԵԹ -85 Ս» տեսակի ատրճանակ՝ 1 փամփուշտով եւ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԿՈՒՄ ԿԱՆԽՎԵՑ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄԸ
Դժգոհողներին կառավարության ներսում չընդունեցին, իսկ դրսում որոշ նախարարներ ընդամենը լսեցին նրանց Երեկ կառավարության հերթական նիստի ժամանակ վաղ առավոտից մուտքի մոտ էին հավաքվել 2002-2008թթ. ընթացքում բանակում սպանված զինվորների շուրջ 10 ծնող, Դալմայի այգիների, Հյուսիսային պողոտայի եւ այլ իրացված տարածքների՝ ամբողջական փոխհատուցում չստացած բնակիչներ: Վերջիններս պահանջում էին, որ վարչապետն անձամբ ընդունի իրենց եւ լուծում տա իրենց խնդիրներին:
Հաց ու պանիր կվերցնեք
Ավիավառելիքի թանկացման հետեւանքով շատ ավիափոխադրողներ, տոմսերի գնաճից խուսափելու համար, ուղեւորների սնունդը կպակասեցնեն: Այսօրվանից Հայաստանում 1 տոննա ավիավառելիքը կվաճառվի նախկինից մոտ 150 դոլարով թանկ: Եթե ընդամենը մի քանի օր առաջ ավիափոխադրողները 1 տոննա վառելիքը ձեռք էին բերում 1437 դոլարով, ապա այսօր այն արդեն վաճառվում է 1578 դոլարով: Մասնագետների կարծիքով, այդ թանկացումները պայմանավորված են նրանով, որ նավթավերամշակման
ՀԱՅ-ՇՎԵԴԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ
Այս դիտարկումները ծնվել են լրագրողների որակավորման բարձրացման Fojo շվեդական ինստիտուտի «Լրագրությունը եւ ժողովրդավարությունը» երեքշաբաթյա ծրագրի մասնակցության ընթացքում: Նախ՝ մասնագիտական զուգահեռներ Ներկա լինելով Շվեդիայի Կալմար քաղաքի «Ostran» օրաթերթի նորությունների բաժնի առավոտյան «լետուչկա»-ին՝ ցանկացած հայ լրագրող կերազեր, որ մեր գրելիք նյութը լինեին ընդամենը նման խնդիրները: «Դպրոցականներից մեկը գյուտ է արել, որը հնարավորություն է տալիս ձմեռն էլ հեծանիվ
«ՄԱՐՏԻ 1»-Ը ՍԿՍՎԵՑ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ»
ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի՝ ՄԱԱ-ում արտահայտած այս մտքին հակադարձեց ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը. «Եթե նկատի ունեք, որ Ռ. Քոչարյանը սեպտեմբերի 21-ին է հրահանգ տվել կրակել մարդկանց վրա, դա այլ հարց է, բայց չեմ կարծում, դուք չէիք սպասում, որ հասարակությունը ոտքի կկանգնի: Դուք կամ պիտի կրակեիք իշխանության օրինական տիրոջ վրա, կամ՝ իշխանությունը հանձնեիք նրան: Դուք կրակեցիք
Ֆրիդ. «ՀՀ-ն պետք է հայտարարի, որ Թուրքիայից հող չի ուզում»
«Միացյալ Նահանգների եւ նախագահ Ջորջ Բուշի կողմից «ցեղասպանություն» բառեզրի կիրառումը օգտակար չի լինի հայ-թուրքական հարաբերությունների համար»: Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԱՄՆ նախագահը չի օգտագործում «ցեղասպանություն» արտահայտությունը: «ԱՄՆ-ն
ԵԽԽՎ-ին կտրուկ քայլեր պետք չեն
Երեկ կայացած ասուլիսում քաղբանտարկյալների կանայք մանրամասներ պատմեցին ԵԽԽՎ համազեկուցողի հետ իրենց հանդիպման մասին: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնախմբի Հայաստանի հարցով համազեկուցող Ժորժ Կոլոմբիեի հետ հունիսի 17-ի հանդիպման ժամանակ, ինչպես երեկ «Հայացք» ակումբում պատմեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը, քաղբանտարկյալների կանայք նրան ասել են, որ իրենք ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի կատարման առումով ոչ մի առաջընթաց
ՀԵՏԱՔՆՆԵԼՈՒ ԵՆ ԱՆԱՉԱՌ ԵՎ ԹԱՓԱՆՑԻ՞Կ
«Եթե ԵԽ-ն բավարարված չլինի, կարող է իր անկախ միջազգային փորձաքննությունն անցկացնել»,- կարծում է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի դաշնակցական նախագահ Արմեն Ռուստամյանը: – Ժորժ Կոլոմբիեի հետ հանդիպումից հետո ԱԺ պատգամավոր, իրավագիտության պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանը «Առավոտին» տված հարցազրույցում նշեց, որ ձերբակալված 115 հոգուց այժմ կալանված է 17 մարդ, եւ շուտով նրանց հարցերն էլ կլուծվեն, եւ մենք
«ՄԱՐՏԻ 1»-Ն ԱՆՀՆԱՐ Է ԹԱՔՑՆԵԼ»
Ասում է Դավիթ Շահնազարյանը «Այն, ինչ իշխանությունները ձեռնարկել են Ազատության հրապարակում՝ ոչ միայն շանտաժ է եւ սադրանք, այլեւ՝ բոլոր միջազգային նորմերի կոպիտ խախտում: Արդեն փորձում են երեխաներով պաշտպանել իրենց ողորմելի էությունը: Խստորեն դատապարտում եմ եւ կզարմանամ, եթե միջազգային հանրությունը դրան չարձագանքի: Դա իշխանության կողմից ստոր քայլ է»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՀԱՆՈՒՆ ԼՂ-Ի
«Մեր քայլերից շատերը, ավելի ճիշտ՝ այն, ինչ չի արվել, պայմանավորված է ղարաբաղյան խնդրի առկայությամբ»,- հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «ԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում: Ըստ նրա՝ ոչ ոք իրավունք չունի նույնիսկ մտածել, թե ընդդիմության կողմնակիցների թվում կան մարդիկ, ովքեր հնարավոր են համարում Հայաստանի գոյությունն առանց Լեռնային Ղարաբաղի: Իսկ ինչ վերաբերում է հայ
Պարույր Սեւակի հիշատակին
Ինչպես էր բանաստեղծը տուն կառուցում Սեւակը որոշել էր նոր տուն կառուցել իր պապենական այգում: Վաղօրոք երկաթյա ցանցով այգին ցանկապատել էր, մի քանի կիլոմետր հեռու աղբյուրից թուջե խողովակներով ջուր բերել՝ այգին ոռոգելու, ձուկ աճեցնելու համար: Արթիկից էլ տուֆ քար էր գնել ու կուտակել այգու մի կողմում: Երբ Երասխավանի բազաներից տախտակներ ու գերաններ բերեց ու բեռնաթափեց մեր
ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բաց նամակ Ժիրայր Սեֆիլյանին Երբ 1989 թվականին առաջին անգամ Հայաստանում հանդիպեցի դաշնակցական գործչի, հասկացա, թե ինչ է նշանակում ազգային գաղափարական մարդ:: Զարմացած էի, թե այսքան հեռու հայրենիքից եւ այսքան մոտ, այսքան նվիրվածություն, այսքան ազգասեր… Հպարտանում էի, որ բախտ է վիճակվել վերջապես շփվել մարդկանց հետ, ովքեր հոգեհարազատ են, գաղափարակից եւ, ամենակարեւորը՝ ազգային գաղափարախոսության կրող: Քեզ, Ժիրո,
Ծիրանը համտեսելու ժամանակը
Լույս է տեսել Համլետ Գեւորգյանի «Ծիրան» CD-ն Ժողովրդական երգերի կատարումով հայտնի երգիչ Համլետ Գեւորգյանը թողարկել է «Ծիրան» անվանումով սկավառակ, որի շնորհանդեսը կայացավ օրերս: Երգիչը որոշակի տպաքանակ նվիրել է Գավառի եւ Նուբարաշենի մանկատներին: Նշենք, որ «Ծիրան» CD-ն ձայնագրվել է Իտալիայի Միլան քաղաքի «Մուլտիֆլեքս» հայտնի ստուդիայում, որը տեխնիկապես գերհագեցած է եւ պատկանում է նույնանուն հանրահայտ ռադիոկայանին: Արտերկրում
«ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐԳԱՆՔՆ Է»
ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը վստահ է, որ սա է իրար կողքի նորմալ ապրելու միակ պայմանը: – Որպես երիտասարդ հանրապետական պատգամավոր, գո՞հ եք խորհրդարանական անցուդարձից: – Խորհրդարանի աշխատանքները գրված եւ չգրված բարդ ընթացակարգեր ունեն: Խոստովանեմ, որ մեկ տարին բավարար ժամկետ չէ խորհրդարանական գործիքների ողջ զինանոցին տիրապետելու համար: Թեպետ այդ մարմնի լիազորությունները բարեփոխված


















































